Dance in the Dark

From Wikipedia, the free encyclopedia

Dance in the Dark

«Dance in the Dark» (հայերեն՝ Պար մթության մեջ), երգը ձայնագրվել է ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի կողմից նրա երրորդ` The Fame Monster մինի-ալբոմից։ Երգը ձայնագրվել է 2009 թվականին, այն գրել է ննջասենյակում երկու մարդկանց ինտիմ հարաբերություններից ոգեշնչված։ Գագայի խոսքերով. «ձայնագրությունն աղջկա մասին է, ով սիրում է սիրով զբաղվել լույսն անջատած վիճակում, որովհետև նա ամաչում է իր մարմնից»։ 2010 թվականի հունվարի 6-ին երգը նախատեսվել էր թողարկել «Telephone» երգից հետո, բայց Գագայի և իր ձայնագրման ստուդիայի միջև ծագած վեճից հետո թողարկվեց «Alejandro» երգից հետո։ Այնուամենայնիվ երգը թողարկվեց որպես չորրորդ սինգլ, բայց միայն Ավստրալիայի և Ֆրանսիայի, նաև ՀԱՀ-ի և Հարավային Ամերիկայի համար։ Երգը ստացել է «Գրեմմի» որպես լավագույն պարային ձայնագրություն։

Արագ փաստեր Լեդի Գագայի սինգլը, «The Fame Monster» ալբոմից ...
«Dance In The Dark»
Thumb
Լեդի Գագայի սինգլը
«The Fame Monster» ալբոմից
Թողարկված26 հուլիսի, 2010
Ֆորմատթվային ներբեռնում
Ձայնագրված2009, Metropolis Studios, Լոնդոն, Անգլիա
Ժանրսինթի-թոթ, դենս-փոփ
Տևողություն4:49
ԼեյբլStreamline, Kon Live, Cherrytree, Interscope
ՊրոդյուսերԼեդի Գագա, Fernando Garibay
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն
«Alejandro»
(2010)
«Dance In The Dark»
(2010)
«Born this way»
(2011)
Փակել

Երաժշտություն և տեքստը

Thumb
Լեդի Գագան կատարում է "Dance in the Dark" "The Monster Ball Tour" մրցանակաբաշխությունում 2009 թվականին

Dance in the Dark երգում շատ ուժեղ ազդեցություն են թողել ռետրո և Նոր ալիք երգի ոճերը[1][2]։ usicOMH-ից Մայքլ Հաբբարդի խոսքերով, երգի կատարումը սկսվում է կմկմոցից և հոգոցի խլրտուքներից, որից հետո Գագան սկսում է երգել երգը[3]։

Երգի տեքստը պատմում է աղջկա մասին, որն անհարմար է իրեն զգում լույսը վառած ժամանակ սիրով զբաղվելիս։ Երգչուհին նաև անդրադառնում է հայտնի մարդկանց, որոնք մահացել են ողբերգական մահով. Մերիլին Մոնրո, Ջուդի Գառլենդ, Սիլվիա Փլաթ, Արքայադուստ Դիանա, Լիբերաչե, Սթենլի Կուբրիկ և Ջոնբենեթ Ռեմսի

Ստեղծագործությունների ցանկը

  • Թվային ներբեռնում'[4]
  1. «Dance in the Dark» — 4:48

Ձայնագրման մասնակիցներ

  • Lady Gaga — հեղինակ, վոկալ, գործիքավորում
  • Ֆերնանդո Գարիբայ — պրոդյուսեր, հեղինակ, երաժշտական գործիքներ, երաժշտական գործիքներ, գործիքավորում
  • Ռոբերտ Օրթոն — տեղեկություն
  • Ջոնաս Վեթլինգ — ձայնագրություն, ձայնային ինժեներ
  • Dan Parry — ձայնագրություն, ձայնային ինժեներ
  • Կրիստիան Դելանո — ձայնագրություն, ձայնային ինժեներ[5]

Դիրքերը հիթ-շքերթներում

Մանրամասն տեղեկատվություն Հիթ-շքերթ (2009—2011), Բարձրագույն հորիզոնական ...
Հիթ-շքերթ (2009—2011) Բարձրագույն
հորիզոնական
Australian Singles Chart[6] 24
Belgian Singles Chart (Flanders)[6] 33
Belgian Singles Chart (Wallonia)[6] 48
Canadian Hot 100[7] 88
Czech Airplay Chart[8] 10
French Digital Singles Chart[9] 30
Hungarian Singles Chart[10] 9
Polish Dance Club Singles Chart[11] 38
Russian Airplay Chart[12] 49
Slovak Airplay Chart[13] 6
UK Singles Chart[14] 89
US Bubbling Under Hot 100 Singles[15] 22
US Hot Dance/Electronic Digital Songs[16] 9
Փակել

Թողարկման ժամանակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Թողարկման ամսաթիվ ...
Երկիր Թողարկման ամսաթիվ Ֆորմատ
Բելգիա9 նոյեմբերի, 2009[4]Թվային ներբեռնում — Պրոմոսինգլ
Ավստրալիա26 հուլիսի, 2010[17]Contemporary Hit Radio
Ֆրանսիա25 օգոստոսի, 2010[18]Mainstream airplay
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.