Ամառային օլիմպիական խաղեր 1992
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 1992 (անգլ. 1992 Summer Olympics, ֆր.`Jeux Olympiques d'été de 1992, իսպ.`Juegos Olímpicos de Barcelona 1992, կատ.`Jocs Olímpics d'estiu 1992), անցկացվել է Բարսելոնայում 1992 թվականի հուլիսի 25-օգոստոսի 9։ Խաղարկվել է 257 մեդալների հավաքածու։ Խաղերին մասնակցում էին 9356 մարզիկ (6652 տղամարդ և 2704 կին) 169 թիմերի կազմում։
Ամառային օլիմպիական խաղեր 1992 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | Իսպանիա |
Բացում | հուլիսի 25, 1992 |
Ջահակիր | Antonio Rebollo? |
Երդվեց | Luis Doreste? և Eugeni Asensio? |
Բացեց | Խուան Կառլոս I Բուրբոն |
Փակում | օգոստոսի 9, 1992 |
Մարզադաշտ | Բարսելոնա[1] |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1988 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Կայք | olympics.com/en/olympic-games/barcelona-1992(անգլ.) |
1992 Summer Olympics Վիքիպահեստում |
|
Բացման արարողությունը տեղի ունեցավ 1992 թվականի հուլիսի 25-ին Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտում, որը գտնվում էր Մոնժուիկ լեռան վրա։ Ըստ գնահատման` բացման արարողությունը դիտել է ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտող։
Արարողության գունեղ շոուի հիմնական լեյտմոտիվները դարձան Բարսելոնայի քաղաքները, ինչպես նաև Բարսելոնայի հիմնադրի` Հերակլեսի, սխրանքները։ Արարողությանը մասնակցում էին ժամանակի բազում հայտնի երգիչներ` ծնունդով Բարսելոնայից սոպրանո Մոնսերատ Կաբալյեն և Վիկտորիա դե լոս Անխելեսը, մեցցո-սոպրանո Տերեսա Բերգանսան, տենորներ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը և Խայմե Արագալը (վերջին երկուսը ևս ծնվել էին Բարսելոնայում)։ «Բարսելոնա» երգը, որը գրվել էր օլիմպիական խաղերից հինգ տարի առաջ, նախատեսված էր հանրությանը ներկայացնել Ֆրեդի Մերկուրիի և Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ, բայց 1991 թվականի նոյեմբերին երգիչը մահացավ և օլիմպիական խաղերին երգի ձայնագրությունը հնչեց։
Մարզիկների շքերթից հետո խոսքով հանդես եկան ՄՕԿ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը և խաղերի կազմկոմիտեի նախագահ, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I, ով պաշտոնապես հայտարարեց խաղերը բացված։ Օլիմպիական օրհներգի հնչման ժամանակ բարձրացվեց օլիմպիական դրոշը։ Օլիմպիական կրակը վառեց իսպանացի հրաձիգ Անտոնիո Ռեբոլնոն, ով մարզադաշտի կենտրոնից այրվող նետը արձակեց բաժակի ուղղությամբ։ Ավանդական երդում տվեցին դատավորներն ու մարզիկները, մարզիկներից դա կատարեց հայտնի իսպանացի նավասպորտի վարպետ Լուիս Դորեստն, դատավորներից`Էուխենի Ասենսոն։
Երկրների լավագույն տասնյակը, որոնք նվաճել են ամենաշատ մեդալները.
