From Wikipedia, the free encyclopedia
Թելքաօպտիկական մալուխ[1][2][3][4][5][6][7], օպտիկաթելքային մալուխ[8][9], օպտոթելք, օպտիկամանրաթելային մալուխ, ճկուն, թափանցիկ, մարդկային մազից մի փոքր հաստ թելք՝ պատրաստված մամլած ապակուց կամ պլաստիկից։ Թելքային լուսատարների հիման վրա ստեղծված մալուխ, որը նախատեսված է կապի գծերում ֆոտոնների տեսքով օպտիկական ազդանշանների փոխանցման համար (ոչ ուղիղ շարժման պատճառով լույսի արագությունից փոքր արագությամբ)։
Օպտոթելքը կարող է ծառայել որպես ալիքատար կամ լույսի տեղափոխման միջավայր[10], կարող է տեղափոխել լույսն օպտիկական թելքի մի ծայրից մյուսը[11]։
Օպտոթելքը հիմնականում պարունակում են թափանցիկ միջուկ՝ պատված փոքր բեկման ցուցիչ ունեցող հատուկ նյութով։ Լույսը միջուկում մնում է լրիվ ներքին անդրադարձման շնորհիվ։ Սա ստիպում է օպտոթելքին գործել որպես ալիքատար։
Թելքերը, որոնցում կարող են տարածվել բազմազան մոդեր, կոչվում են բազմամոդային, իսկ նրանք, որոնք աշխատում են միայն մեկ մոդով, կոչվում են միամոդային թելքեր։ Բազմամոդային թելքերն իրենց հերթին բաժանվում են 2 տեսակի՝ աստիճանաձև և գրադիենտային։
Քանի որ օպտիկական թելքերով չի կարելի փոխանցել էլեկտրական ազդանշան, անհրաժեշտ է էլեկտրական ազդանշանը վերածել օպտիկական ազդանշանի, ապա ուղարկել։
Բազմամոդային թելքերը հիմնականում ունեն միջուկի ավելի մեծ հաստություն և օգտագործվում են կարճ տարածությունների վրա հաղորդակցության համար և այն դեպքում, երբ տվյալները մեծ քանակ է փոխանցվում։ Միամոդային թելքերն օգտագործվում են 1000 մետրից ավելի երկարություն ունեցող կապուղիներում։
Օպտիկական թելքը կախված է ալիքի երկարությունից։ Աշխատանքային տիրույթը 1550-1620 նմ է, այս տիրույթում կորուստները՝ 0.2 դբ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո ազդանշանն աղավաղվում, թուլանում է և այլն։
Օպտիկական ազդանշանի մարումները լինում են՝ սեփական ներքին կորուստներ, արտաքին կորուստներ և ռելեյան ցրում։
Օպտիկական թելքերն իրար միացնելն ավելի բարդ է, քանի էլեկտրական լարինը կամ մալուխինը։
Թելքերի ծայրերը պետք է զգուշորեն ճեղքվեն, այնուհետև միջուկները զգուշորեն միակցվեն իդեալական ճշտությամբ։ Մեխանիկական միակցիչը թելքերի երկու ծայրերը միասին է պահում մեխանիկաբար, մինչ միաձուլումը տաքության միջոցով կիրականացվի։ Գոյություն ունեն նաև օպտիկաթելքային ժամանակավոր կամ կիսաժամանակավոր հատուկ հաղորդակցիչներ։
Օպտիկական մալուխները լայնորեն կիրառվում են օպտիկաթելքային հաղորդակցության մեջ, որտեղ դրանք իրականացնում են տվյալների փոխանցում ավելի բարձր արագություններով և ավելի մեծ հեռավորությունների վրա, քան սովորական մալուխները։ Թելքերը մետաղական մալուխների փոխարեն են օգտագործվում, որովհետև ազդանշաններն անցնում են ավելի քիչ կորուստներով, ինչպես նաև դիմացկուն են էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ։ Թելքերը նաև օգտագործվում են լուսավորության մեջ և փաթաթված են կապոցներով` այդպիսով հնարավորություն ստեղծելով օգտագործել դրանք սահմանափակ տարածություններում պատկերներ ցուցադրելիս։
Հատուկ նպատակներով ստեղծվող թելքերն օգտագործվում են մի շարք ոլորտներում, ներառյալ` տվիչների և թելքաօպտիկական լազերների ստեղծման համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.