Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
The Monster Ball Tour, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ համաշխարհային համերգային շրջագայությունն է, որը հաջորդել է The Fame Monster-ին։ Համերգային շրջագայության մասին պաշտոնապես հայտարարվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին՝ այն բանիս հետո, երբ անսպասելիորեն հետաձգվել է Fame Kills Tour-ը, որին երգչուհին պետք է մեկներ ռեփեր Քայնե Ուեսթի հետ։ Շրջագայությունն սկսվել է The Fame Monster ալբոմի թողարկումից չորս օր անց։ Haus of Gaga ստեղծագործական ընկերությունը ստեղծել է պաստառ և շատ հագուստներ շրջագայության համար։
The Monster Ball Tour | ||||
---|---|---|---|---|
Լեդի Գագա | ||||
Տուրի սկիզբ | նոյեմբերի 27, 2009 | |||
Տուրի ավարտ | մայիսի 6, 2011 | |||
Ընդհանուր քանակ | 203 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
2009 թվականի նոյեմբերի 27-ին Մոնրեալում տեղի է ունեցել շրջագայության առաջին համերգը։ Այդ օրվանից սկսել է The Monster Ball Tour 1.0-ը, որը ձգվել է մինչև 2010 թվականի հունվարի 26-ը։ Բոլոր համերգներն անցկացվել են միայն Հյուսիսային Ամերիկայում։ 2010 թվականի փետրվարի 18-ից սկսվել է The Monster Ball Tour 2.0։ Նոր բեմադրության հիմնական թեման է եղել Գագայի ու նրա ընկերների ճանապարհորդությունը, ովքեր Նյու Յորքից մեկնում են մասնակցելու հրեշների դիմակահանդեսին։ Նրանց ճանապարհին առաջանում են շատ փորձություններ․ սկզբում ջարդվում է մեքենան, հետո լինում են խնդիրներ մետրոյում և այլն, բայց, չնայած բոլոր խոչընդոտներին, հերոսները վերջ ի վերջո հասնում են դիմակահանդեսին։
Քննադատների արձագանքները հիմնականում եղել են դրական։ Նրանք հիացել են երգերի կենդանի կատարմամբ և Գագայի՝ ոճի զգացմամբ։ Նաև նրանք տպավորվել են համերգի թատերական բեմականացմամբ՝ համեմատելով այն Մադոննայի համերգների հետ։
Շրջագայության բոլոր համերգների արդյունքում հավաքվել է մոտ 227,4 միլիոն դոլար։
2011 թվականի փետրվարի 21-ին և 22-ին Նյու-Յորքում անցկացված համերգները ձայնագրվել են հեռուստատեսային տեսախցիկով ամերիկյան HBO հեռուստաալիքի կողմից։ Մայիսի 7-ին այդ ալիքով ցուցադրվել է «Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden» փաստավավերագրական ֆիլմ։ Ֆիլմում ցուցադրված է ամբողջ համերգը, ինչպես նաև շրջագայությանը վերաբերող տվյալներ, որոնք մինչ այդ գաղտնի էին պահվում։ Ռուսաստանում այդ ֆիլմը ցուցադրվել է մայիսի 14-ին Муз-ТВ հեռուստաալիքով։
Ամենասկզբում հիփ-հոփ կատարող Քայնե Ուեսթն և Լեդի Գագան ծրագրավորել են միասին կատարել «Fame Kills» համերգային շրջագայությունը, որի մասին հայտնի է դարձել 2009 թվականի սեպտեմբերին։ Արդեն պատրաստ է եղել սեթ-լիստը, և առաջին համերգը պետք է կայանար նոյեմբերի 10-ին Ֆենիքսում։ Բայց շուտով առանց բացատրության չեղյալ են համարվել բոլոր համերգները։ Հետո Գագան բացատրել է, որ համերգների չեղյալ համարելը կապված է երկու երաժիշտների միջև ծագած տարաձայնությունների հետ։ Իսկ հարցազրույցներից մեկի ժամանակ նա հայտարարել է․ «Քայնեն ցանկանում է մի քիչ հանգստանալ, բայց լավ լուր է այն, որ ես չեմ պատրաստվում հանգստանալ»։ «Fame Kills»-ի հետաձգումից հետո Գագան ձեռնամուխ է եղել նոր համերգային շրջագայության նախապատրաստմանը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ առաջին համերգը պետք է կայանա 2010 թվականին Լոնդոնում։ Բայց համերգն անցկացվել է Մոնրեալում 2009 թվականի նոյեմբերի 27-ին (The Monster Ball Tour 1.0)։ Գագայի համերգային շրջագայության պաշտոնական պաստառում Գագան գտնվում է մի սարքի ներսում, որը կոչվում է «Օրբիտա»։ Առաջին անգամ Գագան հագել է այն 2009 թվականի հոկտեմբերի 3-ին Saturday Night Live-ում։
