From Wikipedia, the free encyclopedia
Սիլվիա Փլաթ (անգլ.՝ Sylvia Plath, հոկտեմբերի 27, 1932[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - փետրվարի 11, 1963[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի բանաստեղծուհի և գրող, համարվում է անգլալեզու գրականության մեջ «դավանանքային/ խոստովանական պոեզիա» ժանրի հիմնադիրներից մեկը[8][9]։ Փլաթի կենդանության օրոք լույս է տեսնում միայն «Հսկա» ժողովածուն (անգլ.՝ The Colossus & Other Poems, Լոնդոն, 1960) և «Ապակե կափարիչի տակ» (1963) կիսակենսագրական վեպը։ 1965 թվականին հրատարակվել է «Արիել» ժողովածուն, որն արժանացավ բուռն քննադատությունների՝ դառնալով 20-րդ դարաշրջանի անգլամերիկական պոեզիայի բեսթելերներից մեկը[10]։ 1982 թվականին հատընտիր պոեմների ժողովածու գրքի համար Փլաթը հետմահու ստացավ Պուլիցերյան մրցանակ[11]։
Սիլվիա Փլաթ անգլ.՝ Sylvia Plath | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1932[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 11, 1963[1][2][3][…] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Heptonstall |
Գրական անուն | Victoria Lucas[4] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, օրագրի հեղինակ և մանկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սմիթ Քոլեջ և Նյունհեմի քոլեջ |
Ժանրեր | confessional poetry? |
Ուշագրավ աշխատանքներ | Ապակե կափարիչի տակ, Արիել[5] և The Colossus?[6] |
Աշխատավայր | Սմիթ Քոլեջ[5] |
Պարգևներ | |
Ամուսին | Թեդ Հյուզ |
Զավակներ | Ֆրիդա Հյուզ և Նիքոլաս Հյուզ |
Sylvia Plath Վիքիպահեստում |
Սիլվիա Փլաթը բրիտանացի բանաստեղծ-դափնեկիր Թեդ Հյուզի կինն էր։ Այս ամուսնությունը ոչ միայն միություն էր երկու սիրող մարդկանց միջև, այլև ստեղծագործական տանդեմը, որում առաջատար դեր խաղաց Հյուզը, իսկ Փլաթը նրան հնարավորություն տվեց ստեղծագործելու։ Բայց Փլաթի և Հյուզի հարաբերություններն ավարտվեցին ողբերգությոամբ, սկզբում 1963 թվականին, Փլաթը տառապել է ծանր դեպրեսիայից, որը նրանց բաժանման պատճառն է դարձել։ Հուսահատված բաժանումից, Փլաթը, թողնելով երկու երեխաներին, ինքնասպան եղավ։ Օգտվելով բանստեղծուհու գրական ժառանգությունից, Փլաթի մահից հետո Հյուզը հիմնեց Estate of Sylvia Plath-ը։
Փլաթի բանաստեղծական տաղանդը ճանաչում գտավ նրա մահից հետո։ Միաժամանակ մամուլում հիստերիա բռնկվեց նրա ինքնասպանության և Հյուզի մահվան մեջ մեղավոր լինելու համար։ Նրա բանաստեղծական տաղանդի հետևորդներից ոմանք, ինչպես նաև գրական քննադատները հայտարարեցին և նրան անվանեցին «Սիլվիա Փլաթի մարդասպանը»[12]։
Որպես խոստովանական պոեզիայի իրական ներկայացուցիչ, Սիլվիա Փլաթը գրում էր իր անահանգստությունների և վախի զգացողությունների մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.