Հիսուսի հարություն
From Wikipedia, the free encyclopedia
Հիսուսի հարություն, քրիստոնեական հավատալիք առ այն, որ Խաչելությունից[1] հետո Հիսուսը մեռելներից հարություն է առել[2]՝ անցնելով իր երկնային կյանքին՝ որպես Տեր և Քրիստոս[3][4][web 1]։ Քրիստոնեական աստվածաբանության մեջ Հիսուսի մահն ու հարությունը ամենակարևոր իրադարձություններն են, Քրիստոնեական հավատքի հիմքը[5], և այն նշվում է Զատկի տոնին։ Հիսուսի հարությունը երաշխիքն է այն բանի, որ բոլոր մահացածները նրա երկրորդ գալստյան ժամանակ հարություն կառնեն[6]։ Ըստ Պողոս առաքյալի և Ավետարանի[7][8][9]՝ մարմնի հարությունը հոգևոր մարմնի արթնացումն է[10][11][web 2], որն էլ համարվում է Քրիստոնեության հիմքը[12]։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Քրիստոնեական աշխարհիկ և լիբերալ ուսմունքներում Հիսուսի հայտնությունները համարվում են մտացածին տեսիլքներ[13][14][15], որոնց հիման վրա առաջացել է այն հավատը, որ Հիսուսը հարություն է առել[16] և հիմք է դրվել Հիսուսի հետևորդների միսիոներական գործունեությանը[13][17]։