Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային լրատվության միջոցները[1] լրատվական տեխնոլոգիաների ամբողջություն է, որը, զանգվածային հաղորդակցության շնորհիվ, ունի մեծ լսարան։ Տեխնոլոգիաները, որոնց միջոցով տեղի է ունենում այս հաղորդակցությունը, ներառում են զանազան միջոցներ։
Հեռարձակող մեդիան ,տեղեկատվությունը հաղորդում է էլեկտրոնային եղանակով, այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ ֆիլմը, ռադիոն, երաժշտությունը կամ հեռուստատեսությունը։ Թվային մեդիան ներառում է և՛ համացանցը, և' հեռախոսային զանգվածային հաղորդակցությունը։ Համացանցային մեդիան ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` էլեկտրոնային հասցեն, սոցիալական մեդիայի կայքերը և համացանցի միջոցով գործող ռադիոն և հեռուստատեսությունը։ Մի շարք այլ զանգվածային հաղորդակցության միջոցներ ցանցում ունեն հավելյալ ներկայություն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են`օնլայն հեռուստատեսային գովազդները, QR կոդերը, որոնք ուղղորդում են հեռախոսից օգտվողներին դեպի վեբկայք։ Այս կերպ, նրանք կարող են օգտվել հեշտ հասանելիությունից և այն բոլոր հնարավորություններից, որոնք առաջարկում է համացանցը։ Վերջինիս միջոցով հեշտորեն հեռարձակվում է տեղեկատվությունը աշխարհի տարբեր շրջաններում`միաժամանակ և մատչելի։ Արտաքին մեդիան տեղեկատվությունը փոխանցում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են` հավելյալ գովազդը, ազդապաստառները կամ կրպակները, երկնային գրությունները[2], որոնք գտնվում են ավտոբուսներից դուրս կամ ներս, առևտրային կառույցներում, վաճառակետերում, սպորտային ստադիոններում, գնանցքներում, մեքենաներում։ Տպագիր մեդիան տեղեկատվությունը փոխանցում է այնպիսի ֆիզիկական օբյեկտների միջոցով, ինչպիսիք են`գրքերը, կոմիքսները, ամսագրերը, թերթերը կամ բրոշյուրները[3]։ Իրադարձությունների կազմակերպումը և հանրային ճառը ևս կարող են համարվել որպես զանգվածային լրատվության ձևեր[4]։ Մի շարք կազմակերպություններ, ինչպես օրինակ` կինոստուդիաները, հրատարակչությունները, ռադիո և հեռուստատեսային կայանները, որոնք վերահսկում են այս տեխնոլոգիաները, հայտնի են նաև որպես զանգվածային լրատվամիջոցներ[5][6]։
20-րդ դարի վերջին զանգվածային լրատվամիջոցների շրջանակներում առանձնացվում էին զանգվածային լրատվամիջոցների 8 արդյունաբերություն` գրքեր, համացանց, ամսագրեր, ֆիլմեր, թերթեր, ռադիո, ձայնագրություններ և հեռուստատեսություն։ Թվային հաղորդակցության տեխնոլոգիաների պայթյունը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին էական դարձրեց հետևյալ հարցը. լրատվամիջոցների ո՞ր տեսակները պետք է դիտարկել որպես «զանգվածային լրատվամիջոցներ»։ Օրինակ`վիճելի հարց է, թե բջջային հեռախոսները, համակարգչային խաղերը (ինչպես օրինակ`մասսայական դերային օնլայն խաղերը) և վիդեո խաղերը պե՞տք է ներառել սահմանման մեջ, թե ոչ։ 2000 թվականին « 7 զանգվածային լրատվամիջոցներ» դասակարգումը դարձավ տարածված։ Դրանց ներմուծման հաջորդականությունը հետևյալն է՝
