Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լեո Շտրաուս (գերմ.՝ Leo Strauss ,սեպտեմբերի 20, 1899[1][2][3][…], Kirchhain, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - հոկտեմբերի 18, 1973[1][2][3][…], Աննապոլիս, ԱՄՆ[4]), 20-րդ դարի գերմանացի և ամերիիկացի փիլիսոփա[7]։ Շտրաուսի հետազոտությունների շրջանակում եղել են անտիկ, միջնադարյան և ժամանակակից փիլիսոփայական դպրոցները։ Նա ուսումնասիրել է Պլատոնի, Մայմոնիդի, Մաքիավելիի, Հոբսի, Սպինոզայի և Նիցշեի և այլ նշանավոր փիլիսոփաների աշխատությունները[8] Տասնհինգ գրքերի հեղինակ, ներառյալ «Մտքեր Մաքիավելիի մասին» (1958) (գերմ.՝ Thoughts on Machiavelli ), «Սոկրատեսը և Արիստոֆանը» (1966) (անգլ.՝ Socrates and Aristophanes ), «Քաղաքը և մարդը» (1964) (անգլ.՝ The City and Man ), «Հին և արդիական ազատականությունը» (1968) (անգլ.՝ Liberalism Ancient and Modern): Դաստիարակել է հավատարիմ հետևորդների և ուսանողների մի ամբողջ խումբ, որոնց շարքում էին Ալան Բլումը, Սեթ Բերնադիթը, Հերի Ջաֆան, Սթենլի Ռոզենը և Հարվի Մենսֆիլդը։ Նրանցից յուրաքանչյուրը իր հերթին նշանավոր ներդրում է ունեցել ամերիկյան քաղաքական փիլիսոփայության ձևավորման գործում։ Շտրաուսը համարվում է ամերիկյան նեոպահպանողական շարժման հիմնադիրներից մեկը։
Լեո Շտրաուսը ծնվել է 1899 թվականին Գերմանիայի Կիրխայն քաղաքում։ Նրա հայրը՝ Դավիթ Շտրաուսը, գյուղատնտեսական սարքավորումների վաճառական էր[9]։ Շտրաուսը դաստիարակվել է կանոնապահ հրեական ընտանիքում, սակայն չի ստացել հիմնային կրոնական կրթություն։ Շտրաուսը հաճախում է Մարբուրգի Ֆիլիպինում գիմնազիան, որտեղ ստանում է կլասիկ գերմանական կրթություն։ Գիմնազիայում Շտրաուսը ծանոթանում է Նիցշեի և Շոպենհաուերի աշխատությունների հետ, որոնք մեծ ազդեցություն են ունենում նրա աշխարհընկալման ձևաորման վրա։ 1917 թվականին նա ավարտում է գիմնազիան։ Շտրաուսը հաստատվում է Մարբուրգում։ Նա կապեր է հաստատում նեոկանտական դպրոցի ներկայացուցիչ՝ փիլիսոփա Հերման Կոհենի հետ։ Տասնյոթ տարեկան հասակում Շտրաուսը դառնում է սիոնիստ։ Նա մնում է հավատարիմ իր սիոնիստական հայացքներին հաջորդ տասներեք տարիների ընթացքում։ 1921 թվականին Շտրաուսն ավարտում է Համբուրգի համալսարանը և ստանում է գիտությունների դոկտորի աստիճանը։ Նրա ատենախոսությունը կոչվում էր «Գիտելիքի հիմնախնդիրը Ֆ.Հ. Յակոբիի փիլիսոփայական ուսմունքում»։ Ատենախոսության ղեկավարը էրնեստ Կասիրերն էր։ 1922 թվականը նա անցկացնում է Ֆրեյբուրգի համալսարանում, որտեղ նա հաճախում է Էդմունդ Հուսերլ և Հուսերլի օգնական ՝ Մարտին Հայդեգերի դասախոսություններին։ Շտրաուսը ընկերանում է Ալեկսանդր Ալտմանի, Հանս֊Գերոգ Գադամերի, Յակոբ Քլայնի, Ալեկսանդր Կոժեվի, Պաուլ Քրաուսի, Գերխարդ Քրյուգերի, Կարլ Լյովիտի և Գերշոմ Շոլեմի հետ։ Նա կապ է հաստատում Ֆրանց Ռոզենզվեյգի հետ, ում հիշատակին հետագայում նվիրում է իր գրքերից մեկը։ Քլայնի, Քրյուքերի, Լյովիտի և Շոլեմի հետ նամակագրությունը հրատարակվել է Շտրաուսի «Հավաքագրված գրվածքները» (գերմ.՝ Gesammelte Schriften) աշխատության երրորդ հատորում։
