From Wikipedia, the free encyclopedia
WebKit, վեբ կայքերի ցուցադրման ազատ շարժիչ, որը մշակված է KHTML և KJS գրադարանների կոդերի հիման վրա և օգտագործում է KDE գրաֆիկական միջավայրը։
Տեսակ | browser engine? և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Apple Inc., Google Inc., KDE, Opera Software, Maxthon International Limited, Yandex և ուրիշներ |
Գրված է՝ | C++ |
Պլատֆորմ | բազմապլատֆորմ ծրագրային ապահովում |
Վերջին կայուն տարբերակ | 537.36 |
Արտոնագիր | LGPLv2 / BSD-style |
Հիմք են ծառայել | KHTML? և KJS? |
Սխալնելի հայտման էջ | bugs.webkit.org/describecomponents.cgi?product=WebKit և bugs.webkit.org/buglist.cgi?product=WebKit&resolution=--- |
Կայք | webkit.org |
Ելակոդ | github.com/WebKit/WebKit |
WebKit Վիքիպահեստում |
Ընթացիկ կոդը բաց է LGPL արտոնագրի պայմանով, որը նշանակում է բաղադրիչներից յուրաքանչյուրը կամ ամբողջությամբ բոլորը, անփոփոխ կամ փոփոխված վիճակում, կարելի է օգտագործել ցանկացած նշանակության պրոյեկտներում (այդ թվում կոմերցիոն) միայն մեկ պայմանով․ Գրադարանը կամ նրա արտադրանքը պետք է հրապարակվի բաց ընթացիկ կոդով և LGPL արտոնագրի պայմանով։
2000 թվականի նոյեմբերին Apple֊ի կայքի «պահանջվում է» բաժնում հայտնվեցին թափուր աշխատատեղերի մի քանի հայտարարություններ։ Փնտրվող մասնագետներից պահանջվում էր ինտերնետ տեխնոլոգիաների լավ իմացություն, վեբ շարժիչների հետ աշխատանքի փորձ և նմանօրինակ որակներ։
2003 թվականի հունվարին Macworld Expo-ում Սթիվ Ջոբսը ներկայացրեց Սաֆարի դիտարկիչը, որը մշակված էր WebKit֊ի հիմքի վրա։ 2008 թվականին Epiphany վեբ դիտարկչի մշակողների խումբը GNOME միջավայրի համար հայտարարեց[1], որ պատրաստվում են իրենց դիտարկչում օգտագործել բացառապես WebKit շարժիչը՝ հրաժարվելով Mozilla Foundation-ի ստեղծած Gecko-ից։
2008 սեպտեմբերի 2-ին Գուգլ ընկերությունը հայտարարեց WebKit շարժիչի հիմքի վրա սեփական Google Chrome դիտարկիչի ստեղծման մասին։ Սկզբնապես Chrome-ը թողարկվեց Microsoft Windows-ի համար, հետագայում թողարկվեցին տարբերակներ GNU և Mac OS X օպերացիոն համակարգերի համար։
2010 թվականի մայիսին Apple Inc.-ը դիմեց ԱՄՆ-ի պատկան մարմիններին WebKit ապրանքանիշը գրանցելու համար[2]։
2013 թվականի փետրվարի 13-ին մշակողներին միացավ Opera Software-ը[3]։
2013 թվականի ապրիլին Google֊ը և Opera Software֊ը հայտնեցին Blink շարժիչին անցնելու մասին։ Նույն թվականին Qt-ն նույնպես անցավ Blink շարժիչին[4]։
Document Object Model (DOM)֊ի ցուցադրումը և գրադարանը HTML֊ի և SVG֊ի համար։
JavaScriptCore֊ը JavaScript֊ի շարժիչ է։ Այստեղ է գտնվում նաև WTF (Web Template Framework) գրադարանը, որը ներկայացնում է WebKit-ի ընդհանուր նշանակության օժանդակ ֆունկցիաներ։ JavaScriptCore-ը բազմապլատֆորմ է և կարող է օգտագործվել WebKit֊ի մյուս բաղադրիչներից անկախ։
WebKit֊ի նոր տարբերակներում Apple֊ը JavaScriptCore֊ը փոխարինում է ավելի ժամանակակից և արագ SquirrelFish֊ով։
Սխալների վրիպազերծող (debugger), որը մտնում է WebKit հավաքածուի մեջ։