From Wikipedia, the free encyclopedia
Գուգլ Քրոմը (անգլ.՝ Google Chrome) ցանցային դիտարկիչ է, որը թողարկվել է Գուգլ ընկերության կողմից և օգտագործում է WebKit շարժիչը։
Տեսակ | դիտարկիչ, ծրագիր և վկայագրված ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Գուգլ |
Գրված է՝ | C++ |
Ինտեսֆեյս | GTK և Cocoa |
ՕՀ | Windows, Լինուքս և մաքՕՍ |
Շարժիչ | Blink, V8 և WebKit |
Առկա է | 47 լեզուներով |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 2, 2008[1] |
Պլատֆորմ | IA-32, x86_64 և ARM |
Զարգացման կարգավիճակ | գործող |
Արտոնագիր | freeware[2] |
Հիմք են ծառայել | Քրոմիում |
Անվանված է | Քրոմապատում[3] |
Կայք | google.com/chrome/(անգլ.) |
Google Chrome Վիքիպահեստում |
Գուգլ Քրոմը ամենատարածված բրաուզերն է աշխարհում, հարցման մասնակիցների 37%-ը նախընտրում է այս բրաուզերը[4]։
6 տարի շարունակ Google կազմակերպության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդտը հավանություն չէր տալիս նոր ցանցային դիտարկիչ ստեղծելու մտքին։ Նա չէր ուզում մասնակցել վեբ-զննարկիչների կատաղի կռիվներին։ Սակայն երբ մի քանի ծրագրավորողներ ստեղծում են Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի ցուցադրական տարբերակը, Շմիդտին այնքան է դուր գալիս այն, որ նա փոխում է իր կարծիքը։ Այսպես ստեղծվում է Գուգլ Քրոմ ցանցային դիտարկչի առաջին տարբերակը։
Գուգլ Քրոմը պաշտոնապես իր օգտագործողներին է ներկայանում 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։
Գույն | Նշանակություն |
---|---|
Կարմիր | Հնացած տարբերակը |
Կանաչ | Ներկայիս կայուն տարբերակը |
Կապույտ | Ներկայիս բետա-տարբերակը (Beta) |
Մանուշակագույն | Ներկայիս Dev-տարբերակը |
Դեղին | Ներկայիս Canary տարբերակը |
Տարբերակ | Թողարկման ամսաթիվը | Տարբերակ WebKit | Շարժիչի տարբերակը V8 | Օպերացիոն համակարգի հասանելիություն | Հիմնական փոփոխությունները |
---|---|---|---|---|---|
0.2.149 | 2008-09-02 | 522 | 0.3 | Windows | Առաջին թողարկում[5] |
0.3.154 | 2008-10-29 | Փլագինների աշխատանքի լավացում։ Ուղղագրության ստուգում գրելու դաշտում։ Նոր պատուհանների բացման հետ կապված ուղղումներ | |||
0.4.154 | 2008-11-24 | 525 | Անվտանգության հետ կապված տարբեր լավացումներ | ||
1.0.154 | 2008-12-11 | 528 | Առաջին կայուն տարբերակը | ||
2.0.172 | 2009-05-24 | 530 | 0.4 | JavaScript-ը 35 %-ով ավելի արագ է աշխատում SunSpider-ի փորձարկումներով։ Լրիվ էկրանային ռեժիմի հնարավորություն։ Լրիվ էկրանով մասշտաբի հնարավորություն։ Ձևաչափի ինքնաբար լրացում։ Սիրված էջերի անվանակարգային դասավորություն։ Greasemonkey հնարավորություն[6]։ | |
3.0.195 | 2009-10-12 | 532 | 1.2 | JavaScript-ը աշխատում է 25 %-ով արագ է աշխատում։ HTML5-ի վիդեո և աուդիո հնարավորություններ | |
4.0.249 | 2010-01-25 | 532.5 | 1.3 | HTML5 հնարավորությունների լավացումներ, ACID3 թեստի անցում, «HTTP byte range» հնարավորություն, անվտանգության բարձրացում, anti-reflected-XSS հնարավորություն՝ անվանված «XSS Auditor»[7]։ | |
4.1.249 | 2010-03-17 | Թարգմանման լողացող պանելի ինտեգրում, նոր անձնական կարգավորումներ, «XSS Auditor»-ի անջատում[8]։ | |||
5.0.375 | 2010-05-21 | 533 | 2.1 | Windows Mac Linux |
JavaScript-ը աշխատում է ավելի արդյունավետ, ցանցային դիտարկչի կարգավորումների սինխրոնիզացիա,HTML5 թարմացումներ(Geolocation APIs, App Cache, web sockets, и file drag-and-drop), ինտեգրված Adobe Flash Player[9][10]։ |
