Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Անատոլ Ֆրանս (ֆր.՝ Anatole France; իսկական անունը՝ Ֆրանսուա Անատոլ Տիբո, François-Anatole Thibault; ապրիլի 16, 1844[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[1][4] - հոկտեմբերի 12, 1924[1][4][2][…], Q22994052?, Սեն-Սիր-սյուր-Լուար[1]), ֆրանսիացի գրող և գրաքննադատ, մեծ մարդասեր, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1921) «ի նշան գրական փայլուն նվաճումների, որոնք բնութագրվում են ոճի նրբաճաշակությամբ, մարդկային խոր կարեկցանքով, գրավչությամբ և ճշմարիտ գալիական խառնվածքով»[11][12]։
Անատոլ Ֆրանս ֆր.՝ Anatole France | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jacques François-Anatole Thibault |
Ծնվել է | ապրիլի 16, 1844[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[1][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1924[1][4][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Q22994052?, Սեն-Սիր-սյուր-Լուար[1] |
Գերեզման | Neuilly-sur-Seine Old Communal Cemetery[5] |
Գրական անուն | Anatole France և Anatolis Fransas[6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, գրադարանավար, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, արձակագիր, կենսագիր և քննադատ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Ստանիսլասի քոլեջ |
Գրական ուղղություններ | Ազատամտականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Թայիս և Les dieux ont soif? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա, Մարդու իրավունքների լիգա և Ֆրանսիական ՊԵՆ ակումբ |
Պարգևներ | |
Ամուսին | Valérie Guérin de Sauville? և Emma Laprévotte? |
Համատեղ ապրող | Léontine Lippmann? |
Զավակներ | Suzanne Thibault? |
Անատոլ Ֆրանս Վիքիքաղվածքում | |
Անատոլ Ֆրանս Վիքիդարանում | |
Anatole France Վիքիպահեստում |
Հեղինակ է բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների, բանաստեղծությունների և պիեսների, այդ թվում՝ «Թայիս» (Thaïs, 1890)[13], «Սագաթաթիկներ թագուհու պանդոկը» (La Rôtisserie de la reine Pédauque, 1892)[13], «Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894)[14], «Պինգվինների կղզի» (L’Île des Pingouins, 1908) վեպերը։
Անատոլ Ֆրանսը ծնվել է Փարիզում, Մալաքե առափնյա փողոց 19 հասցեում։ Նրա հայրը Ֆրանսուա Նոել Տիբոն (1805-1890), ում անվանում էին նաև Նոլ Ֆրանս, սերել է համեստ ընտանիքից[15]։ 1825 թվականին լքել է իր գյուղը՝ բանակին միանալու համար։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխությունից անմիջապես հետո նա թողել է ծառայությունը։
1840 թվականի փետրվարի 29-ին ամուսնացել է Անտուանետ Գալլասի հետ, Փարիզի քաղաքապետարանում։ 1838 թվականին նա ղեկավարում էր Հեղափոխության մասին գրքերի, թերթերի, ծաղրանկարների, ինքնագրերի պատմական գրախանութը, որը ստեղծվել և գտնվում էր Տեխեներների տանը՝ Օրատուար դյու Լուվր թիվ 4 շրջանում (ներկայիս՝ Փարիզի 1-ին շրջան)։ 1839-1840-ական թվականներին նա դառնում է այդ հաստատության սեփականատերը, որը վերանվանվում է «Ֆրանս Տիբոյի հնագույն և ժամանակակից քաղաքական գրախանութ» (Librairie politique ancienne et moderne de France-Thibault ) և տեղափոխվում է հարևան շենք (№ 6)[16]: Այնուհետև իր գրախանութը տեղափոխում է Սենա թիվ 9 (1841), որից հետո Մալաքե թիվ 19 (1842), որից հետո՝ Անատոլի ծնվելուց երկուսուկես ամիս անց տեղափոխվում է Մալաքե թիվ 15 (1844)։ Այդ ընթացքում գրախանութը վերանվանվում է «Ֆրանս Տիբոյի գրախանութ», որից հետո՝ պարզապես, «Ֆրանս»։ Գրախանութը Ֆրանսիական մեծ հեղափոխության պատմության վերաբերյալ գրականության գրքերով և փաստաթղթերով էր հայտնի։ Այնտեղ հաճախում էին բազմաթիվ գրողներ և գիտնականներ, ինչպես օրինակ, Գոնկուր եղբայրները։ 1853 թվականին Անատոլիի հայրը գրախանութը տեղափոխում է Վոլտարե (թիվ 9), որտեղ շարունակել է գործել մինչև 1866 թվականին իր ունեցվածքը վաճառելը։
