Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Յոգա (սանսկրիտ՝ योग, կապ), ֆիզիկական, մտավոր և հոգևոր հմտությունների ու գիտակարգերի խումբ, որն առաջացել է անտիկ Հնդկաստանում։ Հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում[1][2][3] առկա է յոգայի դպրոցների հմտությունների և նպատակների մեծ բազմազանություն[4]։ Յոգայի ամենատարածված տեսակներից են հաթհա յոգան և ռաջա յոգան[5]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Ենթադրվում է, որ յոգայի առաջացումը թվագրվում է նախավեդյան հնդկական ավանդույթներով։ Այս մասին նշված է Ռիգվեդայում[նշում 1], բայց հավանաբար զարգացում է ապրել մ․թ․ա․ վեցերորդ և հինգերորդ դարերում[7] անտիկ Հնդկաստանի ասկետիկ ու սրամանա շարժումներում[8][նշում 2]։ Յոգայի հմտությունները նկարագրող հնագույն տեքստերի ժամանակագրությունը պարզ չէ՝ բազմազանորեն վերագրվելով հինդու Ուպանիշադներին[9]։ Պատանջալիի Յոգա սուտրաները թվագրվում են մ․թ․ սկսած առաջին հազարամյակի առաջին կեսով[10][11], բայց միայն 20-րդ դարում դրանք ճանաչում գտան Արևմուտքում։[12] Հաթհա յոգայի տեքստերը ի հայտ են եկել մոտ 11-րդ դարում տանտրիկ յոգայում[13][14]։
Յոգայի գուրուները (ուսուցիչներ) հետագայում յոգան Հնդկաստանից ներմուծել են Արևմուտք[15]՝ հետևելով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Սվամի Վիվեկանանդայի հաջողությանը[15]։ 1980-ականններին Արևմտյան աշխարհում յոգան հայտնի է դառնում որպես ֆիզիկական վարժությունների համակարգ[14]։ Հնդկական ավանդության մեջ, սակայն, յոգան ավելին է, քան ֆիզիկական վարժությունը․ այն ունի ներհայեցողական ու հոգևոր բնույթ[16]։ Հինդուիզմի 6 հիմնական ուղղափառ դպրոցներից մեկը նույնպես կոչվում է յոգա, որն ունի իր սեփական տեսությունն ու մետաֆիզիկան և սերտորեն կապված է Հինդու Սամխյա փիլիսոփայության հետ[17]։
Մի շարք ուսումնասիրություններ փորձել են որոշել յոգայի արդյունավետությունը որպես լրացուցիչ միջամտություն քաղցկեղի, շիզոֆրենիայի, ասթմայի և սրտի հիվանդությունների համար[18][19]։ Այսպիսի ուսումնասիրությունների արդյունքները խառն են ու ոչ վերջնական[18][19]։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին յոգան ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն[20]։
Սանսկրիտերենում յոգա բառը ծագում է յուջ արմատից, որը նշանակում է ավելացնել, միացնել, միավորել, կցել՝ իրենց ամենասովորական իմաստներով։ Եզներին ու ձիերին միացնելու/լծելու փոխաբերական իմաստներից սկսած (cf. English yoke and Latin iugum/jugum) այս բառը ձեռք է բերել ավելի լայն նշանակություններ, ինչպիսիք են աշխատանք, կիրառում, օգտագործում, ներկայացում(համեմատե՛լ լծել բառի փոխաբերական իմաստները կիրառության մեջ դնելու հետ)։ Այս բառի իմաստի հետագա բոլոր զարգացումները կապված են հետվեդյան ժամանակաշրջանի հետ։ Հնդկական էպիկական պոեզիայում ևս հանդիպում են ավելի առօրյա-խոսակցական բառեր, ինչպիսիք են ջանք, եռանդ, ջանասիրություն[21]։
Սանսկրիտերենում կան շատ բաղադրյալ բառեր, որոնք պարունակում են յոգա արմատը։ Յոգան կարող է ընդունել այնպիսի իմաստներ, ինչպիսիք են կապ, հաղորդակցություն, միություն, մեթոդ, կիրառում, ավելացում, ներկայացում։ Ավելի պարզ բառերով՝ յոգա նաև նշանակում է «համակցված»։ Օրինակ՝ գունայոգան նշանակում է «կապ լարի հետ»; չակրայոգան ունի «ճախարակի միջոցով փաթաթանի կամ նպանատիպ միջոցների կիրառման (ազդրերի տեղահանության դեպքում)» բժշկական իմաստ; չանդրայոգան ունի «համաստեղության հետ Լուսնի կապի» աստղագիտական իմաստ; պումյոգան «մարդու հետ կապը կամ հարաբերությունը» արտահայտող քերականական եզրույթ է, և այլն։ Այսպիսով՝ բհակտիյոգան միաստվածային Բհակտի շարժման մեջ նշանակում է «անձնվեր կապվածություն»։ Կրիյայոգա եզրույթն ունի քերականական իմաստ՝ նշանակելով «կապ բայի հետ»։ Սակայն նույն բառաբարդումը արտահայտում է նաև տեխնիկական իմաստ Յոգա Սուտրաների(2.1) մեջ՝ բնութագրելով փիլիսոփայության գործնական կողմերը, այն է՝ «բարձրագույն միություն»՝ շնորհիվ ամենօրյա կյանքի պարտականությունների կատարման[22]։
Ըստ Պանինիի՝ մ․թ․ա․ 6-րդ դարի սանսկրիտ քերականագետ, յոգա տերմինը կարող է ածանցված լինել երկու արմատներից, յուջիր յոգա(միացնել) կամ յուջ սամադհաու(կենտրոնանալ)։ Պատանջալիի Յոգա Սուտրաների համատեքստում յուջ սամադհաու(կենտրոնանալ) արմատը ավանդական մեկնաբանների կողմից համարվում է ճիշտ ստուգաբանություն[23]։ Համաձայն Պանինիի՝ Վյասան, ով առաջինն է մեկնաբանել Յոգա Սուտրաները[24], պնդում է, որ յոգա նշանակում է սամադհի (ուշադրության կենտրոնացում)[25]։
Համաձայն դասգուպտայի՝ յոգա եզրույթը հնարավոր է ածանցված լինել երկու արմատներից՝ յուջիր յոգա(միացնել) կամ յուջ սամադհաու(կենտրոնանալ)[26]։ Մեկը, ով զբաղվում է յոգայով կամ մեծ նվիրվածությամբ հետևում է դրա փիլիսոփայությանը, կոչվում է յոգի (կարող է օգտագործվել թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար) կամ յոգինի (ավանդաբար վերաբերում է կնոջը)[27]։
Յոգայի վերջնական նպատակը մոկշան է (ազատագրում)՝ չնայած ճշգրիտ սահմանումը, թե այն ինչ ձև կընդունի, կախված է փիլիսոփայական ու աստվածաբանական համակարգից, որի հետ այն կապված է։
Ըստ Ջակոբսենի՝ «Յոգան ունի հինգ հիմնական իմաստ[28].
