From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկյան Սամոա կամ Արևելյան Սամոա, ԱՄՆ կառավարության կողմից վերահսկվող տարածք Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում, Սամոա անկախ պետության հարավարևելյան մասում։ Գլխավոր կղզին է Տուտուիլան։
Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 55 519 մարդ։ Ընդհանուր մակերեսը՝ 197.1 կմ2 է։
Արևելյան Սամոաի կազմի մեջ են մտնում Տուտուիլա, Մանուա, Աունուու կղզիները, Ռոզե ատոլը և վարչականորեն Արևելյան Սամոաին միացված Սուեյնս ատոլը։ ԱՄՆ-ի տիրույթն է։ Տարածությունը 197 կմ² է, բն․ 34 հզ․ (1981)։ Վարչական կենտրոնը՝ Պագո Պագո։ Վարչականորեն բաժանվում է 3 օկրուգի։ Համարյա ամբողջ Տուաուիլան զբաղեցնում են մինչև 652 մ բարձրության լեռները, հարավում կա ոչ մեծ դաշտավայր։
Կլիման արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը 25—27°C է, տեղումները՝ 80—450 մմ։ Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Բնակչությունը հիմնականում սամոացիներն են։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ձկան պահածոյի և կոպրայի արտադրությունը։ Մշակվում է տարածքի 2/5-ը։ Արտահանում է ձկան պահածոներ և կոպրա։ Մշակում են նաև բանան, տարո, յամս, շաքարեղեգ, զբաղվում անասնապահությամբ։ Կան ձկան պահածոների և տուփերի արտադրության ձեռնարկություններ։ Ներմուծում է պահածոյացված մթերքներ, տարո, բանան։ Զարգացած է տուրիզմը։ Դրամական միավորը ամերիկյան դոլլարն է։ XIX դարի երկրորդ կեսին բաժանվել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև։ 1899 թվականից ԱՄՆ-ի տիրույթն է։ Բնակչությունը պայքար է մղել քաղաքացիական իրավունքներ նվաճելու համար։ 1960 թվականին ընդունվեց սահմանադրություն, որի համաձայն երկրում գործում է երկպալատյա օրենսդիր մարմին (ֆոևո)։ Գործադիր իշխանությունը իրականացնում է ամերիկայի նահանգապետը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 158)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամերիկյան Սամոա կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.