Անատոլ Ֆրանսն իր մոր՝ Անտուանետ Գալասի կողմից սերում է Գալլասների ջրաղացպանների ընտանիքից, որը գտնվում է Շարտր քաղաքում[17]։ Անատոլին է պատկանել նաև Ուվիլ լա Բրանշ ամրոցը, որը գտնվում է Շատրից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա[18]։
Հայրական գրադարանում դաստիարակված Անատոլը ձեռք է բերել գրքերի և խորը գիտելիքների նկատմամբ սեր, ինչպես նաև հեղափոխական շրջանի մասին մանրակրկիտ իմացություն։ Նրա մի շարք վեպերի և պատմվածքների նախապատմությունը, ներառյալ «Աստվածները ծարավի են» վեպը, որը համարվում է նրա գլուխգործոցը, գալիս է այդ բազմագիտակությունից։ 1844-1853 թվականներին, ընտանիքը Մալաքեի 15 առափնյա փողոցի առանձնատան բակում վարձակալեց չորս սենյականոց բնակարան, որը գտնվում էր առաջին հարկում[19][20]։
1853 թվականից մինչև 1862 թվականը Ֆրանսը սովորել է Սենտ-Մարի հաստատությունում և Ստանիսլասի քոլեջում։ Հարուստ միջավայրում նա տառապում էր աղքատ լինելու պատճառով, բայց նա հայտնի էր իր ստեղծագործություններով, ներառյալ «Սուրբ Ռադեգոնդի լեգենդը» (La Légende de sainte Radegonde), որը լույս է տեսել Ֆրանսի գրախանութի կողմից և տպագրվել է գրախոսականով։ Նա ստացել է իր բակալավրիատի աստիճանը 1864 թվականի նոյեմբերի 5-ին[21]։
1860-ական թվականների սկզբից նա աշխատել է տարբեր գրախանութների և ամսագրերի համար, բայց հրաժարվել է ստանձնել իր հոր աշխատանքը՝ ով շատ բացասական էր վերաբերվում որդու «խզբզոցներին»։
1866 թվականից Անատոլ Ֆրանսն ստիպված էր վաստակել իր սեփական ապրուստը և սկսել է իր գործունեությունը՝ որպես մատենագետ։ Աստիճանաբար նա ծանոթացավ այդ ժամանակի գրական կյանքին և դարձավ Պարնասյան դպրոցի նշանավոր անդամներից մեկը։
Նրա գրական գործունեությունը սկսվել է պոեզիայով։ Սիրահարվելով դերասանուհի Իլիզե Դևոյոդին՝ նա մի քանի բանաստեղծություն է նվիրել նրան, բայց Իլիզե Դևոյոդին 1866 թվականին մերժում է նրան։
Նա Շառլ Լըկոնտ դը Լիլի աշակերտն է եղել, ում հետ որոշ ժամանակ աշխատել է Սենատում՝ որպես գրադարանավար։
1870-1871 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Ֆրանսը որոշ ժամանակ ծառայել է բանակում, և զորացրվելուց հետո շարունակում էր գրել և կատարել տարբեր խմբագրական աշխատանքներ։
1876 թվականինին նշանակվել է Ֆրանսիայի Սենատի գրադարանի տնօրենի տեղակալի պաշտոնում, և տասնչորս տարի շարունակ՝ մինչև 1890 թվականի փետրվարի 1-ը զբաղեցրել է այդ պաշտոնը։ Ինչը նրան տվել է հնարավորություն և միջոցներ ուսումնասիրել գրականությունը։ 1913 թվականին այցելել է Ռուսաստան։
1876 թվականին նա հրատարակեց Կորնթոսյան հարսանիքը՝ Ալֆոնս Լեմերի մոտ։ Հրատարակչություն, որի համար նա բազմաթիվ ներածականներ է գրել դասականների (օրինակ՝ Մոլիերի), ինչպես նաև Չարավայի ստեղծագործությունների համար, որոնցից մի քանիսը հետագայում ժողովելու էր 1913 թվականին հրապարակված Le Génie latin իր գրքում[22]։
1877 թվականին Անատոլ Ֆրանսն ամուսնացել է Լուի XVIի մանրանկարիչ Ժան-Ուրբին Գերինի թոռնուհու Վալերի Գերին դե Սաուվիլի հետ, ումից նա ունենում է դուստր՝ Սյուզաննան (1881-1918), ով 1901 թվականին ամուսնանում է «Affaire des fiches» քաղաքական սկանդալի գլխավոր հերոս Կապիտան Հենրի Մոլինի հետ, այնուհետև Էռնեստ Ռենանի թոռան՝ Միշել Պսիչարիի (1887-1917) հետ։ Նա հաճախ իր դստերը, նրա մանկության տարիներին, վստահում էր Մադամ դե Մարտելին (ով գրել է Գիպի անվան տակ), ով մտերիմ էր ինչպես իր, այնպես էլ Տիկին Ֆրանսի հետ։
Ֆրանսի հարաբերությունները կանանց հետ բարդ են եղել։ Այդպիսով, 1860 թվականներին նա սին սիրով սիրահարվել է Էլիզա Ռաուլինին, ապա՝ Էլիզա Դևոյոդին։ 1888 թվականին նա կապվել է Լեոնտին Արման դե Կիլավետի հետ, որը ղեկավարում էր Ֆրանսիայի երրորդ հանրապետության տարիներին մեծ ճանաչում վայելող գրական սալոնը։ Կիլավետի մասին հետագայում գրել է․ «Առանց նրա ես չէի դառնա գրքեր գրող» («Վանահայր Մունիեի օրագիրը»)։ Այս կապը տևել է մինչև 1910 թվականը, երբ ինքնասպանության փորձից անմիջապես հետո նա մահացավ` Հարավային Ամերիկա մեկնելիս հայտնի դերասանուհու հետ Ֆրանսի մեկ այլ սիրավեպի պատճառով։