Ըստ Դավիդ Ջորդոն Վայթի՝ մեր թվարկության 5-րդ դարից սկսած, յոգայի հիմնական սկզբունքները քիչ թե շատ տեղային բնույթ էին կրում, և այս սկզբունքների տարբերակները ժամանակի ընթացքում տարբեր ձևերով են զարգացել[29]․
Վայթը պարզաբանում է, որ վերջին սկզբունքը կապված է «յոգի հմտության» առասպելական նպատակների հետ, քանի որ դրանք առկա են եղել Հարավային Ասիայի տարբեր Հինդու, բուդդիստական Ջեյն փիլիսոփայական դպրոցների մտածողության ու հմտությունների մեջ, սկսած մեր թվարկության սկզբից[35]։
Յոգա եզրույթը կիրառվել է տարբեր պրակտիկաներում ու մեթոդներում, այդ թվում ջայնիստական և բուդդիստական պրակտիկաներում։ Հինդուիզմում այն ընդգրկում է Ջնանա յոգան, Բհակտի յոգան, Կարմա յոգան, Լայա յոգան և Հաթհա յոգան։
Այսպես կոչված Ռաջա յոգան վերաբերում է Աշտանգա յոգային՝ յոթ աստիճանները, որոնցում անհրաժեշտ է հմտանալ՝ հասնելու սամադհիին, ինչպես որ նկարագրված է Պատանջալիի Յոգա սուտրաների մեջ[36]։ Ռաջա յոգա եզրույթը սկզբնապես վերաբերում էր յոգայի վերջնական նպատակին, որ սովորաբար սամադհիին[37] է , բայց Վիվեկանանդայի կողմից հայտնի է դարձել որպես Աշտանգա յոգայի համար ընդհանուր անուն[38]։
Հինդուիզմում յոգան համարվում է փիլիսոփայական դպրոց[39]։Այս համատեքստում յոգան հինդուիզմի վեց աստիկա դպրոցներից մեկն է(նրանցից, որոնք ընդունում են Վեդաները՝ որպես գիտելիքի աղբյուր)[40][41]։
Նաեկանանդայի ազդեցության շնորհիվ Պատանջալիի Յոգա Սուտրաները այժմ համարվում են դասական յոգայի հիմնաքար ձեռագրերը` կարգավիճակ, որը ձեռք բերվեց միայն 20-րդ դարում[38]։ Նախքան 20-րդ դարը ուրիշ աշխատանքներ, ինչպես Բհագավադ Գիտան և Յոգա Վասիստհան[38], համարվում էին ամենակենտրոնական աշխատություննեը, մինչդեռ Տանտրիկ Յոգան ու Հաթհա Յոգան գերակշռում էին Աշտանգա Յոգայում[38]։
Յոգան, ինչպես նկարագրված է Պատանջալիի Յոգա Սուտրաների մեջ, վերաբերում է Աշտանգա յոգային[38]։ Պատանջալիի Յոգա Սուտրաները համարվում է Հինդու փիլիսոփայության Յոգա դպրոցի կենտրոնական տեքստը[43]։ Դրան հաճախ անվանում են «Ռաջա յոգա», «արքաների յոգա»՝ արտահայտություն, որը սկզբնապես վերաբերում էր յոգայի վերջնական, արքայական նպատակին, որը սովորաբար կոչվում է սամադհի[37], բայց Վիվեկանանդայի կողմից հայտնի դարձավ Աշտանգա յոգա անունով[38]։
Աշտանգա յոգան ներառում է իմացաբանությունը, մետաֆիզիկան, էթիկական պրակտիկաները, համակարգային վարժությունները և ինքնազարգացման մեթոդները՝ մարմնի, մտքի և հոգու համար[44]։ Իմացաբանությունը (պրամանաս) նույնանում է Սամկհյա դպրոցի հետ։ Երկուսն էլ ընդունում են գիտելիքի հասնելու 3 հուսալի միջոցները՝ ընկալում(պրատյակսա, զգայական ուղղակի դիտարկումներ), եզրակացություն(անումանա) և հավաստի փորձագետների վկայություն(սաբդա, ագամա)։ Այս երկու ուղղահավատ դպրոցներն էլ խիստ դուալիստական (երկակի) են։ Ի տարբերություն հինդուիզմի Սամկհյա դպրոցին, որը հետևում է ոչ թեիստական/աթեիստական ռացիոնալիստական մոտեցմանը[45][46], հինդուիզմի Յոգա դպրոցը ընդունում է «անձնական, սակայն էականորեն իներտ աստծո» կամ «անձնական աստծո»[47][48] գաղափարը։ Իմացաբանության և մետաֆիզիկական հիմքերի հետ միասին Հինդու փիլիսոփայության Յոգա դպրոցը ներառում է բարոյական պատվիրաններ (յամաս ու նիյամաս) և ինքնաճանաչողական կենսաձև, որը կենտրոնացած է՝ կատարյալ դարձնելու անձը ֆիզիկապես, մտածողության առումով և հոգեպես՝ հետևելով կայվալյա(ազատականացած, միասնականացված, գոյության գոհունակության վիճակ) դառնալու վերջնական նպատակին[44][49][50]։
Հաթհա յոգան, այլ կերպ՝ հաթհա վիդյա, յոգայի տեսակ է, որը կենտրոնանում է ֆիզիկական և մտավոր հզորության վրա՝ կառուցելով վարժություններ ու դիրքեր, որոնք հիմնականում նկարագրված են հինդուիզմի երեք գրվածքներում[52][53][54]․
Շատ գիտնականներ Գորակշանաթհի կողմից հեղինակված 11-րդ դարի Գորակշա Սամհիտա գիրքը նույնպես մտցնում են վերոնշյալ ցանկի մեջ[52]։ Գորակշանաթհին է վերագրվում այսօրվա մեր իմացած հաթհա յոգայի հանրայնացումը[56][57][58]։
Վաջրայանա բուդդիզմը, որը հիմնադրվել է հնդիկ Մահասիդդհասի կողմից[59], ունի մի շարք ասանաներ ու պրանայամաներ, ինչպես օրինակ տումմո (սանսկրիտերեն՝ քանդալի)[60] և տրուլ խոր, որը զուգահեռվում է հաթհա յոգային։
