Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Լուի դը Սեկոնդա, բարոն լա Բրեդ և դը Մոնտեսքյո (ֆր.՝ Charles-Louis de Seconda, Baron de La Brède et de Montesquieu, հունվարի 18, 1689[1][2][3][…], Château de la Brède, Ֆրանսիայի թագավորություն[3] - փետրվարի 10, 1755[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3]), ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա, «Պարսկական նամակներ» վեպի, «Հանրագիտարանի» մի շարք հոդվածների հեղինակ։
Շառլ Լուի Մոնտեսքյո ֆր.՝ Montesquieu | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1689[1][2][3][…] Château de la Brède, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Մահացել է | փետրվարի 10, 1755[1][3][4][…] (66 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[3] |
Գերեզման | Սեն Սյուլպիս |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, գրող, վիպասան, սոցիոլոգ, փաստաբան, դատավոր, հանրագիտական, պատմաբան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Պաշտոն(ներ) | դատավոր և Vice Chair of the French Academy? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Ստանիսլավի ակադեմիա և Club de l'Entresol? |
Ալմա մատեր | College of Juilly? և Սենտ-Լուիսի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][7] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Jeanne de Lartigue? |
Երեխա(ներ) | Jean-Baptiste de Secondat? |
Ստորագրություն | |
Montesquieu Վիքիպահեստում |
Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։ «Պարսկական նամակներ»-ում նա խստորեն քննադատում է ֆեոդալական կարգերը, տիրող անարդարությունները, որը բնականաբար դարձավ խոշոր իրադարձություն ֆրանսիական հասարակական-քաղաքական կյանքում[8][9]։
Մոնտեսքյոն ծնվել է Շատո դե լա Բրեդում, Ֆրանսիայի հարավարևմտյան մասում, Բորդոյից 25 կմ հեռու։ Հայրը Ժակե Սեկոնդան զինվոր էր, որը սերում էր ազնվականների ցեղից։ Մայրը Մարի Ֆրանսուա դե Պեսնելը Սեկոնդանների ընտանիքին է փոխանցել բարոնի տիտղոսը։ Մոր մահից հետո նրան ուղարկում են Ջուիլլի կաթոլիկական քոլեջ, որտեղ սովորել է 1700-1711 թվականները։ Հայրը մահանում է 1713 թվականին և նրա խնամակալությունը անցնում է հորեղբորը։ 1714 թվականին Շառլը դառնում է Բորդոյի պառլամենտի խորհրդի անդամ։ 1715 թվականին ամուսնանում է Ժան դե Լարդիգի(բողոքական) հետ, որից ունենում է 3 երեխա։ Բարոնը(հորեղբայրը) մահանում է 1716 թվականին՝ Շառլին կտակելով իր հարստությունը, ինչպես նաև իր տիտղոսը և Բորդոյի պառլամենտի նախագահի պաշտոնը։ Մոնտեսքյոնի վաղ կյանքը համընկնում է կառավարությունում էական փոփոխությունների հետ։ Անգլիան իրեն հռչակել էր սահմանադրական միապետություն և 1707 թվականին միացել էր Շոտլանդիային՝ ձևավորելով Մեծ Բրիտանիայի թագավորությունը։ Ֆրանսիայում Լուի 14-րդը մահանում է, իսկ նրան հաջորդում է 5 ամյա Լուի 15-րդը։ Այս ազգային փոփոխությունները իրենց ազդեցություններն են թողնում Մոնտեսքյոնիի ստեղծագործությունների վրա։ Մոնտեսքյոն իրավաբանությունը թողնելով իրեն նվիրում է սովորելուն և գրելուն։ Նա գրական հաջողությունների է հասնում իր "Պարսկական նամակներ"(1721)-ի տպագրումից հետո։ Այնուհետև տպագրում է "Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին "(1734)։ "Օրենքների ոգու մասին" ի սկզբանե հրատարակվել է անանուն տարբերակով 1748 թվականին։ Գիրքը արագորեն սկսեց ազդեցություն ունենալ եվրոպական և ամերիկյան քաղաքականության վրա։ Ֆրանսիայում այն անբարեհաճորեն ընդունվեց։ Կաթոլիկական եկեղեցին այն և հեղինակի այլ գործեր դասեց արգելված գրքերի շարքում։ Իսկ Եվրոպայում, հատկապես Բրիտանիայում այն գովաբանության արժանացավ։ Ամերիկյան հեղափոխությունից հետո Շառլի աշխատությունը մեծ ազդեցություն ունեցավ Ամերիկայի հիմնադիրներից շատերի վրա, հատկապես Ջեյմս Մեդիսոնի։ Բացի հասարակության և քաղաքականության մասին ստեղծագործելուց, Մոնտեսքյոն երկար տարիներ ճանապարհորդում էր Եվրոպայում, հատկապես Ավստրիայում և Հունգարիայում, մեկ տարի անցկացնելով Իտալիայում և 18 ամիս Անգլիայում՝ նախքան Ֆրանսիայում վերաբնակվելը։ Նրան անհանգստացնում էր վատ տեսողությունը. նախքան մահանալը (1755թ) նա ամբողջովին կուրացել էր։ Շառլը թաղված է Փարիզում։
Մոնտեսքյոյի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ "Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին" գրքում "յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով" տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։
Մոնտեսքյոն դասվում է մարդաբանության նախագուշակների շարքին՝ ներառյալ Հերոդոտոսը և Տակիտոսը. նա առաջիններից էր, որ ցույց տվեց հասարակության մեջ քաղաքական ձևերի հարաբերական մեթոդների դասակարգումը։ Մոնտեսքյոյի քաղաքական անտրոպոլոգիան "վեր հանեց" կառավարման մասին նրա ստեղծած տեսությունները։ Նրա ամենաազդեցիկ աշխատությունը ֆրանսիական հասարակությունը բաժանեց երեք դասերի. միապետություն, արիստոկրատիա և հասարակ ժողովուրդ։ Մոնտեսքյոն կառավարելու երկու ուժ էր տեսնում, որոնք իրականում գոյություն ունեին. միապետական և վարչական։ Վարչական ուժերը համարվում էին գործադիրները, օրենսդրականները և դատականները։ Այս երեքը պետք է իրարից առանձին լինեն և իրարից կախում ունենան այնպես, որ որևէ մեկի ազդեցությունը չգերազանցի մյուս երկուսի ազդեցությունները։ Սա համարվում էր արմատական գաղափար, քանի որ այն ամբողջովին վերացնում էր ֆրանսիական միապետության երեք Կալվածքների գաղափարները. հոգևորականություն, արիստոկրատիա և հասարակ ժողովուրդ։ Նաև գոյություն ունեին կառավարման երեք հիմնական ձևեր՝ միապետություններ, հանրապետություններ և բռնապետություններ։ Ազատ կառավարությունները կախում ունեն խոցելի սահմանադրական միջոցառումներից։ Մոնտեսքյոն "Օրենքների ոգու մասին" 4 հատորները նվիրել է Անգլիայի կառավարության քննարկմանը։ Նա վախենում էր, որ Ֆրանսիայում միջնորդ ուժերը, որոնք չափավորում են արքայազնի իշխանությունը, կորցրել են իրենց դիրքերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.