Տիկին դե Կիլավետը նրան ոգեշնչել է գրել «Թաիս» (Thaïs, 1890) և «Կարմիր շուշան» (1894) վեպերը։ Կնոջ հետ վերջին վեճից հետո, ով չկարողացավ դիմանալ այս կապին, Ֆրանսը 1892 թվականի հունիսյան մի առավոտ թողեց ամուսնական տունը, որը գտնվում էր Շալգրին փողոցի վրա, և բաժանման նամակ ուղարկեց։ Ամուսնալուծվել են 1893 թվականի օգոստոսի 2-ին[23]։
Հետագայում Ֆրանսը կանանց հետ շատ կապեր է ունեցել. ինչպես, օրինակ, տիկին Գեյգիի հետ, ով ինքնասպան է եղել 1911 թվականին։
Անատոլ Ֆրանսի հանրային առաջին հաջողությունը 37 տարեկան հասակում էր, 1881 թվականին, «Սիլվեստր Բոննարի ոճիրը»[24] վեպով, որը 1882 թվականին Ֆրանսիական ակադեմիայի կողմից արժանացավ Մոնտիոնի գրական մրցանակի[25], ստեղծագործություն, որը նշանավորվեց իր լավատեսական և երբեմն մոգական ոճով՝ հակադրվելով այն ժամանակաշրջանում իշխող նատուրալիզմին։ 1889 թվականին Ֆրանսիական ակադեմիան նրան նաև շնորհեց Վիտեթի մրցանակ[26]։
1887 թվականին նա դառնում է հեղինակավոր Temps-ի գրաքննադատ[27]։
1896 թվականի հունվարի 23-ին նա Ֆրանսիական ակադեմիայի անդամ ընտրվեց առաջին փուլով, ներկա 34 քվեներից 21 ձայնով, 38-րդ տեղում՝ փոխարինելով Ֆերդինան դը Լեսեպսին։ Այդ տեղը զբաղեցրել է 1896 թվականի դեկտեմբերի 24-ին։
Դառնալով ճանաչված, ազդեցիկ և հարուստ գրող՝ Ֆրանսը հանձն է առել է բազում գործեր։ Նա մի քանի ելույթներ է ունեցել, որոնք դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը[28] և սատարում Արշակ Չոպանյանին, միանալով Էմիլ Զոլային, ում հետ հաշտվել էր 1890-ականների սկզբին՝ Դրեյֆուսի դատի ժամանակ։
Հրաժարվելով մեկնաբանել Ալֆրեդ Դրեյֆուսի մեղքը (ինչով դառնում է ռևիզիոնիստ) 1897 թվականի նոյեմբերի 23-ին L'Aurore -ին տված հարցազրույցում, նա Մարսել Պրուստի ազդեցության տակ առաջինը ստորագրեց 1898 թվականի հունվարի 13-ին Էմիլ Զոլայի հայտնի «Ես մեղադրում եմ» մանիֆեստ-նամակը լույս տեսնելու հաջորդ օրը։ Սա այսպես կոչված, ինտելեկտուալների առաջին պետիցիան էր Ֆրանսիական Ակադեմիայում, որով դատական գործը վերանայելու կոչ էր արվում։
Այդ ժամանակվանից սկսած՝ Ֆրանսը դարձավ ռեֆորմիստական և հետագայում սոցիալիստական ճամբարի նշանավոր գործիչ, մասնակցեց ժողովրդական համալսարանների կազմակերպմանը, դասախոսություններ տվեց աշխատողներին և մասնակցեց ձախակողմյան ուժերի կողմից կազմակերպված հանդիպումներին։ Ֆրանսը դառնում է սոցիալիստական առաջնորդ Ժան Ժորեսի մտերիմ ընկերը և Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գրական վարպետը։
Նա Պոլ Բուրժեի հետ միասին նախատիպ է հանդիսացել Մարսել Պրուստի Կորսված ժամանակի փնտրտուքներում վեպում գրող Բերգոտի կերպարի համար։
Անատոլ Ֆրանսը մահացել է 1924 թվականին։ Նրա մահից հետո նրա ուղեղը զննել են ֆրանսիացի անատոմիստները, ովքեր, մասնավորապես, պարզել են, որ դրա զանգվածը կազմում է 1017 գրամ։ Թաղված է Նոյլի-Սուր-Սին նահանգի գերեզմանատանը։
Նրա արձակ ստեղծագործության հիմնական թեմաները բխում են «Բալթասար» ժողովածուից (Balthasar, 1889) և մի քանի անգամ վերանայված «Սիլվեստր Բոննարի ոճիրը» վեպից։ Մարի-Կլեր Բանկվարտը 1991 թվականին հրապարակված գրքի նախաբանում[29], ի թիվս այլ բաների, նշում է զգայուն, զվարճալի կամ սիրատոչոր գիտնականի կերպարը, ում թիկունքում իր կյանքն է, գրադարանը (որում առկա է մամնական բնույթը), գործունեությունն ու արդարամտությունը։ Այս թեմաները հատկապես շոշափվում են կերպարներից Սիլվեստր Բոննարի, Ժերեմ Քոինյարդի և Մ. Բերգրետի կերպարների զրույցներում։ Ֆրանսի ոճը, որը հաճախ կոչվում է դասական[Ն 1], բնութագրվում է զվարճալի հեգնանքով, երբեմն նուրբ և բարեհամբույր, երբեմն սև և դաժան, որով արտահայտում է իր հիմնական թերահավատությունը մարդկային բնույթի, նրա նկրտումների ու գիտելիքների, հատկապես պատմության նկատմամբ։