Յուրաքանչյուր լրատվական միջոց ունի իր սեփական բովանդակային ձևերը, ստեղծագործող արտիստները, տեխնիկները և բիզնես մոդելները։ Օրինակ`Համացանցը ներառում է բլոգներ, վեբ կայքեր և զանազան այլ տեխնոլոգիաներ, որոնք տեղեկատվության տարածման հիմնական ցանցի գագաթին են գտնվում։ Վեցերորդ և յոթերորդ միջոցները`համացանցը և հեռախոսները հաճախ հավաքական կերպով կոչվում են թվային մեդիա, իսկ չորրորդն ու հինգերորդը՝ ռադիոն և հեռուստատեսությունը, դիտվում են որպես հեռարձակող մեդիա։ Որոշ հեղինակներ պնդում են, որ վիդեո խաղերը դարձել են մեդիայի առանձնահատուկ ձև[7]։
Հեռախոսը երկկողմանի հաղորդակցական սարք է, մինչդեռ զանգվածային լրատվամիջոցները հաղորդակցվում են մեծ խմբերրի հետ։ Դեռ ավելին, հեռախոսը վերափոխվել է բջջային հեռախոսի, որն ունի համացանց մուտք գործելու հնարավորություն։ Հարց է առաջանում, թե արդյոք դա բջջային հեռախոսը դարձնում է զանգվածային լրատվամիջոց, թե պարզապես սարք, որն ունի մուտքի հնարավորություն դեպի զանգվածային լրատվամիջոց (համացանց)։ Այժմ գործում է մի համակարգ, որի միջոցով շուկայագետները և գովազդատուները հնաարվորություն ունեն արբանյակների միջոցով հեռարձակել հայտարարություններ և գովազդներ, որոնք ուղղակիորեն հայտնվում են բջջային հեռախոսներին`անկախ հեռախոսի օգտատերի կամքից։ Զանգվածային գովազդի փոխանցումը միլիոնավոր մարդկանց զանգվածային հաղորդակցության մեկ այլ ձև է։
Վիդեո խաղերը ևս կարող են դիտվել որպես զանգվածային լրատվամիջոց։ Վիդեո խաղերը (օրինակ՝ մասսայական դերային օնլայն խաղերը) ապահովում են ընդհանուր խաղային փորձ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում և փոխանցում միևնույն հաղորդագրություններն ու գաղափարները բոլոր օգտատերերին։ Օգտատերերը հաճախ միմյանց հետ կիսվում են սեփական փորձով `խաղալով առցանց։ Բացառելով համացանցը, այդուհանդերձ, կասկածելի, թե արդյոք վիդեո խաղ խաղացողները կիսվում են իրենց փորձով, երբ խաղում են անհատապես։ Հնարավոր է ամենայն մանրամասնությամբ քննարկել վիդեո խաղի իրադարձությունները այն ընկերոջ հետ, ով երբեք ոչ ոքի հետ չի խաղացել, քանի որ փորձը նույնական է յուրաքանչյուրի համար։ Այսպիսով հարց է առաջանում, թե արդյոք սա զանգվածային հաղորդակցության ձև է։
Քեմբրիջի համալսարանի[8] սոցիոլոգ Ջոն Թոմփսոնի կողմից առանձնացվել են զանգվածային հաղորդակցության հինգ բնութագրիչներ՝
«Զանգվածային լրատվամիջոցներ» տերմինը երբեմն թյուրիմացաբար օգտագործվում է որպես « հիմնական լրատվամիջոցներին» հոմանիշ։ Հիմնական լրտավամիջոցները տարբերվում են այլընտրանքային լրատվամիջոցներից իրենց բովանդակությամբ և տեսակետներով։ Այլընտրանքային լրատվամիջոցները նաև «Զանգվածային մեդիայի» միջոցներ են, այն առումով, որ նրանք օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնք հասանելի են շատ մարդկանց, նույնիսկ եթե լսարանը ավելի փոքր է, քան հիմնական ալտավամիջոցների դեպքում։
Ընդհանուր առմամբ, «զանգվածային» տերմինը ընդգծում է ոչ թե անհատների քանակը, որոնք ստանում են ապրանքը, այլ այն, որ ապրանքները հասանելի են շատ ընդունողների/ հասցեատերերի[8]։