«Rolling Stone»-ին տված հարցազրույցում Գագան բացատրել է, որ ինքը ցանկացել է անել թանկարժեք, գեղեցիկ և գունագեղ շոու, որը արժանի կլինի իր երկրպագուներին։ Նա համերգային շրջագայությունը բնութագրել է որպես «փոփ-էլեկտրո օպերա», որովհետև համերգում թատերականությունն ու պատմության տարրերը միահյուսվում են այնպես, ինչպես օպերայում։ Ըստ նրա խոսքերի՝ շոուի դիզայնը նորարական է արվեստի տեսակետից։ Գագան ցանկացել է փոխել բեմի ձևը, և այդպիսի խնդիր է դրվել Haus of Gaga ընկերության առջև։ Նոր բեմը Գագան բնութագրել է այսպես․ «Հիմա բեմը եռանկյունաձև է, ինչպես ադամանդ»։
Շոուի թեման էվոլյուցիան է։ Գագան ինքն ասել է, որ The Monster Ball Tour-ը ընդհանրապես այլ մակարդակ է ի տարբերություն The Fame Ball Tour-ի։ Որոշ առարկաների ստեղծման վրա Գագային ոգեշնչել են առարկաներ, որոնք ստեղծվել էին Fame Kills համերգային շրջագայության համար։ Հետո նա որոշել է, որ դա եղել է «կորած մեծ համերգային շրջագայություն»։ «Paparazzi» երգի կատարման համար օգտագործվել է երկար հյուսված մազերով կեղծամ (Ռապունցելի նման), բայց մի քանի համերգ անց Գագան կտրականապես հրաժարվել է կրել դա՝ ասելով․ «Ես չեմ կրում հյուսեր»։ Դրանից հետո նա կրել է կարճ մազերով կեղծամ։
2009 թվականի դեկտեմբերին Լեդի Գագան հայտարարել է, որ չեղյալ է համարում 2010 թվականի համերգի ծրագիրը և ամեն ինչ սկսելու է նորից։ Հարցազրույցի ժամանակ Գագան կանխատեսել է համերգային շրջագայության հետագա փոփոխությունները։ Նա ասել է, որ շոուն ծրագրված է որպես երաժշտական թատրոն։ Նոր համերգը ներառում է նոր և հին ստեղծագործություններ, որոնցից շատերը բեմադրվել են նոր շոուի համար։ Որպես անակնկալ նշվել են․ նոր ստեղնաշարը, որը ստեղծվել է հատուկ շոուի համար, և այդ ժամանակ արդեն հայտնի ԷՄՄԱ-ն, որը ցուցադրվել է Brit Awards 2010-ում։ Գագան ԷՄՄԱ-ն բնութագրել է այսպես․ «Մենք ստեղծել ենք նոր կատարելագործված սարք, որը շատ երաժշտական սարքերի հիբրիդ է»։ Ուրիշ ռադիոկայանին տրված հարցազրույցի ժամանակ նա ասել է․ «Դա նույն The Monster Ball-ն է, բայց այն դարձել է ավելի երաժշտական և տեղափոխվել է մեծ բեմ։ Հիմա դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես էինք ես և իմ ընկերները գնում հրեշների դիմակահանդեսին, բայց մոլորվեցինք ճանապարհին»։
The Monster Ball 1.0 սկսվել է նրանով, որ Գագան հայտնվում է կանաչ լուսավորված հսկայական տեսաէկրանի հետևում։ Գագան հագել էր արծաթագույն հագուստ, որ զարդարված է թանկարժեք քարերով, նրա հագուստի վրա ամրացված են լամպեր։ Հնչում է «Dance in the Dark» երգը։ Պարբերաբար էկրանի վրա հայտնվում ու անհետանում են գծեր, որոնք բաժանում են էկրանը քառակուսիների։ Երգի ավարտից հետո բեմի վրա հայտնվում է մեծ խորանարդ, որից Գագան բարձրանում է պլատֆորմի վրա և ստեղնաշարային կիթառով կատարում է «Just Dance» երգը։ Հետո գալիս է միջերգ, որից հետո Գագան վերադառնում է ամբողջովին սպիտակ հագուստով, որից կախված են ոսկորներ, որոնց պատճառով հագուստը նմանվում է կմախքի։ Այդ կմախքանման հագուստով նա կատարում է «LoveGame» երգը։
