Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կայուն զարգացում (անգլ.՝ Sustainable development), փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար։ Հիմնականում խոսքը մարդկային կյանքի որակի ապահովման մասին է։
Զանազան հեղինականեր բազմիցս նշել են օտարերկրյա արտահայտությունների ոչ ճիշտ կերպով ռուսերեն թարգմանությունները։ / անգլ . sustainable development, ֆր. developpement durable, գերմ. Nachhaltige Entwicklung/. Իհարկե, «կայուն զարգացում» տերմինի կողմնորոշումը, նշանակում է ուղղակի հաստատուն, կայուն, մշտական աճը։ Միաժամանակ եվրոպական լեզուներում հետևյալ բառերի թարգմանությունները տրվում են ինչպես՝ sustainable – օժանդակում, development - զարգացում, վերամշակում, ստեղծում, ձևավորում, կառուցում, կատարելագործում, ընդլայնում, տեղաբաշխում, բարելավում, ծրագրավորում, էվոլյուցիա, առաջացում, հանգամանքներ, գործառնական զարգացում, գործարան, նախապատրաստական աշխատանքներ, նոր կառույցներ, ծննդավ³յրի նախապատրաստումը, եզրակացություն, մշակվող հողակտորը, շինարարություն, ծննդավայրի շրջանառում, գերմ. Nachhaltige – հաստատուն; Entwicklung-զարգացում, առաջացում, վերամշակում, ստեղծում, ծրագրավորում, բարելավում, փոփոխում, կոնստրուկտավորում, արդիականացում, ծրագիր։ Develeopment - Զարգացում, Durable / ածական / - ուժեղ, երկարաժամկետ, երկարատև, երկարատև օգտագործում, երկարակյաց, ապահով։ Համապատասխան համատեքստում այդ թարագմանությունը պետք է ունենա ավելի նեղ իմաստ։ «Շարունակական» զարագացումն է, ավելի շուտ, որը արգելք չի հանդիսանա մարդկության հետագա գոյությանը և զարգացմանը նախկին դիրքով։ Ռեսուրսների օգտագործման մոդելների կայուն զարգացումը, որը ուղղված է մարդու կարիքների հոգմանը շրջակա միջավայրի պահպանման դեպքում, որ այդ կարիքները կարող են լուծվել ոչ միայն ներկայի այլև ապագա սերուդների համար։ Բրունդլանդի հանձանաժողովն է եղել այս տերմինի առաջ քաշողը, դա կայուն զարգացման ավելի հաճախ դիտվող բնութագրում էր որպես զարգացում, որ «ներկա սերնդի կարիքների հոգման և ապագա սերունդերի կարիքների հոգման համար արգելք չի հանդիսանա»։ Բրունդլանդի հանձնաջողովը, որը պաշտոնապես հայտնի է որպես Շրջակա միջավայրի և / WCED / զարգացման աշխարհիկ հանձնաժողով, գումարվել է ՄԱԿ- ի կողմից 1983 թ-ին։ «Հանձնաժողովը ստեղծվել է «շրջակա միջավայրի վիճակի արագ վատթարացման, մարդկային և բնական ռեսուրսների և արդյունաբերական և սոցիալական զարգացման տենդենցի վատթարացման» աճող մտահոգությունների արդյուքնում»։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան հանձնաժողովի ստեղծման ժամանակ ընդունեց, որ այդ էկոլոգիական խնդիրները կրում են խորը բնութագիր և պարզաբանում են, որ այն համապատասխանում է բոլոր երկրների հետաքրքրությունների կայուն զարգացման քաղաքական վերամշակմանը։ Դեռ 1970-ական թվականներին «կայունությունը» օգտագործվել է արդյունաբերության «հիմնական բնապահպանական աջակցության համակարգերի հետ հավասարակշռության» նկարագրման համար։ Բնապահպանները նշում են «Աճի սահմանները» և «էկոնոմիկայի կայուն զարգացումը» ներկայացնում են այլընտարնքային որակավորմամբ՝ բնապահպանական խնդիրների լուծման նպատակներով։ «Աճի սահմանները» աշխարհի բնակչության արագ աճի և ռեսուրսների վերջնական առաքման հետևանքների մոդելավորման գիրք է։ Գրքի