Պոլ Վալերին, 1927 թվականին ժառանգելով Անատոլ Ֆրանսի տեղը Ֆրանսիական ակադեմիայում՝ իր ընդունելության խոսքում նշում է, որ իր նախորդի գործունեության շնորհիվ «երկիր են վերադարձել թեթևությունը, հստակությունն ու պարզությունը»․ առաջարկելով «թարմացնող հակադրություն ․․․ վառ կամ շատ բարդ ոճերի հետ, որոնք ամեն տեղ էին»։ Սակայն նա ավելացնում է, որ մենք չպետք է մոռանանք «թերահավատ և երգիծական» հեղինակին, նրա «բազմագիտակ և հնարամիտ միտքը», որի «հսկայական ներուժը» նրան թույլ տվեց տեսնել իր ժամանակի սոցիալական և մշակութային փաստերը[31]։
Փաստորեն, Ֆրանսի գործունեությունը հակադրվել է ինչպես իր ժամանակի գրական հոսանքներին (նատուրալիզմ), այնպես էլ 1870 թվականի Ֆրանս-գերմանական պատերազմից հետո առկա ֆրանսիական կրթական քաղաքականությանը[30]։ Ի տարբերություն բացառապես գիտական կրթության, որի կողմնակիցներն էին Ժան Մասեն կամ Լուի Ֆիգյեն, նա գերադասում էր երևակայության իրական ուժը։
«Փակեք այս գիրքը ինձ համար, միսիս Ժաննա, դրեք այնտեղ, խնդրում եմ, «Կապույտ թռչուն, ժամանակի գույնը», որն այնքան սիրելի եք համարում և ինչը ձեզ ստիպում է արտասվել, և արագ ուսումնասիրեք եթերացումը։ Լավ կլինի, որ յոթ տարեկանում իմանաք ազոտային օքսիդի ցավազրկող ուժի մասին»։ Պարոն Լուի Ֆիգյեն հայտնաբերեց, որ փերիները մտացածին էակներ են։ Ահա թե ինչու նա չի կարող կանգնել և երեխաներին պատմել դրանց մասին։ Նա նրանց պատմում է գուանոյի մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան երևակայական։ -Դե, բժիշկ, փերիները գոյություն ունեն հենց այն պատճառով, որ դրանք երևակայական են։ Դրանք գոյություն ունեն միամիտ և թարմ պատկերացումների մեջ, բնականաբար, որոնք բաց են ժողովրդական ավանդույթների մշտապես երիտասարդ պոեզիայի համար[32]։ - Անատոլ Ֆրանս |
Նա մերժում է Զոլայի ռեալիզմը, որին նա համարում է դաժան, և գրականության մեջ գիտական ոգով հանդերձ, նա դեմ է արտահայտվում գրողներին, ինչպիսիք են Դիքենսը և Սանդը [33]. Այնուամենայնիվ, նրա վերաբերմունքը Զոլայի նկատմամբ փոխվեց 1890-ականների սկզբին՝ «Գազան մարդ»-ի հետ, որին նա նվիրեց գովաբանական հոդվածներ[34]։
Հետևաբար նրա գործերը պարունակում են շատ փերիական տարրեր և հաճախ մոտ են ֆանտաստիկին[35].
Նույն ոգով է, որ նա մոտենում է պատմությանը՝ չհամաձայնվելով գիտական պահանջների հետ ոչ թե իշխանի կարգապահությունը իջեցնելու համար, այլ շեշտադրելու դրանում բնորոշ անորոշությունները։ Պատմությունը նրա գործերում կրկնվող թեմա է։ Այն ոճը, որը նա օգտագործում է դրա մասին խոսելու համար, բնորոշ է ֆրանսիական հեգնանքին և հումորին. «Եթե ես խոստովանեմ այսօր իմ սխալը, եթե ես ընդունեմ այն անհասկանալի ոգևորությունը, որը բացարձակապես անհամաչափ պատկերացում է ներշնչել իմ մեջ, ես դա անում եմ այն երիտասարդների շահերից, որոնք կսովորեն, իմ օրինակին հետևելով, նվաճել աշխարհը։ Երևակայություն Նա մեր դաժան թշնամին է։ Ես դեռ ցնցվում եմ այն անդունդի մտքից, որի մեջ իմ արկածախնդիր ոգին էր նետում ինձ։ Ես գտնվում էի այն, ինչ կոչվում է պատմություն։ Ի՞նչ անկում։ Ես պատրաստվում էի ընկնել արվեստի մեջ։ Քանի որ պատմությունը միայն արվեստ է, կամ առավելագույնը՝ կեղծ գիտություն։ Ո՞վ չգիտի այսօր, որ պատմաբանները նախորդում էին հնագետներին, քանի որ աստղագուշակները նախորդում էին աստղագետներին, քանի որ ալքիմիկոսները նախորդում էին քիմիկոսներին, ինչպես որ կապիկները նախորդում էին մարդկանց։ Փառք Աստծո, Ես վախից հեռացա»[36]։
Ֆրանսն օգտագործում է հեգնանքի մի քանի տեսակներ. Դա կարող է լինել, որպեսզի կերպարները միամտորեն խոսեն, որպեսզի ընթերցողը հասկանա դրանց ծիծաղելիությունը, կամ այլապես` լկտիաբար արտահայտելու հակասությունը, թե ինչ է կարծում հեղինակը, ընթերցողին ստիպելով զգալ «արված դիտողությունների անարժեքությունը»։ Հումորի առաջին տեսակն ամենաթեթևն է և մասնավորապես ներթափանցում է Պինգվին կղզին՝ նկարագրված որպես «Ֆրանսիայի խեղկատակ քրոնիկոն»՝ Մարի-Կլեր Բանկկարտի կողմից[36]։
