![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/1759_map_Holy_Land_and_12_Tribes.jpg/640px-1759_map_Holy_Land_and_12_Tribes.jpg&w=640&q=50)
Սուրբ Երկիր
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Երկիր (եբրայերեն՝ ארץ הקודש, Éreẓ haQodeš; լատին․՝ Terra Sancta; հուն․՝ Άγιοι Τόποι, Agioi Topoi; արաբ․՝ الأرض المقدسة, al-Arḍu l-Muqaddasa), տարածք ներկայիս Իսրայելում (մինչև 1948 թվականը՝ Պաղեստին)։ Ընկած է Հորդանան գետի և Միջերկրական ծովի միջակայքում և արդի ժամանակներում բաժանված է Իսրայել և Հորդանան պետությունների միջև[1] (ըստ այլ աղբյուրների՝ Սուրբ Երկիրը ներկայումս իր մեջ ներառում է ժամանակակլից Իսրայել պետությունը, Պաղեստինը, Արևմտյան Հորդանանը, Լիբանանի հարավն ու Սիրիայի հարավարևմտյան հատվածը)։ Սուրբ Երկիր է կոչվել՝ նկատի առնելով նրա չափազանց մեծ կարևորությունն ու արժեքը աշխարհի միաստվածային երեք մեծ կրոնների՝ քրիստոնեության[2], հուդայականության և իսլամի համար[3]։ Հենց այդ պատճառով էլ կոչվում է նաև աշխարհի հոգևոր կենտրոն[4]։
- Հուդայականություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/1759_map_Holy_Land_and_12_Tribes.jpg/640px-1759_map_Holy_Land_and_12_Tribes.jpg)
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս![]() |
Հրեաների համար Սուրբ Երկիրը՝ դա Աստծու կողմից Աբրահամին խոստացված, ավետված երկիրն է։ Մարդիկ Պաղեստինում սկսել են բնակություն հաստատել մոտավորապես մեր թվականությունից առաջ 1800 թվականից։
- Քրիստոնեություն
Քրիստոնյաների համար այս վայրը սրբազան է, քանզի, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը այստեղ է ծնվել, ապրել, մահացել և հարություն առել։ Դա քրիստոնեական եկեղեցու, պապական ինստիտուտի՝ որպես կոնցեպտի, ծագման օրրանն է[5][6]։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ քրիստոնյաներ են ուխտի գալիս այստեղ[7]։
- Իսլամ
Այս վայրը մուսուլմանների համար ևս սուրբ է, և դա ոչ միայն այն պատճառով, որ հիշատակված է Ղուրանում, այլ նաև՝ որ, ըստ մուսուլմանական ավանդազրույցի, այստեղից է Մուհամեդը երկինք համբարձվել[8]։
Տարածքում քրիստոնեական սրբավայրերի պահպանությունն ու խնամքը 1230 թվականից ստանձնել և իրականացնում են ֆրանցիսկյան ուխտի միաբանության կրոնավորները[9]՝ որպես Սուրբ Երկրի պահապաններ[10], մի կարգավիճակ, որը սահմանվել է 1342 թվականի նոյեմբերի 21-ից, համաձայն Կղեմես VI պապի հանձնարարականների[11][12]։ Սուրբ Երկրի պահապաններն աջակցություն են ստանում նաև աշխարհասփյուռ բազում կամավորներից[13], ինչպես նաև Երուսաղեմում Տիրոջ սուրբ գերեզմանի հեծյալ ուխտից[14]։