Մելբուռն

From Wikipedia, the free encyclopedia

Մելբուռնmap

Մելբուռն[4] (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩), Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ)[5]։ Մելբուռնն աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր
Մելբուռն
Melbourne
Դրոշ Զինանշան
Thumb Thumb

Thumb
Երկիր Ավստրալիա
ՀամայնքՎիկտորիա
Ներքին բաժանումՄելբուրն քաղաք, City of Port Phillip?, City of Stonnington?, City of Yarra?, City of Banyule?, City of Bayside?, City of Boroondara?, City of Darebin?, City of Glen Eira?, City of Hobsons Bay?, City of Kingston?, City of Manningham?, City of Maribyrnong?, City of Monash?, City of Moonee Valley?, City of Merri-bek?, City of Whitehorse?, City of Brimbank?, Shire of Cardinia?, City of Casey?, City of Frankston?, City of Greater Dandenong?, City of Hume?, City of Knox?, City of Maroondah?, City of Melton?, Shire of Mornington Peninsula?, Shire of Nillumbik?, City of Whittlesea?, City of Wyndham? և Yarra Ranges Shire?
Հիմնադրված էօգոստոսի 30, 1835 թ.
Մակերես9993 կմ²
ԲԾՄ31 մետր
Պաշտոնական լեզուԱվստրալիական անգլերեն
Բնակչություն5 031 195 մարդ (հունիսի 30, 2022)[1]
Ժամային գոտիUTC+10, UTC+11 և Australia/Melbourne?
Հեռախոսային կոդ0370[2][3], 0371[2][3], 0372[2][3], 0374[2][3], 0376[2][3], 0377[2][3], 0378[2][3], 0379[2][3], 0383[2][3], 0385[2][3], 0386[2][3], 0390[2][3], 0391[2][3], 0392[2][3], 0393[2][3], 0394[2][3], 0395[2][3], 0396[2][3], 0398[2][3] և 0399[2][3]
Փոստային դասիչ3000–3207
Պաշտոնական կայքvisitmelbourne.com
Thumb
Մելբուռն (Ավստրալիա)
Փակել

Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուռնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները[6]։ Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուռնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը։ 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուռն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը[7]։

Պատմություն

Մելբուռնը հիմնադրվել է ազատ նորաբնակների կողմից 1835 թվականին, որպես գյուղատնտեսական բնակավայր[8]։ Վիկտորիայում ոսկե տենդի շնորհիվ քաղաքը արագորեն վերածվել է մետրոպոլիայի և 1865 թվականին դարձել է Ավստրալիայի ամենախոշոր և կարևոր քաղաքը[9]։ Սակայն XX դարի սկզբին այն իր տեղը զիջեց Սիդնեյին[10]։

1901 թվականից սկսած, երբ ձևավորվել է Ավստրալիայի Դաշնությունը, մինչև 1927 թվականը, երբ երկրի մայրաքաղաք է դարձել Կանբերրան, Մելբուռնում էին տեղակայված ավստրալիական կառավարական հաստատությունները[11]։

Աշխարհագրություն

Thumb
Մեծ Մելբուռնի քարտեզ

Մելբուռնը գտնվում է Ավստրալիա մայրցամաքի հարավարևելյան ծայրամասում[12]։ Քաղաքի արևելյան հատվածը գտնվում է Յարրա գետի ափերին և նրա հովտի երկայնքով, որը ձգվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ափերից մինչև Դանդենոնգ և Յարրա լեռները։ Հյուսիսային ուղղությամբ քաղաքը ձգվում է հովտի երկայնքով, որը ձևավորել են Յարրա գետի վտակները։ Հարավային և հարավարևելյան ուղղությամբ Մելբուռնը ձգվել է Պորտ Ֆիլիպ ծոցի և Դանդենոնգ լեռների երկայնքով։ Այնուհետև քաղաքային շրջանները թեքվում են դեպի հարավ և հասնում մինչև Փաթերսոն Ռիվեր գետը և Մորնինգթոն թերակղզին։

Կլիմա

Համաձայն Կյոպենի կլիմայի դասակարգման, Մելբուռնը գտնվում է բարեխառն ծովային կլիմայական գոտում և հայտնի է եղանակի հաճախակի և անսպասելի փոփոխություններով[13] : Դա պայմանավորված է նրանով, որ Մելբուռնը հիմնականում գտնվում է հարթավայրում, որը մի կողմից շրջապատված է Դանդենոնգ լեռներով, իսկ մյուս կողմից ողողվում է Պորտ Ֆիլիպ ծոցի ջրերով[14]։

Մելբուռնի ձմեռային ջերմաստիճանը, որպես կանոն, ավելի ցածր է, քան Ավստրալիայի մնացյալ քաղաքներում։ Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1869 թվականի հուլիսի 21-ին, երբ այն կազմել է -2,8 °C[15]: Այնուամենայնիվ, Մելբուռնում ձյուն երբեմն է տեղում։ Նախալեռնային շրջաններում ձյուն ավելի հաճախ է տեղում։ Վերջին ձյունը Դանդենոնգ լեռների շրջանում գրանցվել է 2005 թվականի օգոստոսի 10-ին[16], 2006 թվականի նոյեմբերի 15-ին և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին[17]։ Ավելի հաճախ քաղաքում կարելի է տեսնել եղյամ և մառախուղ։

