Հնդկական փիլիսոփայության վեց դպրոցներից մեկը From Wikipedia, the free encyclopedia
Նյայա (սանսկրիտերեն न्याय, nyāya — դատողության կանոն, տրամաբանություն), հին հնդկական փիլիսոփայության 6 ուղղափառ դպրոցներից, նշանակալից ազդեցություն է ունեցել համահնդկական հարացույցների (պարադիգմա) տեսական ռացիոնալության ձևավորման գործում։ Նյայայի փիլիսոփայությունը ռեալիստական է, որտեղ հիմնականը տրամաբանության, իմացաբանության և փիլիսոփայության բանավեճի հարցերն են։ Նյայայի տեսության համաձայն, արտաքին աշխարհի առարկաները, օբյեկտները գոյություն ունեն ճանաչողությունից և մտքից անկախ, և ենթարկվում են միայն տրամաբանությանը։ Նյայան հենվում է «Նյայա-սուտրաների» վրա։ Այն իր մեկնաբանություններով հանդերձ, որպես կանոնակարգված տեսություն՝ «Նյայա-սուտրա», գործել է մ.թ. 3-4-րդ դարերում[1]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Նյայայի փիլիսոփակության ձևավորումը մի քանի հարյուրամյակ է տևել։ Նյայայի պատմական հիմքերը, որպես համակարգված բանավեճի, սկսվում են վեդայական ժամանակներից և սերտորեն կապված են էրուդիտ-քահանաների բանավիճելու հանդիսավոր ծիսակարգի հետ, ապա՝ ծիսավարական և գոյաբանության գիտակ քահանայական դպրոցների հետ, որոնք սկսեցին մշակել բանավեճը վարելու հատուկ կանոնակարգ (vākovākya)։ Հետ շամանյան դարաշրջանում, երբ Հնդկաստանն արդեն ճանաչում էր ցանկացած ասույթ հերքել կամ ապացուցել կարողացող վարպետներին (լոկայաթիկներին), բրահմանները սկսեցին առաջադրել բանավեճի իրե՛նց վարպետներին, որոնք կարողանում էին պաշտպանել իրենց տեսակետը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Պանինի-սուտրաներում արդեն հանդիպում են նյայային բնորոշ հասկացություններ, օրինակ, «բանավեճում պարտվելու պատճառ», իսկ մ.թ.ա. 2-րդ դարում Պատանջալիի մեկնաբանություններում արդեն նյայայի ամբողջական գաղափարներ կան, ինչպիսին են՝ «եզրահանգման նկատմամբ առաջնային ընկալում» կամ «ամբողջը մասերի գումար չէ» և այլն[2][3][4]։
Նյայայի ծագումը առավելապես կապվում է հին առասպելական իմաստուն Գաութամայի անվան հետ (հայտնի է նաև Գոթամա, Ակշապադ անուններով)։ Նյայայի փիլիսոփայության առաջին ստեղծագործությունը Գոթամայի «Նյայա-սուտրա» գիրքն է (մ․թ.ա․ 2-րդ դար կամ մ․թ․ 2-րդ դար)[5]։ Նյայայի փիլիսոփայության ձևավորման գործում էական նշանակություն ունեն հետագա դարերում արված մեկնաբանությունները։
Նյայայի դպրոցն արդեն ուներ կուռ մշակված տրամաբանական ուսմունք, երբ բուդդայականները սկսեցին հետաքրքրվել տրամաբանության խնդիրներով, իսկ բուդդայական տրամաբանությունը ստեղծվել էր ի հակադրություն նյայա և վայշեշիկա դպրոցների ռեալիստների[11]։ Հետագայում էլ այլ փիլիսոփաներ իրենց աշխատություններով ատիճանաբար զարգացրել և արդիականացրել են նյայայի գաղափարները՝ բացատրելով և այն պաշտպանելով հատկապես թշնաբար տրամադրված բուդդայական քննադատներից։
Եվրոպական մշակույթի սահմաններից դուրս աստճանաբար ձևավորվել է տրամաբանության ավելի միասնական համակարգ՝ նավյա-նյայայի տրամաբանությունը, ըստ ժամանակակից տերմինաբանության, ինտենսիոնալ տրամաբանություն, որը գործ ունի միայն իմաստների և ապացուցող մտածողության ընթացքում ձևավորվող իմաստաբանական հարաբերությունների ուսումնասիրության հետ։
Նյայան նոր ծաղկում է ապրել միջնադարում և նյայայի ժամանակակից փիլիսոփայությունը սկիզբ է առնում 13-րդ դարից՝ Գանգեշայի «Տատվա չինտամանի» (Ճշմարտության մարգարիտ) աշխատությունից։
«Տատվա չինտամանի» գիրքը կազմված է չորս բաժիններից (կխանդի), որոնք ներկայացնում են Նյայայի իմացաբանությունը՝ գիտելիքը հարաբերակցում է ճանաչող սուբյեկտից անկախ օբյեկտիվ իրականությանը։ Այսպիսով, հավաստի գիտելիքի աղբյուրները կամ նյայայի ճանաչողության եղանակները չորսն են.