Զանգվածային լրատվամիջոցները տարբերվում են լոկալ լրատվամիջոցներից նրանով, որ եթե զանգվածային լրատվամիջոցները ձգտում են ունենալ լայն շուկա, ինչպես օրինակ երկրի ողջ բնակչությունը, լոկալ լրատվամիջոցները հեռարձակվում են շատ ավելի փոքր խմբերի և տարածքների համար և սովորաբար կենտրոնանում են տարածաշրջանային նորությունների, քան համաշխարհային իրադարձությունների վրա։ Լրատվամիջոցների երրորդ տեսակը՝ մասնագիտացված լրատվամիջոցներն ունեն յուրահատուկ ժողովրդագրություն, որի մասին է վկայում հեռուստատեսությամբ մասնագիտացված ալիքների առկայությունը (սպորտային ալիքներ, պոռնոալիքներ, և այլն)։ Այս սահմանումները քարացած չեն, և շատ հնարավոր է, որ, օրինակ, լոկալ լրատվամիջոցները կատարեն համաշխարհային լրատվամիջոցներին բնորոշ գործառույթներ։ Որոշ լոկալ լրատվամիջոցներ, որոնք հետաքրքրված են պետական կամ նահանգային նորություններով, կարող են իրենց հետազոտական լրագրությունը զարգացնել և առաջնությունը ավելի շատ տալ ազգային քաղաքականությանը, քան տարածաշրջանային նորություններին։ Ամերիկյան թերթերից մեկի՝ The Guardian-ի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես տարածաշրջանային թերթը, որը նախկինում հայտնի է եղել Manchester Guardian անունով, այսօր համազգայնորոն հարգված և ընդունված թերթ է[9]։
Հեռարձակման մեջ բովանդակության հաջորդականությունը կոչվում է ծրագիր։ Տեխնոլոգիական ջանքերի շնորհիվ ձևավորվել են մի շարք տեխնիկական տերմիններ և ժարգոն։
Ռադիո և հեռուստատեսային ծրագրերը բաշխվում են կոնկրետ հաճախականությամբ, որը մեծապես կանոնակարգվում է Միացյալ Նահանգներում։
Մալուխային հեռուստատեսային ծրագրերը հաճախ հեռարձակվում են ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերի հետ մեկտեղ, բայց դրանք ունեն ավելի սահմանափակ լսարան։ Կոդավորելով ազդանշանները և պահանջելով մալուխի փոխանցման արկղ՝ մալուխը նաև հնարավորություն է տալիս բաժանորդագրվել ինչ-որ ալիքների կամ օգտվել յուրաքանչյուր դիտման համար վճարովի ծառայություններից։
Հեռարձակող կազմակերպությունը կարող է միաժամանակ հեռարձակել տարբեր ծրագրեր`տարբեր ալիքների միջոցով, օրինակ` BBC One և Two: Մյուս կողմից, երկու և ավելի կազմակերպություններ կարող են կիսել ալիքը և կազմակերպություններից յուրաքանչյուրը կարող է օգտագործել դա օրվա կոնկրետ հատվածում։ Թվային ռադիոն և թվային հեռուստատեսությունը նույնպես կարող են տարբեր ալիքներով հեռարձակել բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառված են միևնույն ժանրի մեջ։
Երբ հեռարձակումը կատարվում է համացանցով, հաճախ օգտագործվում է «վեբքաստինգ» հասկացությունը։ 2004 թվականին նոր երևույթ արձանագրվեց. մի շարք տեխնոլոգիներ միավորվեցին`ձևավորելով փոդքաստինգ (թվային վիդեո և աուդիո ֆայլեր, որոնք օգտատերը կարող է ներբեռնել և լսել)։ Փոդքաստինգը ոչ սինխրոն հեռարձակման միջոց է։ Ադամ Քարրին և նրա հետևորդները փոդքատինգի հիմնական ջատագովներն են։
«Ֆիլմ» տերմինը ներառում է ինչպես անհատական ծրագրեր, այնպես էլ ոլորտն, ընդհանրապես։ Անվանումը ծագում է լուսանկարչական ֆիլմից, որը պատմականորեն եղել է ձայնագրման և շարժական պատկերների ցուցադրման հիմնական միջոց։ Շատ այլ տերմիններ կան ֆիլմի համար, ինչպես օրինակ՝ շարժական պատկերներ (կամ պարզապես պատկերներ և պատկեր), արծաթե էկրան, ֆոտոխաղեր, կինոթատրոն, նկարների շոուներ, կինո։
