ՅուԹյուբ

վիդեո հոսթինգ ծառայություն Google-ից From Wikipedia, the free encyclopedia

ՅուԹյուբ

ՅուԹյուբ (անգլերեն՝ YouTube, «you» — դու/դուք և «tube» — ալիք, ԴուԱլիք կամ ԴուքԱլիք), տեսանախագծային կայք համացանցում, որի օգտատերերը և այցելուները կարող են հրապարակել, դիտել տեսանյութեր և կիսվել դրանցով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹյուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

Չգրանցված այցելուները (ոչ օգտատերերը) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիա կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։ Իսկ այդպիսի բնույթ կրող տեսանյութերը ստանում են զգուշացում, որին չհետևելու դեպքում ալիքը հնարավոր է ժամանակավոր կամ ընդմիշտ փակվել կամ զրկվել մի քանի հնարավորություններից։

Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։

ՅուԹյուբում օրական ընդհանուր առմամբ դիտվում է 140 միլիոն տեսանյութ

2020 թվականի Մայիսին ՅուԹյուբն[5] ունեցել է 41,9 միլիոն ալիք և ընդհանուր առմամբ 5 միլիարդ տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտել ՅուԹուբի բոլոր հոլովակները։

Առանձնահատկություններ

ՅուԹուբի շտաբը Սան Բրունոյում։

Վիդեո տեխնոլոգիա

Նվագարկում

ՅուԹուբի հոլովակներ դիտելու համար համակարգչում պահանջվում է Adobe Flash Player ծրագրի առկայությունը[6]։

2010 թվականին ՅուԹուբը գործարկում է կայքի փորձարարական տարբերակը, որը, աջակցելով HTML5 ստանդարտը, օգտագործում էր մուլտիմեդիայի համար ներկառուցված ունակությունները[7]։ Սա հնարավորություն էր ընձեռում դիտելու հոլովակները առանց Adobe Flash Player կամ նմանատիպ այլ ծրագրի առկայության[8][9]։ Կայքը ունի համապատասխան էջ, որը հնարավորություն է տալիս աջակցվող դիտարկիչների միջոցով օգտագործել HTML5 նվագարկիչը։ HTML5 հոլովակները հնարավոր է դիտել միայն աջակցվող դիտարկիչներով և H.264 կամ WebM ֆորմատների առկայության դեպքում։ Հարկ է նշել, որ կայքի ոչ բոլոր հոլովակներն են հասանելի այս ֆորմատով[10][11]։

2015 թվականի հունվարի 27-ին ՅուԹուբը հայտարարել է, որ աջակցվող դիտարկիչներում HTML5 դիտարկիչը կգործի մշտապես՝ լռելյայն կերպով։ Աջակցվող դիտարկիչների ցանկցին են պատկանում Google Chrome, Safari 8 և Internet Explorer 11 ժամանակակից դիտարկիչները[12]։

ՅուԹուբը փորձեր է արել HTTP պրոտոկոլի միջոցով դինամիկ հարմարվող հոսքի օգտագործման ուղղությամբ։ Սա առկա ցանցի արագությանը և որակին համապատասխան HTTP հոսքով հարմարվող բիթրեյթի օգտագործում է[13] Ներկայումս նրանք օգտագործում են Adobe Dynamic Streaming for Flash[14]։

Վերբեռնում

ՅուԹուբի բոլոր օգտագործողները կարող են վերբեռնել տեսանյութեր՝ յուրաքանչյուրը մինչև 15 րոպե տևողությամբ։ Այն անձինք, ովքեր կայքի համայնքի ուղեցույցներին համապատասխան լավ պատմություն ունեն, կարող են թույլտվություն ստանալ` վերբեռնելու մինչև 12 ժամ տևողությամբ տեսանյութեր, ինչը պահանջում է հաստատված հաշիվ (սովորաբար բջջային հեռախոսի միջոցով)[15]։ Երբ 2005 թվականին ՅուԹուբը գործարկվեց, հնարավոր էր բեռնել երկար տեսանյութեր, բայց 2006 թվականին թույլատրելի տևողությունը կրճատվեց՝ հասցվելով 10 րոպեի։ Այս որոշման հիմնական պատճառը ՅուԹուբում 10 րոպեն գերազանցող տեսանյութերի շրջանում տեղ գտած հեռուստատեսային ծրագրերի և ֆիլմերի չարտոնագրված ձայնագրություններն էին[16][17]։ 2010 թվականի հուլիսին նախկին թույլատրելի 10 րոպեն դարձվեց 15 րոպե[18]։ Բրաուզերի ամենանոր տարբերակն օգտագործելու դեպքում կարելի է վերբեռնել 20 GB-ից ավելի ծավալով տեսանյութ[19]։

