Remove ads

Radio City Music Hall, թատերական, համերգային սրահ Նյու Յորքում։ Այս համերգային սրահն իր տեսակի մեջ եզակի է աշխարհում․ սա մի բազմագործառույթ շինություն է, որի նախագծման մտահղացումը պատկանում է Ջոն Ռոքֆելլերին (անգլ.՝ John D. Rockefeller): Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը (անգլ.՝ Radio City Music Hall) նաև շքեղ կինոսրահ է, որտեղ կայացել են բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրեմիերաներ։ Մյուզիք Հոլում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության բազմաթիվ աստղեր։ Այսպիսի շքեղությունների հետ մեկտեղ այն ընտրյալների համար չէ, այլ հասանելի է շատերին։ Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ են այցելում միլիոնավոր մարդիկ, որպեսզի ականատեսը լինեն շքեղ շոուների, բեմականացումների, երաժշտական երեկոների, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրությունների։

Thumb
Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ
Արագ փաստեր Ռադիո սիթի մյուզիք հոլ, Տեսակ ...
Ռադիո սիթի մյուզիք հոլ
Thumb
Տեսակհամերգասրահ և թատրոն
ՏեղագրությունՆյու Յորք շրջան[1]
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրված1932[2]
Անվանված էRadio Corporation of America?[2]
Բացվածդեկտեմբերի 27, 1932[3][2]
ՃարտարապետEdward Durell Stone?
ՍեփականատերԴիշման Սփեյեր
Տարողություն5945
Կայքmsg.com/radio-city-music-hall/(անգլ.)
Thumb
Thumb
 Radio City Music Hall Վիքիպահեստում
Փակել
Remove ads

Radio City Music Hall

Thumb
Ռոքֆելլեր կենտրոն

1929 թվականին բաժնետիրական շուկայի տապալվելուց հետո Ջոն Ռոքֆելլերը (անգլ.՝ John D. Rockfeller) 91 միլիոն դոլարով վարձակալեց մի հողակտոր, որը գտնվում է Մանհեթենի (անգլ․՝ Manhattan) կենտրոնում։ Այն հայտնի է գաղտնի գարեջրատան գոտի (անգլ.՝ speakeasy belt) անունով։ Նախատեսվում էր կառուցել նոր Metropitan Opera House (Մետրոպոլիտեն օպերայի տուն)։ Քանի որ տնտեսությունը ճգնաժամի մեջ էր, այդ պատճառով կառուցապատման վերաբերյալ հույսերը մարեցին, իսկ բիզնեսի հեռանկարը մնաց մշուշում։ Չնայած դրան Ռոքֆելլերը համարձակ որոշում է կայացնում, որ պետք է տևական ազդեցություն ունենալ քաղաքի ճարտարապետական լանդշաֆտի և մշակութային տեսքի վրա։ Նա որոշեց կառուցել բարձրահարկ շենքերի, երկնաքերների մի ամբողջ համալիր, որպեսզի նրանք լցնեին քաղաքի դատարկ հատվածը և գրավեին վարձակալներին։ Ծրագիրը պետք է համապատասխաներ ճարտարապետական և դիզայներական ամենաբարձր մակարդակին և լիներ լավատեսության ու հույսի խորհրդանիշ։

Որպես առևտրային գործընկեր՝ ընտրվեց Ամերիկայի ռադիո ընկերությունը (անգլ.՝ Radio Corporation of America), մի երիտասարդ ընկերություն, որի NBC ռադիո ծրագրերը գրավում էին շատ ունկնդիրներին, որի RKO ստուդիաները արտադրում էին և բաժանում հանրաճանաչ շարժանկարներ, որոնք առաջարկում էին ծանր ժամանակների փոփոխություն։

Ռոքֆելլերի ֆինանսական ուժը և Ամերիկայի ռադիո ընկերության (RCA) զանգավածային լրատվամիջոցները միավորվեցին Ռոքսի Ռոդֆելի (անգլ.՝ Roxy Rothafel) արտասովոր տաղանդով։ Ռոքսին վաստակել էր թատերական հանճարի համբավ։ Ռոքֆելլերը, Ամերիկայի ռադիո ընկերությունը և Ռոքսին իրագործեցին ֆանտաստիկ երազանքը՝ թատրոն, որը չունի իր նմանը աշխարհում և առաջինը ավարտեցին համալիրի ներսի նախագիծը:Ամերիկայի ռադիո ընկերության ղեկավար Դեյվիդ Սարնոֆֆը (անգլ.՝ David Sarnoff) անվանակոչեց կառույցը Radio City:

Radio City Music Hall-ը լինելու էր մի գեցեցիկ վայր, որն առաջարկում է բարձր որակի ներկայացումներ՝ բոլորին հասանելի գներով։ Ծրագրվում էր հյուրընկալել և զվարճացնել մարդկանց, բայց նաև միջոցառումները դարձնել ավելի կարևոր ու ոգեշնչող։

Ամերիկացիների պալատը

Thumb
Ռոքֆելլեր կենտրոն

Դոնալդ Դեսկին (անգլ.՝ Donald Deskey) ամենահռչակավոր ներքին ձևավորողը չէր, որպեսզի մասնակցեր Երաժշտական Սրահի (Music Hall) ներքին հատվածների ձևավորման համար հայտարարված մրցույթին։ Փաստորեն, նա ճանաչված չէր։ Բացման պահից սկսած գիշերային այցելուները անցնում էին նախասրահով և մտնում գլխավոր նախասրահ (անգլ.՝ Grand Foyer):

Սրահի ձևավորման համար Դեսկին ընտրեց չափից դուրս նրբություն, գրավչության շքեղություն։ Նա ձևավորեց ավելի քան 30 առանձին տարածքներ՝ ներառելով հանգստի 8 սրահներ և ծխելու սենյակներն՝ յուրաքանչյուրն իր զարդանախշերով։ Տալով գլխավոր թեմա՝ նա ստացավ շշմեցնող գնահատական․ մարդկային նվաճում արվեստում, գիտության և արդյունաբերության մեջ։ Նա ստեղծեց արվեստի ձևավորման մի անբաժանելի մաս՝ դերասանների հրապուրիչ, հրաշալի որմնանկարներ, պատի ծեփեր և քանդակներ։ Գործվացքեղեն ձևավորողները կատարելագործում են վարագույները և գորգերը, հմուտ արհեստավորները պատրաստում են կավագործ իրեր, փայտե ցուցավահանակներ, գորգեր։

Դեսկին անձամբ ձևավորեց կահույքը և գորգերը։ Նա համակցեց ցանկապատերի ձևավորումը՝ դեկորատիվ մանրուքները համալրելով թատրոնի ներքին ձևավորմանը։ Նա օգտագործեց թանկարժեք նյութերի (մարմար, ոսկե փայլաթիթեղ) հրաշալի հավաքածու և արդյունաբերական նյութեր (անգլ.՝ bakelite, permatex, aluminium and crok): Նրա ձեռքբերումները կայանում են նրանում, թե որքան լավ է թատրոնը պահպանել իր հատկանիշները ժամանակի ընթացքում։ Դա այդ օրերի ժամանակակից ձևավորման ուշագրավ օրինակն էր, և դեռ ուժ ունի մեծ տպավորություն գործելու։ Այն մնում է նրբագեղ և արդիական մինչև օրս։

Թատրոնը յուրացնում է շոուն։ Դոնալդ Դեսկիի՝ ամերիկացի ժամանակակից ձևավորողի գլուխգործոցը ստանում է անզուսպ քննադատություն։ Նյու Յորքի մի քննադատ զեկուցում է․ «Նոր Երաժշտական Սրահի (Music Hall) մասին ասվել է, որ այն դերասանների կարիք չունի»։

Thumb
Ստորին Պլազա

Հանրության ցուցադրությունների վայր կամ Ազգերի ցուցասրահ

Ավելի քան 300 մլն մարդ է այցելել Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ (Radio City Music Hall)՝ հաճույք ստանալու բեմական ներկայացումներւց, ֆիլմերից, համերգներից և հատուկ միջոցառումներից։ Այս սրահը չունի իր նման երկրորդը, որտեղ հնարավոր է տեսնել նմանօրինակ ցուցադրություն կամ բամական ներկայացում։

