Կոլումբուս (Օհայո)

From Wikipedia, the free encyclopedia

Կոլումբուս (Օհայո)map

Կոլումբուսը (անգլ.՝ Columbus, [Կոլամբես]), ԱՄՆ-ի Օհայո նահանգի վարչական կենտրոնը և բնակչության թվով այդ նահանգի ամենամեծ քաղաքը. 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 892,533[2]։ Այդ ցուցանիշով Կոլումբուսն ԱՄՆ-ի քաղաքների շարքում գրավում է 14-րդ տեղը[3][4][5][6] և համարվում է ամենաարագ աճող քաղաքներից մեկն այդ երկրում[7]։ ԱՄՆ-ի նահանգների մայրաքաղաքների շարքում Կոլումբուսը բնակչության թվով երրորդն է՝ Արիզոնայի Ֆինիքսից և Տեխասի Օսթինից հետո, իսկ Միջին արևմուտքի բոլոր քաղաքների շարքում՝ երկրորդը՝ Չիկագոյից հետո[8][9]։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Կոլումբուս
Դրոշ
Thumb

Thumb
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՖրանկլին, Delaware County? և Fairfield County?
Հիմնադրված է1812 թ.
Առաջին հիշատակում1797
Մակերես581,031306 կմ², 577,839589 կմ²
ԲԾՄ275±1 մետր
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն905 748 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-5 և UTC−4
Հեռախոսային կոդ614
Փոստային դասիչ43085
Պաշտոնական կայքcolumbus.gov(անգլ.)
Thumb
Կոլումբուս (Օհայո) (ԱՄՆ)
Փակել

Վարչական տեսակետից Կոլումբուսը ոչ միայն Օհայո նահանգի, այլ նաև նրա կազմի մեջ մտնող Ֆրանկլինի շրջանի կենտրոնն է[10]։ Ամերիկան հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսի անունով կոչված քաղաքը[11][12] հիմնադրվել է 1812 թվականին և դրանից չորս տարի անց դարձել նահանգի մայրաքաղաք։

Առևտրական և արդյունաբերական խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Կա մետաղամշակման, մեքենաշինական, քիմիական, սննդի, պոլիգրաֆ արդյունաբերություն։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.