Ֆիլմերն արտադրվում են ձայնագրելով մարդկանց և օբյեկտները ֆոտոխցիկի միջոցով կամ ստեղծելով դրանք՝ օգտագործելով անիմացիոն տեխնիկա և հատուկ էֆեկտներ։ Ֆիլմերը ներառում են մի շարք անհատական շրջանակներ, բայց երբ այս պատկերները ցուցադրվում են արագ հերթականությամբ, շարժման ցնորք է ձևավորվում։ Շրջանակների միջև տատանումը նկատվում է մի էֆեկտի շնորհիվ, որը կոչվում է տեսողական հաստատունություն, որի միջոցով աչքը պահպանում է տեսողական իմիջը աղբյուրի անհետանալուց մեկ վայրկյան հետո։ Մեծ կարևորություն ունի նաև այն, թե ինչն է պատճառ հանդիսանում շարժման ընկալման համար. այս հոգեբանական էֆեկտը կոչվում է բետա շարժում։
Շատերը ֆիլմը համարում են արվեստի կարևոր տեսակ. ֆիլմերը զվարճացնում են, կրթում, լուսավորում և ոգեշնչում լսարանին։ Ցանկացած ֆիլմ կարող է դառնալ համաշխարհային գրավչություն, հատկապես եթե ունի կրկնօրինակում կամ սուբտիտրեր, որոնք թարգմանում են ֆիլմի հիմնական հաղորդագրությունը։ Ֆիլմերը նաև արտիֆակտ են, այսինքն՝ ստեղծված որոշակի մշակույթների կողմից, որոնք արտացոլում են այդ մշակույթները և իրենց հերթին ազդում դրանց վրա։
Վիդեո խաղը համակարգչի կողմից վերահսկվող խաղ է, որում վիդեո ցուցադրության սարքերը՝ մոնիտորը կամ հեռուստացույցը հետադարձ կապի հիմնական սարքերն են։ «Համակարգչային խաղ» տերմինը նաև ներառում է խաղեր, որոնք ցուցադրում են միայն տեքստ կամ որոնք կիրառում են այլ մեթոդներ, ինչպիսիք են՝ ձայնը կամ վիբրացիան, բայց կան շատ քիչ նոր խաղեր, որոնք պատկանում են այս կատեգորիային։ Միշտ պետք է լինեն որոշ տեսակի մուտքային սարքեր, որոնք սովորաբար կոճակի, խաղաղեկի համակցություն են ( արկադային խաղերում), ստեղնաշարի և մկնիկի համակցություն (համակարգչային խաղեր), վերստուգիչ կամ վերոնշյալներից ցանկացածի համակցություն։ Նաև այլ տիպի էզոթերիկ սարքեր են օգտագործվում մուտքի համար։ Սովորաբար կան խաղի կանոններ և նպատակներ, բայց որոշ խաղերում խաղացողն ազատ է անել այն, ինչ ցանկանում է վիրտուալ աշխարհի սահմաններում։
Ընդհանուր առմամբ, « արկադային խաղ » են կոչվում այն խաղերը, որոնք նախագծված են «յուրաքանչյուր օգտագործման համար վճարել և խաղալ» հիմքով։ Համակարգչային խաղը խաղում են անձնական համակարգիչներով։ « Վահանակով խաղը » խաղում են սարքի միջոցով, որը նախատեսված է ստանդարտ հեռուստացույցի սարքին միացնելու համար։ Վիդեո խաղեր կարելի է խաղալ նաև առաջնակակարգ հաշվիչներով, հեռախոսներով, գրպանի անձնական համակարգիչների և այլնի միջոցով։
Ձայնագրությունը և վերարտադրությունը ձայնի էլեկտրական կամ մեխանիկական վերստեղծումն է կամ ուժգնացումը, որը հաճախ հնչում է որպես երաժշտություն։ Սա ընդգրկում է այնպիսի աուդիո սարքերի օգտագործում, ինչպիսիք են՝ բարձրախոսը, ձայնագրող սարքերը, խոսափողը։ Ֆոնոգրաֆի հայտնաբերման վաղ շրջանից մեխնիկական տեխնիկայի օգտագործումը նպաստեց էլեկտրական ձայնագրությունների հայտնաբերմանը, 78 ձայնագրությունների ստեղծման. մագնիսական մետաղական ձայնագրիչին փոխարինելու եկավ մագնիտոֆոնը։ 1960-ական աններին կոմպակտ սկավառակի հայտնաբերումը խթանեց երաժշտական ձայնագրությունների տարածմանը, թվային ձայնագրությունների հայտնաբերմանը, և 1983 թվականին կոմպակտ սկավառակը նպաստեց որակի առումով հսկայական փոփոխությունների։
