Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքականություն ունի բազմաթիվ մեկնաբանություններ։ Դրանցից որոշներն են.
Ըստ Ջորջ Բալանդիերի, քաղաքական մարդաբանությունը ձգտում է գտնել գիտություն քաղաքականության մասին՝ մարդուն դիտարկելով հոմո պիլիտիկուսի շրջանակում[2]։
Մարդաբանները առանձնացնում են քաղաքական համակարգի չորս պարզ տեսակներ, որոնք դուրս են մնում պետական համակարգի տրամաբանությունից[3]․
Հասարակության գոյությունը առանց պետության այնուամենայնիվ վստահելի չէ։
Դեռևս օբեիդյան դարաշրջանում Միջագետքում (մ․թ․ա․ 6500-3750թթ․) առաջացան երկու կարևոր փաստեր։
Տնտեսության ձևավորման ֆենոմենի նախաձեռնությունը նեոլիթյան դարաշրջանում հասցրեց մի ճգննաժամային աստիճանի, որը հանգեցրեց նոր սոցիոլոգիական տարրի անհրաժեշտությանը։ Խոսքը քաղաքի մասին է[4]։ Գրերի հայտնագործությունը նպաստեց ռացիոնալ վարչարարության արդյունավետ գործունեությունը։ Գրերը թույլ տվեցին ավելի հեռու տեղափոխել հաղորդագրությունը, հաշիվներ կազմել և պահպանել դրանք։
Մ․թ․ա․ 3000թ․ սկսած քաղաք-պետությունները, որոնք առաջացան Միջագետքում, առավել արտոնյալ քաղաքական համակարգեր էին թվում սահմանադրական միապետությունների հանդեպ, և մոտ էին հանրապետությանը[5]։ Սամուել Նոահ Կրամերի կողմից ուսուսմնասիրված շումերական պոեմում նշվում է, որ տվյալ ժամանակաշրջանում Ուրուկում գոյություն են ունեցել երկու տեսակ պառլամենտներ՝ հին պառլամենտ, որը առավել նման է եղել սենատին և ժողովրդական պառլամետ։ Ուրուկի թագավորի լեգիտիմությունը անմիջականորեն կախված էր այդ երկու պառլամենտներից։ Օրինակ, նա չէր կարող պատերազմ հայտարարել Քիշ քաղաքի նկատմամբ, առանց ժողովրդական պառլամենտի օժանդակության։ Ավելին, թագավորական իշխանությունը շատ հազվադեպ էր ժառանգական լինում[6]։
Աստիճանաբար միապետական իշխանությունը ավելի հզորացավ նախ և առաջ իշխանության (թագադրման մի շարք արարողություններ, որոնք ներառում էին աստվածային իրավունքներ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում) և շրջանակների նեղացման (մեծ և հզոր կայսրությունները կլանեցին քաղաք-պետությունները) շնորհիվ[7]։ Դեմոկրատական և հանրապետական ինստիտուտները, ինչպես նշում է Կրամերը, տվյալ ժամանակահատվածում մոռացության մատնվեցին։ Միապետական իշխանության ամրապնդումը նպաստեց (մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջում) վարչարարական կարգավորումների գլուխ բարձրացմանը, որը զարգացավ Ուր Նամուի (մ․թ․ա․ 2100թ․), Լիպիդ Իշտարի (մ․թ․ա․ 1930թ․), Համմուրաբիի (մ․թ․ա․ 1750թ․) և Լոիս Էշուննայի (մ․թ․ա․ 1760թ․) կոդերի շնորհիվ։
Այսպիսով, Մերձավոր Արևելքում հասարակության իրավիճակը բավական բարդ էր, քանի որ սովորույթները հստակ էին, իսկ փոփոխությունները՝ չհամակարգված[8]։
Մեծ պետությունների ամրապնդումը կենտրոնացրեց և ռացիոնալ դարձրեց միջազգային հարաբերությունները[9]։ Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ավարտից մինչև մ․թ․ա․ 1100թ․ Եգիպտոսում էլամական, իսկ Արաբիայում Հիթիթների կայսրության դարաշրջանն էր, որը նշանավորվեց դիվանագիտական համակարգի (Արմանայի համակարգ) մշակմամբ և զարգացմամբ[10]։ Ստեղծվելով որպես չորս կամ հինգ մեծ իշխանությունների միջև հարաբերական հավասարակշռման գործիք, այս համակարգը ունի սեփական գործիքակազմը և պարզ արձանագրությունը։ Ի վերջո, այս ողջ ընթացքը վերջ դրեց մշակվող քաղաքականության կառուցմանը։
Թվում է, թե մերձավորարևելյան պետությունները մուտք են գործել կիսատոտալիտար համակարգ։ Մերձավոր Արևելքի տղամարդիկ նախ և առաջ անհանգստանում են քաղաքականությամբ, վարչարարական գործերի կառավարմամբ և միասին վերցված պետության ներսում կարգուկանոնի հաստատամբ, քանի որ կարգուկանոնը ներառված է աստվածային կարգուկանոնի մեջ և երբեք չի կարող վիճարկվել կամ քննարկվել[11]։