Radio City Music Hall-ն ամենամեծ սենյակային թատրոնն է աշխարհում։ Նրա սենյակները նման են քաղաքի երկար թաղամասերի, դահլիճը հետևի մասից մինչև բեմ 160 ոտնաչափ է, իսկ առաստաղը հասնում է 84 ոտնաչափ բարձրության։ Պատերը և առաստաղը ձևավորված են մի շարքով մեծ կորություն ունեցող կամարներով, որոնք զբաղեցնում են հսկայական և հիանալի կորագիծ տարածք։ Երգչախմբի աստիճանահարթակները բարձրանում են դեպի հետևի պատի կողմը։ Դերասանները կարող են մտնել այնտեղ՝ կատարելով կենդանի գործողություններ։ Տեսադաշտը փակող սյուներ չկան։ Երեք մակերեսային դահլիճները ապահովված են հարմարավետ նստատեղերով՝ առանց երևալու թիկունքում գտնվող նվագախմբի համար նախատեսված մասը։ Արդյունքում ստացվում է այն, որ Radio City Music Hall-ում ամեն մի նստատեղը լավ տեղ է։

Մեծ բեմը շրջապատված է մեծ կամարով, որն ունի 60 ոտնաչափ բարձրություն և 100 ոտնաչափ լայնություն։ Տեխնիկական փորձագետների կողմից այս բեմը համարվում է ամենակատարյալ սարքավորումներ ունեցողը աշխարհում։ Այն բաղկացած է ջրի ճնշումով աշխատող, 3 մասից բարձրացող վերելակից։ Դա հնարավոր է դարձնում ստեղծել դինամիկ նստատեղեր և հասնել տպավորիչ արդյունքների ներկայացման մեջ։ Չորրորդ վերելակը բարձացնում և իջեցնում է ամբողջ նվագախմբին։ Վերելակի ներսի պարագիծը փոփոխական է, որպեսզի հնարավոր լինի արագ փոխել տեսարանները և հատուկ բեմական էֆեկտները։

Փայլուն, ոսկեգույն վարագույրը ամենամեծն է աշխարհում։ Ավելի քան 65 տարի հանդիսատեսները ոգևորված էին Mighty Worlitzer երգեհոնի հնչյուններից, որը պատրաստվել է հատուկ այս թատրոնի համար։ Նրա փողերը, որոնք ձգվում են մի քանի մատնաչափից մինչև 32 ոտնաչափ, տեղավորված են 11 առանձին սենյակներում։ Դահլիճում տեղադրված են ավելի քան 25000 լույսեր և առանձնահատուկ չորս գույներով բեմական լույսեր։ Եվ ինչ ներկայացում առանց հատուկ էֆեկտների։ Յուրօրինակ մեխանիզմները այսօր էլ հնարավոր են դարձնում դեպի վեր բաց թողնել ջրի շատրվաններ և իջեցնել անձրևի տարափի նման։ Մառախուղ և ամպեր ստեղծվում են մեխանիկական համակարգի միջոցով, որը նկարում է գոլորշի անմիջականորեն մոտերքում գտնվող Con Edison-ի գեներատորային գործարանից։

Թատերական պրեմիերա ֆիլմի խաղացողների համար

Radio City-ն արագորեն դարձավ սիրված թատրոն կինոստեղծեղների և կինոմանների համար։

Բացումից հենց երկու շաբաթ անց Radio City Music Hall-ը ցուցադրեց իր առաջին ֆիլմը՝ «The Bitter Tea of General Yen»: Նախքան առաջին ցուցադրությունը Մյուզիք Հոլում, երաշխավորվեց հաջող ցուցադրություն երկրում գտնվող թատրոններում։ Ռադիո Սիթիի հսկայական էկրանը և լայնատարած նստատեղերը այն դարձրին կինոյի իդեալական տուն։

1933 թվականից սկսած ավելի քան 700 ֆիլմ է բացվել այսեղ։ Դրանց մեջ են իսկական «Քինգ-Քոնգը», «Ազգային վելվետ» (National Velvet) ֆիլմը, որը ապահովում էր Էլիզաբեթ Թեյլորի «պաշտոնավարելը» արծաթագույն էկրանի վրա, «Սպիտակ Սուրբ Ծնունդ» (White Christmas), «Նախաճաշ Տիֆանիի մոտ» (Breakfast at Tiffany's), «Սպանել ծաղրասարյակին» (To kill a Mockingbird), «Մերի Փոփփինս» (Mary Poppins), «101 դալմատյան շներ» (101 Dalmatians) և «Առյուծ արքան» (The King Lion):