Երգի ավարտից հետո ոսկորները հանում են, և Գագան մնում է մաքուր սպիտակ, փայլուն լողազգեստով։ Երկրպագուների հետ փոքր զրույցից հետո Գագան սկսում է կատարել «Alejandro» երգը։ Երգի կատարման ժամանակ բեմի վրա ցուցադրվում է սեռական ակտ։ Հերթական միջերգից հետո սկսվում է «Անտառ» պիեսը, Գագան հայտնվում է սև խավոտ հագուստով և կատարում է «Monster» երգը։ Դրանից հետո սկսվում է «So Happy I could Die» երգը, որի կատարման ժամանակ Գագան հանում է խավոտ հագուստը և մնում է մաքուր սպիտակ լողազգեստով, որում Գագան երգում է «Teeth» երգը։ Հետո Գագան նստում է դաշնամուրի առջև, և սկսվում է «Speechless» երգը, որից հետո սկսվում է «Poker Face» երգի ակուստիկ տարբերակը։
Հետո այն սահուն կերպով անցում է «Make Her Say» երգին, որը կատարում է ռեփեր Kid Cudi-ն։ Դրանից հետո սկսվում է հաջորդ գործողությունը. Գագան հագել է ոսկե եգիպտական հագուստ, որը հիշեցնում է զրահ։ Այդպես Գագան կատարում է. «Fashion», «The Fame», «Beautiful, Dirty, Rich», «Money Honey» երգերը։ Մի քանի համերգների ժամանակ «Money Honey» երգը կատարվել է դաշնամուրով։ Սկսվում է միջերգը, որին հաջորդում է մյուս գործողությունը։ Այդտեղ Գագան հագել է ատրճանակ-գլխարկ և սև զգեստ, որից առաջանում է տպավորություն, թե Գագան փաթաթված է սև ժապավեններով։ Այդ հագուստով կատարվում են «Boys Boys Boys», «Paper Gangsta», «Poker Face» երգերը։ «Paper Gangsta» երգի կատարման ժամանակ Գագան նստած է պտտվող ստոմատոլոգիական աթոռին։ Համերգային շրջագայության երկրորդ մասում այդ գործողության սև հագուստը փոխարինվել է կարմիր լաքապատ լողազգեստով և գլխարկով։ Հետո Գագան դուրս է գալիս բեմ «Paparazzi» երգով։ Նա ունի երկար հյուսեր, որոնց ծայրերը բռնել են պարողները։ Երգը ավարտվում է նրանով, որ Գագան մեռնում։ Հետո Գագան վերածնվում է, և սկսվում է «Eh, Eh (Nothing Else I Can Say)» երգը, որին հետևում է «Bad Romance»-ը։ Շոուն ավարտվում է միջերգով, որի ժամանակ Գագայի վրա դաջում են «Dad» գրությունը։
The Monster Ball 2.0-ում նույնպես Լեդի Գագան սկսել է համերգը «Dance in the Dark» երգով, բայց այս անգամ երգչուհին չի երևում. նա կանգնած է բարձր հարթակի վրա վարագույրի հետևում, իսկ հանդիսատեսին միայն երևում է նրա ստվերը մանուշակագույն ֆոնի վրա։ Երգի վերջում վարագույրը բարձրանում է և հանդիսատեսները տեսնում են Գագային, որը հագել էր մանուշակագույն բաճկոն։ Հետո Գագայի ընկերները նրան ասում են, որ մեքենայի հետ կապված խնդիրներ կան, և հնարավոր է, որ իրենք չկարողանան հասնել հրեշների դիմակահանդեսին, բայց Գագան նրանց հանգստացնում է, և սկսվում է «Glitter and Grease» երգը։ Այդ երգից հետո Գագան հանում է բաճկոնը և մնում է ընձառյուծի մորթու նախշով մանուշակագույն լողազգեստով (համերգային շրջագայության սկզբում նրա հագին մանուշակագույն գույնի լողազգեստ էր)։ Հետո նա բացում է մեքենայի թափքը, որից դուրս են գալիս գոլորշու սյուն, և նա սկսում է նվագել, որից հետո կատարում է «Just Dance» երգը։
Երգից հետո, առանց դադարի սկսվում է «Beautiful, Dirty, Rich» երգը, սակայն ելույթի ժամանակ պարողներից մեկը բեմի վրա դուրս է բերում նետ և կպցնում այն Գագայի գլխին։ Երգի վերջում Գագան իր ընկերներից մեկի հետ դուրս է գալիս բեմի «լեզու» և բոլորին բացատրում, որ հրեշների դիմակահանդեսը մի տեղ է, որտեղ բոլորը կարող են իրենց ազատ զգալ։ Գագան միջերգից հետո անմիջապես սկսել է կատարել «Vanity» երգը (որը 2010 թվականի սեպտեմբերից չէր կատարվել շրջագայության ժամանակ), իսկ հետո նա վազել է բեմի ետևը և հանդիսատեսը լսել է «The Fame» երգի երկարացված տարբերակը, հետո բեմի մեջտեղում սկսվում է հայտնվել ծուխ և բեմի տակից դուրս է գալիս Գագան կարմիր թիկնոցով և ահռելի մեծ ժապավենակապով։
