![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Sts-john-and-bartholomew-with-donor-dosso-dossi.jpg/640px-Sts-john-and-bartholomew-with-donor-dosso-dossi.jpg&w=640&q=50)
Բարդուղիմեոս առաքյալ
From Wikipedia, the free encyclopedia
Բարդուղիմեոս (Նաթանայել) առաքյալ (արամեերեն՝ Bartolomeos՝ «Թոլոմեյի որդի», եբր. בר־תלמי, հուն. Βαρθολομαίος, մ.թ.ա. 1-ին դար, Կանա - 1-ին դար, Albanopolis), ազգությունը-հրեա։ Քրիստոսի 12 առաքյալներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիրներից մեկը։ Հայաստանում քարոզչությունը սկսել է Գողթան գավառից, ուր կառուցել է Տյառնընդառաջ եկեղեցին։ Այնուհետև քարոզել է Սյունյաց, Այրարատյան, Վասպուրականի նահանգներում։
Բարդուղիմեոս առաքյալ | |
---|---|
![]() | |
Ծնունդ | մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Կանա |
Վախճան | 1-ին դար |
Վախճան վայր | Albanopolis |
Վախճան պատճառ | flaying? և գլխատում |
Եկեղեցի | քրիստոնեություն[1] |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Օգոստոսի 24[2], August 25?, April 22?, June 11?, June 30? և Thout 1? |
Աշխատանք | քրիստոնյա քահանա |
Պաշտոն | առաքյալ |
Ուսուցիչ | Հիսուս[1] |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Sts-john-and-bartholomew-with-donor-dosso-dossi.jpg/640px-Sts-john-and-bartholomew-with-donor-dosso-dossi.jpg)
Բարդուղիմեոս առաքյալն է Հայաստան բերել Տիրամոր պատկերը և Անձևացյաց գավառի Դարբնաց քար կոչված վայրում (ուր Անահիտի մեհյանն էր) կառուցել է Սուրբ Աստվածածնի եկեղեցին, հիմնադրել կուսանոց։
Բարդուղիմեոսն Աղբակում քրիստոնյա է մկրտել Սանատրուկ թագավորի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիանոս հազարապետին։ Զայրացած Սանատրուկը երեքին էլ նահատակել է Աղբակում, 66 թվականին։ Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանը գտնվում է Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում։ Հայ եկեղեցին Բարդուղիմեոս առաքյալի հիշատակը տոնում է դեկտեմբերի 8-ին և փետրվարի 25-ին։ Բարդուղիմեոսի մասին հայ մատենագրության մեջ ստեղծվել են վարքեր և ճառեր։