Չնայած Մերձավոր Արևելքին, քաղաքականության արմատները սովորաբար կապվում են անտիկ Հունաստանի քաղաքների քաղաքական մտքի հետ։ Այսպես, անգլիացի հելլենիստ Մոսես Ֆինլեյը նշում էր, որ քաղաքականությունը դեմոդեռնիստական աշխարհում քիչ տարածված գործունեություն է։ Այստեղ խոսքը հունական հայտնագործության մասին է, որպեսզի ավելի ճիշտ լինել, հայտնագործություն, որը հույներին առանձնացրեց բոլորից[12]։
Մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի ողջ ընթացքում Հունաստանը հանդես էր գալիս որպես Ամարական համակարգի պարզ շարունակողը։ Այս օրինակով, հունակական առաջին ճանաչված պետությունը՝ միսենական թագավորությունը, նման էր մերձավորարևելյան բազմաթիվ միապետությունների պայմանագրային միության[13]։ Խոսքը բյուրոկրատական թագավորության մասին է, որը կարգավորում էր ողջ սոցիալական կյանքը։ Ավելին, թագավորը կամ անաքսը օժտված էր ռազմական և կրոնական իշխանությամբ[14]։
Մի փոքր այլ էր իրադրությունը մ․թ․ա․ 22-րդ դարեսկզբին[15]։ Որոշակի փոփոխություններ տեղի ունեցան միսենական քաղաքական կառուցվածքում[16]։ Մասնավորապես, անաքսը անհետացավ, իսկ տեղական իշխանիկները այլևս չկարողացան պահպանել կրոնական լիազորությունները։ Այսպիսով առաջացան սոցիալական երկու խմբեր՝ գյուղական համայնքներ և արիստոկրատներ[17]։ Այս երկու ուժերի միջև հաճախ տեղի ունեցող բախումները առաջ քաշեցին քաղաքական բանավեճների անհրաժեշտությունը՝ հասարակականի փոխարեն։ Իշխանությունը դադարեց լինել մենաշնորհ[18]։ Այսպիսով պետությունը, առաջ անցնելով մասնավորից և անհատականից, դարձավ բոլորի շահերը առաջ քաշող և համեմատաբար արդյունավետ քաղաքական բանավեճեր կազմակերպող մարմին[19]։
Հետագայում առաջացավ քաղաքական միության նոր մակարդակ, որը կոչվեց պոլիս[20]։ Այն բնութագրվում է երեք հիմնական փաստարկներով՝ ռացիոնալ խոսքի կարևորությամբ, քաղաքական գործողությունների հանրայնացմամբ և օրենքի առաջ քաղաքացիների հավասարությամբ (իզոնոմիա)[21]։ Այս մոտեցումը վերջ դրեց նախկին հին մոտեցումներին, որոնք կարգավորում էին քաղաքական և սոցիալական համակարգը[22]։ Շատ օրենսդիրներ էլ, ովքեր հավաքվել են «յոթ իմաստուններ» անվան տակ, ստեղծեցին նոր քաղաքական էթիկա, որը ապացուցում է արդարության գաղափարի կամավոր անհրաժեշտությունը[23]։
Սոլոնը առաջ էր քաշում երկրաչափական հավասարության գաղափարը կամ հոմոնեյա։ Օրինակ, առաջին կարգի քաղաքացիները ստանում էին 500 չափին համապատասխան ցորեն, այն դեպքում, երբ վերջին կարգը ստանում էր միայն 200-ի չափով։ Այս պատճառով այնպիսի ժողովրդավարներ, ինչպիսին Կլիսթենեսն էր, առաջարկեցին բացարձակ հավասարության սկզբունքը, որը հիմնված էր հետևյալ հիմքի վրա։ Յուրաքանչյուր քաղաքացի հանդիսանում էր միասնական համայնքի անբաժանելի մասնիկը։ Մինչ այս սկզբունքը երաշխավորելը, Կլիսթենեսը շարունակեց աթենական միջավայրի փոփոխությունները՝ 4 հիմնական ցեղերի քանակը հասցնելով 10-ի։ Փաստացիորեն, այս բաժանումը վերջնականապես ավարտեց քաղաքի ռացիոնալացումը[24]։
Միջին դարերում քաղաքական կարգերից ամենատարածվածը միապետությունն էր։ Թագավորը իր վասալների միակ սուզերենն էր։ Վերածննդի դարաշրջանի վերջին թագավորը սուվերեն դարձավ։ Որոշ պետություններում իշխանական համակարգը օժտվեց բացարձակ աստվածային օրենքներով, օրինակ Ֆրանսիայում Լյուդովիկոս 14-րդ թագավորի ժամանակ։
18-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին, այսինքն լուսավորության դարաշրջանի ընթացքում, անարդարությունները, որոնք առաջանում էին 3 կարգերի միջև առկա անհավասարություններից, քաղաքական կարգի խորը փոփոխությունների առիթ տվեցին Եվրոպայում։