ՅուԹուբը թույլ է տալիս վերբեռնել տեսանյութեր առկա մեդիա ֆորմատների գերակշռող տարբերակներով, որոնցից են՝ container formats, .AVI, .MKV, .MOV, .MP4, DivX, .FLV, .ogg և .ogv։ Վիդեո ֆորմատների շարքում են MPEG-4, MPEG, VOB և .WMV ֆորմատները։ Կայքը աջակցում է նաև 3GP ֆորմատը՝ այսպիսով թույլատրելով բջջային հեռախոսներից վերբեռնումները[20]։ Կայքում հնարավոր է վերբեռնել և՛ պրոգրեսիվ, և՛ միջարկված սկանավորումով տեսանյութեր, սակայն լավագույն որակ ստանալու համար ՅուԹուբը մինչև վերբեռնումը խորհուրդ է տալիս միջարկված տեսանյութերը վերափոխել։ ՅուԹուբի բոլոր վիդեո ֆորմատները օգտագործում են պրոգրեսիվ սկանավորում[21]։

Որակ և ձևաչափեր

ՅուԹուբը, օգտագործելով Sorenson Spark կոդեկը, սկզբնապես առաջարկում էր տեսանյութերի որակի միայն մեկ աստիճան՝ 320x240 պիքսել կետայնությամբ[22][23] with mono MP3 audio.[24]։ 2007 թվականի հունիսին ՅուԹուբն ավելացրեց հեռախոսներով 3GP ֆորմատով տեսանյութեր դիտելու հնարավորություն[25]։ 2008 թվականի մարտին ավելացվել է բարձր որակի ռեժիմը, ինչը տեսանյութերի կետայնությունը բարձրացրեց մինչև 480x360 պիքսել խտության[26]։

2008 թվականի նոյեմբերին ավելացվել է 720p բարձր կետայնությամբ HD տեսանյութերի աջակցություն։ 720p ռեժիմի գործակման ժամանակ ՅուԹուբի նվագարկիչների կողմերի հարաբերությունը 4։3-ից փոխվեց լայնէկրան 16։9 ֆորմատով[27]։ Այս նորամուծությունով ՅուԹուբը որպես իր վիդեո սեղմման լռելյայն ֆորմատ սկսեց օգտագործել H.264/MPEG-4 AVC ֆորմատը։ 2009 թվականի նոյեմբերին ավելացվեց 1080p HD ֆորմատը։ 2010 թվականի հուլիսին ՅուԹուբը հայտարարեց, որ գործարկել է 4K թույլատվությամբ տեսանյութերի մի շարք ֆորմատներ, որոնք հնարավորություն են տալիս վերբեռնելու տեսանյութերը մինչև 4096x3072 պիքսել կետայնությամբ[28][29]։ Հետագայում ՅուԹուբը առավելագույն կետայնությունը նվազեցրել է 3840x2160 պիքսելի, ինչը 1080p ֆորմատի հետ համեմատությամբ երկու կողմերից էլ կրկնակի մեծ է[30]։

2014 թվականին ՅուԹուբը հզոր գրաֆիկական քարտեր պահանջող վիդեո խաղերի ավելի լավ նվագարկման համար ներկայացրեց 60 կադր վայրկյանում նվագարկման հնարավորությունը[31][32]։ Տեսանյութերը հնարավոր է նվագարկել 720p կամ բարձր խտություններով[33]։

Ներկայումս ՅուԹուբի տեսանյութերը հասանելի են որակի մի շարք աստիճաններով։ Նախկին «ստանդարտ որակ» (SQ), բարձր որակ (HQ) և բարձր հստակություն (HD) աստիճանները փոխարինվեցին թվային համարժեքներով, որոնք իրենցից ներկայացնում են տեսանյութի ուղղահայաց կետայնության թիվը։ Տեսանյութերի լռելյայն հոսքը կոդավորվում է VP9 ֆորմատով և Opus ստերեո ֆորմատով, իսկ եթե VP9/WebM ֆորմատը չի աջակցվում դիտարչի/սարքի կողմից, ապա օգտագործվում է H.264/MPEG-4 AVC վիդեո ֆորմատը և AAC աուդիո ֆորմատը[34]։