Ալբոմը թեմատիկ ecahdsd առումով միմյանց հետ կապված աուդիո ձայնագրությունների հավաքածու է, որը թողարկվում է, ներկայացվում հասարակությանը, սովորաբար գովազդի ձևով։
Ձայնագրման ալբոմ տերմինը ծագել է այն փաստից, որ 78 ֆոնոգրաֆի սկավառակի ձայնագրությունները պահվել են միասին, մի գրքի մեջ, որը նման է լուսանկարների ալբոմի։ Ձայնագրությունների առաջին հավաքածուն, որը կոչվում է «Ալբոմ», Չայկովսկու Nutcracker Suite-ն է, որը թողարկվել է 1909 թվականի ապրիլին՝ 4 սկավառակի տեսքով՝ Օդեոն ձայնագրությունների կողմից[10][11]։ Այն վաճառվել է 16 շիլինգով՝ ժամանակակից դրամական միավորով՝ 15 ֆունտ ստերլինգ։
Երաժշտական վիդեոն (նաև պրոմո) կարճամետրաժ ֆիլմ կամ վիդեո է, որն ուղեկցվում է երաժշտական հատվածներով, սովորաբար երգով։ Ժամանակակից երաժշտական վիդեոները հիմնականում ստեղծվում և օգտագործվում են որպես շուկայական գործիք՝ երաժշտական ձայնագրությունների վաճառքը խթանելու նպատակով։ Չնայած երաժշտական վիդեոների ծագումը ավելի վաղ է եղել, դրանք մեծ տարածում են գտել 1980-ական թվականներին, երբ երաժշտական հեռուստատեսային ձևաչափերը հիմնվեցին դրա վրա։ 1980-ական թվականներին «ռոք վիդեո» տերմինը հաճախ կիրառվում էր նկարագրելու ներկայացման այս ձևը, չնայած տերմինը հետագայում սխալ իմաստով սկսեցին կիրառել։
Երաժշտական վիդեոները կարող են իրենց մեջ ներառել ֆիլմարտադրության բոլոր տեսակները, այդ թվում՝ անիմացիա, կենդանի գործողություններ, փաստավավերագրական ֆիլմեր և ոչ պատմողական, աբստրակտ ֆիլմ։
Համացանցը/ ինտերնետը (հայտնի է նաև «ցանց» կամ «վեբ» անուններով) զանգվածային լրատվամիջոցների ավելի գրավիչ միջոց է, և կարող ենք կարճ տարբերակով այն նկարագրել որպես «ցանցերի ցանց»։ Այն համաշխարհային, համընդհանուր, փոխկապակցված համակարգիչների հասանելի ցանց է, որը փոխանցում է տեղեկատվությունը փաթեթային միացման միջոցով՝ օգտագործելով համացանցի արձանագրությունը։ Այն բաղկացած է միլիոնավոր ավելի փոքր ներքին, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցերից, որոնք միասին կրում են զանազան տեղեկատվություն և ծառայություններ, ինչպիսիք են՝ էլեկտրոնային հասցե, առցանց զրուցարան, ֆայլերի փոխանցում, փոխկապակցված վեբ կայքեր ու համաշխարհային ցանցի այլ փաստաթղթեր։
Ինտերնետը և համաշխարհային ցանցը հոմանիշներ չեն. ինտերնետը փոխկապակցված համակարգիչների ցանցի համակարգ է՝ միացված պղնձե լարերով, թելքաօպտիկական մալուխներով, անլար կապով և այլն։ Համաշխարհային ցանցը/վեբը ներառում է փոխկապակցված փաստաթղթերն ու նյութերը, որոնք կապված են հիպերհղումներով կամ URL-ով։
Համաշխարհային ցանցի մուտքը 20-րդ դար նշանավորեց մի ժամանակաշրջան, որում անհատները կարող էին ունենալ հայտնի դառնալու, հրապարակայնորեն ներկայանալու բոլոր հնարավորությունները, ինչպես զանգվածային լրատվամիջոցների դեպքում։ Վեբկայքին տիրապետող յուրաքանչյուր ոք ունի մեծ ներուժ դիմելու գլոբալ լսարանին։ Չնայած տեղեկատվության հսկայական ծավալին, պատկերների և մեկնաբանությունների հասանելի լինելուն՝ հաճախ դժվար է որոշել, թե որքանով է վեբ էջերում պարունակվող տեղեկատվությունը հուսալի և իրական (որոշ դեպքերում քո կողմից հրատարակված)։ Համացանցի գյուտը նաև թույլ է տալիս, որ հրատապ նորությունները տարածվեն աշխարհով մեկ րոպեների ընթացքում։ Այս ակնթարթային, ապակենտրոնացված հաղորդակցության արագ աճը հավանաբար կփոխի զանգվածային լրատվությունը և դրա հարաբերությունը հասարակության հետ։