Անգլիան առաջինը անցում կատարեց սահմանադրական միապետության ռեժիմին Փառավոր հեղափոխության (1688թ.) շնորհիվ[25]։ Ֆրանսիան անցում կատարեց մոտ մեկ դար անց[26]։ Հեղափոխությունը տեղի ունեցավ միայն 1789 թվականին։ Հեղափոխոթյան առնձնահատկությունը նրանում էր, որ այն ուղղվեց դեպի անհատի և քաղաքացու իրավունքների հռչակմանը։ Իշխանությունը դադարեց աստվածային ծագում ունենալուց։ Այն համարվում էր ժողովրդի սեփականությունը, և իր լեգիտիմությունը ամրագրված էր «բնական իրավունքների» մեջ, որին ի ծնե տիրապետում է յուրաքանչյուր տղամարդ և կին։ Այսպիսով, կառավարման համակարգը նախ սահմանադրական միապետություն էր (1791թ.), հետո՝ հանրապետություն (1792թ.), այնուհետև եկան անցումային պետականությունները՝ կայսրություն (1804|1804թ.), սահմանադրական միապետություն (1815թ.), հանրապետություն (184թ.), կայսրություն (1851թ.), հանրապետություն (1871թ.): Կառավարման այս երկու տեսակները (սահմանադրական միապետություն և հանրապետություն) տարածված են արդի աշխարհի բազմաթիվ պետություններում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հռչակվեցին նոր իրավունքներ։ Ֆրանսիայում 1946 թվականի սահմանադրության նախաբանում մեծ տեղ գտան հատկապես սոցիալական բնույթի իրավունքները ( աշխատանքի իրավունք, գործադուլի իրավունք և այլն)։ Այս իրավունքները պահպանվեցին նաև 1958 թվականի Սահմանադրությունում։ 1970-ականների վերջին էկոլոգիական խնդիրների հայտնվելը առաջ քաշեցին շրջապատի պաշպտանության և չաղտոտման մասին համապատասխան օրենքների անհրաժեշտությունը։ Պետությունների ներկայացուցիչները սկսեցին միջոցներ ձեռնարկել նպատակի կայուն զարգացման համար, որի արդյունքում միաձուլվեցին սոցիալական, տնտեսական և շրջապատին վերաբերող խնդիրները (համաձայն 1992 թվականին Ռիո դը Ժանեյրոյում անցկացված «Աշխարի գագաթնաժողով»-ի շրջանակում)։ Եվրոպական Միությունը առաջ քաշեց կայուն զարգացման արդյունավետ ծրագիր։
Չինական քաղաքական միտքը հանդես է գալիս որպես հունական արխայիկ տեսակ, սակայն ճգնաժամային կոնտեքստում։ Ավանդական քաղաքական միտքը բաղկացած է երկու տարբեր տարատեսակներից՝ փիլիոփայական և քաղաքական:
8-րդ դարի վերջին Ժուի կասրության անկումից հետո երկրում առաջացան բազմաթիվ անկախ պետականություններ։ Չինական մասնատված հասարակությունում Կոնֆուցիոսը ավանդույթների, իշխանության լեգիտիմության և սոցիալական աստիճանակարգության շնորհիվ ցանկանում էր խաղաղություն և կարգուկանոն հաստատել։ Տվյալ ժամանակաշրջանում Չինաստանում տիրապետող էր դարձել երկու կարևոր քաղաքական մտքեր։ Դրանցից առաջինը նշում էր, որ եթե ցանկանում ես հասնել իշխանության, ապրի՛ր և եղի՛ր կայուն։ Երկրորդ միտքը ընդգծում էր, որ եթե անհատը կարողանում է կառավարել ինքն իրեն, ապա որևէ դժվարություն չի ներկայացնի պետություն կառավարելը։
Սոկրատեսի քաղաքական միտքը ամբողջացվում է երկու հիմքային գաղափարներով[27]։ Առաջինը քաղաքական գիտակցության ձեռքբերման համար քննադատական մեթոդի զարգացումն է։ Ի տարբերություն Պրոտագորասի, Սոկրատեսը հավատում էր, որ ճշմարտություն գոյություն ունի։ Սակայն այդ ճշմարտությունը դոգմատիկ չէ։ Դրան կարելի է հասնել միայն քննադատական մտածողության մշտական առկայությամբ։ Սոկրատեսը փորձում էր քաղաքական համակարգում միաձուլել բարոյականությունն ու արդյունավետությունը։ Երկրորդ, նա ցանկանում էր բարոյականը դարձնել գիտության օբյեկտ[28]։ Համաձայն Սոկրատեսի, գոյություն ունեն բարոյական համընդհանուր օրենքներ, ինչը չենք կարող բացահայտել մեր մեջ, եթե չունենք իրական փիլիսոփայական կրթություն։ Այսպիսով, Սոկրատեսի համար քաղաքականությունը իրական արվեստ էր։ Սկզբնապես ոգեշնչվելով սոկրատեսյան տեսությամբ՝ Պլատոնի քաղաքական փիլիսոփայությունը հենվում էր բարիքի և հոգեբանական կարողությունների վրա. հարց, որը ազդեցություն ունի և՛ անհատական վարքագծի, և՛ կրթության վրա։ Պլատոնի համար քաղաքական փիլիսոփայությունը անօտարելի է բարոյական փիլիսոփայությունից (սա բնորոշ է ողջ անտիկ հույն մտածողներին)։ Իմաստը նրանում է, որ քաղաքականությունը կրթության միջոցով ազդեցություն է գործում քաղաքացիների հոգեկանի վրա։ Այդ պատճառով, քաղաքականությունը և բարիքի մասին գիտությունը նույնն են, և երկուսն էլ առավելություն ունեն ցանկացած գիտության կամ տեխնիկայի նկատմամբ։ Ահա թե ինչու են Պլատոնին կոչում թագավորական տեխնիկ։
