From Wikipedia, the free encyclopedia
Հաթհա յոգան յոգայի տեսակ է։ Հատհա բառը նշանակում է «ուժ», որը կարող է ունենալ հետևյալ իմաստը․ քանի որ հին հնդիկները կարծում էին, որ այն շատ դժվար է և մեծ քանակությամբ ուժ գործադրելու համար նրանք ստիպեցին իրենց մեջ արթնանալ «յոգի»-ին[1]։
Հինդուիզմ |
Պատմություն · Պանթեոն |
---|
Ուղղություններ
Վայշնայություն · Շիվայություն |
Դհարմա · Արտհա · Կամա |
Սրբազան գրքեր
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պորտալ «Հինդուիզմ» |
Հատհա յոգայի պրակտիկան պարունակում է շատկարմաս, ասանաս, բանդաս, մուրդաս ինչպես նաև պրանայամա տարրերը։ Բոլոր պրակտիկաներում առկա են գիտակցության հետ աշխատանքներ (ուշադրության կենտրոնացում)[2]։
Գոյություն ունեն մի քանի լեգենդներ, որտեղ ասվում է, որ հատհա յոգայի ուսուցումը փոխանցվել է Շիվայի մարդկանց[3]։
Ժամանակակից գիտնականները հատհա յոգայի առաջացումը կապում են Մացյենդրանատի և նրա աշակերտը Գորայքշանաթի հետ, ովքեր այն հիմնադրել են X-XI դարերում, Նաթի յոգիկ ավանդույթներով։ Գորայշանաթին համակարգեց իր ժամանակների գիտելիքները կապված մարմնի և գիտակցության հետ, ինչպես նաև նրան ավելացրեց տանտրիկ տարրեր։ Նա համարվում է հատհա յոգայի տարբեր ուղղությունների հիմնադիրը։
Հատհա յոգան արագ տարածվել է XVII-XVIII դարերում։
Հաթհա յոգան մարմնի վրա ազդելու ֆիզիկական միջոցներով ձեռք բերված հոգեֆիզիկական ներդաշնակության վարդապետություն է (դիետա, շնչառություն, շատկարմաներ, ասանաներ,) և ունի հոգևոր նշանակություն (մեդիտացիաներ և ուշադրության կենտրոնացում՝ ասանաների և պրանայաների կատարման ժամանակ)։
Հաթհա յոգայի պրակտիկայում ձեռք բերված նպատակները շատ բազմազան են։ Այն կարող է լինել ինչպես լավ առողջություն, այնպես էլ երկարակեցության ինքնության գիտակցում և նույնիսկ լուսավորություն ու ազատություն (Սամադի)[4]։
Հաթհա յոգան սովորեցնում է գիտակցաբար և ուշադիր վերաբերվել առողջությանը, սովորեցնում է մարմնի և մտքի արտաքին և ներքին մաքրության կիրառումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.