Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն կամ Cambridge University Press (CUP), Քեմբրիջի համալսարանի տպագրական գործարարական գործունեությամբ զբաղվող բաժինը։ Ստեղծվել է Հենրի VIII-ի կողմից տրված արտոնագրով 1534 թվականին, այսպիսով այն աշխարհի ամենահին տպագրատունն է և մեծությամբ երկրորդ համալսարանային տպագրությունը (Oxford University Press-ից հետո)[12][13][14][15]։ Հրատարակչչությունը նաև հանդիսանում է Թագուհու տպագրիչի համաձայն համապատասխան արտոնագրի[16]։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունում են հրատարակվել այնպիսի հեղինակների աշխատություններ, ինչպիսիք են Ջոն Միլթոնը, Վիլյամ Հարվեյը, Իսահակ Նյուտոնը, Բերտրան Ռասելը և Սթիվեն Հոկինգը[17]։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն | |
---|---|
Տեսակ | համալսարանական հրատարակչություն, գրահրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և ակադեմիական հրատարակիչ |
Հիմնադրված է | 1534 |
Հիմնադիր | Հենրի VIII |
Վայր | Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Մայր ընկերություն | Քեմբրիջի համալսարան |
Դուստր ընկերություններ | Greenwich Medical Media Ltd.? և Grotius Publications Ltd.?[2] |
Կայք | cambridge.org(անգլ.) |
Մասնակից է | Open Access Scholarly Publishers Association?[3][4], Dryad?[5], Association of American University Presses?[6][7], Committee on Publication Ethics?[8], Publishers Association Limited?[9], Association of Learned and Professional Society Publishers?[10] և International Association of Scientific, Technical, and Medical Publishers?[11] |
Cambridge University Press Վիքիպահեստում |
Հրատարակչության առաքելությունն է «նպաստել Համալսարանի առաքելությանը տարածելով գիտելիքը կրթության համար, ուսուցում և հետազոտություն ամենակատարյալ ձևով ամբողջ աշխարհում»[18]։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը Քեմբրիջի համալսարանի բաժին է, որը տպագրում է ինչպես կրթական այնպես էլ ակադեմիական նյութեր։ Այն ունի գրասենյակներ ավելին քան 40 երկրներում, տպում է ավելին քան 50,000 նյութեր, որոնք ստեղծվել են ավելին քան 100 երկրների հեղինակների կողմից։ Տպագրությունը ներառում է ակադեմիական ամսագրեր, մենագրություններ, դասագրքեր և անգլերենի ուսուցման նյութեր։ Հրատարակչությունը նաև տպագրում և վաճառում է ավետարաններ։
1975 թվականին հրատարակչությունը սկսեց իր անգլերեն լեզվի ուսուցման նյութերի տպագրությունը[19]։ 1992 հրատարակչությունը բացեց սեփական գրախանութ Քեմբրիջի կենտրոնում, այնտե, որտեղ գրքեր են վաճառվել սկսած առնվազն 1581 թվականից, որոշ աղբյուրների համաձայն դեռևս 1505 թվականից, այսպիսով այս խանութը Բրիտանիայի ամենահին հայտնի գրախանութն է[20]։ 2008 թվականին խանութը ընդլայնվեց, և ստեղծվեց առանձին կրթության և անգլերենի ուսուցման մասնագիտացված խանութ։
2012 թվականին հրատարակչությունը որոշեց վերջ տալ 428 տարվա պատմություն ունեցող տպագրության գործունեությունը և տպագրությունը պատվիրել գործընկերներին։
Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունը բարեգործական կազմակերպություն է, որը փոխանցում է իր շահույթի մի մասը տարին մեկ անգամ Քեմբրիջի համալսարանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.