Երկրորդ հումորն առաջին հերթին դրսևորվում է մութ հեգնանքով, որը նկարազարդվում է, օրինակ, «Կրենքըբիլ» հեքիաթով, սոցիալական անարդարության պատմություն Ֆրանսն այդպիսով ստեզծում է այնպիսի կերպարի, որը վերլուծում է դատավորի կողմից հրապարակված անօրինական դատավճիռը։
Գրել է 1881 թվականին։ Առաջին վեպն է, որով հեղինակը հանրությանը ներկայացել է որպես արձակագիր։ Այն արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի Մոնտիոնի[25] և Վիտեի մրցանակներին[26]՝ հանրային հաջողություն բերելով հեղինակին։ Վեպը գրված է օրագրի նման։ Կազմված է երկու մասից, որոնք առանձին ամբողջական ստեղծագործություններ են[24]։
Սիլվեստր Բոննարը ինստիտուտի անդամ է, պատմիչ և բանասեր, օժտված է էրուդիցիայով և զերծ չէ հումորից։ Նա ասում է․ «Գիտելիքը ոչինչ է, երևակայությունն՝ ամեն ինչ» (Savoir n’est rien – dit-il un jour – imaginer est tout.)։
Նա ապրում է գրքերի մեջ, գրքերի քաղաքում, բայց սկսում է փնտրել Սիցիլիայում և Փարիզում «Ոսկե լեգենդի» թանկարժեք ձեռագրի ֆրանսերեն տարբերակը, որը վերջապես ձեռք է բերում շնորհիվ մի կնոջ, որին օգնել էր աղքատության ժամանակ և որը հարստանալով փոխհատուցում է Բոննարին։ Պատահականության բերումով նա հանդիպում է մի դեռատի աղջկա՝ Ժաննային, ում տատիկին նա ժամանակին սիրել էր, և երեխային բռնարար խնամակալից՝ նոտար Մուշից պաշտպանելու համար առևանգում է նրան։ Երիտասարդ աղջիկը հետագայում ամուսնանում է Մ. Բոննարդի ուսանողի՝ Ժելիի հետ։
Այս վեպը, որը գնահատվում էր՝ հոգևոր, մեծահոգի և քնքուշ, հայտնի դարձրեց Անատոլ Ֆրանսին։
«Կարմիր շուշան» (Le Lys rouge, 1894)[14] սիրային վեպ է, հրատարակվել է 1894 թվականին։
Վեպը ներկայացնում է քաղաքական գործչի հետ ամուսնացած աշխարհիկ տիկնոջ և արվեստագետի սիրո պատմությունը հաշվենկատ գործարարների աշխարհում, Ֆլորենցիա կատարած ճանապարհորդության ժամանակ։ «Մենք անսահմանություն ենք դնում սիրո մեջ,- հետագայում գրել է գրողը,- դա կանանց մեղքը չէ»։ Վեպի կարմիր շուշանը միայն ծաղիկ չէ, այլ խորհրդանշում է Ֆլորենցիան, որտեղ ծաղկեցին աշխարհիկ գեղեցկուհի կոմսուհի Մարտեն-Բելլեմի և տաղանդավոր քանդակագործ Ժակ Դեշարտրի սերը։ Բայց փխրուն ծաղկին վիճակված էր արդյոք, գոյատևել փարիզյան անձրևոտ երկնքի տակ։ Խանդը սիրեկանի սիրտն է սողոսկում և վերջ դնում այդ սիրային կապին։
Վեպը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ հիմնված է հեղինակի և տիկին դե Կիլավետի միջև եղած սիրային կապի վրա[37]։
1895 թվականից, Անատոլ Ֆրանսը սկսեց տարեգրություններ գրել L'Écho de Paris-ի համար, «Եկեղեցական նորություններ» խորագրի ներքո։ Այնուհետև Ֆրանսը սկսեց գրել վեպերի մի շարք, սուր քաղաքական բովանդակությամբ, ընդհանուր վերնագրի ներքո՝ «Ժամանակակից պատմություն» («Histoire Contemporaine»): Սա պատմական տարեգրություն է՝ իրադարձությունների փիլիսոփայական լուսաբանմամբ։ Որպես ժամանակակից պատմաբան՝ Ֆրանսը բացահայտում է գիտական հետազոտողի գիտակցությունն ու անաչառությունը, ինչպես նաև մի թերահավատ մարդու նուրբ հեգնանք, ով գիտի մարդկային զգացմունքների և ջանքերի արժեքը։ Գեղարվեստական սյուժեն այս վեպերում միահյուսվում է իրական սոցիալական իրադարձությունների հետ, պատկերում են ագիտացիաները, մարզային բյուրոկրատիայի ինտրիգները, Դրեյֆուսի դատավարության միջադեպերը և փողոցային ցույցերը։ Դրա հետ մեկտեղ նկարագրվում են գիտնականի գիտական հետազոտությունները և վերացական տեսությունները, նրա տնային կյանքի հետ կապված խնդիրները, կնոջ դավաճանությունը, կյանքում տարակուսած և ինչ-որ չափով մոպիկ մտածողի հոգեբանությունը։ Այս շարքի վեպերի մեջ այլընտրանքային իրադարձությունների կենտրոնում կա մեկ և միևնույն անձը՝ կրթված պատմաբան Բերգրետը, որը մարմնավորում է հեղինակի փիլիսոփայական իդեալը։
Աստվածները ծարավի են (Les dieux ont soif)[38] Անատոլ Ֆրանսի հայտնի վեպերից է, լույս է տեսել 1912 թվականին, որը նկարագրում է Ֆրանսիայում Փարիզի ահաբեկչության տարիները՝ 1793-ից 1794 թվականներին։ Հեղափոխական դարաշրջանի ֆոնին Ֆրանսը, ով ի սկզբանե մտածում էր ինկվիզիցիայի վերաբերյալ գիրք գրելու մասին, զարգացնում է իր տեսակետները մարդկային բնության դաժանության և վաղվա օրվա իդեալների այլասերվածության վերաբերյալ։