Շայվիզմում յոգան օգտագործվում է՝ միավորելու կունդալինին Շիվայի հետ[61]։ Տե՛ս նաև «Տանտրա» ներքևում։
Բուդդիստական մեդիտացիան ընդգրկում է մեդիտացիայի տեխնիկաների մեծ բազմազանություն, որի նպատակն է զարգացնելու զգոնություն, ուշադրության կենտրոնացում, վերերկյա ուժեր, հանգստություն և ներըմբռնում։
Հիմնական տեխնիկաները պահպանվել են հին բուդդիստական գրվածքներում և բազմացվել ու զանազանակերպվել են ուսուցիչ-աշակերտ հաղորդակցության միջոցով։ Բուդդիստները զբաղվում են մեդիտացիայով՝ որպես դեպի Լուսավորություն ու Նիրվանա[նշում 3][նշում 3][նշում 3][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 1][նշում 3][նշում 3][նշում 3][նշում 3][նշում 3] տանող ճանապարհի։ Բուդդիզմի դասական լեզուներում մեդիտացիային ամենամոտիկը գտնվող բառերը բհավանան [նշում 4] ու Ջհանա/դհըանան են։
Ջայնիստական մեդիտացիան Երեք գանձերի հետ միասին համարվել է Ջայնիզմի հոգևորականության կենտրոնական պրակտիկան[62]։ Ջայնիզմում մեդիտացիան նպատակադրվում է ինքնաճանաչողության, փրկության հասնելու, ազատությունը ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ հոգի ունենալու վրա[63]։ Դրա նպատակն է հասնել ու մնալ հոգու մաքրության վիճակում , որը համարվում է մաքուր գիտակցական՝ հեռու ցանկացած կապվածությունից կամ ատելությունից։ Դրանով զբաղվողը ձգտում է լինել պայծառատես(Գյատա-Դրաշտա)։ Ջայնիստական մեդիտացիան ընդհանրապես կարող է դասակարգվել նախընտրելի Դհարմյա Դհյանա ու Շուկլա Դհյանա և ոչ այնքան նախընտրելի Արտտա ու Ռաուդրա Դհյանա խմբերի։
Սամուելը փաստում է, որ տանտրիզմը վիճարկելի հասկացություն է[64]։ Ըստ Սամուելի՝ տանտրա յոգան կարող է բնութագրվել որպես հմտություններ 9-10-րդ դարերի բուդդիստական ու հինդու(սաիվա, շախտի) գրվածքներում, որոնք ընդգրկում էին հատընտիր աստվածային տեսապատկերացումներ՝ օգտագործելով երկրաչափական գծագրեր ու պատկեր(մանդալա), դաժան կին կամ տղամարդ աստվածություններ, ծայրահեղ ծաիսակարգային կենսամակարդակ, չակրաների ու մանտրաների լայնատարած օգտագործում, սեռական մեթոդներ, որոնք բոլորն էլ միտված էին նպաստելու երկարակեցությանը, առողջությանը և ազատությանը[64][65]։
Յոգայի ծագումը քննարկման առարկա է[66]։ Չկա ուրիշ ոչ մի ժամանակագրական համաձայնություն կամ հատուկ ծագում, բացի նրանից, որ յոգան զարգացել է անտիկ Հնդկաստանում։ Ծագումների շուրջ առաջարկված տարբերակների շարքում են Ինդուս Վալեյ քաղաքակրթությունը (մ․թ․ա․ 3300–1900)[67] և նախավեդյան Հնդկաստանի Արևելյան նահանգը[68], Վեդյան ժամանակաշրջանը և սրամանա շարժումը[69]։ Ըստ Գեվին Ֆլուդի՝ շարունակականություն կարող է լինել այսպիսի բազմազան ավանդույթների մեջ․
Այս բաժանումը չափազանց պարզ է, քանի որ անժխտելիորեն շարունակականություն կարող է լինել ժխտելու և վեդյան Բրահմանիզմի մեջ, սակայն ոչբրահմանիստական, Սրամանա ավանդույթների որոշ տարեր ևս մեծ դեր են խաղացել չընդունված կատարելության ձևավորման համար։ [70][նշում 5] |
Յոգայի շուրջ նախափիլիսոփայական ենթադրությունները սկսել են ի հայտ գալ մ․թ․ա․ 500-200 թվականների գրվածքներում։ Մ․թ․ա 200- մ․թ․ 500-ականների ընթացքում կազմավորվեցին հինդուիզմի, բուդդիզմի և ջայնիզմի փիլիսոփայական դպրոցները, և յոգայի փիլիսոփայության համակարգված տեսությունը սկսեց ի հայտ գալ[72]։ Միջին դարերում զարգացան յոգայի շատուշատ առանձին ավանդույթներ։ 19-րդ դարերի կեսերին յոգան, այդ թվում նաև այլ թեմաներ հնդկական փիլիսոփայությունից, հայտնվեցին կրթված արևմտյան հասարակության ուշադրության կենտրոնում։
Հավանաբար, յոգան ունի նախավեդյան տարրեր[67][68]։ Որոշ մարդիկ պնդում են, որ յոգան առաջացել է Ինդուս Վալեյ քաղաքակրթությունում[73]։ Մարշալը[74], Էլիադեն[75] և այլ փիլիսոփաներ առաջ են քաշում այն փաստը, որ Պաշուպատիի ռազմական ուժերը Ինդուս Վալեյ քաղաքակրթության տեղանքում հայտնաբերել են սովորական յոգայի կամ մեդիտացիայի դիրքերով պատկերներ։ Այս մեկնաբանությունը համարվել է գիտական հիմքեր չունեցող և անորոշ Սրինիվասանի[75] վերջին վերլուծության կողմից և հնարավոր է լինի ուսումնասիրության նյութ «հնագիտական գտածոների հետագա փորձերի» համար[76]։
Ըստ Քրանգլի՝ որոշ հետազոտողներ հակված են գծային տեսությանը, որը փորձում է «մեկնաբանել հնդկական ներհայեցողական պրակտիկաների ծագումն ու վաղ զարգացումը՝ որպես արիական ծագումից սկիզբ առած հաջորդական աճ»[77][նշում 6] այնպես, ինչպես հինդուիզմը վկայակոչում է Վեդաներին՝ որպես բոլոր հոգևոր գիտելիքների վերջնական աղբյուր[78][նշում 7]։ Թոմաս ՄքԷվիլեյը հակված է բաղադրյալ մոդելին, ըստ որի՝ նախաարիական յոգայի նախատիպը գոյություն է ունեցել նախավեդյան ժամանակաշրջանում, իսկ դրակ կատարելագործումը սկսել է վեդյան շրջանում[81]։
Վեդաներում նկարագրված ասկետական պրակտիկաները, կենտրոնոցումը և մարմնական կեցվածքները հնարավոր է՝ եղել են նախատիպեր յոգայի համար[82][83]։ Ըստ Ջեոֆրեյ Սամուելի՝ «Թվագրության համար մեր լավագույն վկայություններից կարող ենք ենթադրել, յոգայի պրակտիկաները զարգացել են այն նույն ասկետական շրջաններում, ինչպես վաղ սրամանա շարժումները(բուդդիստներ, ջայնաներ, աջիվիկաներ) հավանաբար մ․թ․ա․ 6-5-րդ դարերում»[8]։
Ըստ Զիմմերի՝ յոգայի փիլիսոփայությունը համարվում է ոչվեդյան համակարգի մաս, համակարգի, որը նաև ընդգրկում է հինդու փիլիսոփայության Սամխյա դպրոցը, ջայնիզմը և բուդդիզմը[68]․ «Ջայնիզմը չի սերում Բրահման-արիական աղբյուրներից, բայց արտացոլում է տիեզերաբանությունը և հյուսիսարևելյան Հնդկաստանի[Բիհար] ավելի մեծ հնություն ունեցող նախաարիական վերնախավի մարդաբանությունը՝ արմատավորված լինելով մետաֆիզիկական հին տեսությունների՝ յոգայի, սանխյայի և բուդդիզմի, հնդկական ոչվեդյան շրջանի ուրիշ համակարգերի հայրենիքներում»[84][նշում 8]։
«Յոգա» բառր արմատի առաջին կիրառումը հանդիպում է Ռիգ Վեդաների(Վեդաների ելակետային տարբերակը) 5.81.1 գովերգում՝ նվիրված առավոտյան ծագող Արև-աստծուն(Սավիտրի), որտեղ այն մեկնաբանվել է որպես «միակցել» կամ «յոգիկորեն վերահսկել»[87][88][նշում 9]
Քերնել Վերների պնդմամբ՝ յոգիստների և յոգայի ավանդույթի մասին ամենավաղ վկայությունները գտնվել են Ռիգվեդայի Կեսինի 10․136 գովերգում[6]։
Ռիգվեդան, սակայն, չի նկարագրում յոգան, և շատ քիչ վկայություններ կան այ մասին, թե ինչ պրակտիկաներ են գոյություն ունեցել[6]։ Պրակտիկաներին տրված վաղ շրջանի հղումները, որոնք հետագայում դարձան յոգայի մաս, արվել են Բրիհադարանյակա Ուպանիշադի՝ Հինդու Ուպանիշադի սկզբական տարբերակի մեջ[նշում 10]։ Օրինակ՝ պրանայամա պրակտիկան(գիտակցականորեն կարգավորում է շնչառությունը) հիշատակված է Բրիհադարանյակա Ուպանիշադի 1․5․23 գովերգում (մ․թ․ա․ 900 թվական), իսկ պրատյահարա պրակտիկան(կենտրոնացնելով մարդու բոլոր զգայությունները իր վրա) նշված է Չանդոգյա Ուպանիշադի 8․15 գովերգում(մ․թ․ա․ 800-700)[91][նշում 11]։
Վեդյան քուրմերի կողմից յաջնա (զոհաբերություն) իրականացնելու համար կիրառվող ասկետական պրակտիկաները(տապաս), կենտրոնացումը և մարմնի կեցվածքները հնարավոր է՝ նախատիպ են եղել յոգայի համար[նշում 12]։ Վրատյան (Աթհարվավեդայում հիշատակված ասկետական խումբ) մեծ կարևորություն էր տալիս մարմնի կեցվածքներին, որոնք հնարավոր է՝ վերաճել են յոգիկ ասանաների[83]։ Հին մեջ նույնպես կան այլ ասկետական խմբերի՝ մունիների, կեսինների, վրատյաների մասին մեջբերումներ[94]։ Շնչառությունը և կենսական էներգիաները վերահասկելու մեթոդները նշված են Բրահմանաների (Վեդյան ժողովածուի գրվածքներ, մ․թ․ա․ 1000-800) և Աթհարվավեդայի մեջ[83][95]։ Ռիգ Վեդայի Նասադիյա Սուկտան ներկայացնում է վաղ դիտողական-ներհայեցողական ավանդույթները[նշում 13]։
Յոգա հասկացությունը սկսում է երևան գալ մ․թ․ա․ 500-200 թվականների գրվածքներում՝ Պալի Քանոն, միջին Ուպանիշադներ, Բհագավադ Գիտա և Մահաբհարաթայի Շանտի Պարվա[98][նշում 14]։