Մարզիկներ, որոնք օլիմպիական խաղերում նվաճել են մեծ թվով մեդալներ
№ | Մարզիկ | Սպորտաձև | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդամենը |
1 | Միացյալ թիմ Վիտալի Շերբո | Մարմնամարզություն | 6 | 0 | 0 | 6 |
2 | Միացյալ թիմ Եվգենի Սադովիյ | Լող | 3 | 0 | 0 | 3 |
ԱՄՆ Նիկոլ Խեյսլետ | Լող | 3 | 0 | 0 | 3 | |
Հունգարիա Քրիստինա Էգերսեգի | Լող | 3 | 0 | 0 | 3 | |
5 | Միացյալ թիմ Ալեքսանդր Պոպով (լողորդ) | Լող | 2 | 2 | 0 | 4 |
6 | Միացյալ թիմ Տատյանա Գուցու | Մարմնամարզություն | 2 | 1 | 1 | 4 |
Ռումինիա Լիվինյա Միլոշովիչ | Մարմնամարզություն | 2 | 1 | 1 | 4 | |
ԱՄՆ Սամմեր Սանդրես | Լող | 2 | 1 | 1 | 4 |
Խաղերի կենտրոնը դարձավ Մոնժուիկ լեռան վրա գտնվող օլիմպիական համալիրը`օլիմպիական մարզադաշտի շրջակայքում։ Բացի այդ օլիմպիական խաղերը անցկացվեցին Բարսելոնայի այլ սպորտային համալիրներում ևս։ Այս օլիմպիական խաղերի առանձնահատկությունն այն էր, որ մեծաթիվ մրցումներ անցկացվեցին արվարձաններում և մոտակա քաղաքներում`Բադալոնա, Գրանոլերս, Բանիոլես, Կաստելդեֆելս, Սեու դ'Ուրգել, Մոլլետ դել Վալես, Տեռասա, Օսպիտալետ դե Լյոբրեգատ և Վիլադեկանս։ Ցուցադրական ֆուտբոլային մրցաշարը անցկացվեց Սարագոսայում, Վալենսիայում և Սաբադելում, իսկ եզրափակիչը`Բարսելոնայի Կամպ Նոու մարզադաշտում։ Առագաստանավային մրցույթները անցկացվեցին Բարսելոնայի նավահանգստում։
Մարզադաշտի անվանում | Սպորտաձևեր | Քաղաք | |
Stade olympique de Montjuic | Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ | Թեթև աթլետիկա, Բացման և փակման արարողություն | Բարսելանա (Մոնժուիկ) |
Palau Sant Jordi | Սպորտի պալատ Սան Ժորդի | Սպորտային մարմնամարզություն, Վոլեյբոլ և Հանդբոլ (եզրափակիչներ) | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Piscines Bernat Picornell | Բերնատա Պիկորնելիի ջրային համալիր | լող, Ջրագնդակ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Institut National d’Education Physique de Catalogne | Կատալոնիայի ֆիզիկական դաստիարակության ազգային ինստիտուտ | Ազատ ոճի ըմբշամարտ, Հունահռոմեական ըմբշամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Palais de sports de Barcelone | Բարսելոնայի սպորտի պալատ | Գեղարվեստական մարմնամարզություն, Վոլեյբոլ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Palais de la métallurgie | Մետալուրգիայի պալատ | Սուսերամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Piscine municipale de Montjuic | Մոնջուիկի քաղաքային լողավազան | Ջրացատկ, Ջրագնդակ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Pavillon de l’Espagne industrielle | Իսպանիայի արդյունաբերության տաղավար | Ծանրամարտ | Բարսելոնա(Մոնժուիկ) |
Vélodrome de Horta | Велодром Хорта | Հեծանվային սպորտ | Բարսելոնա (Վալ դ'Էբրոն) |
Centre archer olympique | Նետաձգության օլիմպիական կենտրոն | Նետաձգություն (մարզաձև) | Բարսելոնա(Վալ դ'Էբրոն) |