«Հրեշտակների ապստամբությունը» որդեգրում է ֆանտաստիկ ռեժիմ՝ Անատոլ Ֆրանսի կողմից սիրված որոշակի թվով թեմաներին մոտենալու, Կաթոլիկ եկեղեցու, բանակի քննադատության և այս երկու հաստատությունների համակրանքի մասին։ Հեգնանքը հաճախ կծում և միշտ էլ արդյունավետ է։ Պատմությունը պարզ է. Աստծու դեմ ըմբոստացող հրեշտակները ճշգրիտ կերպով իջնում են երկրի վրա՝ Փարիզում, որպեսզի պատրաստեն (այսպես ասած) պետական հեղաշրջում, որը վերստին հաստատելու է երկնքի գահին այն մարդուն, որը երբեմն կոչվում է սատանա, բայց ով է լույսի հրեշտակը, գիտելիքի ազատագրման խորհրդանիշը։ Փարիզում երրորդ հանրապետության հրեշտակների նեղությունները առիթ են հանդիսանում բուռն սոցիալական քննադատության։ Վերջիվերջո, Լուցիֆերը հրաժարվում է Աստծուն գահընկեց անելուց, քանի որ այս կերպ Լուցիֆերը կդառնար Աստված և կկորցներ իր ազդեցությունը ազատագրված մտքի վրա ... Այս գրքից հետո Ֆրանսն ամբողջովին դիմում է ինքնակենսագրական թեմային և շարադրություններ է գրում մանկության և պատանեկության մասին, որոնք հետագայում դարձան «Փոքրիկ Պիեռ» («Լե Պիտ Պիեռ», 1918) և «Կյանքը ծաղկի մեջ» վեպերի մի մասը։
«Կապույտ մորուքի յոթ կանայք» (ֆր.՝ Les Sept Femmes de la Barbe-Bleue, 1903) Շառլ Պեռոյի «Կապույտ մորուքը» հեքիաթի տրամագծորեն հակառակ մեկնաբանությամբ վերլուծական պատմվածք է, որտեղ կապույտ մորուքը հեքիաթի զոհն է, իսկ նրա կանայք՝ մեղավորները։
Այդ մարդու դաժանությունն ապացուցելու ճիգն այնքան ակնառու էր, որ չէր կարող սրտումս կասկած չարթնացնել։ ․․․Ներքին զգացողությունս՝ հիմնված մարդկային էության որոշակի գիտելիքների վրա, շուտով պիտի փոխվեր անժխտելի փաստարկներից բխող համոզմունքի։ Սեն Ժան դե Բուայում [[[ֆրանսերեն|ֆր.]]՝ Saint-Jean-des-Bois] բնակվող մի քարտաշի տանը հայտնաբերեցի Կապույտ Մորուքին առնչվող տարբեր թղթեր, այդ թվում նրա տոհմագիրքը և նրան սպանողների դեմ ուղղված անստորագիր մի բողոք, որն անհայտ պատճառներով մնացել էր անհետևանք։ Այս փաստաթղթերը հաստատեցին իմ միտքը, որ նա եղել է բարի ու դժբախտ մի մարդ, իսկ նրա հիշատակը ոտնակոխ են արել ստոր զրպարտիչները։ Այդ օրվանից պարտքս համարեցի գրել նրա ճշմարիտ պատմությունը, առանց փայփայելու այն հույսը, թե նման մի ձեռնարկ կարող է հաջողություն ունենալ։ Արդարացման այս փորձը․ գիտեմ, դատապրտված է կորչելու լռության և մոռացության գրկում․ ինչ կարող է անել պաղ ու մերկ ճշմարտությունը ստախոսության շողշողուն շնորհների դեմ[39]։ - Անատոլ Ֆրանս, «Կապույտ մորուքի յոթ կանայք» |
Կապույտ մորուքը շռայլ, մեծահոգի, երկչոտ և դյուրահավատ հարուստ ազնվական է, որի անունն է Բերտրան դե Մոնտրագու, ով հաջորդաբար ամուսնանում է գրոտեսկ, հարբեցող, սնափառ, շնացող, «հավի ուղեղ ունեցող», ամուսնական առագաստից հրաժարվող ծանր բնավորությամբ կանանց հետ։ Նրա առաջին վեց կանայք բոլորը, փախչում, մահանում կամ կորում են դժբախտ հանգամանքներում, իսկ վեցերրորդից Կապույտ Մորուքն անձամբ հանձնում է Հռոմին՝ չեղյալ համարել ամուսնությունը, և նրանցից ոչ մեկի դժբախտության հարցում կապույտ մորուքը մեղք չուներ։ Յոթերորդ կինը խաբում է նրան իր սիրեկանի հետ և դավադրաբար ու դաժանորեն սպանում նրան իր հարստության համար[39][40]։
Մի շարք պատմություններ, մասնավորապես, «Մարգարիտ զամբյուղի մայրը» ժողովածուն (1892), Ֆրանսը բացահայտում է վառ ֆանտազիա. նրա սիրած թեման քրիստոնեության առաջին դարերից կամ վաղ վերածննդի պատմություններում հեթանոսական և քրիստոնեական աշխարհայացքների խառնուրդ է։ Այս տեսակի լավագույն օրինակը «Saint Satyr» է։ Դրանում նա որոշակի ազդեցություն ունեցավ Դմիտրի Մերեժկովսկու վրա։ «Թաիս» վեպը ` սուրբ դարձած հայտնի հին դահիճի պատմությունը, գրված է նույն ոգով, ինչպես էպիկուրայիզմի և քրիստոնեական բարեգործության խառնուրդը։