հեղինակներն են Դոնելլա Ն. Մեդոուսը, Դեննիս Լ. Մեդոուսը, Յորգն Ռանդերսը և Ուիլյամ Վ. Բերենս երրորդը։ Գրքում աշխարհի և մարդու փոխազդեցութան արդյուքնում մոդելավորման փորձ է կատարվել, ներկայացված են որոշ պրոբլեմներ և կանխատեսումներ ինչպես Թոմաս Ռոբերտ Մալտուսի «Բնակչության օրենքների մասին էսսեում» / 1789 թ./: Սկզբնական մոդելում վերանայված էին հինգ կատարված փոփոխությունները։ Այդ փոփոխականներն էին՝ աշխարհի բնակչությունը, ինդուստրիալիզացիան, շրջակա միջավայրի աղտոտությունը, ռեսուրսների սպառումը, սննդամթերքի արտադրությունը։ Հեղինակները պլանավորում էին դիտարկել հակառակ կայուն կաղապարի հնարավորությունը, որը հնարավոր էր ձեռք բերել հինգ փոփոխականների միջև աճի տենդենցի փոփոխման ճանապարհով։ Վերջին նորացված տարբերակը հրատարկեց 2004 թ. հուլիսի 1-ին «Աճի սահմանները` 30 տարի» անվամբ։ Դոնելլա Լուգան, Յորգան Ռանդերսը, և Դեննիս Մեդոուսը նորացրին և ընլայնեցին սկզբնական տարբերակը։ 2008 թ.-ին Գրեմ Տեները գիտական և արդյունաբերական Հետազոտությունների Համագործակցության մակարդակով /CSIRO/ Ավստրիալիայում հրատարակեց «Աճի սահմանների համեմատությունը» անվամբ հոդվածը։ Նրանում քննարկված են վերջին 30 տարվա իրականությունն ու կանխատեսումները, որոնք արվել են 1972 թ.-ին։
Կայուն զարգացման կոնցեպցիան գիտական գիտելիքների էկոլոգիզացիայից սոցիալ- տնտեսական զարգացման տրամաբանական անցումն է, որը բուռն կերպով սկսեց զարգանալ 1970-ական թվականներին։ Բնական պաշարների (ПР) սահմանափակ լինելու հարցը, միևնույն ժամանակ կյանքի հիմք հանդիսացող բնական միջավայրի աղտոտւմը, մարդու տնտեսական և ցանկացած այլ գործունեության հետևանքով, 1970- ական թվականներին դարձավ շատ գիտական աշխատանքների թեմա։ Այդ անհանգստության հետևանքը եղավ երկրի վրա գլոբալ երևույթների ուսումնասիրության համար ստեղծված՝ միջազգային ոչ պետական գիտական կազմակերպությունների ստեղծումը, ինչպիսին են Միջազգային դաշնության հեռանկարային հետազոտությունների ինստիտուտները (ИФИАС), Հռոմեական ակումբը ( «Աճի սահմանները» հայտնի զեկույցով), Համակարգված վերլուծության միջազգային ինստիտուտը, իսկ ԽՍՀՄ –ում՝ Համակարգված հետազոտությունների համամիութենական ինստիտուտը։
1972 թ. Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ –ի Կոնֆերանսը նվիրված մարդու շրջակա միջավայրին և շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագրի (ЮHЕП) ստեղծմանը, նշանավորվեց պետական մակարդակով միջազգային համագործակցության համախմբմամբ բնապահպանական խնդիրների լուծման շուրջ։ Սկսվեց զարգանալ բնապահպանական քաղաքականությունն ու դիպլոմատիան, շրջակա միջավայրի իրավունքը, ի հայտ եկավ նոր ինստիտուցիոնալ կազմավորում՝ շրջակա միջավայրի նախարարություն և գերատեսչություն։
1980–ական թվականներին սկսեցին խոսել բնազարգացման, զարգացում առանց ոչնչացման, բնահամակարգի կայուն զարգացման անհրաժեշտության մասին։ 1980 թ. ընդունված բնության պահպանման համաշխարհային ռազմավարության միջազգային փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց կայուն զարգացման մասին։ ВСОП -ի երկրորդ ռեակցիան ստացավ «Երկիր մոլորակի խնամքը՝ կայուն կյանք ռազմավարություն» անվանումը և հրատարակվեց 1991 թ. հոկտեմբերին։ Նրանում ընդգծվում է, որ զարգացումը պետք է հիմնվի կենդանի բնության, երկրի բնական համակարգի գործառույթների