Ի հակադրություն Սոկրատեսի, որը լքում է գաղափարների աշխարհը, որտեղից գալիս են մեր հոգիները, Արիստոտելը, որպես կանոն հենվում էր իրականության հետազոտության վրա՝ նպատակ ունենալով դուրս հանել տեսական սկզբունքները։ Արիստոտելյան այս մոտեցումը նույնպես արդարացված է քաղաքականության մեջ։ Արիստոտելի կարծիքով մարդը արարված է պոլիսում ապրելու համար, պոլիսը շատ նման է բնությանը, իսկ մարդը բնական վիճակում դուրս է եկել հենց բնությունից, հետևաբար մարդկային կյանքը կազմակերպելու համար ամենաարդյունավետ տարբերակը պոլիսներն են։ Իր «Քաղաքականություն» աշխատության մեջ Արիստոտելը հետազոտում է իր դարաշրջանին (մ.թ.ա. 4-րդ դար) բնորոշ բազմաթիվ քաղաքական համակարգեր, որպեսզի սահմաներ դրանցից լավագույնը, և որի օգնությամբ էլ պետք է ստեղծվեր իդեալական քաղաքը։
Նիկոլո Մաքիավելին նոր մոտեցումներով հանդես եկավ քրիստոնեական քաղաքական մտքում, ինչի համար էլ նրան համարում ենք քաղաքական առաջին մեծ մտածողը[29]։ Ըստ նրա, նոր արքան նոր քաղաքում պարզապես պարտավոր է նոր բան բերել իր հետ[30]։ Մաքիավելիի համար արքան չպետք է զբաղվի մարդկանց լավ անհատ դարձնելու գործով։ Քաղաքական այս կոնցեպցիաները տվյալ ժամանակի համար լավագույն ինտերպրետացիոն տեսական գաղափարներն էին։ Ի հակադրություն սրան, Լեո Շտրաուսի համաձայն, քանի որ նա այս ամենը բնորոշում է տիրանիային բնորոշ բնութագրական գծերով, նա մեզ սրանից տանում է այն մտքին, ըստ որի, Աստված հենց ինքը տիրանն է[31]։ Մաքիավելիի համար արքան պետք է արդյունավետ լինի, այլ խոսքերով ասած, պետք է կարողանա օգտակար լինել մնացածին։ Այս գաղափարը տվյալ դարաշրջանի համար հեղափոխական էր, քանի որ պնդում էր, որ ամեն ինչ չէ, որ արքայի շուրջ պետք է պտտվի, այլ նաև հենց ինքը պետք է արդյունավետ գործելու հատկանիշներ ունենա։
Բնական պետության և հասարակական պայմանագրի գաղափարները առհասարակ բնորոշ են արևմտյան քաղաքական մտքին։ Արդեն 17-րդ դարավերջին քաղաքական տարաձայնություններ են ծագում արիստոտելյան քաղաքական մտքի և նրանց հակադրվող հումանիստների միջև։
Արիստոտելը պնդում էր, որ պետությունը բնական պահանջ է՝ ստեղծված հենց բնության կողմից, և մարդը հասարակակն էակ է։ Բոլոր կենդանիներից մարդը լավագույն տեսակն է խմբերով ապրելու և արարելու համար։ Հենց վերոնշյալ պնդումներից էլ նա կատարում է իր վերջնական պնդումը, համաձայն որի, մարդը քաղաքական էակ է («հուն․՝ ἄνθρωπος φύσει πολιτικὸν ζῷον»)[32]:
Մյուս կողմից մարդու մարդասիրությունը մեծ մասամբ կախված չէ նրա հարաբերություններից այլ մարդկանց հետ[33]։ Հումանիստների տեսանկյունից, մարդկանց և բարոյականի միջև հարբերությունները կոլեկտիվ կարգ չեն, այլ՝ անհատական։ Հետևաբար հումանիստները կարծում էին, որ մարդը, չնայած ապրելով պետության ներսում, չի համարվում բնության ստեղծած մասնիկ։ Նա կարող է պարզապես ի հայտ գալ կոնկրետ ժամանակին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով[34]։ Նման պայմանական դիրք Արիստոտելի դարաշրջանում արդեն գոյություն ուներ։
Օրինակ, Էպիկուրի համար պետությունը ստեղծվում է համաձայնագրի հիման վրա։ Նա քաղաքի հիմքերը, և մասնավորապես կապերը իրավունքի հետ, տեսնում էր միայն հասարակական պայմանագրի ներսում։ Մարդիկ միավորվում են, քանի որ ունեն միայնակ մնալու տագնապ։ Սակայն ըստ Էպիկուրի, մարդը բացարձակ քաղաքական կենդանի չի հանդիսանում[35]։