Սկզբի տարիների ստանդարտ կինոցուցադրությունը շարունակվում էր մեկ շաբաթ։ Ավելի ուշ 5 կամ 6 շաբաթյա ցուցադրությունը դարձավ սովորական։ Քերի Գռանտը (Cary Grant), Ջինջեր Ռոջերսը (Ginger Rogers), Քեթրին Հեփբրնը (Katharine Hepburn) շահել են մրցանակներ այստեղ ֆիլմեր էկրանավորելու համար։ Բոլոր երեքն էլ ունեն ավելի քան 22 ցուցադրված ֆիլմ Հոլում։ Հանրաճանաչ կինո և բեմական շոուներ (movie and stage show) ձևաչափը մնաց որպես Ռադիո Սիթիի «ստորագրություն» մինչև 1979 թվականը։ Այսօր Մյուզիք Հոլը դեռ ցուցադրում է ընտրված ֆիլմեր, բայց երկրի ամենաճանաչված, առաջնակարգ դահլիճը հանրահայտ համերգների, բեմական ցուցադրությունների, հատուկ գրավչությունների և զանգվածային, խոշորամասշտաբ իրադարձությունների համար է։

Սուրբ Ծնունդ Ռոքֆելլեր կենտրոնում. տոնական ավանդույթ

Լույսերը շողշողում են ծառին, չմշկասահորդները սահում են սառույցի վրա, օդում տարածվում են օրհներգի հնչյունները. սա Ռադիո Սիթիի Սուրբ ծննդյան ամենամյա տոնախմբությունն է (Radio City Christmas Spectacukar):

Ռոքֆելլեր կենտրոնը Սուրբ ծննդյան տոների սիրված հանգրվանն է։ Գրեթե 70 տարի առաջ աշխատավորները մեծ ոգով զարդարեցին առաջին ծառը շինարարական հրապարակում, հրաշալի լուսավորեցին կանադական եղևնին, որը զարդարում է Պլազան (Plzaz) տոնական ժամանակամիջոցի ողջ ընթացքում։ Ծառի լուսավորության արարողությունը դուրս է բերում մեծ թվով մարդկանց, ովքեր անհամբեր սպասում են տոնի պաշտոնական բացմանը։ Եվ շաբաթներ շարունակ ուրախ խաղացող երեխաները և շտապող երթևեկողները հանկարծ կանգ են առնում ոսկե շեփորներով հրեշտակների տեսարանից և ձմեռային օդում հնչող երաժշտության ձայներից։

80 տարի շարունակ Ռադիո Սիթիի Սուրբ ծննդյան տոնախմբությունը (Radio City Christmas Spectacular) զարդարելով Rockettes-ը (Հրթիռներ) շարունակել է ստեղծել հիշողություններ նոր սերունդների համար, որոնք դարձրել են այդ նվիրական շոուն ավանդկան տոն։ Ամերիկյան հանար մեկ տոնախմբություն՝ Սուրբ ծննդյան տոնախմբություն են այցելում ավելի քան 1 միլիոն մարդ ամեն տարի։ Այս շոուն հյուրախաղերով ներկայացվել է Նյու Յորքից դուրս 74 քաղաքներում։

1932 թվականից սկսած Սուրբ ծննդյան տոնախմբությունն անց է կացվել Ռադիո Սիթի Մյուզիք Հոլում։ Այսօրվա շոուում էլ դեռ կան առանձնահատուկ սիրված համարներ, որոնք մեջ են մտնում Փայտե Զինվորների (Wooden Soldiers) և Living Nativity, որը ներկայացվել է հենց սկզբից։

Այս տարի Ռադիո Սիթիի Սուրբ ծննդյան տոնախմբությունը (անգլ.՝ Radio City Christmas Spectacular) կտոնի Հռթիրներ (անգլ.՝ Rockettes) ներկայացման 85 կախարդական տարիները, և կներկայացվի Նյու Յորքից դուրս այլ քաղաքներում՝ Նեշվիլ, Չիկագո, Դալլաս և Սենթ Լուիս։