Մանրամասն տեղեկատվություն itag արժեք[1], Լռելյայն կոնտեյներ ...
itag արժեք[1] Լռելյայն

կոնտեյներ

Տեսանյութի

թույլատվություն

Տեսանյութի

կոդավորում

Տեսանյութի

պրոֆիլ

Տեսանյութի

որակ (Մբիթ/վրկ) [2]

Ձայնի

կոդավորում

Ձայնի

որակ (Կբիթ/վրկ) [2]

5 FLV 240p Sorenson H.263 Չկա տվյալ 0.25 MP3 64
6 FLV 270p Sorenson H.263 Չկա տվյալ 0.8 MP3 64
13 3GP Չկա տվյալ MPEG-4 Visual Չկա տվյալ 0.5 AAC Չկա տվյալ
17 3GP 144p MPEG-4 Visual Պարզ 0.05 AAC 24
18 MP4 360p H.264 Բազային 0.5 AAC 96
22 MP4 720p H.264 Բարձր 2-3 AAC 192
34 FLV 360p H.264 Հիմնական 0.5 AAC 128
35 FLV 480p H.264 Հիմնական 0.8-1 AAC 128
36 3GP 240p MPEG-4 Visual Պարզ 0.175 AAC 32
37 MP4 1080p H.264 Բարձր 3–5.9 AAC 192
38 MP4 3072p H.264 Բարձր 3.5-5 AAC 192
43 WebM 360p VP8 Չկա տվյալ 0.5 Vorbis 128
44 WebM 480p VP8 Չկա տվյալ 1 Vorbis 128
45 WebM 720p VP8 Չկա տվյալ 2 Vorbis 192
46 WebM 1080p VP8 Չկա տվյալ Չկա տվյալ Vorbis 192
82 MP4 360p H.264 3D 0.5 AAC 96
83 MP4 240p H.264 3D 0.5 AAC 96
84 MP4 720p H.264 3D 2-3 AAC 192
85 MP4 1080p H.264 3D 3-4 AAC 192
100 WebM 360p VP8 3D Չկա տվյալ Vorbis 128
101 WebM 360p VP8 3D Չկա տվյալ Vorbis 192
102 WebM 720p VP8 3D Չկա տվյալ Vorbis 192
Փակել
Մանրամասն տեղեկատվություն itag արժեք[1], Լռելյայն կոնտեյներ ...
itag արժեք[1] Լռելյայն

կոնտեյներ

Տեսանյութի

թույլատվություն

Տեսանյութի

կոդավորում

Տեսանյութի

պրոֆիլ

Տեսանյութի

որակ (Մբիթ/վրկ) [2]

133 MP4 240p H.264 Հիմնական 0.2-0.3
134 MP4 360p H.264 Հիմնական 0.3-0.4
135 MP4 480p H.264 Հիմնական 0.5-1
136 MP4 720p H.264 Հիմնական 1-1.5
137 MP4 1080p H.264 Բարձր 2.5-3
138 MP4 2160p-4320p H.264 Բարձր 13.5-25
160[3] MP4 144p H.264 Հիմնական 0.1
242 WebM 240p VP9 Չկա տվյալ 0.1-0.2
243 WebM 360p VP9 Չկա տվյալ 0.25
244 WebM 480p VP9 Չկա տվյալ 0.5
247 WebM 720p VP9 Չկա տվյալ 0.7-0.8
248 WebM 1080p VP9 Չկա տվյալ 1.5
264 MP4 1440p H.264 Բարձր 4-4.5
266 MP4 2160p-2304p H.264 Բարձր 12.5-16
271 WebM 1440p VP9 Չկա տվյալ 9
272 WebM 2160p VP9 Չկա տվյալ 15-17.5
278 WebM 144p VP9 Չկա տվյալ 0.08
298[4] MP4 720p HFR H.264 Հիմնական 3-3.5
299[4] MP4 1080p HFR H.264 Բարձր 5.5
302[4] WebM 720p HFR VP9 Չկա տվյալ 2.5
303[4] WebM 1080p HFR VP9 Չկա տվյալ 5
313 WebM 2160p VP9 Չկա տվյալ 13-15
Փակել
Մանրամասն տեղեկատվություն itag արժեք[1], Լռելյայն կոնտեյներ ...
itag արժեք[1] Լռելյայն

կոնտեյներ

Ձայնի

կոդավորում

Ձայնի

որակ (Կբիթ/վրկ) [2]