Գաղափարախոսություն հասկացությունը առաջին անգամ ի հայտ է եկել 1801 թվականին՝ Անտուան Դեստուտ դը Թրասիի կողմից գրված «Գաղափարախոսության տարրերը» աշխատությունից հետո։ Սակայն Թրասիի կողմից կիրառված նելոգիզմը որևէ քաղաքական իմաստ չուներ։ Այն վերաբերում էր գաղափարագիտությանը։ Նա նշում էր, որ այս աշխատությունը գրելով՝ ինքը չի ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան սովորեցնել, այլ նկատել տալ այն ամենը, ինչ մեր հետ տեղի է ունենում մտածելիս, խոսելիս և եզրակացնելիս[36]։ Նրա որոշ գաղափարներ տեղ գտան գերմանական գաղափարախոսության մեջ, հատկապես Կարլ Մարքսի կողմից 1946 թվականին գրված աշխատություններում։
Ազատականությունը քաղաքական փիլիսոփայության ուղղություններից մեկն է, որը ծնվել է 18-րդ դարում՝ Եվրոպայում լուսավորության դարաշրջանի ընթացքում բացարձակ աստվածային իրավունքների դեմ պայքարող ընդդիմության կողմից։ Ազատականության գլխավոր գաղափարը ազատության և անհատական պատասխանատվության առավելությունն է՝ սուվերեն իշխանության նկտամամբ։ Այն պնդում է, որ յուրաքանչյուր անհատ ունի իրավունքների հիմքային պաշար, որն իշխանությունը իրավունք չունի խախտելու։
Ազատականությունը հիմնված է բարոյական սկզբունքների վրա, որի համար անընդունելի է անհատի ենթարկվողականությունը։ Սա է պատճառը, որ նրանք կողմ են անհատի բացարձակ ազատությանը՝ հատկապես տնտեսական ոլորտում։ Լիբերալիստների մեծամասնության մոտ «ազատական տնտեսություն» և «ազատական քաղաքականություն» դիխոտոմիան գոյություն չունի, քանի որ նրանք համարում են, որ դրանք նույն դոկտրինի մեջ են մտնում։ Լայն իմաստով, ազատականությունը հիմնված է անհատի բազմակարծության իրավունքի հարգանքի և գաղափարների ազատ փոխանակման վրա։ Ազատականությունը պետք է իրականացվի մի կողմից տնտեսական ոլորտի, ազատ մրցակցության և ազատ շուկայական պայմանների, իսկ մյուս կողմից քաղաքական ոլորտում, որոնք պետք է ամրագրված լինեն օրենքի ողջ ուժով։
Սակայն, ազատականությունը երբեմն կարող է կախված լինել իրավիճակից և հանդես գալ մի փոքր այլ տեսքով։ Օրինակ կախված իրավիճակից, ազատականները կարող են հայտնվել պետության ներսում ավանդական կրոնական հարաբերությունների կարգալուծման կամ մեկ այլ գործընթացի իրականացման համար։ Ազատական ուղղությունը հստակ ամրագրում է այն ոլորտները, որտեղ պետությունը պետք է միջամտի (վարչարարական աշխատանք, օրենքի ընդունում), իսկ որտեղ ոչ (շուկայական հարաբերություններ, անհատական իրավունքներ)։ Ազատականների մեծ մասը պնդում է, որ սեփական սուվերենության շրջանակում պետության դերը անհրաժեշտ է անհատական իրավունքների պաշտպանության համար։ Նման կերպ մտածող տեսաբաններից շատերը (Ադամ Սմիթ, Ռայմոնդ Արոն, Կարլ Պոպպեր, Բենեդետո Կրոսե և այլք), ընդունում և օգտակար են համարում պետութան միջամտությունը վերհասկողության և կարգուկանոնի հաստատման համար։ Սակայն ազատականների մյուս մասն էլ բացարձակ անցանկալի է համարում պետության կողմից ցանկացած միջամտություն։
Սոցիալիզմը սոցիալական կազմակերպության տեսակ է, որի հիմքը կազմում է կոլեկտիվ գործողությունների առավելությունը անհատականի նկատմամբ[37][38][39]։ Սա մի ուղղություն էր, որը զարգացավ 19-րդ դարում և հիմք հանդիսացավ տարբեր մարքսիստական ու անարխիստական ուղղությունների, նաև սոցիալ-դեմոկրատիայի համար։ Մարքսիստական պետությունները ունեն կոլեկտիվ տնտեսություն, իսկ կոմունիզմն իր հերթին պրոպագանդում է անարխիզմը։ Այսինքն գտնվում են շղթայական կապի մեջ[40]։ Սոցիալիստական շարժումները փնտրում են սոցիալական արդարություն[41], պայքարում են սոցիալական անհավասարության և մարդու կողմից այլոց շահագործման դեմ[42], պաշտպանում են սոցիալական պրոգրեսը և, ի վերջո[43], փորձում կառուցել հավասար սոցիալիզմ՝ առանց սոցիալական շերտավորումների։
Ջորջ Բուրգին և Պիեռ Ռիմբերը համարում են, որ սոցիլաիզմի հիմքային բազիսն են կազմում.