Որպես տրամաբանության և քննադատական մտածողության զարգացման համար օգտակար ուսմունք, նյայան հայտնի է նաև որպես՝ «Նյայա վիդյա տարկա-շաստրա» (գիտություն տրամաբանության մասին) կամ «Անվիկշի» (քննադատական ուսուցման գիտություն)։ Նյայայի տրամաբանությունում կենտրոնականը սիլոգիզմի կամ մտահանգման տեսությունն է։
Նյայայի մեջ առաջին անգամ Հնդկաստանում մշակվել է հին հունական սիլոգիզմից տարբեր սիլոգիզմի տեսություն, որը բաղկացած է հինգ անդամից.
Նյայայի իմացաբանությունը չի սահմանափակվում տրամաբանությամբ, ընդունում է նաև հոգեբանական գործոնի և փորձի նշանակությունը։ Նյայան նշանակալից դեր է խաղացել հնդկական փիլիսոփայական մտքի պատմության մեջ։
Հին հնդկական փիլիսոփայության մեջ գերակշռում է բարոյա-հոգեբանական ուղղվածությունը, և այդ պատճառով դրսևորվում է փիլիսոփայության կախվածությունը կրոնա-իդեալիստական և ուղղակի կրոնական մտքից։
Սակայն սիլոգիզմը նյայայի փիլիսոփայության վերջնական նպատակը չէ։ Հնդկական փիլիսոփայության մյուս դպրոցների նման, նյայան էլ մարդկային կյանքի վերջնական նպատակը համարում է ազատությունը կամ ազատագրումը, որը նշանակում է ամեն ցավից ու տանջանքից բացարձակ ազատում։ Հենց այդ վերջնական նպատակին հասնելուն էլ ծառայում են փիլիսոփայությունն ու տրամաբանությունը։ Ընդ որում փիլիսոփայությունն իրականության ճանաչողությանն է ծառայում, իսկ տրամաբանությունն՝ իրական ճանաչողության մեթոդներն ու պայմանները հասկանալուն։ Այդ իսկ պատճառով էլ կարելի է ասել, որ նյայան կյանքի փիլիսոփայություն է, չնայած այն հիմնականում նվիրված է տրամաբանության և ճանաչողության տեսական խնդիրներին։
Ըստ Նյայայի համակարգի, «ես»-ը (ատման) ինքնուրույն սուբստանցիա է, լիովին տարբերվում է խելքից ու մարմնից և ձեռք է բերում գիտակցության ատրիբուտներ որևէ օբյեկտի հետ զգացմունքների միջոցով կապ հաստատելու գործընթացի շնորհիվ։ Սակայն գիտակցությունը չի հանդիսանում «ես»-ի անբաժան հատկությունը։ Այն պատահական, կողմանկի հատկություն է։ Այն այլևս դադարում է սահմանափակել «ես»-ին, երբ վերջինս ազատագրված վիճակում է։ Ազատագրումը նշանակում է բոլոր տանջանքներից ու տառապանքներից ազատում և հնարավոր է դառնում իրականության ճիշտ ճանաչողության շնորհիվ։ Ընդ որում ազատագրումը դա միայն տառապանքը թեթևացնելն է, ոչ թե բավականություն կամ երջանկություն։ Ազատության հասնելու համար անհրաժեշտ է սեփական «ես»-ի և մյուս օբյեկտների իրական ճանաչողություն ձեռք բերել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր «ես»-ը տարբերվում է մարմնից, մտքից, զգացմունքներից և այլն։
Նյայայի փիլիսոփայական ճառի առանձնահատկությունները բացահայտվում են 16 կատեգորիալ տոպիկներում և նրանց մեկնաբանության մեջ, հատուկ մետաֆիզիկական պլատոնականության և աշխարհի ու աշխարհընկալման հետևողական իրատեսական մեկնաբանության մեջ։
Նյայայի համակարգի 16 փիլիսոփայական կատեգորիաներն են.
Այս վերջին երկուսը գործնական, ուսուցողական (կուրիկուլում) նշանակություն ունեն բանավեճի մասնագետ պատրաստելու տեսանկյունից։ Վերջին 7-ը ուսուցանվում են բանավեճում պարտությունից խուսափելու և հաղթելու համար, իակ առաջին 9-ը՝ փիլիսոփայական բանավեճի առարկային և մեթոդին մասնագիտորեն տիրապետելու համար։
Նյայայիկները Աստծուն համարում են աշխարհի գոյության, պահպանման և կործանման նախասկիզբ։ Նա աշխարհը ստեղծում է ոչ թե ոչնչից, այլ հավերժ ատոմներից, տարածությունից, ժամանակից, եթերից, մտքերից և հոգիներից։ Այդ դպրոցի մտածողները ապացուցում են Աստծո գոյությունը։ Այդ նպատակով օգտագործում են մի քանի արգումենտներ։
Ըստ նյայայի ուսմունքի, գոյություն ունի մատերիական տիեզերք՝ կազմված ատոմներից, որոնց զուգակցումները կազմում են բոլոր առարկաները։ Բացի այդ տիեզերքում գոյություն ունեն անթիվ քանակությամբ հոգիներ, որոնք կարող են լինել ինչպես ազատ վիճակում, այնպես էլ մատերիական ատոմների հետ կապված։ Իշվարա աստվածը լինելով բարձրագույն կարգավորող հոգևոր նախասկիզբ, հոգիների ու ատոմների ստեղծողը չէ, բայց նա ստեղծում է ատոմների զուգակցումներ և առաջ է բերում հոգիների կապ ատոմների հետ կամ հոգիների ազատում ատոմներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.