«Հատվող մեդիա» հասկացությամբ ենք ներկայացնում այն երևույթը, երբ միևնույն հաղորդագրությունը տարածվում է տարբեր մեդիա- ալիքների միջոցով։ Նման գաղափարը լուրերի արդյունաբերության մեջ հայտնի է «կոնվերգենցիա» անվամբ։ Շատ հեղինակներ հատվող մեդիա ասելով ի նկատի ունեն այն, որ մեդիան կարող է հրատարակել իր տեղեկատվությունը և՛ տպագիր, և՛ առցանց։ Անլար սարքերի աճող թիվը,փոխադարձ անհամատեղելի տեղեկատվությունը առավել դժվարացնում են « ստեղծիր մեկ անգամ, հրատարակիր շատ» նպատակի իրագործումը։
Համացանցն արագորեն դառնում է զանգվածային լրատվամիջոցների կենտրոնը։ Ամեն ինչ հասանելի է դառնում համացանցի միջոցով։ Թերթ վերցնելու կամ ժամը տասի նորությունները դիտելու փոխարեն, մարդիկ կարող են մտնել համացանց և ստանալ այն նորությունները, որոնք իրենք ցանկանան և երբ ցանկանան։ Օրինակ՝ շատ աշխատողներ համացանցի միջոցով լսում են ռադիո այն ժամանակ, երբ աշխատում են։
Նույնիսկ կրթական համակարգն է հենվում համացանցի վրա։ Ուսուցիչները կարող են կապվել ողջ դասարանի հետ՝ ուղարկելով մեկ էլեկտրոնային նամակ։ Նրանք կարող են ունենալ վեբ էջեր, որտեղ աշակերտները կարող են ստանալ դասի ընդհանուր նկարագիրը կամ հանձնարարություններ։ Որոշ դասարաններ ունեն բլոգներ, և աշակերտներից պահանջվում է շաբաթական հրապարակումներ անել, որի համար նրանք գնահատվում են։
Բլոգգինգը ևս դարձել է մեդիայի ամենատարածված ձևերից մեկը։ Բլոգը վեբկայք է, որը սովորաբար գործարկվում է անհատի կողմից կանոնավոր մեկնաբանությունների, իրադարձությունների նկարագրությունների տեսքով կամ ինտերակտիվ մեդիայի միջոցով, ինչպիսիք են՝ նկարներն ու վիդեոները։ Գրառումները սովորաբար ցուցադվում են հակառակ ժամանակագրական կարգով. ամենավերջին հրապարակումները ցուցադրվում են վերևում։ Շատ բլոգներ կոնկրետ թեմայի վերաբերյալ նորություններ և մեկնաբանություններ են ներկայացնում, մինչդեռ մյուսները գործառնում են որպես անձնական առցանց օրագրեր։ Տիպիկ բլոգը ներառում է տեքստ, նկարներ և այլ պատկերներ, ինչպես նաև այլ բլոգների, վեբկայքերի հղումներ։ Շատ բլոգների կարևոր առանձնահատկությունն այն է, որ ընթերցողները հնարավորություն ունեն թողնել մեկնաբանություններ:Բլոգների մեծամասնությունը հիմնականում տեքստային են, չնայած կան նաև բլոգներ, որոնք կենտրոնանում են արվեստի (արթլոգ), լուսանկարների(Ֆոտոբլոգ), վիդեոների(վլոգ), երաժշտության (MP3 բլոգ), աուդիոյի (պոդքաստինգի) վրա, ոորնք սոցիալական մեդիայի ավելի լայն ցանցի մասն են կազմում։ Միկրոբլոգգինգը բլոգգինգի մեկ այլ տեսակ է, որը բաղկացած է շատ կարճ հրապարակումներով բլոգներից։
RSS-ը լուրերի կայքերը միավորող ձևաչափ է, որն իր մեջ ընդգրկում է հիմնական լուրերի կայքերը, անձնական բլոգները։ Սա ցանցային թարմացումների մի ընտանիք է, որը հաճախակի հրապարակում է թարմեցված նյութեր, ինչպես օրինակ՝ բլոգային գրառումներ, նորությունների վերնագրեր և պոդքաստներ։ RSS-ը հնարավորություն է տալիս մարդկանց տեղեկատվություն ստանալ վեբ կայքերից՝ հատուկ ծրագրերի կամ ֆիլտրված ցուցադրումների միջոցով։