Մանրամասն տեղեկատվություն Մելբուռնի կլիմայական տվյալները, Ամիս ...
Մելբուռնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 45.6
(114.1)
46.4
(115.5)
41.7
(107.1)
34.9
(94.8)
28.7
(83.7)
22.4
(72.3)
23.3
(73.9)
26.5
(79.7)
31.4
(88.5)
36.9
(98.4)
40.9
(105.6)
43.7
(110.7)
46.4
(115.5)
Միջին բարձր °C (°F) 25.9
(78.6)
25.8
(78.4)
23.9
(75)
20.3
(68.5)
16.7
(62.1)
14.1
(57.4)
13.5
(56.3)
15.0
(59)
17.3
(63.1)
19.7
(67.5)
22.0
(71.6)
24.2
(75.6)
19.9
(67.8)
Միջին ցածր °C (°F) 14.3
(57.7)
14.6
(58.3)
13.2
(55.8)
10.8
(51.4)
8.7
(47.7)
6.9
(44.4)
6.0
(42.8)
6.7
(44.1)
8.0
(46.4)
9.6
(49.3)
11.2
(52.2)
13.0
(55.4)
10.2
(50.4)
Ռեկորդային ցածր °C (°F) 5.5
(41.9)
4.5
(40.1)
2.8
(37)
1.5
(34.7)
−1.1
(30)
−2.2
(28)
−2.8
(27)
−2.1
(28.2)
−0.5
(31.1)
0.1
(32.2)
2.5
(36.5)
4.4
(39.9)
−2.8
(27)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 46.8
(1.843)
48.0
(1.89)
50.1
(1.972)
57.3
(2.256)
55.7
(2.193)
49.5
(1.949)
47.5
(1.87)
50.0
(1.969)
58.0
(2.283)
66.0
(2.598)
60.3
(2.374)
59.0
(2.323)
648.3
(25.524)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2mm) 8.3 7.5 9.4 11.8 14.6 15.4 16.1 16.1 14.9 14.2 11.8 10.4 150.5
 % խոնավություն 47 48 49 52 59 63 61 56 53 50 49 47 53
Միջին ամսական արևային ժամ 279.0 234.9 210.8 168.0 120.9 108.0 114.7 145.7 171.0 195.3 210.0 232.5 2190,8
աղբյուր: Bureau of Meteorology"[18]
Փակել

Կրթություն

Ըստ My Choice Schools-ի վարկանշային ցուցակի՝ Ավստրալիայի քսան լավագույն միջնակարգ դպրոցներից հինգը գտնվում են Մելբուռնում։ քաղաքում օտարերկրյա ուսանողների արագ աճ արձանագրվում է[19][20]: Մելբուռնը ճանաչվել է աշխարհի չորրորդ լավագույն քաղաքը՝ արտասահմանում ուսանելու համար 2024 թ. QS[21] վարկանշային ցուցակի համաձայն, և ճանաչվել է չորրորդ լավագույն համալսարանական քաղաքը 2008 թ. Լոնդոնի, Բոստոնի և Տոկիոյի հետո Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պատվերով անցկացված փորձաքննությամբ։ Մելբուռնում գործում են ութ պետական համալսարաններ[22][23][24]: Մելբուռնի համալսարանը, Մոնաշի համալսարանը, Սվինբուրնի տեխնոլոգիական համալսարանը, Դիկին համալսարանը, Մելբուռնի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (RMIT համալսարան), Լա Տրոբի համալսարանը, Ավստրալիայի կաթոլիկ համալսարանը (ACU) և Վիկտորիայի համալսարանը (VU):

Մելբուռնի համալսարաններն ունեն կամպուսներ ողջ Ավստրալիայում, և որոշ համալսարաններ՝ նաև արտասահմանում: Սվինբուրնի և Մոնաշի համալսարանները ունեն կամպուսներ Մալայզիայում, RMIT-ը՝ Վիետնամում, իսկ Մոնաշը նաև ունի հետազոտական կենտրոններ Պրատոյում, Իտալիա, և համագործակցող հետազոտական ակադեմիա Հնդկաստանի Մումբայի Տեխնոլոգիական ինստիտուտի հետ։ Մելբուռնի համալսարանը, որը Ավստրալիայի երկրորդ ամենահին համալսարանն է, աշխարհի հիմնական երեք վարկանշային ցուցակների համաձայն ունի Ավստրալիայի ամենաբարձր վարկանիշը՝ QS (13-րդ տեղ), THES (34-րդ) և Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշ (32-րդ), որում նաև Մոնաշի համալսարանը մտնում է լավագույն 50-ում՝ QS (37-րդ) և THES (44-րդ)[25]։ Երկուսն էլ Ութ խմբի անդամներ են՝ ավստրալական առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների կոալիցիա, որն առաջարկում է համապարփակ և առաջատար կրթություն[26][27][28]։

Քույր-քաղաքներ

Thumb
Գիշերային Մելբուռնի տեսարանը Դոկլենդսի կողմից

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.