139[5] M4A AAC 48
140 M4A AAC 128
141[5] M4A AAC 256
171 WebM Vorbis 128
172[5] WebM Vorbis 192
Փակել
Մանրամասն տեղեկատվություն itag արժեք[1], Լռելյայն կոնտեյներ ...
itag արժեք[1] Լռելյայն

կոնտեյներ

Տեսանյութի

թույլատվություն

Տեսանյութի

կոդավորում

Տեսանյութի

պրոֆիլ

Տեսանյութի

որակ (Մբիթ/վրկ) [2]

Ձայնի

կոդավորում

Ձայնի

որակ (կբիթ/վրկ) [2]

92 TS 240p H.264 Հիմնական 0.15-0.3 AAC 48
93 TS 360p H.264 Հիմնական 0.5-1 AAC 128
94 TS 480p H.264 Հիմնական 0.8-1.25 AAC 128
95 TS 720p H.264 Հիմնական 1.5-3 AAC 256
96 TS 1080p H.264 Բարձր 2.5-6 AAC 256
120[6] FLV 720p H.264 Հիմնական@L3.1 2 AAC 128
127[7] TS Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ AAC 96
128[7] TS Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ Չկա տվյալ AAC 96
132 TS 240p H.264 Բազային 0.15-0.2 AAC 48
151 TS 72p H.264 Բազային 0.05 AAC 24
Փակել

3D եռաչափ տեսանյութեր

2009 թվականի հուլիսի 21-ին տեղադրված տեսանյութում[39] ՅուԹյուբի ծրագրային ինժեներ Փիթեր Բրեդշոուն հայտարարեց, որ ՅուԹյուբի օգտագործողները արդեն կարող են վերբեռնել 3D տեսանյութեր։ Տեսանյութերը հնարավոր է դիտել մի քանի եղանակով՝ պարզ անագլիֆի (փիրուզագույն/կարմիր ոսպնյակներ) մեթոդը, որը 3D էֆեկտ ստանալու համար օգտագործողից պահանջում է հատուկ ակնոցների կիրառում[40][41][42]։ ՅուԹյուբի ֆլեշ նվագարկիչը կարող է ցուցադրել տարածացուցական կոնտենտ՝ միջարկված տողերով, սյունակներով կամ շախմատի խաղատախտակի ձևով, կողք-կողքի կամ անագլիֆ տարբերակներով՝ օգտագործելով կարմիր/փիրուզագույն, կանաչ/ծիրանագույն, կապույտ/դեղին համադրությունները։ 2011 թվականի մայիսին ՅուԹյուբի նվագարկչի HTML5 տարբերակը սկսեց աջակցել «կողք կողքի» 3D տեսանյութեր, որոնք համատեղելի էին Nvidia 3D Vision-ի հետ[43]։

Կոնտենտի հասանելիություն

ՅուԹյուբն օգտագործողներին առաջարկում է տեսանյութերի դիտում իր կայքից դուրս։ Յուրաքանչյուր տեսանյութ ուղեկցվում է HTML գրառման մի մասնիկի հետ, որը կարող է օգտագործվել տեսանյութը ցանկացած կայքում տեղադրելու համար[44]։ Այս գործիքը հաճախ օգտագործվում է ՅուԹուբի տեսանյութերը սոցիալական ցանցերի էջերում կամ բլոգներում տեղադրելու համար։ Օգտագործողները ցանկանում են տեղադրել վիդեո քննարկումներ, մեկ այլ օգտագործողի տեսանյութից ոգեշնչված կամ դրան վերաբերող «պատասխան» տեսանյութ պատրաստել։ 2013 թվականի օգոստոսի 27-ին ՅուԹուբը հայտարարեց, որ հեռացվելու են վիդեո պատասխանները, քանի որ այն սխալ օգտագործվող ֆունկցիա է համարվում[45]։ Տեսանյութերի տեղադրումը, գնահատումը, մեկնաբանությունները և պատասխանները կարող են արգելափակվել տեսանյութի սեփականատիրոջ կողմից (տվյալ դեպքում տեսանյութը բեռնող օգտագործողի)[46]։