«Յոգա» եզրույթի մեզ հայտնի առաջին կիրառումը(նույն իմաստով, ինչպես որ մեր օրերում) Կաթհա Ուպանիշադում է[75][101]՝ հավանաբար շարադրված մ․թ․ա 5-3-րդ դարերում[102][103], որտեղ այն սահմանվում է որպես զգայարանների կայուն վերահսկողություն, որն ուղեկցվում է ուղեղի աշխատանքի դադարեցմամբ՝ հանգեցնելով գերագույն վիճակի[94][նշում 15]։ Կաթհա Ուպանիշադը Ուպանիշադների մոնիզմը կապում է սամխյա և յոգա հասկացությունների հետ։ Այն սահմանում է գոյության տարբեր մակարդակներ՝ ըստ կենտրոնական Աթման էությանը մոտ գտնվելուն։ Յոգան, ուստի, դիտարկվում է որպես մարմանավորման գործընթաց կամ գիտակցության վերելք[105][106]։ Այն համարվում է յոգայի հմինարարր սկզբունքները վեր հանող ամենավաղ աշխատությունը։ Վայթը պնդում է․
The earliest extant systematic account of yoga and a bridge from the earlier Vedic uses of the term is found in the Hindu Katha Upanisad (Ku), a scripture dating from about the third century BCE[…] [I]t describes the hierarchy of mind-body constituents—the senses, mind, intellect, etc.—that comprise the foundational categories of Sāmkhya philosophy, whose metaphysical system grounds the yoga of the Yogasutras, Bhagavad Gita, and other texts and schools (Ku3.10–11; 6.7–8).[107] |
Շվետաշվետարա Ուպանիշադի 2-րդ գրքի գովերգները՝ մեկ այլ մ․թ․ա․ առաջին հազարամյակի վերջի գրվածք, նկարագրում են մի ընթացակարգ, որում մարմինը ուղղաձիգ կեցվածքով է, շնչառությունը՝ սահմանափակված, միտքը՝ մեդիտիվորեն կենտրոնացած, նախընտրաբար քարանձավում կամ պարզ, հասարակ տեղում՝ լռոթյան մեջ կամ նրբորեն հոսող ջրի ափին, անաղմուկ և առանց ուժեղ քամիների[106][108]։
Մայտրայանիյա Ուպանիշադը՝ հավանաբար Կաթհայից և Շվետաշվատարա Ուպանիշադներից ավելի ուշ, բայց նախքան Պանջալիի Յոգա Սուտրաները շարադրված , նկարագրում է վեցանգամյա յոգայի մեթոդը՝ շնչառության կառավարում(պրանայամա), զգայարանների ինքնադիտողական դադարեցում(պրատյահարա), մեդիտացիա(դհյանա), մտքի կենտրոնացում(դհարանա), փիլիսոփայական հարցադրում/ստեղծագործական հիմնավորում(տարկա) և խորասուզվածություն/ուժեղ հոգևոր միություն(սամադհի)[75][106][109]։
Ի լրացում վերոնշյալ Հիմնական Ուպանիշադներում յոգայի քննարկմանը՝ քսան Յոգա Ուպանիշադները, ներառյալ մ․թ․ 1-ին ու 2-րդ հազարամյակներում շարադրված Յոգա Վասիսթհան, քննարկում են յոգայի մեթոդները[110][111]։
Յոգայի մասին քննարկվում է հինդու փիլիսոփայության հիմնարար հին Սուտրաներում։ Հինդուիզմի Վայշեշիկա դպրոցի Վայսեսիկա Սուտրան, որի շարադրանքը թվագրվում է մ․թ․ա 6-2-րդ դարերով, քննարկում է յոգան[112][113][նշում 16]։ Ըստ Յոհաննես Բրոնխորստի՝ վաղ հինդուիզմի ու բուդդիզմի շուրջ իր ուսումնասիրություններով հայտնի հնդկագետի և Լոզանի համալսարանի պրոֆեսորի, Վայսեսիկա Սուտրան նկարագրում է յոգան՝ որպես «մի վիճակ, որտեղ միտքը բնակվում է միայն հոգում և, ուստի, ոչ թե զգայարաններում»[115]։ Վերջինս համարժեք է պրատյահարային կամ զգայարանների մթագնեցմանը, և հին Սուտրան պնդում է, որ սա հանգեցնում է սուկհայի(երջանկության) բացակայության ու դուկկհայի(տառապանքի), այնուհետև նկարագրում է յոգիկ մեդիտացիայի հավելյալ քայլերը հոգևոր ազատություն տանող ճանապարհին[115]։
Նույն ձևով, Բրահմա սուտրաները՝ Հինդուիզմի Վեդանտա դպրոցի գլխավոր գիրքը, քննության է առնում յոգան իր 2․1․3, 2․1․223 և այլ սուտրաներում[116]։ Ենթադրվում է, որ Բրահմա սուտրաները եղել են ամբողջական մ․թ․ա 450-մ․թ․ 200 ընթացքում[117][118], և այդ սուտրաները փաստում են, որ յոգան միջոց է հասնելու «մարմնի թափանցիկության» և ձեռք բերելու այլ ուժեր[116]։ Նյայա սուտրաները՝ Նյայա դպրոցի գլխավոր գիրքը, որի շարադրանքը գնահատվում է մ․թ․ա․ 6- մ․թ․ 2-րդ դարերով[119][120], ուսումնասիրում է յոգան 4․2․38-50 սուտրաներում։ Նյայա դպրոցի հին գրվածքները անդրադարծ է կատարում յոգայի էթիկային, դհյանային (մեդիտացիա), սամադհիին և ուրիշ այլ բաների հետ մեկտեղ նշում, որ բանավեճն ու փիլիսոփայությունը յոգայի ձևեր են[121][122][123]։
Մ․թ․ա․ 4-րդ դարում Ալեքսանդր Մեծը Հնդկաստան հասնում է Հնդկաստան։ Իր բանակի կազմում նա իր հետ վերցրել էր հույն գիտնականների, որոնք հետո իրենց հուշագրություններում պատմում են իրենց տեսած մարդկանց, սովորույթների և աշխարհագրության մասին։ Ալեքսանդրի ընկեր-ուղեկիցներից մեկը Օնեսիկրիտուսն էր(մեջբերված է Ստրաբոնի կողմից Գիրք 15, Բաժին 63-65-ում), ով նկարագրել է Հնդկաստանի յոգիստներին[124]։ Օնեսիկրիտուսը պնդում է, այդ հնդիկ յոգիստները(Մանդանիս) հմտացած էին «անջատվելու» գործում և «տարբեր կեցվածքներում՝ անշարժ կանգնած, նստած, մերկ պառկած[125]»։
