MPEG-4 Part 14 կամ MP4՝ պաշտոնապես հայտնի ինչպես ISO/IEC 14496-14:2003, MPEG-4 ստանդարտի մաս հանդիսացող մեդիակոնտեյների ֆորմատ է։ Օգտագործվում է MPEG-ի մասնագետների խմբով որոշված թվային տեսա և ձայնային հոսքերի, ուղեկցվող տեքստերի, մետատվյալների և պոստերների փաթեթավորման համար։ Ինչպես ժամանակակից մեդիակոնտեյներների մեծ մասը, MPEG-4 Part 14-ը նախատեսում է Համացանցով հոսքային հաղորդման իրագործման հնարավորություն, նիշքին լրացուցիչ հաղորդվում են տեղեկության հաղորդման համար անհրաժեշտ մետատվյալներ։ Կոնտեյները թույլ է տալիս փաթեթավորել մի քանի ձայնային և տեսահոսքեր, ինչպես նաև ուղեկցվող տեքստեր[1][2][3][4][5]։
MPEG-4 Part 14 | |
---|---|
Ընդլայնում | .mp4 |
MIME | audio/mp4 և video/mp4 |
Մշակող | ISO |
Ֆորմատի տեսակ | մեդիայի պարունակիչ և մուլտիմեդիա քոնթեյներ |
Մասն է | MPEG-4? |
Հիմք | ISO բազայի վրա մեդիա ֆայլ |
ISO | 14496 |
Տվյալների ֆորմատներ
MPEG-4 Part 14 կոնտեյներն ընդունում է տվյալների հետևյալ ֆորմատները.
- տեսահոսքեր` H.264/MPEG-4 Part 10, MPEG-4 Part 2, H.262/MPEG-2 Part 2, H.261/MPEG-1 Part 2,
- ձայնային հոսքեր` MPEG-4 Part 3, MPEG-2 Part 7, MPEG-1 Audio Layer III, MPEG-1 Audio Layer II, MPEG-1 Audio Layer I,
- տեքստային ուղեկցում` MPEG-4 Part 17,
- անփոփոխ պատկերներ` JPEG, PNG:
Ներկայումս ամենաշատ կիրառություն է ստացել H.264/MPEG-4 Part 10 և Advanced Audio Coding-ի կապը, քանի որ շատ նվագարկիչներ ունեն այդ հոսքերի ապակոդավորման սարքային հնարավորություններ։
Ոչ պաշտոնական ընդլայնումներ
Apple ընկերությունն ակտիվորեն օգտագործում է MP4 կոնտեյները, բայց օգտագործում է իր սեփական, ստանդարտով չնախատեսված նիշքերի (ֆայլ) ընդլայնումներ.
- m4a` AAC կամ ALAC ֆորմատում հոսք պարունակող ձայնային նիշք։ Կարող է վերնանվանվել .mp4,
- m4v` ձայնային և տեսահոսքեր պարունակող նիշք։ Կարող է վերնանվանվել .mp4,
- m4b` էջանշան ընդունող AAC նիշք։ Օգտագործվում է աուդիոգրքերի համար, օգտագործվում է Apple iTunes Store նման օնլայն խանութների համար։
- m4p` պաշտպանված AAC նիշք։ Օգտագործվում է Apple iTunes Storeի նման օնլայն խանութներից երաժշտության օրինական բեռնման ժամանակ նիշքը պատճենումից պաշտպանելու համար։
- m4r` Apple iPhone-ում օգտագործվող հեռախոսազանգի նիշք։
Մետատվյալներ
MP4 նիշքերը կարող են պարունակել ստանդարտով որոշված մետատվյալներ, ինչպես նիշքի ստեղծման ժամանակը, տևողությունը, հոսքի լեզվային կոդը, ալբոմի անվանումը, ստեղծագործության իրավական կարգավիճակը և այլն։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.