Thumb
Ռադիո Սիթի

Մեծ աստղեր Մեծ բեմում

Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը եղել է գրավիչ վայր հռչակավոր մարդկանց համար՝ սկսած առաջին օրվանից, ավելի քան վեց տասնամյակ։ Աստղերը փայլում են այստեղ։ Ռադիո Սիթին կատարյալ հանգրվան է ամենախելացիների և լավագույնների համար։ Ապագա աստղեր, որոնց մեջ են խոստումնալից նոր հումորիստ Ռեյ Բոլգերը և Մետրոպոլիտան Օպերայի (Metropolitan Opera) աստղ Ժան Փիրսը (Jan Peerce), առաջին անգամ փայլեցին այստեղ։ Շատ շատերը գալիս էին այստեղ վայելելու իրենց արդեն հռչակավոր լինելը։ Արծաթագույն էկրանի հաջողակ տարիների ընթացքում հռչակավորները հազվադեպ էին բաց թողնում ելույթ ունենալու հնարավորությունը։ Անսովոր չէր տեսնել Դուգլաս Ֆեյրբենկսին (Douglas Fairbanks), Ջունիոր Մերլ Օբերոնին (Jr. Merle Oberon), Մերի Փիքֆորդին (Mary Pickford), Բարբարա Սթենվիքին (Barbara Stenwyck), Ջիմմի Ստյուարտին (Jimmy Stewart), Ռոբերտ Թեյլորին (Robert Taylor), Քերի Գրանտին (Cary Grant), Ռոզալինդին (Rosalind) երկրպագուներին ողջունելիս։

Տասնամյակներ շարունակ Ամերիկայի ամենահայտնի էստրադային արտիստներն ու հումորիստները հիացմունք են պատճառել Ռադիո Սիթի Մյուզիք Հոլի հանդիսատեսներին։ Այստեղ ելույթ են ունեցել (կամ իրենց կարիերան սկսել են) համաշխարհային մեծության այնպիսի աստղեր ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան (Frank Sinatra), Էլլա Ֆիջերալդը (Ella Fitzgerald), Լինդա Ռոնսթադը (Linda Ronstadt), Լիբերանսը (LIberance), Սեմմի Դեվիս Կրտսերը (Sammy Davis Jr.), Էն Մարգարեթը (Ann Margaret), Ջոննի Մեթիսը (Johnny Mathis), Ջոն Դենվերը (John Denver), Քաունթ Բազիք Օրկեստրը (The Count Basic Orchestra), Իսահակ Պերմանը (Itzhak Perlman), Խոսե Կարերասը (Jose Careras), Ռայ Չարլզը (Ray Charlez) և Բի Բի Քինգը (BB King): Բոլոր այս արտիստները հայտվել են Մեծ բեմում։ Այսօր էլ Մյուզիք Հոլը շարունակում է դեպի իրեն ձգել աշխարհի՝ էստրադայի, ժամանցի, սպորտի, զանգվածային լրատվամիջոցների հայտնիներին։ Շոու աստղեր ինչպիսիք են Բեթթ Միդլերը (Bette MIdler), Սթիվի Վոնդերը (Stevie Wonder) և Ռիվերդենսը լեփ-լեցուն էին դարձնում սրահը։ Հանդիսությունները առանձնահատուկ ձևով վերաբացում են Թոնի Բենեթը (Tony Bennett), Բիլլի Քրիստալը (Billy Crystal), Եվրիթմիքսը (The Eurythmics), Բարրի Մանիլոուն (Barry Manlilow), Լաիզա Մինելին (LIza MInnelli), Սթինգը (Sting), 98 Աստիճանով խումբը (98 Degees), Ռադիո Սիթիի Հրթիռները (Radio City Rockettes) և շատ ուրիշներ։ Վերաբացումից հետո այստեղ առաջին մենահամերգն է կայացնում Սելին Դիոնը (Celine Dion): Վերջին տասնամյակում Ռադիո Սիթին հյուրընկալեց Grammy's և Tony's մրցանակաբաշխությունները, The MTV Video Music Awards-ը և EsPY Awards-ը։ Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը եղել է այն վայրը, որտեղ նշվել է Time Magazine ամսագրի 75-ամյակին նվիրված տոնախմբությունը, որին ներկա է եղել նախագահը՝ Բիլ Քլինթոնը։ Կազմակերպվել են բազմաթիվ բարեգործական միջոցառումներ։ Մարդկանց մտքում այն մնացել է որպես մի կախարդական վայր։ Ելույթ ունենալով Մեծ Բեմում հասկանալի է դառնում թե ինչ է նշանակում աստղ լինել։

Remove ads

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads