Remove ads
քաղաք Նոր Հարավային Ուելսում, Ավստրալիա From Wikipedia, the free encyclopedia
Վուլոնգոնգ կամ Ուոլոնգոնգ (անգլ.՝ Wollongong [ˈwʊləŋɡɒŋ]), քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Թասմանյան ծովի ափին։
Վուլոնգոնգ | ||
անգլ.՝ Wollongong | ||
Երկիր | Ավստրալիա | |
---|---|---|
Համայնք | City of Wollongong? | |
Հիմնադրված է | 1834 թ. | |
Մակերես | 684 կմ² | |
ԲԾՄ | 5 մետր | |
Բնակչություն | ▲280 153 մարդ (օգոստոսի 10, 2021)[1][2] | |
Ժամային գոտի | UTC+10 | |
Փոստային դասիչ | 2500 | |
Պաշտոնական կայք | wollongong.nsw.gov.au(անգլ.) | |
| ||
Ըստ 2010 թվականի տվյալների՝ քաղաքում ապրում է 292 190 մարդ[3]։ Նահանգի բնակչության թվով երրորդ քաղաքն է՝ Սիդնեյից և Նյուքասլից հետո, իսկ երկրում՝ 9-րդը։
Ժամանակակից քաղաքի տեղում սկզբնապես ապրում էին ավստրալիայի աբորիգենները։ Եվրոպացիների առաջին այցը եղել է 1796 թվականին, նրանց շարքում էին Մեթյու Ֆլինդերսը և Ջորջ Բասը։ 19-րդ դարի սկզբում ստեղծվել են առաջին գաղութները։ 19-րդ դարի կեսից սկսած բնակչության հիմնական զբաղմունքը ածուխի արդյունահանումն էր։
Հետագայում Վուլոնգոնգը դարձել է սև մետաղաձուլության կենտրոնը, չնայած վերջին տարիներին Վուլոնգոնգի ամենախոշոր (և միակ) պողպատաձուլական գործարանը, որը պատկանում է BlueScope Steel ընկերությանը, նշանակալի չափով կրճատել է արտադրանքի ծավալը։ Ներկայումս քաղաքի նշանակալի հաստատությունը Վուլոնգոնգի համալսարանն է։ Արվարձաններում տեղակայված է Պորտ Քեմբլը՝ երկրի ամենախոշոր նավահանգստային և արդյունաբերական գոտիներից մեկը։
Վուլոնգոնգը նահանգի մայրաքաղաք Սիդնեյից գտնվում է 80 կմ հարավարևմուտք՝ Քեմբլ և Քեյր լեռների լանջին։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Իլավար ծովալճակը։
Քաղաքի կլիման մեղմ է, խոնավ, օվկիանոսային։ Ձմռանը միջին ջերմաստիճանը +12-+13°С է, ամռանը՝ +21-+22°С։ Անձրևի տեսքով տեղումների տարեկան միջին քանակը 1300-1400 մմ է։ Անձրևային օրերը ձմռանը 7-10 են, իսկ ամռանը՝ 13-15[4]։ Ամռան շոգը մեղմանում է մշտական ծովազեփյուռով։
Վուլոնգոնգի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 44.1 (111.4) |
41.7 (107.1) |
40.2 (104.4) |
35.4 (95.7) |
28.5 (83.3) |
24.7 (76.5) |
25.7 (78.3) |
30.3 (86.5) |
34.2 (93.6) |
38.8 (101.8) |
40.6 (105.1) |
41.5 (106.7) |
44.1 (111.4) |
Միջին բարձր °C (°F) | 25.6 (78.1) |
25.6 (78.1) |
24.5 (76.1) |
22.5 (72.5) |
20.0 (68) |
17.6 (63.7) |
17.0 (62.6) |
18.3 (64.9) |
20.3 (68.5) |
22.1 (71.8) |
22.9 (73.2) |
25.0 (77) |
21.8 (71.2) |
Միջին օրական °C (°F) | 21.7 (71.1) |
21.9 (71.4) |
20.6 (69.1) |
18.3 (64.9) |
15.9 (60.6) |
13.5 (56.3) |
12.6 (54.7) |
13.5 (56.3) |
15.4 (59.7) |
17.3 (63.1) |
18.6 (65.5) |
20.7 (69.3) |
17.5 (63.5) |
Միջին ցածր °C (°F) | 17.9 (64.2) |
18.2 (64.8) |
16.7 (62.1) |
14.2 (57.6) |
11.8 (53.2) |
9.4 (48.9) |
8.3 (46.9) |
8.8 (47.8) |
10.6 (51.1) |
12.6 (54.7) |
14.4 (57.9) |
16.5 (61.7) |
13.3 (55.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 9.6 (49.3) |
10.3 (50.5) |
9.1 (48.4) |
5.1 (41.2) |
3.1 (37.6) |
2.0 (35.6) |
0.8 (33.4) |
2.0 (35.6) |
3.3 (37.9) |
4.7 (40.5) |
5.4 (41.7) |
8.3 (46.9) |
0.8 (33.4) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 130.3 (5.13) |
156.4 (6.157) |
160.4 (6.315) |
129.3 (5.091) |
106.4 (4.189) |
112.4 (4.425) |
63.4 (2.496) |
83.3 (3.28) |
67.4 (2.654) |
100.5 (3.957) |
115.6 (4.551) |
94.6 (3.724) |
1320,9 (52,004) |
Միջ. անձրևոտ օրեր | 13.8 | 13.7 | 14.5 | 11.2 | 10.8 | 9.7 | 8.5 | 7.8 | 9.3 | 11.4 | 13.6 | 13.0 | 137.3 |
աղբյուր: [5] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.