Բայց ֆրանսիական պատմության «Պինգվինների կղզի» պարոդիան, որը լույս է տեսել նաև 1908-ին, մեծ ոգևորությամբ է ընդունվել։ «Պինգվինների կղզում» –անհեռատես աբբա Մաելը սխալմամբ սխալվել է և պինգվիններին մարդկանց տեղ ընդունելով մկրտել նրանց, ինչը շատ դժվարություններ է առաջացրել երկնքում և երկրի վրա։ Հետագայում, իր աննկարագրելի երգիծական ձևով, Ֆրանսը նկարագրում է մասնավոր սեփականության և պետության առաջացումը, առաջին թագավորական դինաստիայի առաջացումը, միջնադարը և Վերածնուննդը։ Գրքի մեծ մասը նվիրված է Ֆրանսիայում ժամանակակից իրադարձություններին՝ Բուլանգերի հեղաշրջման փորձը, Դրեյֆուսի դատը, Պիեռ Մարի Ռենե Վալդեկ-Ռուսոյի կաբինետի սովորույթները։ Ի վերջո, տրվում է ապագայի մռայլ կանխատեսում՝ ֆինանսական մենաշնորհների և միջուկային ահաբեկչության ուժ, ոչնչացնելով քաղաքակրթությունը։ Դրանից հետո հասարակությունը նորից վերածնվում է և հետզհետե հասնում է նույն ավարտին, ինչը ակնարկում է պինգվինյան (մարդկային) բնությունը փոխելու ապարդյուն լինելու մասին։
Անատոլ Ֆրանսը համարվում էր առաջին կարգի՝ բարոյական և գրական իշխանություն։ Նրան ճանաչել և գնահատել են այնպիսի գրողներ և այնպիսի անհատներ, ինչպիսիք են՝ Մարսել Պրուստը (նա այն մոդելներից մեկն է, ով Պրուստին ոգեշնչեց ստեղծել գրող Բերգոտի կերպարը «Կորսված ժամանակի փնտրտուքներում»), Մարսել Շվոբը և Լեոն Բլյումը։ Ընդհակառակը, մենք նրան գտնում ենք Սատանայի արևի տակ, որը նկարել է Ժորժ Բեռնանոսը՝ ակադեմիկոս Անտուան Սան Մարինոյի կերպարում։ Նրա ստեղծագործությունները կարդում էին և ազդեցություն թողնում այն գրողների վրա, ովքեր հրաժարվում էին նատուրալիզմից, ինչպես, օրինակ, ճապոնացի գրող Ջունիշիչիրօ Տանիիզակի[41], նա օրինակ էր Ռոջեր Պեյրֆիտի համար[42]։
Նրա գործերը տպագրվել են Կալման-Լեվիի խմբագրություններով 1925-ից 1935 թվականներին։ Անատոլ Ֆրանսը ինչպես իր կյանքի ընթացքում այնպես՝ մահվանից որոշ ժամանակ անց, բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա էր։
Ֆրանսի հեղինակությունը այդպիսով դառնում է դասական և մակերեսային ոճով պաշտոնական գրողի, ողջամիտ և հաշտարար հեղինակ, դժգոհ և բավարարված, նույնիսկ հիմար, բոլոր այն միջակ հատկությունները, որոնք, կարծես, մարմնավորում է պարոն Բերգրետի կերպարը[43]։ Բայց Ֆրանսի աշխատանքները շատ մասնագետներ համարում են, որ այդ դատողությունները չափազանց անարդար են, կամ որ դրանք նույնիսկ տգիտության արդյունք են, քանի որ նրանք անտեսում են իրենց կախարդական, անխոհեմ, բամբակյա, սև կամ հեթանոսական տարրերը[43]։ Նրանց համար Ֆրանսի գործը տառապել և մինչ այժմ տառապում է կեղծ պատկերից։
Բացի այդ, Մ. Բերգրետը կոնֆորմիստի լրիվ հակառակն է։ Նրան միշտ քննադատում են բոլորի պես ոչինչ չանելու համար, նա ամեն ինչ հանձնում է փորձաքննության ոգուն, կտրականապես դեմ է, չնայած իր երկչոտությանը, այն գավառական նշաններին, որոնց մեջ նա ապրում է, նա իր փոքրիկ քաղաքի միակ երկու Դրեյֆուսիստներից մեկն է։
Ժամանակակից պատմության ողջ ընթացքը` անհավատալի սկանդալի հիշեցմամբ, որը Դրեյֆուսի գործն էր, կործանարար մեղադրանք էր կղերական, հայրենասիրական, հակասեմական և միապետական բուրժուազիայի դեմ, որի վերլուծություններից շատերը մնում են կիրառելի մինչև օրս։ Տոնի ակնհայտ չափավորումը, ոճի դասականությունը, որը հաճախ դիմում է պարոդիական արխայիզմներին, կարող է խաբել ընթերցողներին, որոնք սովոր էին ավելի շատ բարձրաձայնումների, և նույնիսկ կարելի է պատկերացնել, որ որոշ դետեկտորներ անհանգստացած են իրենց դեմ ուղղված սարկազմից ծայրահեղ ուղիղ և նրանց, ովքեր պահանջում էին «Ֆրանսիայից ֆրանսիացիներին» (Ժան Կոքը և Ժան Մութոնը Փարիզի Մ. Բերգրետտի XX գլխում)։
Անդրադառնալով այս հարաբերական մոռացությանն ու անտեղյակությանը՝ ֆրանսիական ուսումնասիրությունները այսօր հազվադեպ են, և նրա գործերը, բացառությամբ առավել հայտնիների՝ քիչ են տպագրվում։
