Բենգալերեն, կամ բենգալի (բենգալերեն՝ বাংলা Bāṇlā), բենգալացիների լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղին։ Տարածված է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում և Բանգլադեշում։

Արագ փաստեր Բենգալերեն বাংলা, Տեսակ ...
Բենգալերեն
বাংলা
Thumb
Բենգալերենի գրերը
Տեսակբնական լեզու և կենդանի լեզու
Ենթադասբենգալա-ասսամական լեզուներ
ԵրկրներԲանգլադեշ Բանգլադեշ
Հնդկաստան Հնդկաստան
ՇրջաններԲենգալիա
Պաշտոնական կարգավիճակԲանգլադեշ Բանգլադեշ
Հնդկաստան Հնդկաստան
Խոսողների քանակ300 000 000 մարդ (2019)[1]
Վերահսկող կազմակերպությունԲանգլա ակադեմիա և Paschimbanga Bangla Akademi?
Լեզվակիրների թիվը250 մլն․
Ռեյտինգ6
Գրերի համակարգբենգալյան գիր և Bengali Braille?
IETFbn
ԳՕՍՏ 7.75–97բեն 100
ISO 639-1bn
ISO 639-2ben
ISO 639-3ben

Thumb
Բենգալիի տարածվածությունը

Thumb
Բենգալերենը եւ Բանգլադեշի մյուս լեզուները
 Bengali language Վիքիպահեստում
Փակել

Խոսողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 250 միլիոն, որի շնորհիվ այն համարվում է աշխարհում 6-րդ ամենախոսվող լեզուն։

Բենգալարենում օգտագործվում է բենգալական այբուբենը։ Առաջացել է սանսկրիտից։

Աշխարհագրական տարածում և կարգավիճակ

Բենգալերենը պատմականորեն տարածված է հարավային Ասիայի հյուսիսարևելյան մասում՝ Բենգալիա անվամբ հայտնի շրջանում։ Այն Բանգլադեշի պաշտոնական լեզուն է, ինչպես նաև Հնդկաստանի 23 պաշտոնական լեզուներից մեկը։ Հնդկական մարզերի շրջանում լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի Արևմտյան Բենգալիայում, որտեղ այդ լեզվով խոսողները կազմում են մարզի բնակչության 85%-ը, և Տրիպուրում, որտեղ այդպիսիների քանակը կազմում է 67%։ Խոսողների հիմնական մասն ապրում է Ասսամ մարզում՝ մարզի բնակչության 28%-ը, Անդամանյան և Նիկոբարյան կղզիներում` 26%, Ջարկհանդում` մոտ 10%, Արունաչալ-Փրադեշում և Միզորամում` ավելի քան 9%, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ու արևմտյան երկրներում` ներգաղթածների շնորհիվ։ Բենգալերենը մոլորակի վրա ապրող ավելի քան 200 մլն. մարդկանց համար մայրենի լեզու է և խոսողների քանակով աշխարհում 6-րդն է։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.