Մարտունի (Արցախ)

քաղաք Ադրբեջանւմ From Wikipedia, the free encyclopedia

Մարտունի (Արցախ)map

Մարտունի, քաղաք Արցախի Հանրապետության արևելյան մասում, Մարտունու շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից գտնվում է 58 կմ հեռավորության վրա։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Մարտունի
Thumb
Մարտունու կենտրոնական փողոցներից մեկը
Երկիր Արցախ
ՀամայնքՄարտունու շրջան
Տվյալ կարգավիճակում1923 թվականից
ԲԾՄ390±1 մետր
Բնակչություն6200[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարտունեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (8)
Thumb
Մարտունի (Արցախ) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Փակել
Thumb
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Մարտունի համայնքում ընդգրկված են Կաքավաձոր և Քաջավան գյուղերը։

Աշխարհագրություն

Համայնքը հարթավայրային է, ունի 8243,64 հա տարածք, որից 5466,61 հա գյուղատնտեսական նշանակության, 2364,73 հա անտառային հողեր։

Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Ավոյի աղբյուր»։ Մարտունի քաղաքում կան 2 չգործող ջրահավաք սրահներ։ Ոռոգման ջրի համար առկա են 21 արտեզյան ջրհորներ, որոնցից 6 գործող, իսկ խմելու ջրի համար՝ 5 գործող արտեզյան ջրհորներ։

Համայնքի տարածքում առկա են կրաքարի և կավի հանքային պաշարներ։

Բնակչություն

2015 թվականին Մարտունի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 5705 մարդ, կա 1624 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...
Տարի 2008 2009 2010
Բնակիչ 4971 5241 5352
Փակել

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում աշխատում է տարբեր պետական հիմնարկներում, շրջկենտրոնի պետական և մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` հողագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Ս. Մեծն Ներսես եկեղեցի (XX դ.), Գևորգավանի ռուսական եկեղեցի (XIX դ.):

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր քաղաքապետարան, «Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոն» ՊՈԱԿ, Մարտունու մշակույթի տուն, շրջանային հիվանդանոց, կար 2 դպրոց` 1 հոսքային և 1 հիմնական, որտեղ սովորում էին 765 աշակերտներ, և Մարտունու Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց, համայնքն ուներ 2 պետական մանկապարտեզ, որտեղ ընդհանուր առմամբ մանկապարտեզ հաճախում են 333 երեխաներ[4]։

Առողջապահություն

2013 թ.-ին Հայաստան համահայկական հիմնադրամն ԱՄՆ Արևելյան շրջանի (Նյու Յորք) իր տեղական մարմնի հովանավորությամբ Մարտունի քաղաքում կառուցել է հիվանդանոց[5]։

Հայտնի անձինք

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.