Հիմնական հոդված՝ Փոդքասթ
Փոդքասթը թվային մեդիա ֆայլերի շարք է, որը տարածվում է համացանցում և նվագարկման հնարավորություն է տալիս դյուրակիր մեդիա նվագարկիչների և համակարգիչների վրա։ Փոդքասթ տերմինը, ինչպես հեռարձակումը, կարող է վերաբերել կամ բովանդակությանը կամ այն մեթոդին, որի միջոցով այն միավորվում է. վերջինս հաճախ անվանվում է նաև փոդքասթինգ։ Փոդքասթի ստեղծողը կամ հեղինակը հաճախ անվանվում փոդքասթեր։
Հիմնական հոդված՝ հեռախոսային միջոցներ
Հեռախոսը ստեղծվել է Ճապոնիայում 1979 թվականին, բայց այն որպես զանգվածային հաղորդակցության միջոց կիրառվել է 1988 թվականից, երբ առաջին բեռնվող զանգերը ստեղծվեցին Ֆինլանդիայում։ Շուտով հեռախոսները համալրվեցին հաղորդակցության ապահովման նոր ձևերով՝ հուշատախտակներվ և այլ դյուրակիր սարքերով, և այսօր հեռախոսների վրա ծախսված միջոցների ընդհանուր արժեքը մեծապես գերազանցում է համացանցի վրա ծախսված միջոցները և արժեր մոտ 31 միլիարդ դոլար 2007 թվականին:(ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների)։ Հեռախոսային միջոցները ներառում են շուրջ 8 միլիարդ դոլար արժողությամբ հեռախոսային երաժշտություն (զանգի մեղեդիներ, ետզանգի մեղեդիներ,MP3 ֆայլեր, կարաոկե, երաժշտություն պարունակող վիդեոներ և այլն), մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ հեռախոսային խաղեր, զանազան նորություններ, զվարճանք և գովազդային ծառայություններ։ Ճապոնիայում հեռախոսների գրքերը այնքան հայտնի են, որ 10 ամենաշատ սպառվող տպագրված գրքերից 5-ը հեռախոսների գրքեր էին։
Համացանցի նման հեռախոսը ևս ինտերակտիվ միջոց է, բայց նրա հասանելիության մակարդակը շատ ավելի բարձր է. 2007 թվականի տվյալներով 3.3 միլիարդ մարդ օգտվում է հեռախոսից, իսկ համացանցից օգտվողների թիվը 1.3 միլիարդ է։ Համացանցում էլեկտրոնային հասցեի միջոցով է իրականացվում անձնական հաղորդագրության ծառայությունը, իսկ հեռախոսով տեքստային հաղորդագրությունների՝ SMS -ի ծառայությունը օգտագործվում է շուրջ 2.4 միլիարդ մարդու կողմից։ Գործնականում համացանցային բոլոր ծառայությունները կան կամ ունեն համանման ծառայություններ հեռախոսի մեջ՝ որոնման համակարգից մինչև խաղեր, վիրտուալ աշխարհներ և բլոգներ։ Հեռախոսն ունի մի շարք յուրօրինակ առավելություններ, որոնք դարձնում են հեռախոսը ավելի հզոր հաղորդակցության միջոց, քան հեռուստացույցը կամ համացանցը, վերջինս կարող է գործարկվել նաև հեռախոսի միջոցով:Հեռախոսը միակ հաղորդակցության միջոցն է, որն ունի ներկառուցված վճարային ալիքներ, որոնք մատչելի են ցանկացած օգտատերի առանց որևէ կրեդիտայի քարտի, հաշիվների կամ նույնիսկ տարիքայի սահմանափակման։ Հեռախոսը հաճախ անվանվում է 7-րդ զանգվածային լրատվամիջոց կամ 4-րդ էկրան (եթե հաշվի առնենք կինոթատրոնը, հեռուստացույցը և համակարգիչների էկրանները) կամ 3-րդ էկրան (հաշվելով միայն հեռուստացույցն ու համակարգիչը)։
Ամսագիրը պարբերական հրատարակում է, որը պարունակում է մի շարք հոդվածներ։
Ամսագրերը կարող են հրատարակվել ամեն շաբաթ, երկու շաբաթը մեկ, ամեն ամիս, ամեն երկամսյակը կամ եռամսյակը մեկ՝ ամսաթիվը նշված կազմի վրա։ Նախօրոք գրվում է այն օրվա ամսաթիվը, երբ պետք է հրատարակվի ամսագիրը:Դրանք սովորաբար տպագրվում են գունավոր թղթի վրա, որի եզրերը շրջանակված են փափուկ կազմով։