Ֆաշիզմը ավտորիտար ազգայնականության ծայրահեղական ձև է, որը դրսևորվում է դիկտատորական իշխանությամբ, ընդդիմության բռնի ճնշմամբ, արդյունաբերության ու առևտրի նկատմամբ վերահսկողությամբ[45]։ Այն ի հայտ է եկել Եվրոպայում, 20-րդ դարի սկզբին։ Նախքան եվրոպական այլ երկրներում տարածվելը, առաջին ֆաշիստական շարժումները սկսվել են Իտալիայում, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում[46]։ Ազատականությանը, մարքսիզմին և անարխիզմին հակառակ՝ ֆաշիզմը սովորաբար տեղակայվում է ծայրահեղական աջ թևի ավանդական ձախ-աջ սպեկտորում[47]։
Ֆաշիստներն Առաջին համաշխարհային պատերազմը դիտարկում էին, որպես հեղափոխություն, որը մեծ փոփոխությունների էր հանգեցրել պատերազմի բնույթի, հասարակական, պետական և տեխնոլոգիական ասպարեզներում[48]։ Համամարդկային պատերազմի սանձազերծումը և ընդհանուր զորահավաքի առաջացումը վերացրին քաղաքացիական մարդկանց և զինվորների միջև տարբերությունը[49]։ Ստեղծվեց «ռազմական քաղաքացիություն», որտեղ բոլոր քաղաքացիները պատերազմի ընթացքում ինչ-որ կերպ ներգրավված էին ռազմական գործողություններում[50]։ Պատերազմը հանգեցրեց հզոր պետության առաջացմանը, որը կարող էր միլիոնավոր մարդկանց ուղարկել ռազմաճակատ, ապահովել տնտեսության և արդյունաբերության զարգացումը, ինչպես նաեւ քաղաքացիների կյանքին միջամտելու աննախադեպ թույլտվություն ունենալ[51]։
Ֆաշիստները կարծում են, որ ազատական ժողովրդավարությունը հնացել է և դիտարկում են հասարակության լիակատար մոբիլիզացումը տոտալիտար միակուսակցական պետության ներքո[52], որը պատրաստ կլինի ցանկացած ռազմական բախման և արդյունավետ կարձագանքի տնտեսական դժվարություններին։ Այդպիսի պետությունն առաջնորդվում է հզոր առաջնորդի՝ դիկտատորի, և ռազմական ղեկավարության կողմից, որը բաղկացած է իշխող ֆաշիստական կուսացության անդամներից և նպատակ ունի ամրացնել ազգային միասնականությունը և օժանդակել կայուն և կարգապահ հասարակության ձևավորմանը[53]։
Ֆաշիստները մերժում են այն պնդումը, որ բռնությունը բացասական երևույթ է, և քաղաքական բռնությունը, պատերազմը և իմպերիալիզմը դիտարկում են, որպես ազգային երիտասարդացմանը հասնելու միջոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945 թվականից ի վեր մի քանի կուսակցություն բացահայտ իրենց ֆաշիստական են հայտարարել, և այժմ այդ եզրույթը սովորաբար օգտագործվում է քաղաքական հակառակորդների կողմից[54]։ Նեոֆաշիստների կամ հետֆաշիստների նկարագրությունները երբեմն ավելի պաշտոնական են կիրառվում, որպեսզի նկարագրեն ծայրահեղ աջ կուսակցությունները, որոնք 20-րդ դարի ֆաշիստական շարժման կամ նրա խորը գնացող արմատների հետ գաղափարական ընդհանրություններ ունեն։ Շատ տեսաբանների կարծիքով՝ ֆաշիզմը, երբ ներկայացրել է իշխանությունը, պատմականորեն գրոհել է համայնավարությունը, պահպանողականությունը, խորհրդարանական ազատականությունը՝ առաջին հերթին աջակցություն ստանալով ծայրահեղ աջերի կողմից։ Ռոջեր Գրիֆֆինը ֆաշիզմը նկարագրում է, որպես քաղաքական գաղափարախոսության մի տեսակ, որի գաղափարական հիմքը պոպուլիստական ծայրահեղ ազգայնականությունն է[55]։ Գրիֆֆինը գաղափարախոսությունը նկարագրում է երեք հիմնական բաղադրիչներով՝ ստեղծման առասպել, պոպուլիստական ծայրահեղ ազգայնականություն, անկման առասպել[56]։
