From Wikipedia, the free encyclopedia
Քաղաք-պետությունը, որպես կանոն, փոքր շրջան է, որը կառավարվում է բացառապես քաղաքի կողմից և սովորաբար անկախ պետություն է։ Պատմականորեն քաղաք-պետությունները հաճախ մշակութային շրջանների մաս են կազմել, օրինակ, ինչպես Հին Հունաստանի, Փյունիկիայի, նախակոլումբոսյան Ամերիկայի ացտեկների և մայաների կամ Վերածննդի շրջանի Իտալիայի քաղաք–պետություններում։ Քաղաք-պետությունները սովորական երևույթ էին հին ժամանակներում։ Միջնադարում քաղաք-պետությունները եղել են այն տարածքների առանձնահատկությունը, որոնցում գտնվում են ներկայիս Գերմանիան, Իտալիան և Ռուսաստանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժամանակակից աշխարհում փոքրաթիվ քաղաք-պետությունների օրինակներ են անկախ պետություններ (Սինգապուրը, Մոնակոն, Վատիկան)ը, ինչպես նաև ոչ ինքնակառավարվող տարածքներ (Ջիբրալթարը, Հոնկոնգը, Մակաոն և Ազատ քաղաք Քրիստիանիան)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.