Օնեսիկրիտուսը բացի այդ անդրադառնում է իր գործընկեր Կալանուսին՝ փորձելով հանդիպել նրան, ով սկզբում մերժեց ընդունելությունը, բայց ավելի ուշ հրավիրեց նրան, որովհետև նա ուղարկված էր «իմաստության ու փիլիսոփայության գաղափարակիր արքայի» կողմից[125]։ Օնեսիկրիտուսը և Կալանուսը սովորել են, որ յոգիստները կյանքի ամենամեծ ուսմունք են համարում «հոգին ոչ միայն ցավից, այլ նաև հաճույքից ազատելը», որ «մարդը աշխատանքով մարզում է իր մարմինը՝ իր մտքերը ուժեղացնելու համար», որ «համեստ սննդի մեջ ամոթ բան չկա» և որ «ապրելու համար ամենալավ տեղը հագուստի կամ անհրաժեշտության իրերի աղքատիկ պաշարով վայրն է»[124][125]։ Այս սկզբունքները շատ կարևոր են յոգայի հոգևոր կողմի պատմության համար[124]։ Ըստ Չարլզ Ռոքվել Լանմանի[124]՝ այն կարող է արտացոլել հինդու Պատանջալիիի և բուդդիստ Բուդդհագհոսայի աշխատանքներում համապատասխանաբար «չխանգարված հանգստություն» և «հավասարակշռության միջոցով գիտակցության սևեռունություն» արտահայտությունների հնագույն արմատները, ինչպես նաև հետագայում հինդուիզմում ու բուդդիզմում նկարագրված Ապարիգրահայի(սեփականամոլության ու ցանկասիրության բացակայություն, համեստ ապրելակերպ) ու ասկետիզմի սկզբունքները։
Վերները պնդում է, որ «Բուդդան իր [Յոգա] համակարգի հիմնադիրն էր, չնայած այն բանին, որ նա օգտվել է իր ժամանակների յոգայի ուսուցիչների մոտ ձեռք բերած հմտություններից ու փորձից»[126]։ Նա նշում է[127]․
But it is only with Buddhism itself as expounded in the Pali Canon that we can speak about a systematic and comprehensive or even integral school of Yoga practice, which is thus the first and oldest to have been preserved for us in its entirety.[127] |
Յոգայի հետ կապված այս Պալի Քանոնների ամբողջացման ժամանակագրությունը , սակայն, հստակ չէ ճիշտ հինդու գրվածքների նման[128][129]։ Հնագույն շրջանի հայտնի բուդդիստական աղբյուրները, ինչպես օրինակ Մաջջհիմա Նիկայա, նշում են մեդիտացիան, մինչդեռ Անգուտտարա Նիկայան նկարագրում է ջհայիններին(մեդիտացիայով զբաղվողներին), որոնք նման են մունիների, կեսինների և մեդիտացիայով զբաղվող ասկետների վաղ հինդու նկարագրություններին[130], սակայն այս մեդիտացիա-պրակտիկաները այս գրվածքներում յոգա չէին կոչվում[131]։ Բուդդայական գրականության մեջ յոգայի մասին հայտնի ամենավաղ հատուկ քննարկումներն այնպես, ինչպես հասկացվում է ժամանակակից համատեքստում, վերագրվում են բուդդիստական Յոգաքարա դպրոցի մ․թ․ 3-4-րդ դարերի և Բուդդհագոսայի Վիսուդդհիմագգայի 4-5-րդ դարերի սուրբ գրքերին[131]։
Բուդդիստական դպրոցից առաջ գոյություն ունեցող յագա համակարգ է Ջայն յոգան։ Բայց քանի որ ջայնիստական աղբյուրները թվագրվում են բուդդիստականից հետո, դժվար է տարբերություն մտցնել ջայնիստական դպրոցի բնույթի ու այլ դպրոցներից ածանցված տարրերի մեջ[127]։ Ուպանիշադնորում ու որոշ Պալի Կանոններում վկայակոչված ժամանակավոր յոգայի համակարգրերի մեծամասնությունը վերացել է ժամանակի ընթացքում[132][133][նշում 17]։
Վաղ շրջանի բուդդիստական գրվածքները նկարագրում են մեդիտացիայի հմտություններն ու վիճակները, որոնցից որոշները Բուդդան փոխառել էր սրամանայի ավանդույթներից[135][136]։ Պալի կանոնը բաղկացած է երեք հատվածներից, որոնցում Բուդդան նկարագրում է լեզում քիմքին հպելը՝ քաղցը կամ մտածոցությունը կառավարելու՝ կախված ընթացքից։ Սակայն, լեզվի՝ ըմպանի վերին մասում տեղադրելու մասին չկա ոչ մի նշում, ինչպես ճշգրիտ Կհեչարի մուդրայում։ Բուդդան այս դիրքն ընդունում էր այնտեղ, որտեղ ճնշումը կրունկներով գործադրվում էր պերինեյի(տեղակայված է սրբանի ու շնչափողի միջև) վրա, որը նման է Կունդալինին խթանելու համար օգտագործվող ժամանակակից դիրքերին[137]։