և բազմազանության պահպանման վրա, որոնցից կախված են կենսաբանական տեսակները։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել կյանքին աջակցող համակարգերը (կենսաապահովում), պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել նորացվող պաշարների կայուն օգտագործումը։ Ի հայտ եկան բնապահպանական անվտանգության վերաբերյալ հետազոտություններ՝ որպես ազգային և գլոբալ անվտանգության մաս։ 1980-ական թվականներին շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագիրը (ЮHЕП) «առանց ոչնչացման» անցմանը անհրաժեշտության կոչ էր անում։ 1980 թ. առաջին անգամ լայն տարածում ստացավ բնության պահպանման Համաշխարհային ռազմավարության կայուն զարգացման կոնցեպցիան, որը մշակվել էր ЮHЕП -ի, Բնության պահպանման միջազգային միության և Վայրի բնության համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ։ 1987 թ. «Մեր ընդհանուր ապագան» զեկույցի մեջ Շրջակա միջավայրի և նրա զարգացման միջազգային հանձնաժողովը (МКОСР) հիմնական ուշադրությունը սևեռեց «Կայուն զարգացման» անհրաժեշտությանը, որի դեպքում «ներկայումս պահանջմունքների բավարարումը չի վնասի ապագա սերունդներին բարելավել իրենց սեփական պահանջմունքները»։ «Կայուն զարգացման» հասկացության այս ձևակերպումը որպես հիմք այժմ լայնորեն կիրառվում է շատ երկրներում։ Տեսությունը և պրակտիկան ցույց են տվել, որ բնապահպանական բաղադրիչը մարդկության զարգացման անխզելի մասն է։ Շրջակա միջավայի և նրա զարգացման վերաբերյալ միջազգային հանձնաժողովի գործունեության և նրա «Մեր ընդհանուր ապագան» եզրափակիչ զեկույցի հիման վրա ընդունվեց կայուն զարգացման նոր եռարժեք կոնցեպցիա ( բն- սոցիալ- տնտեսական ) ։ ՄԱԿ-ի համաշխարհային սամմիտը կայուն զարգացման գծով (միջկառավարական, ոչ կառավարական և գիտական ֆորում) 2002 թ. հաստատեց համաշխարհային համագործակցության կայուն զարգացման գաղափարներին հավատարմությունը մարդկային հիմնական պահանջմունքների ժամկետից շուտ բավարարմանը, երկիր մոլորակի վրա՝ կենսաապահովման համակարգի պահպանման պայմանով։
Փաստորեն խոսքը ոչ թե ընդհանրապես տնտեսական աճի անհապաղ դադարեցման, այլ առաջին փուլում, շրջակա միջավայրի պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման աճի դադարեցման մասին է։ Վերջինս, աշխարհում աճող մրցակցության, հաջող տնտեսական գործունեության ժամանակակից այնպիսի ցուցանիշների աճի պայմաններում, ինչպիսին են արտադրողականությունը և շահույթը, դժվար է պատկերացնել։ Միևնույն ժամանակ «ոչ տեղեկացված հասարակության» անցումը տնտեսության մեջ ոչ նյութական ֆինանսների հոսքի՝ տեղեկությունների, հաղորդագրությունների, ինտելեկտուալ սեփականության, բերում է այսպես կոչված տնտեսական գործունեության «դեմատերիալիզացմանը». արդեն հիմա ֆինանսական գործարքների ծավալը 7 անգամ գերազանցում է նյութական ապրանքների առևտրի ծավալին։ Նոր տնտեսությունը շարժում է ոչ միայն նյութական պաշարների ( և բնական) դեֆիցիտը, այլև առավել մեծ չափով ինֆորմացիայի և գիտելիքների պաշարների ավելցուկը։ Տնտեսական գործունեության տեսակարար էներգաունակությունը շարունակում է ցածրանալ, չնայած ընդհանուր էներգաօգտագործումը դեռևս աճում է։ ՄԱԿ համակարգի միջազգային կազմակերպությունների մեծ մասը իր գործունեության մեջ է ներառել էկոլոգիական բաղկացուցիչը՝ կողմնորոշված դեպի կայուն զարգացում։ Համաշխարհային