Pavillon de Vall d’Hebron | Վալ դ'Էբրոնի տաղավար | Վոլեյբոլ | Բարսելոնա(Վալ դ'Էբրոն) |
Centre de tennis de Vall d’Hebron | Վալ դ'Էբրոն թենիսի կենտրոն | Թենիս | Բարսելոնա (Վալ դ'Էբրոն) |
Palau Blaugrana | Բլաուգրանի սպորտի պալատ | Ձյուդո | Բարսելոնա |
Camp Nou | Մարզադաշտ Կամպ Նոու | Ֆուտբոլ | Բարսելոնա |
Real Club de Polo | Պոլո խաղերի արքայական ակումբ | Ձիասպորտ, Ժամանակակից հնգամարտ | Բարսելոնա |
Port olympique de Barcelone | Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ | Առագաստանավային սպորտ | Բարսելոնա |
Port olympique de Barcelone | Բարսելոնայի օլիմպիական նավահանգիստ | Առագաստանավային սպորտ | Բարսելոնա |
Pavillon de la Mar Bella | Մար Բելլա տաղավար | Բադմինտոն | Բարսելոնա |
Salle multisport Estació del Nord | Ունիվերսալ դահլիճ «Հյուսիսային կայարան» | Սեղանի թենիս | Բարսելոնա |
Palais des sports de Badalona | Բադալոնի սպորտի պալատ | Բասկետբոլ | Բադալոն |
Pavillon des pays catalans | Կատալոնիայի տաղավար | Բռնցքամարտ | Բադալոն |
Palais des sports de Granollers | Գրանոլերսի սպորտի պալատ | Հանդբոլ | Գրանոլերս |
Palais des sports de Granollers | Գրանոլերսի սպորտի պալատ | Հանդբոլ | Գրանոլերս |
Lac de Banyoles | Լիճ Բանիոլես | Ակադեմիական թիավարություն | Բանիոլես |
Canal olympique de Castelldefels | Կաստելդեֆելսի օլիմպիական ալիքը | Բայդարկաներով և կանոեներով թիավարություն | Կաստելդեֆելս |
Parc olympique du Segre | Օլիմպիական զբոսայգի Սեգր | Սլալոմ | Սեու դ'Ուրգել |
Centre de tir Mollet del Vallès | Մոլյետ դել Վալյեսյի հրաձգության կենտրոն | Հրաձգություն, Ստենդային հրաձգություն | Մոլյետ դել Վալյես |
Palais des sports de Terrassa | Տեռասայի սպորտի պալատ | Մականախաղ | Տեռասա |
Palais des sports de L’Hospitalet de Llobregat | Օսպիտալետ դե Լյոբրեգատ սպորտի պալատ | Բեյսբոլ | Օսպիտալետ դե Լյոբրեգատ |
Palais des sports de Viladecans | Վիլադեկանսի սպորտի պալատ | Բեյսբոլ | Վիլադեկանս |
Stade La Romareda | Մարզադաշտ Լա Ռոմարեդա | Ֆուտբոլ | Սարագոսա |
Stade Mestalla | Մարզադաշտ Մեստալյա | Ֆուտբոլ | Վալենսիա |
Stade de la Nova Creu Alta | Մարզադաշտ դե լա Նովա Կրեու Ալտա | Ֆուտբոլ | Սաբադել |
Խաղերի կախարդաիրը դարձավ Կատալոնական հովվաշուն Կոբին, դիզայներ Խավիեր Մարիսկալոմի կողմից ստեղծված[2].
91-րդ նիստ ՄՕԿ, 17 հոկտեմբերի 1986, Լոզան | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաք | Երկիր | Ռաունդ 1 | Ռաունդ 2 | Ռաունդ 3 | ||
Բարսելոնա | Իսպանիա | 29 | 37 | 47 | ||
Փարիզ | Ֆրանսիա | 19 | 20 | 23 | ||
Բելգրադ | Հարավսլավիա | 13 | 11 | 5 | ||
Բրիսբեն | Ավստրալիա | 11 | 9 | 10 | ||
Բիրմինգհեմ | Մեծ Բրիտանիա | 8 | 8 | — | ||
Ամստերդամ | Նիդերլանդներ | 5 | — | — | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.