Նա սկսում է սեղմել «ԷՄՄԱ» (անգլ.՝ EMMA) կոչվող սարքի վրայի ստեղներին և կատարում է «The Fame» երգը։ Երգի վերջում Գագան իջնում է բեմի տակ, վարագույրները փակվում են և սկսվում է միջերգը։ Հետո սկսվում է «Մետրո» գործողությունը։
Բեմի վրա մետրոյի վագոնի մաս է, որով մարդիկ երթևեկում են, բայց հանկարծ օպերատորը հայտարարում է, որ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում, և սկսվում է հերթական խնդիրը. վթար է տեղի ունենում մետրոյում։ Գագան հայտնվում է վագոնի դռների առջև և կատարում է «LoveGame» երգը, որի վերջում Գագային են փոխանցում նրա Disco Torch-ը (առաջին համերգներում Disco Stick), և նա սկսում է խոսել դահլիճի հետ։ Միջերգի վերջում Գագան ասում է, թե կա մի երգ, որը նա գրել է իր տղաների համար, և սկսվում է «Boys Boys Boys» երգը, որի վերջում նա հեռանում է բեմից։ Այդ երկու երգերը Լեդի Գագան կատարել է լաքապատ հագուստով, որով նա նկարահանվել էր «Telephone» երգի տեսահոլովակում։ Հետո հանդիսատեսը լսում է մետրոյի աղմուկը։
Եվ հանկարծ լսվում է ստեղնակիթառի ձայնը, և բեմի տակից բարձրանում է Գագան, որը հագել էր սև երկար թիկնոց Armani-ից. նա շարունակում է նվագել ստեղնակիթառի վրա, որի ձայնը սահուն կերպով նմանվում է «Money Honey» երգի մոտիվներին, և կատարվում է այդ երգը։ Երգի վերջում Գագան մի փոքր նվագում է ստեղնակիթառի վրա, և համարն ավարտվում է։ Այդ համարից հետո Գագան գալիս է բեմի «լեզվի» վրա և զանգահարում է դահլիճի իր երկրպագուներից մեկին (դա միայն Ամերիկայում) կամ նայում է երկրպագուների նվերները, որը նրանք նետել էին բեմի վրա (դա ամբողջ աշխարհում)։ Հետո Գագան հանում է բաճկոնը, մնում է ուլունքներով զարդարված սև լողազգեստով և կատարում է «Telephone» երգը, որից հետո նա նստում է դաշնամուրի առջև և կատարում է «Brown Eyes», «Speechless» (կատարման ժամանակ դաշնամուրը պատված է կրակով),
«Born This Way», «Yoü and I», «Americano» և «Living on the Radio» երգերը (կատարվել է ընդամենը մեկ անգամ)։ Դաշնամուրային բոլոր երգերից հետո Գագան կանգնում է և գնում է «լեզվի» վրա տավիղի ձայների ներքո։ Եվ այդտեղ նա հասկանում է, որ իր շուրջը հայտնվում է ինչ-որ տարօրինակ բան, որը շրջապատում է Գագային. պարզվում է, որ դա մրրիկ է, որը շրջապատում է Գագային և տանում հեռու։ Վերևից նրա կողքերին իջնում են կլոր վարագույրներ, և սկսվում է Twister միջերգը։ Դրանից հետո կլոր վարագույրները բարձրանում են և հանդիսատեսի առջև մնում է Գագան, որը հագել էր շքեղ զգեստ։ Նա ասում է, որ իր փոքրիկ հրեշներն իրեն դարձնում են անչափ երջանիկ, և սկսվում է «So Happy I Could Die» երգի կատարումը։
Երգի ընթացքում Գագայի զգեստը և գլխարկը շարժվում են։ Երգի վերջում Գագան ընկնում է կենտրոնական այգու (անտառ) ամենամութ և սարսափելի տեղը, և սկսվում է «Put your paws up» միջերգը։ Դրանից հետո լույսն ուղղվում է երաժիշտի վրա, որը կատարում է տարօրինակ երաժշտություն սինթեզատորի վրա։ Եվ այդտեղ սկսվում է «Monster» երգը։
Բեմի վրա հայտնվում է Գագան սև խավապատ հագուստով, որը նաև օգտագործվել է The Monster Ball 1.0.-ի ժամանակ։ Երգի վերջում պարողները բարձրացնում են Գագային և փորձում են «ուտել նրա սիրտը»։ Պարողները վազում են և Գագան չի երևում, բայց հանկարծ Գագան դուրս է թռչում բեմի տակից սև լողազգեստով. նա ամբողջությամբ արյունոտ է։ Դրանից հետո Գագան մի քիչ զրուցում է դահլիճի հետ և սկսում է երգել «Teeth» երգը, որից հետո Գագան նորից զրուցում է դահլիճի հետ, հետո նա ասում է այն մասին, որ գտել այգու միակ արյունահոս շատրվանը, և սկսում է երգել «Alejandro» երգը։ Համարն ավարտվում է երկու պարողներ համբույրով, վարագույրը փակվում է և սկսվում է հերթական միջերգը։