բանկի փորձագետները կայուն զարգացումը բնութագրել են որպես ակտիվների կառավարման պրոցեսների ամբողջություն (փաթեթ)՝ ուղղված մարդկանց մոտ եղած հնարավորություններրի պահպանմանն ու ընդլայմանը։ Այդպիսի բնութագրմամբ ակտիվները ոչ միայն ավանդական ֆիզիկական կապիտալն է, այլև՝ բնական ու մարդկային կապիտալը։ Կայուն լինելու համար զարգացումը պետք է ժամանակի ընթացքում ապահովի այդ բոլոր ակտիվների աճը ( ծայրահեղ դեպքում ոչ փոքրացում ) ։ Երկրի տնտեսության ռացիոնալ կառավարման համար կիրառելի է այն տրամաբանությունը, որն օգտագործվում է անձնական սեփականության ռացիոնալ կառավարման համար։ Կայուն զարգացման բերված բնութագրման համապատասխան Համաշխարհային բանկի կողմից մշակված կայունության գլխավոր ցուցանիշը երկրում «խնայողությունների իրական տեմպերն ( չափորոշիչները) են» կամ «ներդրումների ճշգրիտ չափորոշիչները»։ Հարստության կուտակման չափման այժմ ընդունված մոտեցումները հաշվի չեն առնում բնական ռեսուրսների սպառվելը և դեգրադացիան, ինչպիսին են անտառները և նավթային պաշարները մի կողմից, իսկ մյուս կողմից մարդկանց ներդրումները՝ ցանկացած երկրի ամենաարժեքավոր ակտինվները։ Խնայողությունների իրական տեմպերի հաշվարկման ժամանակ այդ թերությունը ուղղվում է խնայողության տեմպերի ավանդական մեթոդներով հաշվարկների մոտավորությունների միջոցով. փոքրացնելով՝ գնահատելով բնական պաշարների մաշվածությունը և շրջակա միջավայրի աղտոտվածության վնասները (բնական կապիտալի կորուստները), և այն մեծացնելով՝ հաշվի առնելով մարդկային կապիտալի աճը (ամենից առաջ կրթության և բժշկական սպասարկաման ներդրումների պատճառով) ։
Կայուն զարգացման կոնցեպցիան առաջացել է երեք հիմնական տեսանկյունների ` տնտեսական, սոցիալական և բնապահպանական միավորման արդյունքում։
Կայուն զարգացման կոնցեպցիայի տնտեսական մոտեցումը հիմնված է Հիքս-Լինդալի համախառն եկամտի մաքսիմալ հոսքի տեսության վրա, որը կարող է իրականացվել համախառն կապիտալի պահպանման պայմանի դեպքում, որի օգնությամբ ստացվում է այդ շահույթը։ Այդ կոնցեպցիան ենթադրում է սահմանափակ պաշարների օպտիմալ օգտագործում և տնտեսական` բնական, էներգո, նյութախնայողական տեխնոլոգիանների օգտագործում, ներառած հումքի արդյունահանումն ու մշակումը, էկոլոգիապես թույլատրելի արտադրանքի ստեղծումը, թափոնների վերամշակումը և ոչնչացումը։ Սակայն այդ խնդիրները լուծելիս, թե որ կապիտալը պետք է պահպանել (օրինակ, ֆիզիկական, բնական, մարդկային կապիտալը) և ինչ չափով են կապիտալի տարբեր տեսակներ միմյանց փոխարինում, նաև այդ ակտիվների արժեքները գնահատելիս, հատկապես էկոլոգիական պաշարների, առաջանում են ճիշտ հաշվարկի և մեկնաբանման խնդիրներ։ Առաջացել են կայունության երկու տեսակ՝ թույլ, երբ խոսքը ժամանակի ընթացքում չփոքրացող բնական և ձևափոխված կապիտալի մասին է, և ուժեղ, երբ բնական կապիտալը պետք է չքչանա (ընդ որում, չվերականգնվող պաշարների վաճառքից ստացվելիք շահույթի մի մասը պետք է ծառայի վերականգնվող բնական կապիտալի արժեքի բարձրացմանը)։
