Հիսուսը քրիստոնեությունում
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնեության մեջ Հիսուսը համարվում է Աստծո Որդին, իսկ շատ հայտնի քրիստոնեական դավանանքներում, նա նաև համարվում է Սուրբ Երրորդության երկրորդ անձը։ Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը, խաչվելով և ապա հարություն առնելով, փրկեց և հավերժական կյանք շնորհեց մարդկանց[2]։ Նա համարվում է Հին Կտակարանում մարգարեացած հրեական օծյալ[3] ը։ Ըստ այս ուսմունքների, Հիսուսը նախընտրեց խաչվել Գողգոթայում` որպես Աստծո գառ` ի նշան Աստծո կամքին հնազանդության` որպես «Աստծո պատգամախոս և ծառա»[4][5]։ Հիսուսը զոհաբերվեց մեր մեղքերի համար, որպեսզի արդարացնի մարդկանց` Աստծո առաջ[6]։ Ի տարբերություն Ադամի` Հիսուսը հնազանդ էր Աստծո կամքին[7]։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը երկբնակ էր` և՛ մարդ էր, և՛ Աստված՝ Աստծո Որդին։ Թեև Հիսուսի բնույթի վերաբերյալ եղել են աստվածաբանական քննարկումներ, Սուրբ Երրորդությանը հարող քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը Խոսք է, Աստված` մարմնացած, Աստծո Որդին է և «Ճշմարիտ Աստված է և Ճշմարիտ մարդ». լիովին Աստված է և լիովին` մարդ։ Հիսուսը, լիովին մարդանալով, զգաց մահկանացուի ցավերն ու գայթակղությունները, բայց նա չմեղանչեց։ Ըստ Աստվածաշնչի` Աստված Նրան հարություն տվեց մեռելներից[3]։ Նա համբարձվեց երկինք, որպեսզի լինի Աստծո կողքին[8]։ Հիսուսը նորից կվերադառնա Երկիր` Վերջին դատաստանի և Աստծո արքայության հաստատման համար[9]։