Պրուսիայի գիտությունների ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պրուսիայի գիտությունների ակադեմիա (գերմ.՝ Preußische Akademie der Wissenschaften), ակադեմիա, որը հիմնվել է Բեռլինում 1700 թվականի[1] հուլիսի 11-ին։ Ակադեմիա ստեղծելու հրամանը ստորագրել է պրուս կուրֆյուրստ (կայսեր ընտրող իշխան) Ֆրիդրիխ I-ը։ Ակադեմիայի ստեղծման գործընթացն անցել է Լայբնիցի ակտիվ մասնակցությամբ, ով և դարձավ ակադեմիայի առաջին նախագահը։ Ստեղծվելու պահին Լայբնիցի առաջարկով ակադեմիան ստացավ «Բրանդենբուրգի կուրֆյուրստի գիտական ընկերություն» (գերմ.՝ Kurfürstlich Brandenburgische Societät der Wissenschaften) անվանումը։ Կուրֆյուրստը հրաժարվեց ֆինանսավորել ակադեմիայի գործունեության ծախսերը, սակայն փոխարենը նրան՝ Բրանդենբուրգում օրացույցներ հրատարակելու մենաշնորհ տվեց։
Պրուսիայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա |
Հիմնադրվել է | հուլիսի 11, 1700 |
Հիմնադրիր | Ֆրիդրիխ I |
Տնօրեն | Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին |
Prussian Academy of Sciences Վիքիպահեստում |
1701 թվականին Ֆրիդրիխը դարձավ Պրուսիայի արքան, իսկ ակադեմիան համապատասխանաբար վերանվանվեց Պրուսիայի թագավորական գիտական ընկերություն (գերմ.՝ Königlich Preußische Sozietät der Wissenschaften)[2]։ Գիտական ուսումնասիրությունների համար ընկերությունն ստացավ աստղադիտարան (1709), «անատոմիական թատրոն» (1717) և բուսաբանական այգի (1718)։ 1710 թվականին ընդունվեց այս հրամանը, որը գործեց մինչև 1830 թվականը։ Ընկերության գիտական վարկանիշը երկար ժամանակ ցածր էր, մասնակիորեն նաև քիչ ֆինանսավորման պատճառով։
1744 թվականին՝ արդեն Ֆրիդրիխ II-ի գահակալման ժամանակ, ակադեմիան անվանվեց Գիտությունների թագավորական ակադեմիա (գերմ.՝ Königliche Akademie der Wissenschaften)։ Ակադեմիայի ֆինանսավորումն զգալիորեն բարելավվեց, այն ընդարձակվեց և ապահովվեց լաբորատորիայով (1753)։ Ակադեմիան ղեկավարելու, ինչպես նաև այնտեղ ուսումնասիրություններ կատարելու համար հրավիրվեցին առաջնակարգ գիտնականներ։ 19-րդ դարում Պրուսիայի ակադեմիան արդեն դարձել էր հեղինակավոր գիտական հաստատություն։
20-րդ դարում նացիստների օրոք ակադեմիան ռասայական մաքրման ենթարկվեց։ Պատերազմից հետո դրա հիման վրա 1946 թվականին ստեղծվեց Գերմանական գիտությունների ակադեմիան (գերմ.՝ Deutsche Akademie der Wissenschaften), իսկ 1972 թվականին ակադեմիան նոր անուն ստացավ՝ ԳԴՀ գիտությունների ակադեմիա (գերմ.՝ Akademie der Wissenschaften der DDR)։ Գերմանիայի միավորումից հետո ակադեմիան սկսեց անվանվել Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա (1992)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.