Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մագնիտոֆոն (մագնիս և ֆոն), մագնիսական ժապավենի կամ լարի վրա ձայնային ազդանշանների գրառման (Մագնիսական ձայնագրում) և վերարտադրման սարք։
Մագնիտոֆոնում մագնիսական ժապավենի շարժման ստանդարտ արագություններն են՝ 38,1, 19,05, 9,5, 4,75, 2,4 սմ/վրկ։ Որքան մեծ է ժապավենի շարժման արագությունը, այնքան բարձր են մագնիտոֆոնի որակական ցուցանիշները։
Լինում են միաշավիղ և բազմաշավիղ (մինչև 8 շավիղ) մագնիտոֆոններ, որոնք կիրառվում են մոնոֆոնիկ և ստերեոֆոնիկ գրառման և վերարտադրման համար։ Տարբերում են մագնիտոֆոնի հետևյալ տեսակները՝
Գոյություն ունեն դիկտոֆոններ, ռեպորտյորական (ինքնուրույն էլեկտրասնուցումով թեթև փոխադրական սարքեր), ուսումնական մագնիտոֆոններ, մագնիտոֆոնային կցուրդներ, ինչպես նաև մագնիտոֆոնի և այլ սարքերի զուգորդումներ (մագնիտոլա, մագնիտոռադիոլա)։ Սովորաբար մագնիսական ժապավենը փաթաթվում է միջնաձողի (մասնագիտական մագնիտոֆոնում) կամ կոճի (կիսամասնագիտական և կենցաղային մագնիտոֆոնում) վրա։ Կասետային մագնիտոֆոնում ժապավենը տեղավորվում է մագնիտոֆոնային փակ կասետում, որը պահպանում է ժապավենը կեղտոտումից և հեշտացնում շահագործումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 122)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.