«Ֆաշիզմը իսկական հեղափոխական, հակաազատականության գերդասական ձև է, և վերջապես՝ հակապահպանողական ազգայանականություն է, որը կառուցվել է վերացական և մշակութային ազդեցությունների հիման վրա»։ Այն առանձնանում է պատերազմական շրջանում, որտեղ ի հայտ է գալիս «Ռազմական կուսակցության» էլիտար, բայց պոպուլիստական քաղաքականության մեջ՝ հակադրվելով սոցիալիզմին, ազատականությանը և խոստումնալից արմատական քաղաքականությանը՝ ազգը ապակենտրոնացումից փրկելու համար։ Ռոբերտ Փաքսթոնն ասում է[57]. «Ֆաշիզմը քաղաքական վարքագծի տեսակ է, որը դրսևորվում է հասարակության ճնշմամբ[58], նվաստացումներով ու զոհաբերությամբ, կանխամտածված խտրականությամբ»[59]։ Ումբերտո Էկոն, Քևին Փասմորը, Ջոն Վեյսը, Յան Ադամսը և Մոյր Գրանտը ռասիզմը բնորոշում են, որպես ֆաշիզմի բաղկացուցիչ մաս[60]։ Ինչպես, օրինակ՝ գերմանական ֆաշիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը իդեալականացրեց գերմանական ազգը[61]։
Հունգարական ծագմամբ ամերիկացի պատմաբան Ջոն Լուկաչը, որը վերապրել է հոլոքոստը, պնդում է, որ սերնդային ֆաշիզմ հասկացություն գոյություն չունի[62]։ Նա առաջ է քաշում այն տեսակետը, որ ազգայնական սոցիալիզմը և համայնավարությունը ըստ էության համարվում են պոպուլիզմի ստեղծման հիմքը, և այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և Իտալիան, ավելի քան նման են[63]։
Կայանալու, քաղաքական ընդդիմության հետ բախումից խուսափելու համար իշխանությունները փորձում են լեգիտիմացնել իրենց իշխանությունը։ Դա կարող է տեղի ունենալ հետևյալ կերպ.
Պատմականորեն այնպես է դասավորվել, որ որոշակի թվով քաղաքակրթություններում քաղաքական իշխանությունը չէր տարբերվում կրոնական իշխանությունից (օրինակ, անտիկ Եգիպտոսում)։ Քաղաքական և կրոնական իշխանությունների միաձուլումը և որպես մեկ միասնականություն օգտագործելը կոչվում է թեոկրատիա։
Քաղաքականությունը առաջին հերթին իշխանական կազմակերպություն է հասարակության մեջ։ Հիմնական քննարկումը գնում է մի քանի քաղաքական համակարգերի միջև որոշումների ընդունման մասին։ Մասնավորապես, միապետության և հանրապետության միջև, քանի որ ավանդաբար այս երկու կառավարման տեսակներն ունեն բազմաթիվ տարբերություններ, սակայն որի քննարկումը ներկայումս այդքան էլ արդիական չէ, քանի որ միապետությունը իր զարգացման ընթացքում բազմաթիվ տեսակներով է հանդես գալիս (Մեծ Բրիտանիայից սկսած մինչև Սաուդյան Արաբիա)։ Այսպիսով, կարելի է քաղաքական ռեժիմները բաժանել 3 տեսակի՝ ժողովրդավարական, ավտորիտար և տոտալիտար։
Քաղաքական իշխանությունը բաղկացած է 2 կարևոր մասերից.
Վերոնշյալից բացի գոյություն ունեն այլ քաղաքական ուժեր, որոնք սակայն իշխանական չեն համարվում, բայց իրենց դերակատարումն ունեն քաղաքական համակարգում. դատական մարմին, որը պատասխանատու է դատական գործընթացների հետ կապված ցանկացած հարցի համար և ԶԼՄ, որին շատ հաճախ համարում են չորրորդ իշխանություն։
Արևմտյան ժողովրդավարական քաղաքական մտքի մեջ (ծագել է Մեծ Բրիտանիայում, սակայն վերջնական տեսքի է բերվել ֆրանսիացի փիլիսոփա Մոնտեսքյոյի կողմից) մեծ տեղ է զբաղեցնում այն գաղափարը, համաձայն որի՝ իշխանությունները պետք է տարանջատվեն միմյանցից։ Ժողովրդավարության մեջ կարելի առանձնացնել.
