Remove ads
հին հնդկական լեզու From Wikipedia, the free encyclopedia
Սանսկրիտ (դեվանգարի։ संस्कृता वाच्, saṃskṛtā vāk, «գրական լեզու»), Հնդկաստանի հին գրական լեզու՝ իր բարդ սինթետիկ քերականությամբ։ Սանսկրիտ բառը նշանակում է «մշակված, կատարյալ»[5]։ Սանսկրիտով գրված ամենավաղ գրական հուշարձանների տարիքը հասնում է մինչև 3,500 տարեկանի (մ.թ.ա. II հազարամյակ)։
Սանսկրիտ | |
---|---|
Տեսակ | հին լեզու և մակրոլեզու |
Ենթադաս | Old Indo-Aryan? |
Երկրներ | Հնդկաստան[1] |
Խոսողների քանակ | 2212 մարդ (1971)[2], 6106 մարդ (1981)[2], 49 736 մարդ (1991)[2], 14 135 մարդ (2001)[2] և 26 490 մարդ (2011)[3] |
Գրերի համակարգ | Դևանագարի[4], Կաննադա, Vatteluttu?, Sharada?, Siddhaṃ?, Nandinagari? և Նագարի գիր |
IETF | sa |
ԳՕՍՏ 7.75–97 | сан 581 |
ISO 639-1 | sa |
ISO 639-2 | san |
ISO 639-3 | san |
Sanskrit Վիքիպահեստում |
Տարածված է Հյուսիսային Հնդկաստանում իբրև ժայռագիր լեզուներից մեկը[6] սկսած մ. թ. ա. I դարից մինչ մ. թ.[7]: Սանսկրիտը չպետք է դիտարկել իբրև որևէ ժողովրդի լեզու, այլ որոշակի մշակույթի լեզու, որը բացառապես տարածված է սոցիալական ընտրանու միջավայրում, ամենաքիչը սկսած անտիկ շրջանից[8][9][10][11]։
Այս մշակույթը գլխավորապես ներկայացված է հինդուիստական կրոնական տեքստերում, և, ինչպես լատիներենն ու հունարենը Արևմուտքում, սանսկրիտն էլ Արևելքում հաջորդ դարաշրջաններում դարձավ գիտնականների և կրոնական գործիչների միջմշակութային հաղորդակցության լեզուն։ Ներկայումս Հնդկաստանի պաշտոնական 22 լեզուներից մեկն է[12]։ Սանսկրիտի քերականությունը չափազանց բարդ է և արխայիկ, գտնում են, որ սանսկրիտն աշխարհի թեքական լեզուներից մեկն է։ Սանսկրիտի բառապաշարը հարուստ է և ոճաբանորեն բազմակերպ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.