Այնուհետև հանդիսատեսները լսում են վախեցնող ձայներ, որոնք փոքր-ինչ նման են գնչուական երաժշտության։ Սկսվում է «Poker Face» երգը, որը Գագան կատարում է «լեզվի» վրա։ Համերգային շրջագայության սկզբում «Poker Face» երգի համար օգտագործվել է սեփական արտադրության ընձառյուծային հագուստ, բայց 2010 թվականի ապրիլին նա սկսել է հագնել սեփական արտադրության սև զգեստ, իսկ 2011 թվականի համերգների ժամանակ Գագան երգը կատարել է նախորդ լողազգեստով, որի վրայից հագել է թեթև բաճկոն։ Սկսվում է հաջորդ միջերգ։
Նրանից հետո Գագան բեմ է դուրս գալիս իր ընկերների հետ։ Գագան հագել էր երկնագույն օրիգամի-զգեստ։ Նրանք չեն հասկանում, թե որտեղ են գտնվում իրենք, և նրա բոլոր ընկերները վախեցած փախչում են՝ թողնելով Գագային մենակ բախտի քմահաճույքին։ Նա շրջվում է և տեսնում սարսափելի հրեշի, որին անվանում են փառքի հրեշ։ Սկսվում է «Paparazzi» երգի կատարումը։ Երգում Գագան օգնության է կանչում իր երկրպագուներին, որպեսզի օգնեն իրեն հաղթել հրեշին լուսանկարչական ապարատների միջոցով, բայց դա չի օգնում Գագային, և հրեշը նրան ուտում է, բայց հետո նա «վերածնվում է» և բարձրանում բեմի տակից։ Նա սպանում է հրեշին և հեռանում, սկսվում է միջերգը, որի ընթացքում երկրպագուները լսում են երաժշտություն առանց տեսանյութի։
Հետո սկսվում «Bad Romance» երգը. Գագան հագել է արծաթագույն ոչ սովորական հագուստ։ Նա կանգնած է պտտվող կլոր գիրոսկոպի կենտրոնում և սկսում է երգել, հետո պարողները կանգնեցնում են օղակները, և Գագան դուրս է գալիս, որպեսզի սկսի պարը։ Երգից հետո բեմի վրա ոչինչ տեղի չի ունենում։ Միայն երկրպագուները բարձր կանչում են Գագային։ Երկու րոպե սպասելուց հետո Գագան հայտնվում է մարմնագույն հագուստով և լողազգեստով։ Եվ սկսում է երգել «Born This Way» երգը, որի ընթացքում նա հասցնում է նվագել երգեհոնի վրա, իսկ երգից հետո Գագան պարողների հետ գրկախառնվում են և խոնարհվում։ Համերգն ավարտվում է «Outro» միջերգով։
Ամսաթիվ | Քաղաք | Երկիր | Համերգասրահ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Հյուսիսային Ամերիկա[1][2][3] | |||||||
27 նոյեմբերի, 2009 | Մոնրեալ | Կանադա | Bell Centre | ||||
28 նոյեմբերի, 2009 | Տորոնտո | Air Canada Centre | |||||
29 նոյեմբերի, 2009 | Օտտավա | Scotiabank Place | |||||
1 դեկտեմբերի, 2009 | Բոստոն | ԱՄՆ | Wang Center | ||||
2 դեկտեմբերի, 2009 | |||||||
3 դեկտեմբերի, 2009 | Քեմդեն շրջան (Նյու Ջերսի) | Susquehanna Bank Center | |||||
9 դեկտեմբերի, 2009 | Վանկուվեր | Կանադա | Queen Elizabeth Theatre | ||||
10 դեկտեմբերի, 2009 | |||||||
11 դեկտեմբերի, 2009 | |||||||
13 դեկտեմբերի, 2009 | Սան Ֆրանցիսկո | ԱՄՆ | Bill Graham Civic Auditorium | ||||
14 դեկտեմբերի, 2009 | |||||||
17 դեկտեմբերի, 2009 | Լաս Վեգաս | Pearl Concert Theater | |||||
18 դեկտեմբերի, 2009 | |||||||
19 դեկտեմբերի, 2009 | Սան Դիեգո | San Diego Sports Arena | |||||
21 դեկտեմբերի, 2009 | Լոս Անջելես | Nokia Theatre | |||||
22 դեկտեմբերի, 2009 | |||||||
23 դեկտեմբերի, 2009 | |||||||
27 դեկտեմբերի, 2009 | Նոր Օռլեան | UNO Lakefront Arena | |||||
28 դեկտեմբերի, 2009 | Ատլանտա | Fox Theatre | |||||
29 դեկտեմբերի, 2009 | |||||||
31 դեկտեմբերի, 2009 | Մայամի | James L. Knight Center | |||||
2 հունվարի, 2010 | |||||||
3 հունվարի, 2010 | Օռլանդո | UCF Arena | |||||