Ամսագրերը բաժանվում են երկու լայն կատեգորիաների՝ ապառողական ամսագրեր և բիզնես ամսագրեր։ Գործնականում, ամսագրերը պարբերականների ենթախումբ են, որոնք առանձնացված են գիտական, գեղարվեստական, ակադեմիական կամ հատուկ ոլորտներով հետաքրքրված հրատարակողների կողմից։ Նշված ոլորտների վերաբերյալ ամսագրերը կարելի է ձեռք բերելմիայն բաժանորդագրման միջոցով. այս ամսագրերը ավելի թանկ են, դրանց շրջանառությունը սահմանափակ է և ունեն քիչ գովազդ կամ որևէ գովազդ չունեն։
Ամսագրերը կարող են դասակարգվել որպես՝
Թերթը հրատարակություն է, որը պարունակում է լուրեր, նորություններ և գովազդ, որոնք սովորաբար տպագրվում են էժան թղթի վրա։ Թերթը կարող է լինել ընդհանուր կամ հատուկ հետաքրքրության, տպագրվել ամեն օր կամ ամեն շաբաթ։ Թերթի հիմնական գործառույթը հասարակությանը կարևոր իրադարձությւոնների վերաբերյալ տեղեկացնելն է։ Լոկալ թերթերը տեղեկացնում են տեղական համայնքներին և ներառում հայտարարություններ տեղական բիզնեսի կամ ծառայությունների, մինչդեռ ազգային թերթերը հակված են կենտրոնանալու մի թեմայի վրա, որն օրինակ, առաջարկում է նորություններ ֆինանսների կամ բիզնեսի հետ առնչվող ոլորտի վերաբերյալ։ Առաջին տպագիր թերթը հրատարակվել է 1605 թվականին, և դրա ձևը ժամանակի ընթացքում ավելի է զարգացել՝ չնայած հեռուստատեսության և ռադիոյի մրցակցությանը։ Այնուամենայնիվ, այսօր համացանցի զարգացումը մեծ սպառնալիք է թերթի բիզնես մոդելի համար։ Թերթերի վճարովի շրջանառությունը անկում է ապրում մի շարք երկրներում, և հայտարարություններից ստացված եկամուտը, որը թերթի հիմնական եկամուտն է, տպագրից փոխվում է առցացային ձևի։ որոշ մեկնաբաններ, այդուհանդեձ կարծում են, որ պատմականորեն նոր միջոցները, ինչպիսիք են՝ ռադիոն և հեռուստատեսությունը, ամբողջապես դուրս չեն մղում զանգվածայի լրատվության մյուս միջոցներին։
Արտաքին մեդիան զանգվածային լրատվամիջոցների մի ձև է, որն ընդգրկում է գովազդային վահանակներ, նշաններ, պլակատներ, որոնք տեղակայված են առևտրայի շենքերի/ օբյեկտների ներսում և դրսում։ Շատ առևտրային գովազդատուներ օգտագործում են զանգվածային լրատվամիջոցների այս ձևը սպորտային ստադիոններում գովազդների ժամանակ։ Ծխախոտ և ալկոհոլ արտադրողները լայնորեն կիրառել են գովազդային վահանակներ և արտաքին մեդիայի այլ միջոցներ։ Այնուամենայնիվ, 1998 թվականին ԱՄՆ իշխանության և ծխախոտի արտադրության միջև կնքված համաձայնագրի արդյունքում արգելվեց ծխախոտի վերաբերյալ գովազդայի վահանակների տեղադրումը։ 1994 թվականին Չիկագոյում Դիանա Հակբարֆը և իր գործընկերները բացահայտել են, որ ծխախոտ և ալկոհոլ գովազդող վահանակները հիմնականում կենտրոնացած են աղքատ շրջաններում։ Ուրբանիզացված քաղաքաներում ալկոհոլի և ծխախոտի գովազդային վահանակները ավելի շատ կենտրոնացած են Աֆրո-ամերիկյան հատվածներում, քան սպիտակամորթների շրջանում։
Զանգվածային լրատվամիջոցները պարունակում են ավելին, քան պարզապես նորություններ, չնայած դա երբեմն սխալ է ընկալվում։ Զանգվածային լրատվամիջոցները կարող են կիրառվել տարբեր նպատակներով՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.