From Wikipedia, the free encyclopedia
Ջայնիզմ (սանսկրիտ՝ जैन, jaina IAST от սանսկրիտ՝ जिन, jina IAST, «հաղթող») — դհարմայական հին կրոն, որ ի հայտ է եկել Հնդկաստանում մեր թվականությունից առաջ մոտավորապես 9-6-րդ դարերում[2][3]։ Ինչպես հենց ինքը՝ այդ ուսմունքն է պնդում, ջայնիզմը միշտ է գոյություն ունեցել[4][5][6]։ Ուսմունքի հիմնադիրը, կամ՝ ըստ այլ տարբերակների՝ հնագույն ավանդույթների մասին ամենահայտնի պատմողը[7][8]) համարվում է քշաթրի Վարդհամանան կամ Ջինա Մահավիրան։ Ջայնիզմի փիլիսոփայությունն ու գործնական կիրառումը առաջին հերթին հիմնված են հոգու ինքնակատարելագործման վրա, ինքնակատարելագործում՝ հանուն ամենատեսության, ամենազորության և հավիտենական երանության (նիրվանայի)։ Հին կյանքերից մնացած մարմնական թաղանթը հաղթահարած և նիրվանայի հասած յուրաքանչյուր հոգի կոչվում է ջիվա։ Հնագույն տեքստերում ջայնիզմը հավասարեցված է ջայն դհարմային և շրաման դհարմային։ Արդի աշխարհում ջայնիզմ դավանողները թեև ոչ մեծ, սակայն ազդեցիկ կրոնական համայնք են կազմում։ Նրանց թիվը Հնդկաստանում հասնում է 5-6 միլիոնի[9][10]։ Ջայնիզմ դավանող ներգաղթյալների շարունակաբար աճող ընկերակցություններ կան նաև Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում և աշխարհի այլ մասերում[11]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջայնիզմ | |
---|---|
Տեսակ | կրոն |
Հիմնադիր | Մահավիրա[1] |
Հիմնադրման թվական | մ.թ.ա. 5-րդ դար[1] |
Հատկանիշներ | Ahimsa?[1], Anekantavada?, Aparigraha?, ասկետիզմ[1], mind–body dualism?, բուսակերություն, Մեդիտացիա, բազմաստվածություն և վանականություն |
Jainism Վիքիպահեստում |
Ջայնիստների գրադարանները հնագույնն են Հնդկաստանում[12]։
Ջայնիզմը պնդում է, որ յուրաքանչյուր էակ անհատ և հավերժական հոգի է։ Երբ հոգին դառնում է ամբողջովին զերծ սանսարայից, այն կարող է հասնել աստվածային գիտակցության։
Ջայնիզմի հետևորդները կոչվում են Ջաիներ։ Ջաինիզմում ամենաբարձր աստիճանն է Ջինան «հաղթող»։ Այս տիտղոսը շնորհվում է կրոնական ուսուցիչներին, որոնք հասել են Դհարմային և զերծ են սանսարայից։ Ջաիները հետևում են 24 հատուկ Ջինաների ուսմունքներին, որոնք հայտնի են որպես տիրտհանկարներ (հատման ստեղծողներ», «Նրանք, ովքեր հայտնաբերել և մատնանշել են ճանապարհը դեպի փրկություն »)։ Ավանդաբար ենթադրվում է, որ 24-րդ և վերջին տիրտհանկարն էր Շրի Մահավիրը («մեծ հերոս», ով համարվում է ժամանակակից Ջաինիզմի հիմնադիրը), ով ապրել է 599 մինչև 527 մ.թ.ա.։ Իսկ առաջինը՝ մեծ արքա Ռիշաբհան, ով ապրել է այն օրերում, երբ մարդիկ չգիտեին գրել ու հաշվել։
Ջաինիզմը խրախուսում է հոգևոր զարգացումը իմաստության ու ինքնակառավարման միջոցով։ Ջաինիզմի նպատակն է մարդկային հոգու իրական բացահայտումը։ Կատարյալ ընկալումը, կատարյալ գիտելիքը և կատարյալ վարքագիծը, որոնք հայտնի են որպես «Ջաինիզմի երեք գանձեր» ճանապարհն են դեպի մարդու հոգու ազատում սանսարայից։
Ջայնիզմը պնդում է, որ տիեզերքը և Դհարման անսահմանափակ են, առանց վերջի և սկզբի։ Սակայն, տիեզերքում տեղի են ունենում որոշ փոփոխություններ։ Սանսարինայի հոգին (աշխարհիկ մարդ), տարբեր ձևերով է հանդես գալիս կյանքի ընթացքում ժամանակի ճանապարհորդության մեջ։ Մարդը, «ոչ մարդը» (կենդանիներ, միջատներ, բույսերի և այլն), գերմարդը (աստվածները և կիսաստվածները) և Դժոխքի էակները - Սանսարինայի հոգու չորս մակրոտեսակներն են։
Ջայնիզմի ուսմունքի մեկ այլ կարևոր բնորոշ գծերից է հոգեկան վարքագծի նորմերը։ Գոյություն ունեն հինգ հիմնարար բարոյական սկզբունքներ որոնք պետք է կատարեն Ջաիները։ Սկզբունքների կատարման խստությունը, կախված է նրանից, թե ով է Ջաին - հոգևորական թե աշխարհիկ մարդ։ Դրանք են.