7 հունվարի, 2010 | Սենտ Լուիս | Fox Theatre | |||||
8 հունվարի, 2010 | Չիկագո | Rosemont Theatre | |||||
9 հունվարի, 2010 | |||||||
10 հունվարի, 2010 | |||||||
12 հունվարի, 2010 | Դետրոյթ | Joe Louis Arena | |||||
13 հունվարի, 2010 | |||||||
20 հունվարի, 2010 | Նյու-Յորք | Radio City Music Hall[A] | |||||
21 հունվարի, 2010 | |||||||
23 հունվարի, 2010 | |||||||
24 հունվարի, 2010 | |||||||
26 հունվարի, 2010 | Ուեսթ-Լադեյետ | Edward C. Elliott Hall of Music[B] | |||||
Եվրոպա[4] | |||||||
18 փետրվարի, 2010 | Մանչեստր | Մեծ Բրիտանիա | Manchester Evening News Arena | ||||
20 փետրվարի, 2010 | Դուբլին | Իռլանդիա | The O2 | ||||
21 փետրվարի, 2010 | |||||||
22 փետրվարի, 2010 | Բելֆաստ | Մեծ Բրիտանիա | Odyssey Arena | ||||
24 փետրվարի, 2010 | Լիվերպուլ | Echo Arena | |||||
26 փետրվարի, 2010 | Լոնդոն | The O2 Arena | |||||
27 փետրվարի, 2010 | |||||||
1 մարտի, 2010 | Գլազգո | Scottish Exhibition and Conference Centre | |||||
3 մարտի, 2010 | Քարդիֆ | Cardiff International Arena | |||||
4 մարտի, 2010 | Նյուքասլ-ափոն-Թայն | Metro Radio Arena | |||||
5 մարտի, 2010 | Բիրմինգհեմ | LG Arena | |||||
7 մարտի, 2010 | Շեֆիլդ | Sheffield Arena | |||||
8 մարտի, 2010 | Նոթինգհեմ | Trent FM Arena | |||||
Ավստրալիա և Օվկիանիա[5][6][7][8] | |||||||
13 մարտի, 2010 | Օքլենդ | Նոր Զելանդիա | Vector Arena | ||||
14 մարտի, 2010 | |||||||
17 մարտի, 2010 | Սիդնեյ | Ավստրալիա | Sydney Entertainment Centre[9] | ||||
18 մարտի, 2010 | |||||||
20 մարտի, 2010 | Նյուքասլ | Newcastle Entertainment Centre | |||||
23 մարտի, 2010 | Մելբուրն | Rod Laver Arena | |||||
24 մարտի, 2010 | |||||||
26 մարտի, 2010 | Բրիսբեն | Brisbane Entertainment Centre | |||||
27 մարտի, 2010 | |||||||
29 մարտի, 2010 | Կանբեռա | AIS Arena | |||||
1 ապրիլի 2010 | Պերթ | Burswood Dome | |||||
3 ապրիլի 2010 | Ադելաիդա | Adelaide Entertainment Centre | |||||
5 ապրիլի 2010 | Վուլոնգոնգ | WIN Entertainment Centre | |||||
7 ապրիլի 2010 | Սիդնեյ | Sydney Entertainment Centre | |||||
9 ապրիլի 2010 | Մելբուրն | Rod Laver Arena | |||||
Ասիա[10] | |||||||
14 ապրիլի 2010 | Օսակա | Ճաօոնիա | Kobe World Kinen Hall | ||||
15 ապրիլի 2010 | |||||||
17 ապրիլի 2010 | Յոկոհամա | Հոկոգամա արենա | |||||
18 ապրիլի 2010 | |||||||
Եվրոպա[11][12] | |||||||
7 մայիսի, 2010 | Ստոկհոլմ | Շվեդիա | Ericsson Globe | ||||
8 մայիսի, 2010 | |||||||
10 մայիսի, 2010 | Համբուրգ | Գերմանիա | O2 World | ||||
11 մայիսի, 2010 | Բեռլին | O2 World | |||||
15 մայիսի, 2010 | Արնհեմ | Նիդեռլանդներ | GelreDome | ||||
17 մայիսի, 2010 | Անտվերպեն | Բելգիա | Sportpaleis Antwerp | ||||
18 մայիսի, 2010 | |||||||
21 մայիսի, 2010 | Փարիզ | Ֆրանսիա | Palais Omnisports de Paris-Bercy | ||||
22 մայիսի, 2010 | |||||||
24 մայիսի, 2010 | Օբերհաուզեն | Գերմանիա | König Pilsener Arena | ||||
25 մայիսի, 2010 | Ստրասբուրգ | Ֆրանսիա | Le Zénith | ||||
27 մայիսի, 2010 | Նոթինգհեմ | Մեծ Բրիտանիա | Trent FM Arena[C] | ||||
28 մայիսի, 2010 | Բիրմինգհեմ | LG Arena | |||||
30 մայիսի, 2010 | Լոնդոն | The O2 Arena | |||||
31 մայիսի, 2010 | |||||||
2 հունիսի, 2010 | Մանչեստր | Manchester Evening News Arena | |||||
3 հունիսի, 2010 | |||||||
4 հունիսի, 2010 | Շեֆֆիլդ | Sheffield Arena[C] | |||||
Հյուսիսային Ամերիկա[13][14] | |||||||