6.0.472 | 2010-09-02 | 534.3 | 2.2 | Գործիքների տեսքային փոփոխություններ։ Omnibox հնարավորություն[11] WebM տեսագրության և PDF-ի աջակցում (լռելյայն անջատված է)[12]։ | |
7.0.517 | 2010-10-21 | 534.7 | 2.3.11.22 | Պարունակում է իր մեջ մի շարք ուղղումներ, որոնք ուղղված են ցանցային դիտարկչի աշխատանքի բարելավմանը։ | |
8.0.552 | 2010-12-02 | 534.10 | 2.4.9.19 | Chrome Web Store, նոր ինտեգրված PDF-ֆայլերի կարդացող՝ անվտանգության բարձրացմամբ[13] Նաև ավելացվել է «about: flags» էջը նոր հնարավորությունների թեստավորման համար։ | |
9.0.597 | 2011-02-03 | 534.13 | 2.5.9.6 | WebGL-ի հնարավորությունը ինքնաբար միացված է, Chrome Instant-ի միացման հնարավորություն կարգավորումների էջի միջոցով[14], WebP հնարավորություն[15], մի շարք հնարավորություններ ինչպիսիք են՝ Google Native Client, CRX-less Web Apps, Web Page Prerendering, Experimental Extension APIs, Disable hyperlink auditing | |
10.0.648 | 2011-03-08 | 534.16 | 3.0.12.30 | Google Cloud Print-ի միացման հնարավորություն[16] | |
11.0.696 | 2011-04-27 | 534.24 | 3.1.8.16 | HTML5 API հնարավորություն խոսքի ինտեգրման համար։ Նոր պատկերանիշ | |
12.0.742 | 2011-06-07 | 534.30 | 3.2.10.21 | 3D CSS ապարատային արագացուցիչ։ Անվտանգության բարձրացում։ թխուկների ջնջման հնարավորություն | |
13.0.782 | 2011-08-02 | 535.1 | 3.3.10.30 | Google Instant Pages ավելացումներ | |
14.0.835 | 2011-09-16 | 3.4.14.21 | Թարգմանման լողացող պանելի և գաղտնաբառերի հիշումը առաջարկող պանելի գույնը կապույտից փոխվում է մոխրագույնի | ||
15.0.874 | 2011-10-25 | 535.2 | 3.5.10.22 | Տպման արագ նայում։ Այլ կարևոր փոփոխություններ[17]։ | |
16.0.912 | 2011-12-13 | 535.7 | 3.6.6.11 | Մի քանի հաշիվների աջակցման հնարավորությունն ինքնաբար միացած է[18]։ | |
17.0.963 | 2012-01-05 | 535.11 | 3.7.12.12 | Օգտագործողի զգուշացում ֆայլի բեռնման ժամանակ անտեսանելի (ծպտյալ) էջը փակելիս։ SVG ֆայլերի բացման հետ կապված լավացումներ | |
18.0.1003 | 2012-01-11 | 535.16 | 3.8.4.1 | Լողացող պատուհանների հետ կապված մի շարք փոփոխություններ | |
Գուգլ Քրոմի նպատակն է իր ցանցային դիտարկիչը դարձնել ավելի անվտանգ, արագ և հաստատուն։ 2009 թ. հունիսի 9-ին Գուգլ Քրոմի ստեղծողները տվեցին ոչ պաշտոնական հարցազրույց, որտեղ նշեցին իրենց հետագա ռազմավարությունը, որը կայանում էր ցանցային դիտարկիչը դարձնել առավելագույնս թեթև և արագ ու միևնույն ժամանակ նվազագույն հնարավորություններով ապահովված, իսկ ավելի շատ հնարավորություններ կարելի էր ձեռք բերել բեռնելով հատուկ լայնացումները, որոնք հասանելի են Chrome Web Store համացանցային խանութում։
Google Chrome-ը պարբերաբար թարմացնում է երկու սև ցուցակները (մեկը ֆիշինգի և մեկը չարամիտ ծրագրերի համար) և զգուշացնում է օգտատերերին, երբ նրանք այցելում են դրոշակավորված կայք։ Ծառայությունը հասանելի է նաև ուրիշների կողմից անվճար հանրային API-ի միջոցով, որը կոչվում է Google Safe Browser API:
Chrome-ը վերաբերվում է յուրաքանչյուր ներդիրին որպես առանձին գործընթաց; Այսպիսով, եթե ներդիրը դադարեցվի, ամբողջ բրաուզերը չի տուժի։ Բացի այդ, ամբողջ զննարկիչը աշխատում է ավազատուփում, ուստի չարամիտ ծրագրերը չեն կարող ազդել ձեր համակարգչի վրա, եթե ուղղակիորեն սեղմեք դրա վրա[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.