Ալեքսանդր Վիննը՝ Բուդդիստական մեդիտացիայի ծագումը գրքի հեղինակը, դիտարկում է, որ առանց որոշակի ձևերի ու տարրական մեդիտացիաները հնարավոր է՝ սերում են ուպանիշադյան ավանդույթներից[1]։ Մեդիտացիային արված ամենավաղ անդրադարձը արվել է Բրիհադարանյակա Ուպամիշադում՝ ամենահին Ուպանիշադներից մեկում[94]։ Չանդոգյա Ուպանիշադը նկարագրում է կենսական էներգիաների(պրանա) հինգ տեսակները։ Ուպանիշադում նկարագրված են նաև հետագայում յոգայի շատուշատ ավանդույթներում օգտագործված հասկացություններ, ինչպես օրինակ՝ ներքին ձայն, ջիղեր(նադիս)[83]։ Տաիտտիրիյա Ուպանիշադը յոգան սահմանում է որպես մարմնի ու զգայարանների հմտություն[138]։
Բհագավադ Գիտան(՚Տիրոջ երգը՚) լայնորեն օգտագործում է «յոգա» եզրույթը տարբեր ձևերով։ Ի լրացում ավանդական յոգայի պարակտիկային, ներառյալ մեդիտացիային[5] նվիրված ամբողջական գլխին(գլուխ 6)՝ այն ներկայացնում է յոգայի գլխավոր տեսակները[139]․
Գիտան բաղկացած է 18 գլուխներից և 700 շլոկաներից(բանաստեղծություններ)[142]՝ յուրաքանչյուր գլուխ տարբեր յոգաների անուններով՝ այսպիսով նկարագրելով 18 տարբեր յոգաներ[142][143]։ Որոշ գիտնականներ Գիտան բաժանում են 3 բաժինների՝ Կարմա յոգայի հետ կապված առաջին 6 գլուխները՝ 280 շլոկաներով, միջին մասում գտնվող Բհակտի յոգային առնչվող 6-ը՝ 209 շլոկաներով, և վերջին Ջնանա յոգայի հետ կապված 6 գլուխները՝ 211 շլոկաներով․ այս բաժանումը, սակայն, չի համապատասխանում, որովհետև կարմայի, բհակտիի և ջնանայի տարրեր կարելի է գտնել բոլոր գլուխներում[142]։
Նիրոդհայոգա(դադարեցման յոգա) կոչվող յոգայի նախատիպի նկարագրությանը հանդիպում ենք Մահաբհարաթայի 12-րդ գլխի(Սհանտի Պարվա) Մոկշզդհարմա բաժնում։ Բաժնի բանաստեղծությունները թվագրվում են մ․թ․ա․ 300-200 թվականներով։ Նիրոդհայոգան շեշտը դնում է էմպիրիկ գիտակցության(մտքեր, զգայարաններ և այլն) աստիճանական դադարեցման ու պուրուշայի(անձ) հասման վրա։ Այստեղ հիշատակված, բայց նկարագրված չեն այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են վիչարան(թափանցիկ արտացոլում), վիվեկան(խորաթափանցություն) և այլն՝ նման Պատանջալիի տերմինաբանությանը[11]։ Մահաբհարատայում նշված չէ յոգայի և ոչ մի համընդհանուր նպատակ։ Անձի՝ իրից առանձնացումը, Բրահմանի համատարած ընդունումը, Բրահմանի գիտակցումը ու դրա մեջ թափանցումը, բոլորն էլ նկարագրված են որպես յոգայի նպատակներ։ Սամկհյան ու յոգան միավորված են մեկում, իսկ որոշ բանաստեղծություններ էլ բնորոշում են դրանց նույնականությամբ[144]։ Մոկշադհարման նույպես նկարագրում է տարրական մեդիտացիայի վաղ պրակտիկաները[145]։ Մահաբհարաթան յոգայի նպատակը սահմանում է որպես մասնավոր ատմանի համընդհանուր Բրահմանի հետ միավորման փորձ[144]։
Այս ժամակաշրջանը հիշատակված է բուդդիզմի, հինդուիզմի և ջայնիզմի յոգայի մեթոդներն ու պրակտիկաները քննարկող և համակարգայնորեն շարադրող շատուշատ տեքստերում։ Սրանցից Պատանջալիի Յոգա Սուտրաները համարվում է բանալի-աշխատություն։
Մաուրյան ու Գուպտա դարաշրջանների միջև ընկած շրջանում(մ․թ․ա․ 200-մ․թ․ 500) հինդուիզմի, բուդդիզմի և ջայնիզմի փիլիսոփայական դպրոցները հստակ ձևավորում էին ստանում և յոգայի փիլիսոփայության ամբողջաական համակարգը սկսում է ի հայտ գալ[72]։
Յոգան՝ որպես փիլիսոփայություն, նշված է սանսկրիտ գրվածքներում, որոնց ավարտուն վիճակը թվագրվում է մ․թ․ա․ 200-մ․թ․ 500 թվականներով։ Կաուտիլյայի Արտհաշաստրան(1․2․10 բանաստեղծության մեջ), օրինակ, փաստում է որ կան անվիկսիկիների(փիլիսոփայություններ) երեք դասակարգեր՝ Սամկհյա(ոչ թեիստական), Յոգա(թեիստական) և Կարվակա(աթեիստական մատերիալիզմ)[16][146]։ Վաղ գործերում Յոգայի սկզբունքներն ու Սամկհյայի գաղափարները երևան են գալիս զուգակցված։
Մ․թ․ առաջին դարից սկսած՝ Հնդկաստանում շատ ավանդույթներ սկսեցին որդեգրել համակարգային մեթոդաբանությունը։ Սրանց շարքերում Սամկհյան հավանաբար ամենահին փիլիսոփայությունն էր, որը սկսել էր համակարգային կառուցվածք ձևավորել[17]։ Պատանջալին համակարգել է Յոգայի փիլիսոփայությունը՝ Սամկհյայի մետաֆիզիկայի հիմքերի վրա։ Յոգա Սուտրաների, որն այլ կերպ կոչվում է Սամկհյապրավականաբհասյա(Սամկհյա փիլիսոփայության նկարագրության մեկնաբանություն) մասին Վյասայի լուսաբանությունը բացատրում է այս երկու համակարգերի միջև եղած կապը[147]։ Այս երկու դպրոցները, սակայն, տարբերություններ էլ ունեին։ Յոգան ընդւնում էր «անձնական աստծո» գաղափարը, մինչդեռ Սամկհյան զարգանում էր որպես հինդու փիլիսոփայության ռացիանալիստական, ոչ թեսիտական/աթեիստական համակարգ[20][45][148]։ Երբեմն Պատանջալիի համակարգը նշվում է որպես Սեշվարա Սամկհյա ՝ ի հակադրություն Կապիլայի Նիրիվարա Սամկհյա[149]։