ՅուԹուբը որպես կանոն իր տեսանյութերը բեռնելու համար հղումներ չի ներկայացնում և նախատեսում է դրանց դիտումը միայն կայքի միջերեսով[47]։ Տեսանյութերի մի փոքր մաս, ինչպես օրինակ նախագահական ուղերձները, որպես MP4 ֆայլեր կարող են բեռնվել[48]։ Մի շարք այլ կայքեր, ծրագրեր և դիտարկիչների լրացումներ հնարավորություն են ընձեռում բեռնելու ՅուԹուբի տեսանյութեր[49]։ 2009 թվականի փետրվարին ՅուԹուբը ներկայացրեց փորձնական ծառայություն, որը որոշ գործընկերների թույլ է տալիս տեսանյութերի անվճար և վճարովի բեռնումներ Google Checkout ծառայության միջոցով[50]։ 2012 թվականի հունիսին Գուգլը մի շարք կայքերի, որոնք ՅուԹուբ կայքից հնարավորություն են տալիս բեռնելու տեսանյութեր, գրավոր նամակներ է ուղարկել՝ զգուշացնելով օրենքով պատասխանատվության ենթարկելու մասին[51]։ Ի պատասխան Գուգլի այս նամակների՝ Zamzar կայքը հեռացրել է ՅուԹուբյան տեսանյութերի բեռնման հնարավորությունը[52]։ ՅուԹուբում տեսանյութեր բեռնելու լռելյայն կարգավորումները տվյալ տեսանյութի հեղինակային իրավունքները վերագրում էր նյութը վերբեռնողին, սակայն սկսած 2012 թվականից հնարավորություն ստեղծվեց ընտրելու Creative Commons լիցենզիան, որը հնարավորություն է տալիս այլ օգտագործողների վերօգտագործել տեսանյութը, եթե այն հեղինակային իրավունքներից ազատ է[53]։

Հարթակներ

Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը ունակ են նվագարկելու ՅուԹուբի տեսանյութեր կամ ծրագրի, կամ հարմարեցված կայքի միջոցով։ YouTube Mobile բջջային տարբերակը գործարկվել է 2007 թվականի հունիսին։ Այն տեսանյութերի նվագարկման համար օգտագործում է RTSP հոսքեր[54]։ ՅուԹուբի ոչ բոլոր տեսանյութերն են հասանելի կայքի բջջային տարբերակի համար[55]։

Սկսած 2007 թվականի հունիսից՝ ՅուԹուբի տեսանյութերը հնարավոր էր նվագարկել Էփլ ընկերության սարքերի մեծ մասի վրա։ Նվագարկման համար պահանջվում է, որ ՅուԹուբի կոնտենտը կոդավորվի Apple ընկերության նախընտրած H.264 վիդեո ստանդարտով, ինչը իրագործելու համար պահանջվել է մի քանի ամիս։ ՅուԹուբի տեսանյութերը կարող են նվագարկվել Apple TV, iPod Touch, iPhone, iPad սարքերով[56]։ 2010 թվականի հուլիսին կայքի բջջային տարբերակը վերաթողարկվեց՝ ապահովելով սենսորային էկրաններով սարքերով օգտվելու հարմարավետությունը, ինչպես նաև HTML5 ստանդարտը, որը հնարավորություն տվեց խուսափելու Adobe Flash Player հավելումը օգտագործելուց[57]։ Բջջային տարբերակը նաև հասանելի է որպես բջջային ծրագիր Android և iOS հարթակների վրա[58][59]։ 2012 թվականի սեպտեմբերին ՅուԹուբը թողարկեց iPhone բջջային հեռախոսի համար նախատեսված առաջին ծրագիրը[60]։ Համաձայն GlobalWebIndex-ի, 2013 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում YouTube ծրագիրը օգտագործվել է սմարթֆոններ օգտագործողների 35%-ի կողմից՝ այսպիսով դառնալով երրորդ ամենաօգտագործվող ծրագիրը[61]։

TiVo թարմացումը 2008 թվականի հուլիսին թույլատրեց համակարգին փնտրել և նվագարկել ՅուԹուբի տեսանյութերը[62]։ 2009 թվականին ՅուԹուբը գործարկեց "YouTube for TV" ծառայությունը, որը իրենից ներկայացնում էր կայքի ձևափոխված տարբերակը՝ հեռուստատեսային ընդունիչ սարքերի և հեռուստատեսային այլ մեդիա սարքերում վեբ դիտարկիչով տեսանյութեր դիտելու թույլտվությամբ։ Այսպիսով մեխանիկորեն PlayStation 3 և Wii խաղային կոնսոլները ստացան տեսանյութեր դիտելու հնարավորությունը ևս[63][64]։