28 հունիսի, 2010 | Մոնրեալ | Կանադա | Bell Centre | ||||
1 հուլիսի, 2010 | Բոստոն | ԱՄՆ | TD Garden | ||||
2 հուլիսի, 2010 | |||||||
4 հուլիսի, 2010 | Ատլանտիկ սիթի | Boardwalk Hall | |||||
6 հուլիսի, 2010 | Նյու Յորք | Madison Square Garden | |||||
7 հուլիսի, 2010 | |||||||
9 հուլիսի, 2010 | |||||||
11 հուլիսի, 2010 | Տորոնտո | Կանադա | Air Canada Centre | ||||
12 հուլիսի, 2010 | |||||||
14 հուլիսի, 2010 | Կլիվլենդ | ԱՄՆ | Quicken Loans Arena | ||||
15 հուլիսի, 2010 | Ինդեապոլիս | Conseco Fieldhouse | |||||
17 հուլիսի, 2010 | Սենտ Լուիս | Scottrade Center | |||||
20 հուլիսի, 2010 | Օկլահոմա | Ford Center | |||||
22 հուլիսի, 2010 | Դալլաս | American Airlines Center | |||||
23 հուլիսի, 2010 | |||||||
25 հուլիսի, 2010 | Հյուսթոն | Toyota Center | |||||
26 հուլիսի, 2010 | |||||||
28 հուլիսի, 2010 | Դենվեր | Pepsi Center | |||||
31 հուլիսի, 2010 | Ֆենիքս | US Airways Center | |||||
3 օգոստոսի, 2010 | Կանզաս սիթի | Sprint Center | |||||
6 օգոստոսի, 2010[A] | Չիկագո | Grant Park | |||||
11 օգոստոսի, 2010 | Լոս Անջելես | Staples Center | |||||
12 օգոստոսի, 2010 | |||||||
13 օգոստոսի, 2010 | Լաս Վեգաս | MGM Grand Garden Arena | |||||
16 օգոստոսի, 2010 | Սան Խոսե (Կալիֆոռնիա) | HP Pavilion at San Jose | |||||
17 օգոստոսի, 2010 | |||||||
19 օգոստոսի, 2010 | Պորտլենդ | Rose Garden | |||||
21 օգոստոսի, 2010 | Տակոմա | Tacoma Dome | |||||
23 օգոստոսի, 2010 | Վանկուվեր | Կանադա | Rogers Arena | ||||
24 օգոստոսի, 2010 | |||||||
26 օգոստոսի, 2010 | Էդմոնտոն | Rexall Place | |||||
27 օգոստոսի, 2010 | |||||||
30 օգոստոսի, 2010 | Սան Պաուլու | ԱՄՆ | Xcel Energy Center | ||||
31 օգոստոսի, 2010 | |||||||
2 սեպտեմբերի, 2010 | Միլուոկի | Bradley Center | |||||
4 սեպտեմբերի, 2010 | Օբերն Հիլլս | The Palace of Auburn Hills | |||||
5 սեպտեմբերի, 2010 | Պիտսբուրգ | Consol Energy Center | |||||
7 սեպտեմբերի, 2010 | Վաշինգտոն | Verizon Center | |||||
8 սեպտեմբերի, 2010 | Շարլոտստվիլ | John Paul Jones Arena | |||||
14 սեպտեմբերի, 2010 | Ֆիլադելֆիա | Վելս Ֆարգո կենտրոն | |||||
15 սեպտեմբերի, 2010 | |||||||
16 սեպտեմբերի, 2010 | Հարթֆորդ | XL Center | |||||
18 սեպտեմբերի, 2010 | Շառլոթ | Time Warner Cable Arena | |||||
19 սեպտեմբերի, 2010 | Ռոլի | RBC Center | |||||
Եվրոպա[15][16][17] | |||||||
13 հոկտեմբերի, 2010 | Հելսինկի | Ֆինլանդիա | Hartwall Areena | ||||
14 հոկտեմբերի, 2010 | |||||||
16 հոկտեմբերի, 2010 | Օսլո | Նորվեգիա | Oslo Spektrum | ||||
17 հոկտեմբերի, 2010 | |||||||
20 հոկտեմբերի, 2010 | Հերնինգ | Դանիա | Jyske Bank Boxen | ||||
26 հոկտեմբերի, 2010 | Դուբլին | Իռլանիդա | The O2 | ||||
27 հոկտեմբերի, 2010 | |||||||
29 հոկտեմբերի, 2010 | |||||||
30 հոկտեմբերի, 2010 | Բելֆաստ | Հյուսիսային Իռլանդիա | Odyssey Arena | ||||
1 նոյեմբերի, 2010 | |||||||
2 նոյեմբերի, 2010 | |||||||
5 նոյեմբերի, 2010 | Զագրեբ | Խորվաթիա | Arena Zagreb | ||||
7 նոյեմբերի, 2010 | Բուդապեշտ | Հունգարիա | Budapest Sports Arena | ||||
9 նոյեմբերի, 2010 | Թուրին | Իտալիա | Torino Palasport Olimpico | ||||
11 նոյեմբերի, 2010 | Վիեննա | Ավստրիա | Wiener Stadthalle | ||||
14 նոյեմբերի, 2010 | Ցյուրիխ | Շվեյցարիա | Hallenstadion | ||||
15 նոյեմբերի, 2010 | |||||||
17 նոյեմբերի, 2010 | Պրահա | Չեխիա | O2 Arena | ||||
19 նոյեմբերի, 2010 | Մալմյո | Շվեդիա | Malmö Arena | ||||
