Ղաջարական Պարսկաստան
From Wikipedia, the free encyclopedia
Ղաջարիների պետություն (պարս.՝ دولت قاجاریان` դոուլաթե ղաջարիան) կամ Իրանի տերություն (պարս.՝ دولت علیّه ایران` դոուլաթե ալիե իրան) պետություն Իրանում և նրան հարող տարածքներում 1795-1925 թվականներին[5]։ Հիմնադրել է թյուրքալեզու[6] ղաջար ցեղի առաջնորդ Աղա Մոհամմադ խան Ղաջարը 1795 թվականին[7]։ Երկիրը կառավարել է Ղաջարիների թագավորական տոհմը, որն ունեցել է թուրքմենական ծագում[8]։ Տարածքի առավելագույն չափը եղել է հիմնադիր շահի օրոք (1789-1797)[9]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թեհրան | |||
Մակերես | 3,00000 կմ² (1796) | |||
Բնակչություն | 4,00000 (1857)[1] | |||
Մակերես | 1,648,195 կմ² (1857) | |||
Բնակչություն | 11,78000 (1925)[1] | |||
Լեզու | պարսկերեն[2][3], ադրբեջաներեն[4] | |||
Ազգություն | պարսիկներ, ազարիներ, քրդեր, հայեր | |||
Կրոն | Շիա իսլամ | |||
Հիմն | «Խաղաղություն շահին» | |||
Արժույթ | թուման (1789-1825), ղիրան (1825-1925) | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Բացարձակ միապետություն 1906 թվականից՝ սահմանադրական միապետություն | |||
Դինաստիա | Ղաջարիներ | |||
Պետության գլուխ | Շահ | |||
Պատմություն | ||||
- Պարսկական արշավանք | 1796 | |||
- Ռուս-պարսկական պատերազմ | 1804-1813 | |||
- Թուրք-պարսկական պատերազմ | 1821-1823 | |||
- Թուրք-պարսկական պատերազմ | 1826-1828 | |||
- Իրանական հեղափոխություն | 1905-1911 |
Ի սկզբանե այս պետության մայրաքաղաքը եղել է Թեհրանը[10], որը 19-րդ դարի ընթացքում դառնում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն[11]։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Սեֆյան Իրանի տարածքում զուգահեռ իշխող երկու տոհմերը՝ Աֆշարիները և Զանդերը, ներառել է հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Իրանական լեռնաշխարհն ու Միջին Ասիայի հարավը, Կովկասյան լեռները և Հայկական լեռնաշխարհի արևելքը՝ տարածվելով Միջագետքի և Ինդոս-Գանգեսյան դաշտավայրերի միջև[12]։ 1857 թվականին վերջնականապես ձևավորվում է Իրանի ժամանակակից տարածքը՝ ամրագրված Փարիզի հաշտության պայմանագրով։ Այն կնքվել էր Իրանի և Անգլիայի միջև՝ ժամանակակից Աֆղանստանի և Պակիստանի սահմանամերձ տարածքների համար մղված հնգամսյա պատերազմից հետո։
19-րդ դարի ընթացքում Իրանը սկսում է թուլանալ. Ռուսական և Բրիտանական կայսրությունները, նվաճելով Իրանի հարակից երկրները, այն դարձրել էին չեզոք գոտի։ Երկիր է մտնում օտարերկրյա կապիտալ։ Ղաջարիների պետությունը խիստ թուլանում է գոյության անմիջապես սկզբում ռուս-պարսկական պատերազմների հետևանքով[13][14]։ Ի վերջո, 20-րդ դարի սկզբին Իրանում տեղի է ունենում սահմանադրական հեղափոխություն, որը խարխլում է հարյուրավոր տարիներ տևած բացարձակ միապետությունը սահմանափակում է իր իրավունքները, իսկ որոշ ժամանակ անց՝ տեղը զիջում Փահլավիներին[15]։
Ղաջարիների պետությունը իսլամական Արևելքի շիադավան թագավորությունն էր, որը հանդիսանում էր պարսիկների՝ դարեր առաջ կորսված պետականության իրավահաջորդը։ Թեև փաստացի ղեկավարվում էր թյուրքալեզու ղաջարիների կողմից, սակայն մշակութային, տնտեսական և քաղաքական վերնախավի տեսանկյունից իրանական պետություն էր[16]։ Իշխող արքայատոհմը, ընդունելով նախորդների՝ Սասանյանների և Սեֆյանների «շահնշահ» տիտղոսը, աստիճանաբար կորցնում է թուրքմենական արմատները՝ դառնալով պարսիկ ժողովրդի մի մասը[17]։