2009 թվականի հունիսին գործարկվել է YouTube XL-ը, որը իրենից ներկայացնում է ավելի պարզ միջերես՝ հեռուստացույցների էկրանների համար[65]։ ՅուԹուբը ունի ծրագիր Xbox Live-ի համար[66]։ 2012 թվականի նոյեմբերի 15-ին Գուգլը թողարկել է Wii կոնսոլի համար նախատեսված պաշտոնական ծրագիրը՝ այդպիսով հնարավորություն տալով դիտելու ՅուԹուբի տեսանյութերը Wii ալիքից[67]։ Պաշտոնական ծրագիրը հասանելի է նաև Wii U և Nintendo 3DS կոնսոլների համար, տեսանյութերը կարող են նվագարկվել Wii U ինտերնետային դիտարկչի միջոցով՝ օգտագործելով HTML5.[68] Գուգլը ՅուԹուբը հասանելի է դարձրել նաև Roku նվագարկչի վրա 2013 թվականի դեկտեմբերի 17-ից[69]։ Sony PlayStation 4 կոնսոլի համար ծրագիրը հասանելի է 2014 թվականի հոկտեմբերից[70]։

Տեղայնացում

Տեղայնացում

2007 թվականի հունիսի 19-ին Գուգլի տնօրեն Էրիկ Շմիդտը Փարիզում էր՝ գործարկելու միջազգայնացման և տեղայնացման համակարգ[71] Կայքի միջերեսը հասանելի է 75 լեզուներով, մեկ տարածաշրջանային (Հոնկ Կոնգ) և մեկ համաշխարհային տարբերակ[72]։

