Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Օգյուստ Մարի Ժոզեֆ Ժան Լեոն Ժորես (ֆր.՝ Auguste Marie Joseph Jean Léon Jaurès, սեպտեմբերի 3, 1859[1][2][3][…], Կաստր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] - հուլիսի 31, 1914[1][2][3][…], Փարիզ[4]), առավել հայտնի որպես Ժան Ժորես (Jean Jaurès), ֆրանսիացի սոցիալիստ գործիչ, «Յումանիտե» թերթի հիմնադիր։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։
Ժան Ժորես | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Կաստր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] |
Մահացել է | հուլիսի 31, 1914[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) և Շոդյոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ Բարբի քոլեջ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պրոֆեսոր, լրագրող, գրող, պատմաբան և լրագրող |
Աշխատավայր | Լ'Յումանիտե, La Dépêche du Midi? և Թուլուզի համալսարան |
Ամուսին | Louise Bois? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և նախագահ |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Պարգևներ և մրցանակներ | |
Jean Jaurès Վիքիպահեստում |
1903 թվականի փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները, որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»[5]։
Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի 1909 թվականի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.