From Wikipedia, the free encyclopedia
Բնական իրավունք, իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից և անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։ Մարդու բնական իրավունքների շարքին են դասվում կյանքի իրավունքը, արժանապատվության իրավունքը, սեփականության իրավունքը, ընտանիք կազմելու իրավունքը, անձի անձեռնմխելիությունը և այլն։
Բնական իրավունքի վերաբերյալ պատկերացումները ձևավորվել են դեռևս հին աշխարհում (Հին Հունաստանում, Հին Հռոմում, Հին Հայաստանում և այլուր)։ Բնական իրավունքն արտացոլվել է նաև քրիստոնեական ուսմունքում և Աստվածաշնչում մարդու իրավունքները ներկայացված են հենց բնական իրավունքի դիրքերից։ Քրիստոնեության մեջ բնական իրավունքը հանդես է գալիս իբրև աստվածային իրավունք։
Բնական իրավունքն իբրև քաղաքական և իրավական մտքի հասկացության իր սոցիալական առավելագույն հնչեղությունն է ստացել հատկապես Լուսավորականության դարաշրջանի մտածողների հայացքներում, որոնցում բնական իրավունքը դիտվում էր բնական բնույթով պայմանավորված սկզբունքների, իրավունքների ամբողջություն, որն ունի նաև արժեքային նշանակություն։ Ի տարբերություն նախորդ դարաշրջանների, լուսավորականությունը բնական իրավունքը վերածեց նաև քաղաքական գործոնի և առանցքային խնդիր դարձավ մարդու ազատության և իշխանության փոխհարաբերության հարցը։ Այդ պատճառով բնական իրավունքի տեսությունը դարձավ ավատատիրական միապետությունների բացարձակ իշխանության սահմանափակման գաղափարական հիմնավորում, իբրև արդարություն հաստատելու բնական միջոց և աստիճանաբար ձևավորվեց մարդու իրավունքներն իշխանության չարաշահումներից պաշտպանելու սկզբունքը։ Լուսավորականության մտածողներն առաջադրելով բնական իրավունքի տեսությունն իբրև իշխանության սահմանափակման արդյունավետ միջոց, իբրև դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության սկզբունք և դրանով իսկ պաշապանելով մարդու անօտարելի իրավունքները, գաղափարապես հիմնավորեցին և նախապատրաստեցին արևմտյան քաղաքակրթության հետագա զարգացման ուղին։
Առաջին քաղաքական փաստաթուղթը, որը բնական իրավունքն ազդարարեց իբրև պետական իշխանության հոգածության առարկա և դրա պաշտպանությունն իբրև պետական իշխանության սահմանափակում և իշխանության անմիջական պարտականություն, Անկախության ամերիկյան հռչակագիրն էր (1776)։ Այդ իրավաքաղաքական փաստաթղթում բնական իրավունքի շարքին է դասվում ժողովրդի անկախության հաստատման իրավունքը, կառավարման տիրապետող համակարգը նոր համակարգով փոխարինելու ժոդովրդի իրավունքը, մարդկանց հավասարության իրավունքը, կյանքի իրավունքը, ազատության իրավունքը ու երջանկության ձգտելու իրավունքը։ Բնական իրավունքի հիմնարար նշանակություն է տրված նաև Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում (Ֆրանսիա 1989 ), որում նախկինի համեմատությամբ բնական իրավունքը շարադրված է շատ ավելի ընդարձակ և այդ պատճառով այն դարձել է օրինակելի բազմաթիվ ժոդովուրդների համար։ Հետագայում A իրավունքի պաշտպանության, դրական իրավունքի նկատմամբ բնական իրավունքի գերակայության, պետական իշխանությունը բնական իրավունքը սահմանափակելու սկզբունքներն արտացոլվեցին ժողովրդավարական պետությունների սահմանադրություններում։ Անհրաժեշտ է նշել, որ այդ սկզբունքներն իրենց արտահայտությունը ստացան նաև Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացում» (1773)։
Բնական իրավունքն առհասարակ մարդու իրավունքների նկատմամբ ուշադրությունը սևեռվեց հատկապես 20-րդ դարի Երկրորդ կեսին, երբ վերածնված բնական իրավունքը դաոնում էր հասարակական հարաբերությունների կարգավորիչ, իբրև դրական իրավունքի ձևափոխման հիմք, որը պետի է բացառի ամեն տեսակի բռնություն և անօրինականություն։ Բնական իրավունքի նկատմամբ այսս մոտեցումը դաոնում է արդի հասարակության ժողովրդավարական սկզբունքների նախահիմքը, որով պայմանավորվում էր ոչ թե վերացական ժողովրդավարությունը, այլ հասարակական հարաբերությունների ժողովրդավարական կարգավորման ամենօրյա ընթացքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 490)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.