Մանրամասն տեղեկատվություն Երկիր, Լեզու ...
Երկիր Լեզու Գործարկման ամսաթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (և համաշխարհային գործարկում) Անգլերեն Փետրվարի 15, 2005 (2005-February-15)[71]
Բրազիլիա Բրազիլիա Պորտուգալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսերեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Իռլանդիա Իռլանդիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Իտալիա Իտալիա Իտալերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Ճապոնիա Ճապոնիա Ճապոներեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Նիդերլանդներ Նիդերլանդներ Հոլանդերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Լեհաստան Լեհաստան Լեհերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Իսպանիա Իսպանիա Իսպաներեն, Գալիսերեն, կատալաներեն և Բասկերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
{{{2}}} Մեծ Բրիտանիա Անգլերեն Հունիսի 19, 2007 (2007-June-19)[71]
Մեքսիկա Մեքսիկա Իսպաներեն Հոկտեմբերի 11, 2007 (2007-October-11)
Հոնկոնգ Հոնկոնգ Չինարեն և Անգլերեն Հոկտեմբերի 17, 2007 (2007-October-17)
Թայվան Թայվան Չինարեն Հոկտեմբերի 18, 2007 (2007-October-18)
Ավստրալիա Ավստրալիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)[73]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Անգլերեն Հոկտեմբերի 22, 2007 (2007-October-22)[73]
Կանադա Կանադա Ֆրանսերեն և անգլերեն Նոյեմբերի 6, 2007 (2007-November-06)[74]
Գերմանիա Գերմանիա Գերմաներեն Նոյեմբերի 8, 2007 (2007-November-08)[75]
Ռուսաստան Ռուսաստան Ռուսերեն Նոյեմբերի 13, 2007 (2007-November-13)[76]
Հարավային Կորեա Հարավային Կորեա Կորեերեն Հունվարի 23, 2008 (2008-January-23)[77]
Հնդկաստան Հնդկաստան Հնդկերեն, բենգալերեն, անգլերեն, գուջարաթերեն, կաննադա, մալայալամ, մարաթերեն, թամիլերեն, տելեգուերեն և ուրդու Մայիսի 7, 2008 (2008-May-07)[78]
Իսրայել Իսրայել Եբրայերեն և անգլերեն Սեպտեմբերի 16, 2008 (2008-September-16)
Չեխիա Չեխիա Չեխերեն Հոկտեմբերի 9, 2008 (2008-October-09)[79]
Շվեդիա Շվեդիա Շվեդերեն Հոկտեմբերի 22, 2008 (2008-October-22)[80]
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա Աֆրիկաանս, զուլուերեն և անգլերեն Մայիսի 17, 2010 (2010-May-17)[71]
Արգենտինա Արգենտինա Իսպաներեն Սեպտեմբերի 8, 2010 (2010-September-08)[81]
Ալժիր Ալժիր Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Եգիպտոս Եգիպտոս Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Հորդանան Հորդանան Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Մարոկկո Մարոկկո Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Թունիս Թունիս Ֆրանսերեն և արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Եմեն Եմեն Արաբերեն Մարտի 9, 2011 (2011-March-09)[82]
Քենիա Քենիա Սուահիլի և անգլերեն Սեպտեմբերի 1, 2011 (2011-September-01)[83]
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Ֆիլիպիներեն և անգլերեն Հոկտեմբերի 13, 2011 (2011-October-13)[84]
Սինգապուր Սինգապուր Անգլերեն, մալայերեն, չինարեն և թամիլերեն Հոկտեմբերի 20, 2011 (2011-October-20)
Բելգիա Բելգիա Ֆրանսերեն և հոլանդերեն Նոյեմբերի 16, 2011 (2011-November-16)[71]
Կոլումբիա Կոլումբիա Իսպաներեն Նոյեմբերի 30, 2011 (2011-November-30)[85]
Ուգանդա Ուգանդա Անգլերեն և սուահիլի Դեկտեմբերի 2, 2011 (2011-December-02)[86]
Նիգերիա Նիգերիա Անգլերեն Դեկտեմբերի 7, 2011 (2011-December-07)
Չիլի Չիլի Իսպաներեն Հունվարի 20, 2012 (2012-January-20)[87]
Հունգարիա Հունգարիա Հունգարերեն Փետրվարի 29, 2012 (2012-February-29)[88]
Մալայզիա Մալայզիա Մալայերեն և անգլերեն Մարտի 22, 2012 (2012-March-22)[89]
Պերու Պերու Իսպաներեն Մարտի 25, 2012 (2012-March-25)[90]
ԱՄԷ ԱՄԷ Արաբերեն և անգլերեն Ապրիլի 1, 2012 (2012-April-01)[91]
Հունաստան Հունաստան Հունարեն Մայիսի 1, 2012 (2012-May-01)
Ինդոնեզիա Ինդոնեզիա Ինդոնեզերեն և անգլերեն Մայիսի 17, 2012 (2012-May-17)[92]
Գանա Գանա Անգլերեն Հունիսի 5, 2012 (2012-June-05)[93]
Սենեգալ Սենեգալ Ֆրանսերեն և անգլերեն Հուլիսի 4, 2012 (2012-July-04)[94]
Թուրքիա Թուրքիա Թուրքերեն Հոկտեմբերի 1, 2012 (2012-October-01)[95]
Ուկրաինա Ուկրաինա Ուկրաիներեն և ռուսերեն Դեկտեմբերի 13, 2012 (2012-December-13)[96]
Դանիա Դանիա Դանիերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)
Ֆինլանդիա Ֆինլանդիա Ֆիններեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)[97]
Նորվեգիա Նորվեգիա Նորվեգերեն Փետրվարի 1, 2013 (2013-February-01)[98]
Շվեյցարիա Շվեյցարիա Գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն Մարտի 29, 2013 (2013-March-29)[99]
Ավստրիա Ավստրիա Գերմաներեն Մարտի 29, 2013 (2013-March-29)
Ռումինիա Ռումինիա Ռումիներեն Ապրիլի 18, 2013 (2013-April-18)[100]
Պորտուգալիա Պորտուգալիա Պորտուգալերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)[101]
Սլովակիա Սլովակիա Սլովակերեն Ապրիլի 25, 2013 (2013-April-25)[102]
Բահրեյն Բահրեյն Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[103]
Քուվեյթ Քուվեյթ Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[103]
Օման Օման Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[103]
Կատար Կատար Արաբերեն Օգոստոսի 16, 2013 (2013-August-16)[103]
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիերեն, խորվաթերեն, սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Բուլղարիա Բուլղարիա Բուլղարերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[104]
Խորվաթիա Խորվաթիա Խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[105]
Էստոնիա Էստոնիա Էստոներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[106]
Լատվիա Լատվիա Լատվիերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[107]
Լիտվա Լիտվա Լիտվերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոներեն, սերբերեն, թուրքերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Չեռնոգորիա Չեռնոգորիա Սերբերեն և խորվաթերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Սերբիա Սերբիա Սերբերեն Մարտի 17, 2014 (2014-March-17)
Սլովենիա Սլովենիա Սլովեներեն Մարտի 17, 2014 (2014-March-17)[108]
Թաիլանդ Թաիլանդ Թաիլանդերեն Ապրիլի 1, 2014 (2014-April-01)[109]
Լիբանան Լիբանան Արաբերեն Մայիսի 1, 2014 (2014-May-01)[103]
Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո Իսպաներեն և անգլերեն Օգոստոսի 23, 2014 (2014-August-23)
Վիետնամ Վիետնամ Վիետնամերեն Հոկտեմբերի 1, 2014 (2014-October-01)[110]
Լիբիա Լիբիա Արաբերեն Փետրվարի 1, 2015 (2015-February-01)
Տանզանիա Տանզանիա Անգլերեն և սուահիլի Հունիսի 2, 2015 (2015-June-02)
Զիմբաբվե Զիմբաբվե Անգլերեն Հունիսի 2, 2015 (2015-June-02)
Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջաներեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Բելառուս Բելառուս Բելառուսերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Վրաստան Վրաստան Վրացերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Ղազախստան Ղազախստան Ղազախերեն և ռուսերեն Հոկտեմբերի 12, 2015 (2015-October-12)
Իրաք Իրաք Արաբերեն Նոյեմբերի 9, 2015 (2015-November-09)
Նեպալ Նեպալ Նեպալերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Պակիստան Պակիստան Ուրդու և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Շրի Լանկա Շրի Լանկա Սինհալերեն, թամիլերեն և անգլերեն Հունվարի 12, 2016 (2016-January-12)
Ճամայկա Ճամայկա Անգլերեն Օգոստոսի 4, 2016 (2016-August-04)
Մալթա Մալթա Անգլերեն Հունիսի 24, 2018 (2018-June-24)
Բոլիվիա Բոլիվիա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Էկվադոր Էկվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Սալվադոր Սալվադոր Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Գվատեմալա Գվատեմալա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Հոնդուրաս Հոնդուրաս Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Նիկարագուա Նիկարագուա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Պանամա Պանամա Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Ուրուգվայ Ուրուգվայ Իսպաներեն Հունվարի 30, 2019 (2019-January-30)
Պարագվայ Պարագվայ Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն Իսպաներեն Փետրվարի 21, 2019 (2019-February-21)
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս Հունարեն և թուրքերեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
Լիխտենշտայն Լիխտենշտայն Գերմաներեն Մարտի 13, 2019 (2019-March-13)
Վենեսուելա Վենեսուելա Իսպաներեն Մարտի 10, 2020 (2020-March-10)
Պապուա Նոր Գվինեա Պապուա Նոր Գվինեա Անգլերեն 2020
Բանգլադեշ Բանգլադեշ Բենգալերեն և անգլերեն Սեպտեմբերի 2, 2020 (2020-September-02)
Փակել

