ֆրանսիացի գրող (1852-1935) From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Շառլ Ժոզեֆ Բուրժե (ֆրանսերեն՝ Paul Charles Joseph Bourget, ֆրանսերեն: , սեպտեմբերի 2, 1852[1][2][3][…], Ամյեն[4] - դեկտեմբերի 25, 1935[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, վիպասան[6][7], քննադատ[8]։ Հինգ անգամ առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակով պարգևատրման[9]։
Պոլ Բուրժե ֆր.՝ Paul Bourget | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամյեն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 25, 1935[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Գրական անուն | Junius |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, ակնարկագիր, վիպասան, գրական քննադատ, բանաստեղծ և լրագրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ, Սենտ Բարբի քոլեջ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց, Փարիզի համալսարան և Q3268594? |
Ժանրեր | հոգեբանական վեպ և thesis novel? |
Ուշագրավ աշխատանքներ | Cruelle énigme?, Au bord de la mer?, Les Aveux / Donner pour donner?, Q3058695?, Q3548500?, André Cornélis?, Q55596854?, Un Divorce?, The noon demon?, L'Étape? և Q17358968? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա, Ֆրանսիական հայրենիքի լիգա և Zutiste? |
Կուսակցություն | Ակսյոն ֆրանսեզ |
Պարգևներ | |
Ազգականներ | Albert Feuillerat? |
Ներշնչվել է
| |
Paul Bourget Վիքիպահեստում |
Պոլ Բուրժեն ծնվել է ֆրանսիական Պիկարդիա երկրամասի Ամյեն քաղաքում։ Նրա հայրը, որ մաթեմատիկայի պրոֆեսոր էր, պաշտոնավարել է Կլերմոն-Ֆեռան քաղաքի քոլեջում, որտեղ էլ տղան ստացել է սկզբնական կրթությունը։ Այնուհետև ուսումը շարունակել է Լուի լը Գրան լիցեյում (Lycée Louis-le-Grand) և գործնական հետազոտությունների բարձրագույն դպրոցում (École des Hautes Études)՝ խորամուխ լինելով փիլիսոփայության մեջ։
Գրականություն մուտք է գործել որպես բանաստեղծ, 1872 -1882 թվականներին լույս ընծայել բանաստեղծական մի շարք ժողովածուներ (նրա բանաստեղծություններից մի քանիսի հիման վրա Կլոդ Դեբյուսին երաժշտություն է գրել)։ Հետևելով իր կուռքը հանդիսացող արվեստաբան-փիլիսոփա Իպոլիտ Տենի խորհուրդներին՝ ուժերը փորձել է նաև գրական ժուռնալիստիկայի ու քննադատության բնագավառներում, անվանի մի շարք գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրել վերլուծական հոդվածներ, որոնք սկզբում լույս են տեսել Nouvelle Revue պարբերականում, ապա հրատարակվել առանձին գրքով («Essais de Psychologie Contemporaine», 1883 թ.): Գրկանագիտական հոդվածներում, ակնարկներում Բուրժեն հետազոտել է Ֆլոբերի, Բոդլերի ստեղծագործություններում դրսևորվող հոռետեսության ակունքները, կոչ է արել վերածնել ստենդալյան ավանդույթները արձակում։
1884 թվականին նա տևական ժամանակ ապրել է Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում, որտեղ էլ կատարել է իր առաջին փորձը գեղարվեստական արձակի բնագավառում։ L'Irréparable-ին հաջորդել են Cruelle Enigme-ը (1885), ապա՝ Օկտավ Միրբոյի կենսագրության որոշ դրվագների ինքնատիպ անդրադարձեր հանդիսացող André Cornelis-ը (1886) և Mensonges-ը (1887), որոնք ջերմորեն են ընդունվել թե՛ քննադատների և թե՛ ընթերցողների կողմից, թարգմանվել մի շարք լեզուներով[10]։
«Տանջալի առեղծված» (Cruelle Enigme, 1885) վեպից սկսած՝ իր ստեղծագործություններում առանձնահատուկ ուշադրություն է նվիրել հասարակության բարձր խավերի ներկայացուցիչ կաթոլիկների ու սկեպտիկների արարքների, դրանց դրդապատճառների ու հետևանքների հոգեբանական նրբին ու գեղեցիկ վերլուծությանը։
Քննադատների ու գրականագետների մեծագույն մասի կարծիքով՝ Պոլ Բուրժեի գլուխգործոցը «Սանը» վեպն է, որտեղ նա պատկերում է, թե ինչպես փիլիսոփա Ադրիեն Սիքստի մատերիալիզմի ու պոզիտիվիզմի ազդեցության տակ ընկած, անկայուն մտածելակերպի ու հոգեկերտվածքի տեր ուսանող Ռոբեր Ժելսոնի գործողությունները կործանարար ցինիկության կերպ են ստանում ու հանգեցնում մի երիտասարդ կնոջ ողբերգական մահվան[11]։ Այդ վեպը հսկայական հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Ֆրանսիայում, այլև նրա սահմաններից շատ ու շատ հեռու, դարձել է բեսթսելլեր։ Բրիտանացի անվանի քննադատ, գրող, դասախոս Ջոն Քոուփեր Պովիսը իր կազմած «100 լավագույն գրքերի ցանկ»-ում «Սան»-ին հատացրել է 33-րդ տեղը[12]։ Իսկ ֆրանսիացի գրականագետ Միշել Մենսյուի կարծիքով Բուրժեն, լինելով հեգեբանական վեպի վարպետ, իր գրքերում արտահայտիչ կերպով կերտել է 19-րդ դարավերջի մտավորականության ու ստեղծագործ երիտասարդության դիմանկարը, և դրանք դեռևս 1884 թվականից ազդակ են ծառայել դեկադենտական շարժման առաջացման համար։
Պոլ Բուրժեն 1894 թվականին ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի ակադեմիկոս, 1895-ին նրան շնորհվել է Պատվո լեգեոնի սպայի կոչում, իսկ շքանշանին արժանացել էր դրանից տասը տարի առաջ[10]։
1899 թվականին նա ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիական հայրենիքի լիգայի հիմնադրման աշխատանքներին։
1901 թվականից վերջնականապես անցում է կատարել դեպի կաթոլիկության դիրքերը, նրա ստեղծագործությունները սխեմատիկ բնույթ են ստացել և ծառայել փքուն հայրենասիրության, կղերականության, մինչև անգամ՝ միապետության վերականգնման գաղափարների պաշտպանությանը։
1914 թվականի մարտի 16-ին Բուրժեն ներկա է գտնվել Le Figaro թերթի խմբագրությունում այդ լրագրի խմբագրի և իր ընկերոջ՝ Գաստոն Կալմետի սպանությանը. վերջինիս վրա ատրճանակից կրակողը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժոզեֆ Կայոյի կինն էր՝ Անրիետը, ում դատավարությունը ժամանակին ահռելի սկանդալի բնույթ է կրել[13]։
Պոլ Բուրժեն 1929 թվականին լույս տեսած, Իտալիայի մասի պատմող Le Visage de l'Italieգրքի հեղինակներից է, գիրք, որի համար նախաբան է գրել Բենիտո Մուսոլինին[14]։
Բուրժեն մահացել է 83 տարեկան հասակում՝ 1935 թվականին, Ծննդյան տոների ժամանակ, Փարիզում։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.