Կայուն զարգացման սոցիալական բաղկացուցիչը կողմնորոշված է դեպի մարդը և ուղղված է դեպի սոցիալական և մշակութային կայունության պահպանում, այդ թվում մարդկանց միջև քայքայիչ կոնֆլիկտների թվի կրճատում։ Այդ մոտեցման կարևոր ասպեկտը բարիքների արդար բաշխումն է։ Ցանկալի է նաև մշակութային կապիտալի և գլոբալ մասշտաբով բազմազանության պահպանումը, նաև կայուն զարգացման պրակատիկայի առավել լիաժեք օգտագործումը։ Կայուն զարգացման հասնելու համար ժամանակակից հասարակությունը պետք է ստեղծի որոշումների ընդունման պատմական փորձի վրա հիմնված առավել արդյունավետ համակարգ։ Կարևոր են ոչ միայն ներքին, այլև միջսերնդային արդարությունների ձեռքբերումները։ Մարդկային զարգացման կոնցեպցիայի շրջանակներում մարդը, ոչ թե զարգացման օբյեկտ է, այլ սուբյեկտ։ Հենվելով մարդու՝ որպես գլխավոր արժեքի ընտրության տարբերակների ընդլայման վրա, կայուն զարգացման կոնցեպցիան ենթադրում է, որ մարդը պետք է մասնակցի իր կենսագործունեության ոլորտը ձևավորող գործառույթներին, համագործակցել որոշումներրի կայացմանը և իրականացմանը, վերահասկել դրանց կատարումը։
Բնապահպանության տեսակետից, կայուն զարգացումը պետք է ապահովի բնական համակարգերի կենսաբանական և ֆիզիկական ամբողջականությունը։ Հատուկ նշանակություն ունի էկոհամակարգի կենսունակաությունը, որից կախված է ամբողջ կենսոլորտի գլոբալ կայունությունը։ Ավելին, «բնական» համակարգերի հասկացությունը և բնակության արեալները շատ լայն իմաստ ունեն, որի մեջ ներառվում են ստեղծված մարդկային միջավայրը, այնպիսին ինչպիսին են, օրինակ, քաղաքները։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է ինքնավերակագնման և փոփոխությունների նկատմամբ այդպիսի համակարգերի դինամիկ ադապտացման ունակությունների պահպանմանը, և ոչ թե դրանք «իդեալական» կայուն վիճակում պահպանման վրա։ Բնական պաշարների դեգրադացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և կենսաբանական բազմազանության կորուստը կրճատում են էկոլոգիական համակարգի ինքնավերականգման ընդունակությունը։
Այդ տարբեր տեսանկյունների համաձայնեցումը և դրանց տարբեր որոշակի միջոցառումների վրա կիրառումը, որոնք կայուն զարգացման հաջողության միջոցներ են, ահռելի բարդության խնդիրներ են, քանի որ կայուն զարգացման բոլոր երեք տարրերը պետք է քննարկվեն հաշվեկշռված։ Կարևոր են նաև այդ երեք կոնցեպցիաների փոխազդեցության մեխանիզմները։ Տնտեսական և սոցիալական տարրերը, փոխազդելով միմյանց հետ, ծնում են այնպիսի նոր խնդիրներ, ինչպիսին են մի սերնդի ներսում արդարության ձեռքբերումն է (օրինակ, շահույթի բաշխման նկատմամբ) և բնակաչության աղքատ շերտերին նպատակաուղղված օգնության ցուցաբերումը։ Տնտեսական և բնապահպանական տարրերի փոխազդեցության մեխանիզմը շրջակա միջավայրի վրա արտաքին ազդեցության ինտերնալիզացիայի (ձեռնարկության տնտեսական հաշվառման) և արժեքային գնահատման նկատմամբ նոր գաղափարներ ծնեց։ Վերջապես, սոցիալական և բնապահպանական տարրերի կապը հետաքրքրություն առաջացրեց այն հարցերի նկատմամբ ինչպիսին են ներսերնդային և միջսերնդային հավասարությունը, ներառված ապագա սերունդների իրավունքները, և որոշումների կայացման պրոցեսներում բնակաչության մասնակցությունը։
Կայուն զարգացման կոնցեպցիայի իրականացման կարևոր հարց է (հատկապես այն բանի հետ կապված, որ այն հաճախ դիտարկավում է որպես էվոլուցիոն ) նրա գործնական և չափվող ինդիկատորները։ Այդ ուղղությամբ այժմ աշխատում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ գիտական շրջանները։ Ելնելով վերը նշված եռմիասնականությունից, այդպիսի ինդիկատորները կարող են միմյանց հետ կապել այդ երեք կոմպոնենտները և արտացոլել էկոլոգիական, տնտեսական և սոցիալական ( ներառյալ հոգեբանական, օրինակ, կայուն զարգացման ընկալումը) ասպեկտները։