Տարածքային կազմակերպություններն իրենց հերթին ներկայացնում են իշխանական կազմակերպության տեսակներ։ Այս տեսանկյունից կարելի է թվել հետևյալները.
Իշխանության հասնելու միջոցները, որպես իշխանական կազմակերպություն, սահմանվում են քաղաքական ինստիտուտներով, որոնք համարվում են քաղաքական համակարգի մասնիկը։ Սակայն սրանք նույնպես դուրս են գալիս իշխանական կազմակերպութjան շրջանակից հետևյալ պատճառներով.
Քաղաքական քաղաքականությունը վերաբերում է քաղաքականության այն հատվածին, որը սկզբունքներին չի ենթարկվում։ Այս տերմինը օգտագործվում է, երբ անհատի կամ կուսակցության քաղաքականությունը գործ է ունենում սեփական խնդիրների հետ[64]։
Առհասարակ իշխանության հասնելու հավանականությունը կախված է գործող ռեժիմից և դրա լեգիտիմությունից։ Թղթային տարբերակով ընտրությունների գաղափարը առաջացել է 20-րդ դարում, որպես միջազգային ընտրական համակարգի ստանդարտ միջոց։ Իհարկե, բացառություններ գործում են, հատկապես միապետություններում (Սաուդյան Արաբիա, Բրունեյի սուլթանություն և այլն)։
Ժողովրդավարական համակարգի շրջանակում առանձնացվում են.
Ժողովրդավարական համակարգերում իշխանության հասնելու լավագույն միջոցը ընտրություններին մասնակցելն է։ Սակայն կան այլ ոչ ռեպրեսիվ միջոցներ ևս սեփական կամքը թելադրելու համար՝ բոյկոտներ, ցույցեր, քաղաքացիական խաղաղ անհնազանդություն և այլն։ Բացի այս միջոցների կան բավական կոշտ դրսևորումներ ևս, ինչպիսիք են հեղաշրջումը, հեղափոխությունը, ապստամբությունը և այն։
Ընդդիմադիր քաղաքական ֆրակցիաներ եղել են բոլոր քաղաքական ռեժիմներում։ Սկսած Ֆրանսիական մեծ հեղափոխությունից (չնայած դեռ Անգլիայում վիգերից և թորիներից), քաղաքական դաշտում խաղի կանոնների փոփոխություն տեղի ունեցավ՝ կապված քաղաքական կուսակցությունների շուրջը համախմբվելու և դրանց միջոցով քաղաքական շահեր բավարարելու հետ, ի տարբերություն նախկին տեսակի, երբ մարդիկ հավաքվում էին մեկ անհատի շուրջը։ Բազմակուսակցական քաղաքական համակարգերը տարածվեցին ողջ աշխարհով մեկ՝ իրենց հետ բերելով նոր քաղաքական հասկացություններ.
Քաղաքական շարժումները երբեմն կարող են կապված լինել սոցիալական շարժումների հետ։
Զանգվածային լրատվության միջոցների դերը բոլոր ժամանակներում բավական մեծ է եղել քաղաքականության մեջ, քանի որ այն կապ է հաստատում հասարակության և իշխանության միջև։ Ժամանակի ընթացքում նրա դերը այնքան մեծացավ, որ սկսվեց կոչվել չորրորդ իշխանություն։ Քաղաքական իշխանությունը, այս առումով, ունի բավական լայն միջոցներ ազդելու հասարակական կարծիքի վրա հեռուստատեսության, ռադիոյի, սոցիալական ցանցերի, պաստառների, թերթերի և այլնի միջոցով։
Կառավարության կողմից իրացվող քաղաքականությունը ներառում է բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում են քաղաքական կամ վարչարարական մակարդակներին։ Սա ընդհանուր քաղաքականության փաթեթն է, որն իր մեջ բաժանվում է տնտեսական, սոցիալական, մշակութային, արտաքին, ներքին քաղաքականությունների։ Քաղաքական գործողությունները իրականացվում են քաղաքական կուրսին համապատասխան, որոնք նախապես մշակվել են տվյալ խմբի կամ մարմնի կողմից։
2000-2009 թվականներին կանանց մասնակցությունը քաղաքականությանը դանդաղ, բայց վստահ բարձրանում էր։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ այն կանանց թիվը, որոնք ներկայացված են խորհրդարանում, զարգացած երկրներում 17%-ից բարձրացել է 23%, իսկ զարգացող երկրներում՝ 11%-ից 17%։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.