Ջիաները հավատում են, որ ճշմարիտ գիտելիքը (Դհարման), հանգեց և նորից հայտնվեց ողջ պատմության ընթացքում։ Նրանք, ովքեր նորից են բացում Դհարման կոչվում են տիրտհանկարներ։ Տիրտհանկար բառացիորեն նշանակում է «հատման ստեղծող»։ Ջիաները, ինչպես Բուդդիստները անձի զտման գործընթացը համեմատում են կատաղի գետը անցնելու հետ - որը պահանջում է համբերություն ու զգուշություն։ «Հատում ստեղծողները» արդեն անցել են գետը, և կարող են ուղղորդել ուրիշներին։ Նրանք նաև կոչվում են «հաղթողներ», քանի որ նրանք ձեռք են բերել ազատությունը սեփական ջանքերով։
Ինչպես բուդդայականության մեջ, այնպես էլ այստեղ Ջաինական Դհարմայի հիմնական նպատակն է ազատվել կարմայի բացասական ազդեցությունից մտավորը ու ֆիզիկականը մաքրելու միջոցով։ Այս գործընթացը, հանգեցնելով ազատությանը, ուղեկցվում է ներքին խաղաղության ձեռքբերմամբ։
Հոգին մաքրվելուց հետո, տիտհանկարները դառնում են ամենագետ և օրինակելի նմուշ։ Նրանք դասվում են աստվածների շարքին, և կոչվել են Բհագավաններ (օրինակ Բհագավան Ռիշաբհա, Բհագավան Պառշվա, և այլն)։
Գոյություն ունեին 24 Տիտհանկարաներ է, ովքեր ապրել են այսպես կոչված, «մեր դարում»։ Վերջին երկու տիտհանկարաները- Պառշվան և Մահավիրան - իրական պատմական գործիչներ էին՝ նրանց գոյության փաստերը արձանագրվել են գրավոր։
Մահավիրան ստեղծել է համայնք բաղկացած չորս մասից՝ ճգնավորներից, միանձնուհիներից, հասարակ տղամարդկանցից և կանանցից։
Ջաինիզմի էթիկական չափանիշները ասում են նրա հետևորդներին լինել ճշմարտացի, ազնիվ, ժուժկալ գործերի բառերի ու մտքերի մեջ, մոռանալ երկրային հետաքրքրությունները և առաջին հերթին՝ խստորեն պահպանել ահիմսան - չվնասել կենդանի էակներին։
Մահավիրը պահանջում էր, իր աշակերտներից հետևել երեք սկզբունքների (տրիրանտայի երեք գանձերի) առաջին՝ - հավատք դեպի Վարդհաման-Մահավիրա, երկրորդը՝ - ներթափանցումը ուսմունքի իմաստի մեջ, և Երրորդ սկզբունքը՝ - ճիշտ վարքագիծն է։ Աշխարհիկ մարդիկ պարտավոր են հետևել միայն բարոյականության նորմերին։ Վարդապետները նաև ձգտում էին հասնել ասկետիզմի խիստ իդեալին։ Ջաինիզնի ասկետիզմը ավելի խիստ է քան Հնդկաստանի մյուս կրոններում։ Ջաինական Վարդապետը չպետք է երկար ապրի մի տեղում։ Կուսակրոնը պետք է թափառի ամբողջ երկրով պարզ հագուստով կամ ամբողջովին մերկ։ Վարդապետներին արգելվում էր մազեր ունենալ, և նրանք պետք է ոչ թե պարզապես կտրեին, այլև արմատախիլ անեին։
Ջաինի համար ամենամեծ մեղքը - Հինսան է կենդանի էակներին վնասելը։ Ուղղափառ Ջաինը քամում է խմելու ջուրը, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չհայտնվի, հատուկ ցախավելով ավլում է իր ճանապարհը, որ ոչ մի մրջյունի կամ ճիճվի չճզմի։ Ջաինին խստիվ արգելվում է տեղափոխել կամ անել մի բան գիշերը, որովհետև մթության մեջ նա կարող է անզգուշորեն վնաս հասցնել կենդանի արարածին։ Այսպիսի չափազանց խստակյաց պրակտիկան պատճառներից մեկն էր այս կրոնի թույլ տարածմանը իր գոյության առաջին դարում։
Ջայնիզմի գրականության հիմքն է Շվետամբարների կանոնը, որը Ջաինիզմի ուղղություններից մեկն էր, կազմվել է 4-րդ դարի վերջում մ.թ.ա., և ձեռք է բերել վերջնական տեսք 10 - 11 դդ։
Ավելի ուղղափառ Դիգամբարաները ընդունում են կանոնի միայն հնագույն մասը։ Ոչ կանոնական գրականության մեջ կարևորագույն աշխատանքները պատկանում են Ումաշվատիին (4 - 5 դդ) նրա ամենահայտնի ուսմունքն է "Յոգաշաստրան"։
Թամիլական Ջաինները որպես սուրբ գիրք համարում են Տիրուկուլարը, սակայն հեղինակի կրոնական պատկանելիություն հարցը մնում է վեճի թեմա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.