Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կինոթատրոն, կինոցուցադրման համար դահլիճով հագեցած շենք։ Կինոթատրոնի շենքը հիմնականում բաղկացած է որոշակի թեքություն ունեցող դահլիճից, ճեմասրահից և օժանդակ սենյակներից։ Դահլիճի հանդիպակաց պատերից մեկին էկրանն է, իսկ մյուսի ետևում՝ համապատասխանորեն սարքավորված կինոցուցադրման խցիկը։
Առաջին կինոթատրոնները կառուցվել են 1900-ական թվականի վերջերին՝ գրեթե կրկնելով թատերական շենքերի հատակագծային լուծումները (Նոլենդորֆպլացի վրա, Բեռլին, 1910, ճարտարապետ Օ. Կաուֆման, «խուդոժեստվեննի», Մոսկվա, 1910-ական թթ., ճարտ. Ֆ. Օ. Շեխտել և այլն)։ 1920-ական թվականներին կազմավորվել է կինոթատրոնի ճարտարապետությունը՝ հատակագծային, տարածական, տեխնոլոգիական ուրույն լուծումներով, ֆունկցիոնալ պրոցեսի կազմակերպվածությամբ, դահլիճի տեսանելիության և լսելիության բարձր հատկանիշներով։ Տարածում են գտել նաև բնակելի և հասարակական շենքերի առանձին հարկերում ներկառուցված կինոթատրոնները։ 1930-ական թվականներին կինոթատրոնի նախագծման տնտեսական ու ճարտարապետական խնդիրների ուսումնասիրությունը հանգեցրել է բազմադահլիճ կինոթատրոնի գաղափարին։ Կինոթատրոնի շինարարության զարգացման ասպարեզում մեծ նշանակություն է ունեցել տիպային նախագծերի ստեղծումը (1930-ական թվականներին), որը լայնորեն տարածվել է 1960-ական թվականներին (300—1000-տեղանոց դահլիճներ)։ Նույն տարիներին կառուցվում էին 2500—4000 տեղով կինո-համերգային դահլիճներ, որոնց տեխնիակական սարքավորումներն ու լսելիության պայմանները հնարավորություն էին տալիս իրականացնել նաև համերգային ծրագրեր։ 2010-ականներից կինոթատրոնների մեծ մասը հագեցած է թվային կինոպրոյեկցիայով՝ ֆիզիկական կինոժապավենի ստեղծումն ու փոխադրումը դարձնելով ժամանակավրեպ անհրաժեշտություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 435)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.