Հանդես է եկել ճնշված ժողովուրդների, մասնավորապես Օսմանյան կայսրության հայերի պաշտպանությամբ։ Նախաձեռնել և ոգեշնչել է բազմաթիվ հասարակական միջոցառումներ, որոնց նպատակն էր լայն հասարակությանը տեղեկացնել արևմտահայերի նկատմամբ իրականացվող կամայականությունների, բռնությունների և կրկնվող ջարդերի մասին։ Աբդուլ Համիդի կողմից 1894-1896 թվականներին կազմակերպված հայերի զանգվածային կոտորածների ժամանակ բողոքի ձայն է բարձրացրել թուրքական իշխանությունների դեմ, կազմակերպել և անձամբ մասնակցել է հայ որբերի համար հանգանակությանը։ Ժան Ժորեսի ու Ֆրեդերիկ դը Պրեսանսեի հետ եղել է Փարիզում հրատարակվող «Պրո Արմենիա» ամսագրի խմբագրության անդամ։ 1903-1904 թվականներին ակտիվորեն մասնակցել է եվրոպական տարբեր քաղաքներում կազմակերպվող հայերի և մակեդոնացիների եվրոպական տարբեր քաղաքներում պաշտպանության հանրահավաքների և կոնֆերանսների[44]։
Ֆրանսը ցասումով բողոքել է հայերի ցեղասպանության դեմ։ 1916 թվականի ապրիլի 9-ին Սորբոնում ելույթի ժամանակ նա հայտարարել է. «Երիտթուրքերը, տիրանալով իշխանությանը, իրենց դաժանությամբ գերազանցեցին Աբդուլ Համիդին... Մեզ սիրող այդ ժողովրդին բնաջնջելու որոշումն ընդունվել է թուրքական կառավարության խորհրդակցություններում... Արյան այն փոքր քանակությունը, որը նա դեռևս պահպանում է, թանկագին արյուն է, որից հերոսական սերունդ է ծնունդ առնելու։ Ժողովուրդ, որը մեռնել չի ուզում, երբեք չի մեռնի»։
Թեոֆիլ Ալեքսանդր Շտայնլենի կողմից նկարված և ստորագրված նրա երկու դիմանկարները, որոնցից մեկը թվագրված է 1917 թվական, մյուսը, որն անվանված է «Սեն-Կլու, 1920 թվականի հունվար», հայտնվել է դիլեր Փոլ Պրուտեի 1985 թվականի նկարների և տպագրությունների կատալոգի 74 և 75 համարների ներքո։
1920 թվականին Վան Դոնգենը նկարել է նրա «ամբողջ երկարությամբ» դիմանկարը, որը 1961 թվականին պատկանել է Ռուդինեսկոյի հավաքածուին (Ռոջեր Բաշեի վերարտադրություն[47]։
Բրիտանացի վիպասան Էնթոնի Բյորջեսսը «Խավարի ուժեր» (ֆր.՝ Les Puissances des ténèbres, 1980) վեպում հիշատակում է Անատոլ Ֆրանսին և նրա «Մեծ սուրբ Նիկոլայի հրաշքը» ( Le Miracle du grand saint Nicolas) կարճ պատմվածքը՝ որպես օպերա գրելու համար ոգեշնչում՝ պատմող Քենեթ Մարշալ Թումեի համար։
Էնդր և Լուար դեպարտամենտի պրեֆեկտուրայի պուրակի փոքրիկ երկշար ծառուղու դիմաց տեղադրված է նրա նստած արձանը։
31-րդ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Սեն-Սիր-Սուր-Լոուրի քաղաքապետարանը (Էնդր և Լուար դեպարտամենտ), «Սեն Սիր, մարդիկ և ժառանգությունը» ասոցիացիան և Էնդր և Լուար գլխավոր խորհուրդը կազմակերպել են մի շարք միջոցառումներ։
Նրա տեքստերից մեկը, որը ֆրանսիական միջնակարգ դպրոցական քննությունների (ֆր.՝ Bac de français) մաս է, 2016 թվականի հունիսին վեճերի տեղիք է տվել․ ուսանողներից շատերը նրան համարել են հնաոճ, հնչել է տեսակետ, թե կարծել են, որ նա կին է[49]։
Ես այն ժամանակ պատրաստ էի ուրիշների գաղափարները վերցնել որպես իմ սեփական։ Դրանից հետո ես ուղղեցի ինքս ինձ, և այժմ գիտեմ, թե ինչքանով եմ պարտական իմ հայրենակիցներին, ինչպես հնագույն այնպես էլ ժամանակակից, իմ համաքաղաքացիներին, ինչպես նաև օտար ժողովուրդներին և, մասնավորապես, հույներին, որոնց պարտական եմ ամեն ինչում, ում կուզեի ավելին պարտական լինել, քանի որ այն ողջամիտ գիտենքը, ինչ մենք ունենք Տիեզերքի և մարդու մասին, մեզ է հասել նրանցից[30]։ - Բնօրինակ տեքստ (անգլ.)
J’étais disposé, en ce temps-là, à prendre pour miennes les idées d’autrui. Je me suis corrigé depuis, et je sais maintenant combien je dois à mes semblables, aux anciens comme aux modernes, à mes concitoyens ainsi qu’aux peuples étrangers, et notamment aux Grecs à qui je dois tout, à qui je voudrais devoir davantage, car ce que nous savons de raisonnable sur l’univers et l’homme nous vient d’eux. «- Anatole France, La Vie en fleur - Chapitre I»
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.