22 նոյեմբերի, 2010 | Անտվերեպեն | Բելգիա | Sportpaleis | ||||
23 նոյեմբերի, 2010 | |||||||
26 նոյեմբերի, 2010 | Գդանսկ | Լեհաստան | Hala Gdańsk-Sopot | ||||
29 նոյեմբերի, 2010 | Ռոտերդամ | Նիդեռլանդներ | The Ahoy | ||||
30 նոյեմբերի, 2010 | |||||||
2 դեկտեմբերի, 2010 | Լիոն | Ֆրանսիա | Halle Tony Garnier | ||||
4 դեկտեմբերի, 2010 | Միլան | Իտալիա | Mediolanum Forum | ||||
5 դեկտեմբերի, 2010 | |||||||
7 դեկտեմբերի, 2010 | Բարսելոնա | Իսպանիա | Palau Sant Jordi | ||||
10 դեկտեմբերի, 2010 | Լիսսաբոն | Պորտուգալիա | Pavilhão Atlântico | ||||
12 դեկտեմբերի, 2010 | Մադրիդ | Իսպանիա | Palacio de Deportes | ||||
16 դեկտեմբերի, 2010 | Լոնդոն | Անգլիա | The O2 | ||||
17 դեկտեմբերի, 2010 | |||||||
19 դեկտեմբերի, 2010 | Փարիզ | Ֆրանսիա | Palais Omnisports de Paris-Bercy | ||||
20 դեկտեմբերի, 2010 | |||||||
Հյուսիսային Ամերիկա[15][17][18][19][20][21] | |||||||
19 փետրվարի, 2011 | Ատլանտիկ Սիթի | ԱՄՆ | Boardwalk Hall | ||||
21 փետրվարի, 2011 | Նյու Յորք | Madison Square Garden | |||||
22 փետրվարի, 2011 | |||||||
24 փետրվարի, 2011 | Վաշինգտոն | Verizon Center | |||||
26 փետրվարի, 2011 | Փիթսբուրգ | Consol Energy Center | |||||
28 փետրվարի, 2011 | Չիկագո | United Center | |||||
1 մարտի, 2011 | Գրենդ Ռիփեդս | Van Andel Arena | |||||
3 մարտի, 2011 | Տորոնտո | Կանադա | Air Canada Centre | ||||
4 մարտի, 2011 | Բուֆալո | ԱՄՆ | HSBC Arena | ||||
6 մարտի, 2011 | Օտտավա | Կանադա | Scotiabank Place | ||||
8 մարտի, 2011 | Բոստոն | ԱՄՆ | TD Garden | ||||
10 մարտի, 2011 | Կոլումբուս | Jerome Schottenstein Center | |||||
12 մարտի, 2011 | Լուիսվիլ | KFC Yum! Center | |||||
14 մարտի, 2011 | Դալլաս | American Airlines Center | |||||
15 մարտի, 2011 | Սան Անտոնիո | AT&T Center | |||||
17 մարտի, 2011 | Օմահա | Qwest Center Omaha | |||||
19 մարտի, 2011 | Սոլթ Լեյք Սիթի | EnergySolutions Arena | |||||
22 մարտի, 2011 | Օքլենդ | Oracle Arena | |||||
23 մարտի, 2011 | Սակրամենտո | ARCO Arena | |||||
25 մարտի, 2011 | Լաս Վեգաս | MGM Grand Garden Arena | |||||
26 մարտի, 2011 | Ֆենիքս | US Airways Center | |||||
28 մարտի, 2011 | Լոս Անջելես | Staples Center | |||||
29 մարտի, 2011 | Սան Դիեգո | Viejas Arena | |||||
31 մարտի, 2011 | Անահայմ | Honda Center | |||||
4 ապրիլի, 2011 | Թալսա | BOK Center | |||||
6 ապրիլի, 2011 | Օսթին | Frank Erwin Center | |||||
8 ապրիլի, 2011 | Հյուսոն | Toyota Center | |||||
9 ապրիլի, 2011 | Նոր Օռլեան | New Orleans Arena | |||||
12 ապրիլի, 2011 | Ֆորտ Լոդերդեյլ | BankAtlantic Center | |||||
13 ապրիլի, 2011 | Մայամի | American Airlines Arena | |||||
15 ապրիլի, 2011 | Օռլանդո | Amway Center | |||||
16 ապրիլի, 2011 | Տամպա | St. Pete Times Forum | |||||
18 ապրիլի, 2011 | Ատլանտա | Gwinnett Center | |||||
19 ապրիլի, 2011 | Նեշվիլ | Bridgestone Arena | |||||
22 ապրիլի, 2011 | Նյուարկ | Prudential Center | |||||
23 ապրիլի, 2011 | Յունոնդեյլ | Nassau Veterans Memorial Coliseum | |||||
25 ապրիլի, 2011 | Մոնրեալ | Կանադա | Bell Centre | ||||
27 ապրիլի, 2011 | Քլևլենդ | ԱՄՆ | Quicken Loans Arena | ||||
3 մայիսի, 2011 | Գվադալայերա | Մեքսիկա | Estadio Tres de Marzo | ||||
5 մայիսի, 2011 | Մեխիկո | Foro Sol | |||||
6 մայիսի, 2011 | |||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.