ԿԶ կոնցեպցիայի հայտնվելը խալխլեց ավանդական տնտեսության հիմքերը՝ տնտեսական անսահմանափակ աճ։ Շրջակա միջավայրի և նրա զարգացման գծով ՄԱԿ-ի Կոնֆերանսի հիմնական փաստաթղթերից մեկում (Ռիո-դե- Ժանեյրո, 1992 թ. ) «21-րդ օրակարգում» գլուխ 4 (մաս 1), նվիրված արտադրության և օգտագործան բնույթում փոփոխություններին, հիշատակվում է այն միտքը, որ պետք է գնալ կայուն զարգացման կոնցեպցիային ընդառաջ, երբ ասվում է, որ որոշ տնտեսագետներ «կասկածի տակ են դնում տնտեսական աճի ավանդական հասկացությունները», և առաջարկում են «կիրառման և արտադրության սխեմաների փնտրում, որոնք բավարարում են մարդկության էական պահանջմունքները»:Ավանդական տնտեսությունը հաստատում է, որ շուկայական համակարգում շահույթի մաքսիմալացումը և սպառողների բավարարումը համատեղելի է մարդկանց բարեկեցության մաքսիմալացման հետ և, որ շուկայի թերությունները կարելի է ուղղել պետական քաղաքականությամբ։ Երկրորդը ենթադրում է, որ շահույթի կարճաժամկետ մաքսիմալացումը և անհատ-սպառողների բավարարումը վերջին հաշվով կբերի բնական և սոցիալական պաշարների քայքայմանը, որոնց վրա կառուցվում է մարդկանց բարեկեցությունը և կենսաբանական տեսակների գոյատևումը։
Տնտեսագիտության առաջընթացը բերեց բնական գործոնին էլ ավելի մեծ նշանակություն տալուն։ Մի կողմից, բնական ավանդական պաշարների մեծամասնությունը դարձան հազվադեպ։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն չվերակագնվող պաշարներին, այլև այսպես կոչված վերակագնվող պաշարներին . ամենից առաջ էկոհամակարգին /էկոհամակարգային «ապրանքներին» և «ծառայություններին»/ և կենսաբազմաձևություններին։ Կայուն զարգացման բնութագրումներից մեկը, դա երկարաժամկետ միջսերնդային պլանով չքայքայվող զարգացումն է։ Քանի որ, բնությունը մարդու կենսագործունեության հիմքն է, նրա սպառումը ու դեգրադացիան, գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների պայմաններում, բացասաբար են անդրադառնում սոցիալական հարաբերությունների, աղքատության աճի և արտադրության ու կիրառման կառուցվածքների վրա։ Մյուս կողմից. պարզվեց, որ վերակագնվող շատ բնական բարիքներ չունեն համապատասխան արժեք, որն էլ հենց դրանց սպառման և դեգրադացիայի աղբյուր է։ Այդ պատճառով անցում կատարվեց դեպի էկոլոգիական տնտեսություն և կայուն զարգացման տնտեսություն։ Միևնույն ժամանակ սոցիալական և էկոլոգիական գործոնների փոխազդեցությունը բերեց արտադրության ևս մի ֆակտորի ` սոցիալական կապիտալի քննարկմանը։
20-րդ դարը, որը քաղաքների և բնակավայրերի համակարգի աննախադեպ աճի ժամանակաշրջան դարձավ, առաջացրեց ԿԶ սկզբունքերի մշակման և քաղաքաշինության և տարածքային պլանավորման բնագավառում ներդրման պահանջմունք։ Համապատասխան կոնցեպցիան ստացավ «տարածքների կայուն զարգացում» անվանումը, ենթադրելով քաղաքաշինության գործունեության իրականացման ժամանակ անվտանգության ապահովումը և մարդու կենսագործունեության բարենպաստ պայմանները, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական ազդեցությունների սահմանափակումը, ժամանակակից և ապագա սերունդերի շահերից ելնելով՝ բանական պաշարների պահպանումը և ռացիոնալ օգտագործման ապահովումը։ Տարածքների կայուն զարգացման սկզբունքները
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.