1925 թվականին Շտրաուսը հետազոտական աշխատանքի է անցնում Բեռլինի Հրեական հետազոտությունների ակադեմիայում(գերմ.՝ Akademie für die Wissenschaft des Judentums)։ 1925-1928 թվականների ընթացքում հա հրատարակում է իր առաջին գիրքը, որը կոչվում էր «Սպինոզայի կրոնական քննադատությունը»։ 1932 թվականին Շտրաուսը ստանում է Ռոքֆելլերի կրթաթոշակը, և մեկնում է Փարիզ` ուսումը շարունակելու։ 1933 թվականին Շտրաուսը ընտանիքի հետ միասին տեղափոխվում է Անգլիա։ 1936-1937 թվականներին նա իր գիտական գործունեությունը շարունակում է Քեմբրիջի համալսարանում։ 1937 թվականին նա համոգործակցություն է հաստատում Կոլումբիայի համալսարանի հետ։ 1938-1948 թվականներին նա հանդիսանում է Սոցիալական հետազությունների նոր դպրոցի դասախոսական կազմի անդամ։
1949 թվականին Շտրաուսն աշխատանքի է անցնում Չիկագոյի համալսարանում։ Նա դասավանդում է Քաղաքական գիտությունների ֆակուլտետում։ 1959 թվականին Շտրաուսը նշանակվում է Ռոբերտ Հաթչինսի անվան ականավոր ծառայության պրոֆեսոր։ 1968 թվականին Շտրաուսը տեղափոխվում է Կլերմոնտ, որտեղ դասավանդում է տեղական քոլեջում։ 1969 թվականին նա դասավանդում է Աննապոլիսի Սրբ. Ջոնի քոլեջում։ Նա նշանակվում է Սքոթ Բյուքենանի անվան ականավոր գիտնական։ Շտրաուսը մնում է այդ պաշտոնին մինչև 1973 թվականը։
Նեոպահպանողականությունը հենվում է մի շարք փիլիսոփայական և քաղաքական ավանդույթների վրա։ Լեո Շտրաուսի հետևորդները եղել ել այդ նոր քաղաքական գաղափարախոսության կազմաորման ակուքններում ։ Իր «Լեո Շտրաուսը և աքսորի քաղաքականությունը» գրքում Յուջին Շեփարդը գրում է, որ ամերիկյան գիտանականների և հետազոտողների մեծ մասը դիտարկում է Շտրաուսին որպես ամերիկյան նեոպահպանողական շարժման հիմնադիր[10]։ Շտրաուսը կարծում էր, որ Արևմուտքը ճգնաժամի մեջ է և այլևս չի կողնորոշվում, թե որն է իր հիմնական առաքելությունը։ Նա համարում էր, որ անհրաժեշտ է վերականգնել հավատքը անցյալի կարևորագույն արժեքների հանդեպ, որոնք կրկին կապահովեն Արևմուտքի բարոյական գերակայությունը։ Շտրաուսի կարծիքով արևմտյան ընդհանուր ավանդույթի հիմքում ընկած էին անտիկ հունական ժառանգությունը, արևմտյան քաղաքական փիլիսոթայությունը և հրեա-քրիստոնեական քաղաքակրթական արժեքները[11]։ Շտրաուսը կարևորում էր հունական դասական փիլիսփայությունը արևմտյան աշխարհի վերխոյացման գործընթացում։ Նա համարում էր, որ ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը ճիշտ են ընկալել արդար հասարակություն կառուցելու դասական պատկերացումները։ Համայնքի միասնությունը պետք է հենվի իր անդամների արդար և երջանիկ հասարակություն կառուցելու ձգտումների վրա, այլ ոչ թե պարտադրված լինի պետական կամ իշխանական սահմաններով։ Շտրաուսը կարևորում էր դասական ոգու ուղորդող դերը։ Հավատարիմ մնալով այդ ոգուն՝ ժամանակակից արևմտյան ժողովրդավարությունները կառուցել են պատմության մեջ հայնտի ամենաարդար և արդյունավետ հասարակարգերից մեկը[12]։
Փարիզում Շտրաուսն ամուսնանում է Միրյան Բերնսոնի հետ։ Միրյանն այրի էր, Շտրաուսը համաձայնվում է որդեգրել նրա որդուն։
Պաուլ Քրաուսի և նրա կնոջ՝ Բետինայի (Շտրաուսի քույր) մահից հետո, Շտրաուսների ընտանիքը որդեգրում է նրանց որբ մնացած աղջկան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.