Կայքի միջերեսը առաջարկում է օգտագործել կայքի տեղական տարբերակը՝ հիմքը ընդունելով այցելուի IP հասցեն։ Երբեմն հնարավոր է տեսնել «պարունակությունը հասանելի չէ Ձեր երկրում» (անգլ.՝ "This video is not available in your country") հաղորդագրությունը, ինչը կարող է հայտնվել հեղինակային իրավունքների սահմանափակումների կամ ոչ պատշաճ պարունակության պատճառով[111]։

Կայքը հասանելի է 76 լեզուներով, որոնցից որոշները տեղական ալիքներ չունեն։

Գրաքննություն

Հայաստանում

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը, երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։

Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

Թուրքիայում

Թուրքիայում ՅուԹուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

Թուրքմենստանում

2009 թվականի դեկտեմբերի 25-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, ՅուԹուբը արգելափակվել է Թուրքմենստանում երկրում միակ ինտերնետ-պրովայդերի՝ «Թուրքմենտելեկոմի» կողմից։

Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեայում ՅուԹուբը արգելափակված է ինտերնետի և դրա հասանելիության հետ կապված երկրի օրենքների պատճառով։ Այն ամբողջությամբ արգելափակված է 2016 թվականի ապրիլից, և Հյուսիսային Կորեայի կառավարությունը նախազգուշացրել է, որ ցանկացած ոք, ով կփորձի մուտք գործել դրան, ենթակա է պատժի։

Չինաստանում

ՅուԹուբը առաջին անգամ արգելափակվել է Չինաստանում ավելի քան հինգ ամսով՝ 2007 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2008 թվականի մարտի 22-ը։ Այն կրկին արգելափակվեց 2009 թվականի մարտի 24-ից, և այդ ժամանակվանից ՅուԹուբը անհասանելի էր մայրցամաքային Չինաստանից։ Այնուամենայնիվ, ՅուԹուբը դեռ կարելի է մուտք գործել Հոնկոնգից, Մակաոյից, Շանհայի ազատ առևտրի գոտուց, հատուկ հյուրանոցներից և VPN-ի միջոցով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.