Remove ads
Քաղաք ԼՂ-ում From Wikipedia, the free encyclopedia
Մայրաբերդ, Ասկերան (պարսկերեն՝ Askeran-զորանոց), քաղաք Արցախում, Ասկերանի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1562 հա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Մայրաբերդ | |||
ադրբ.՝ Əsgəran | |||
| |||
Մայրաբերդի քաղաքապետարանը | |||
Երկիր | Արցախ | ||
Համայնք | Խոջալուի շրջան, Ասկերանի շրջան և Շուշիի գավառ | ||
Քաղաքապետ | Սամվել Մարդիի Աղաջանյան | ||
Այլ անվանումներ | Խաչեն | ||
ԲԾՄ | 512 մետր | ||
Բնակչություն | 2․180 մարդ (2009) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Մայրաբերդցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 47 (6) | ||
Ավտոմոբիլային կոդ | 26 | ||
| |||
Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ասկերանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-1789), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումն Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում։ 1978 - 1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թ. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը։ 1988 թվականի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասերկանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990 թվականին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան). որոնց հիմքի վրա կազմավորվել է Ասկերանի ՊՇ։ Ասկերանի ջոկատն առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին․ զոհվել է 37 ազատամարտիկ։
Ասկերան քաղաքից դեպի Տիգրանակերտ և Ակնա բնակավայր տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող փոքր բլրի վրա է գտնվում Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Այն կազմված է քարե պատվանդանից, վերջինի վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից։ Տ-72 տանկը մասնակցել է Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը։ Հուշարձանի մոտ կազմակերպվում են ուխտագնացություններ, զինվորական երդման արարողություններ[2][3][4][5]։
Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի գինու-կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, շինարարական ձեռնարկություններ, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական շրջանային հիվանդանոց, համաճարակային հիվանդությունների կայան[փա՞ստ]։
1970 թ. Ասկերանի բնակչությունը կազմում էր 700 մարդ, որոնց մեծամասնությունը հայեր էին։ Ըստ 2005 թ. մարդահաշվին քաղաքում բնակվում էր 1.967 մարդ[6]։ Իսկ 2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2.180 մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.