Յոգայի ու Սամկհայայի միջև զուգահեռները այնքան մոտ են, որ Մաքս Մյուլլերն ասել է․ «Այս երկու փիլիսոփայուփյունները գտնվում են նույն տողում՝ միմյանցից տարբերվելով որպես Սամկհյան աստծով և սամկհյան՝ առանց աստծո[150]»։
Հինդու փիլիսոփայության մեջ, յոգան վեց օրթոդոքս (ընդունում էր Վեդաները) փիլիսոփայական դպրոցներից մեկի անունն է[151][152]։ Քերնել Վերները՝ Հնկական փիլիսոփայություն ու Յոգա գրքի հեղինակը, կարծում է, որ յոգայի համակարգման գործընթացը, որը սկիզբ է առել միջին և Յոգա Ուպանիշադներում, գագաթնակետին է հասել Պատանջալիի Յոգա Սուտրաներում[նշում 18]։
Ըստ Լարսոնի՝ մտածողության հնագույն Սամկհյա, Յոգա և Աբահիդհարմա բուդդիստական դպրոցների գաղափարների մեջ կան բազմաթիվ զուգահեռներ հատկապես մ․թ․ա․ 2-րդ դարից մ․թ․ 1-ին դար[154]։ Պատանջալիի Յոգա Սուտրաները այս երեքի ավանդույթների յուրօրինակ համակցություն է։ Սամկհյա դպրոցից Յոգա Սուտրան որդեգրել է պրակրտիի և պարուսայի (դուալիզմ) «արտացոլող խոհեմությունը»(ադհյավասայա), դրա մատաֆիզիկական ռացիոնալիզմը, ինչպես նաև հուսալի գիտելիք ստանալու երեք էպիստեմիկ մեթոդները[154]։ Նիրոդհասամադհիի Աբհիդհարմա բուդդիզմի գաղափարներից, Լարսոնի պնդմամբ, Յոգա Սուտրաները որդեգրել են իրազեկվածության վիճակի հետապնդումը, բայց չնայած բուդդիստական «ոչ մի սեփական ես, ոչ մի հոգի» գաղափարին, Յոգան շեշտը դնում է ֆիզիկականի վրա ու ռեալիստ է, ինչպես Սամկհյան՝ թե յուրաքանչյուր անհատ ունի սեփական անձ ու հոգի[154]։ Երրորդ գաղափարը, որ Յոգա Սուտրան համադրում է իր փիլիսոփայությանը, մեդիտացիայի ու ինքնադիտողության ասկետական ավանդույթներն են, ինչպես նաև միջին Ուպանիշադների՝ Կաթհայի, Շվետաշվատարայի և Մաիտրիի գաղափարները[154]։
Պատանջալիի Յոգա Սուտրաները լայնորեն համարվում են յոգայի ֆորմալ փիլիսոփայության պտուղը[155]։ Յոգա Սուտրաների բանաստեղծությունները հակիրճ են։ Հետագայում Հնդկաստանի շատ գիտնականներ ուսումնասիրեցին դրանք ու հրատարակեցին իրենց լուսբանությունները, ինչպես օրինակ՝ Վյասա Բհաշյան (մ․թ․ 350-450թթ․)[156]։ Պատանջալիի յոգան այլ կերպ կոչվում են նաև Ռաջա յոգա[157]։ Պատանջալին սահմանում է «յոգա» բառը իր երկրորդ սուտրայի մեջ․
योगश्चित्तवृत्तिनिरोधः
(yogaś citta-vṛtti-nirodhaḥ IAST)
- Yoga Sutras 1.2
Այս հակիրճ սահմանումը կապված է սանսկրիտ երեք եզրույթների իմաստների հետ։ Ի․Կ․ Տայմնին թարգմանում է այն որպես «Յոգան մտքի (citta IAST) փոփոխությունների (vṛtti IAST) արգելակումն (nirodhaḥ IAST) է»[158]։ Սվամի Վիվեկանանդան սուտրան թարգմանում է որպես «Յոգան սահմանափակում է մտածողությունը(Citta) զանազան կերպեր ստանալուց(Vrittis)»[159]։ Էդվին Բրյանտը բացատրում է, որ Պատանջալիի մոտ «Յոգան էապես բաղկացած է մեդիտատիվ պրակտիկաներից, որի վերջնական նպատակն է հասնելու գիտակցական մակարդակին՝ զերծ ցանկացած տեսակի ակտիվ կամ տրամաբանական մտքերից և աստիճանաբար ձեռք բերելու այնպիսի մի վիճակ, որտեղ գիտակցությունը անիրազեկ է իրենից դուրս ցանկացած օբյեկտից, կարճ ասած՝ միայն ճանաչում է իր սեփական բնույթը՝ որպես ոչնչի հետ չխառնված գիտակցություն»[160][161][162]։
Ըստ Բաբա Հարի Դասսի՝ թե յոգայի իմաստը ընկալվում է որպես նիրոդհայի(մտավոր կենտրոնացում) պրակտիկա, ապա դրա նպատակը «նիրուդդհայի(այդ գործընթացի կատարյալություն) բացարձակ վիճակն է»[163]։ Այդ համատեքստում «յոգան(միություն) ենթադրում է երկակիություն(որպես երկու իրերի կամ սկզբունքների համակցում); յոգայի արդյունքը ոչ երկակի վիճակն է», «որպես սեփական անձի ավելի ցածր ու ավելի բարձր մակարդակների միավորում։ Ոչ երկակի վիճակը բնորոշվում է անհատականության բացակայությամբ; այն կարող է նկարագրվել որպես հավերժական խաղաղություն, մաքուր սեր ինքնաճանաչողություն,ազատություն[164]»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.