Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վյասա (սանսկրիտ՝ व्यास, անհայտ - անհայտ), հայտնի է նաև Վեդավյասա, Վյասադևա, Բադարայանա, Կրիշնա-Դվայպայանա անուններով — մեր թվարկությունից առաջ III հազարամյակում ապրած և ստեղծագործած հնդիկ իմաստուն[1][2], բանաստեղծ և փիլիսոփա, որ համարվում է հնագույն մեծածավալ գրական մի քանի հուշարձանների՝ Վեդաների, Պուրանաների, վեդանտայի փիլիսոփայական համակարգի, ինչպես նաև «Մահաբհարաթա» էպոսի հեղինակը կամ կազմողն ու խմբագիրը:
Վյասա սանսկրիտ՝ व्यास | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | բանաստեղծ, փիլիսոփա և compiler |
Ազգություն | Հնդիկներ |
Քաղաքացիություն | Kuru Kingdom |
Ուշագրավ աշխատանքներ | Մահաբհարաթա և Բհագավադգիտա |
Համատեղ ապրող | Ambika? և Ambalika? |
Զավակներ | Pandu?, Dhritarashtra?, Śhukdev? և Vidura? |
Vyasa Վիքիպահեստում |
Վյասան համարվում է հեղինակը «Վեդանտա սուտրա»-ի, որը «Բհագավադգիտա»-ի և գլխավոր Ուպանիշադների հետ կազմում է այսպես կոչված «եռյակ կանոնը» («պրաստհանատրայան»)՝ հինդուիզմի բոլոր հոսանքների ու դպրոցների անկյունաքարը:
Ըստ «Բհագավատա պուրանա»-ի[3]՝ Վյասան համարվում է Աստծո տասնյոթերորդ ավատարը՝ մարմնավորումը: Նրա պատվին է կոչվել Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.