Գրական անուն
From Wikipedia, the free encyclopedia
Գրական անուն (հուն.՝ ψευδώνυμος, լատ.՝ pseudónymos - «սխալ անուն», ψεύδος «փսեուդոս» - «այլ» և ὄνομα «օնոմա» - «անուն»), կեղծանուն, որն օգտագործվում է մարդու կողմից նրա հասարակական գործունեության (հատկապես արվեստի բնագավառում) մեջ իրական անվան փոխարեն։ Իրական անվան տակ հասկանում են այն անունը, որը մարդը ստացել է իր ծննդյան ժամանակ և պաշտոնապես գրանցված է։ Գրական անվան մեջ իրական անվան առկայության դեպքում կեծանունը կոչվում է ավտոնիմ (հունարենից)։ Այն գրական անունը, որում չկա ոչ մի համապատասխանություն ծննդյան անվան հետ, կոչվում է կրեպտոնիմ և այն օգտագործվում է իրական անվան գաղտնիության նպատակով, երբեմն էլ՝ այլ գործունեության հետ կապված անունից տարբերակելու համար[1]։
Արևելյան մշակույթում
Արևելյան մշակույթում (օրինակ՝ ճապոնականում և չինականում) գրական անվան ընդունումը սոցիալական կարգավիճակի փոփոխման հետ միաժամանակ ինչ-որ ժամանակաշրջան պարտադիր է եղել։
Գրական անվան նպատակներին կարելի է դասել շատ երկար անունը ավելի կարճով փոխարինելու ձգտումը, ավելի հնչեղ անուն ստանալու նպատակը, մարդու ազգությունը գաղտնի պահելու ցանկությունը և այլն։
Հայտնի մարդկանց կեղծանուններ
Շատ գրողներ հայտնի են իրենց կեղծանունով՝ Պերճ Պռոշյան (Հովհաննես Առաքելյան), Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան), Մուրացան (Գրիգոր Տեր-Գրիգորյան)։ Մի շարք հեղինակներ օգտագործել են բազմաթիվ կեղծանուններ (Վոլտերը՝ 160-ից, Վ. Ի. Լենինը՝ 150-ից ավելի)։ Շատ կեղծանուններ դարձել են իսկական անուն (Մոլիեր, Ստենդալ, Գորկի, Շիրվանզադե և այլն)։
Հայտնի մարդկանց իրական և կեղծ անունները՝
Գրական կեղծանուններ
- Ալեքսանդր Գրին - Ալեքսանդր Սերգեյի Գրինևսկի
- Ալեքսանդր Սերգեյի - Ալեքսանդր Սերգեյի Պոպով
- Ալեքսանդրա Մարինինա - Մարինա Արկադիի Ալեքսեևնա
- Անատոլ Ֆրանս - Ժակ Անատոլ Ֆրանսուա Թիբո
- Աննա Ախմատովա - Ախմատովա Գորենկո
- Արկադի Գայդար - Արկադի Պետրովիչ Գոլիկովի
- Վենիամին Կավերին - Բենջամին Ա. Զիլբեր
- Վոլտեր - Ֆրանսուա-Մարի Արուե
- Մաքսիմ Գորկի - Ալեքսեյ Պեշկով
- Ջեկ Լոնդոն - Ջոն Գրիֆիտ Չեյնին
Գեղարվեստական կեղծանուններ
- Գրետա Գարբո - Գրետա Գուստաֆսոն
- Մարլեն Դիտրիխ - Մարիա Մագդալենա Դիտրիխ
- Մերիլին Մոնրո - Նորմա Բեյքեր
- Ռինգո Սթար - Ռիչարդ Ստարկի
- Շեր - Շերիլին Սարգսյան
Քաղաքական կեղծանուններ
- Լենին - Վլադիմիր Իլյիչ Ուլյանով
- Վիլի Բրանդտ - Կարլ Հերբերտ Ֆրահմ
- Ռուդոլֆ Աբել - Վիլյամ Հ. Ֆիշեր
- Էրին Հանթերը - Վիկտորիա Հոլմս, Քեյթ Քերի,
Կոլեկտիվ կեղծանուններ
- Վասիլև Եղբայրներ - կինոռեժիսոր և գրող
- Եղբայրներ Տուր - դրամատուրգ և սցենարիստ
- Էրին Հանթերը - Վիկտորիա Հոլմս, Քեյթ Քերի
Տես նաև
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.