Remove ads
Արաբ քաղաքական առաջնորդ եւ իսլամի հիմնադիրը From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ (արաբ․՝ محمد, [mʊˈħæmmæd] , ապրիլի 20, 571[1][2][3], Մեքքա, Հիջազ - հունիսի 8, 632, Մադինա), իսլամի հիմնադիրը[4][5]։ Համաձայն իսլամական ուսմունքի` նա եղել է մարգարե և Աստծո սուրհանդակ, որը եկել է ներկայացնելու և հաստատելու թաուհիդի (միաստվածություն) մասին մարգարեներ Ադամի, Աբրահամի, Մովսեսի և Հիսուսի նախկինում արված քարոզչությունները[5][6][7][8]։ Նա համարվում է իսլամի բոլոր հիմնական ուղղություններում Աստծո վերջին մարգարեն[9]։ Մուհամմադը ողջ Արաբական թերակղզին միավորեց մեկ մուսուլմանական պետության մեջ, և նրա ուսումունքը, ապրելակերպը և Ղուրանը ձևաևորեցին իսլամական կրոնական հավատքի հիմքը։
Մուհամմադ արաբ․՝ مُحَمَّدُ بْنُ عَبْدِ اللهِ بْنِ عَبْدِ الْمُطَّلِبِ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 571[1][2][3] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | հունիսի 8, 632 (61 տարեկան) |
Մահվան վայր | Մադինա |
Գերեզման | Sacred Prophetic Chamber |
Ազգություն | արաբ |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | Հանիֆիականություն և իսլամ |
Մասնագիտություն | հովիվ, consignor, վաճառական, մարգարե, քարոզիչ, քաղաքական գործիչ և զորավար |
Ամուսին | Խադիջա բինթ Խուվայլիդ, Սաուդա բինթ Զամաա, Հաֆսա բինթ Օմար, Ջուվայրիա բինթ ալ-Հարիս, Աիշա բինթ Աբու Բաքր, Զեյնաբ բինթ Ջահշ, Սաֆիա բինթ Հուայ, Զեյնաբ բինթ Խուզեյմա, Ումմ Սալամա բինթ Աբի Ումայա, Ռամլա բինթ Աբի Սուֆյան, Ռայհանա բինթ Զեյդ, Մարիա ալ-Կիբտիա և Մեյմունա բինթ Հարիս |
Ծնողներ | հայր՝ Աբդալլահ իբն Աբդ ալ-Մուտտալիբ, մայր՝ Ամինա բինթ Վահաբ |
Երեխաներ | Աբդուլլահ իբն Մուհամմադ, ալ-Կասիմ իբն Մուհամմադ, Իբրահիմ իբն Մուհամմադ, Զեյնաբ բինթ Մուհամմադ, Ռուկայա բինթ Մուհամմադ, Ումմ Քուլսում բինթ Մուհամմադ և Ֆաթիմա Զահրա |
Muhammad Վիքիպահեստում |
Մուհամմադը ծնվել է մոտավորապես 570 թվականին (փղի տարի) արաբական Մեքքա քաղաքում։ Նա որբացել է վաղ տարիքում և խնամակալության է հանձնվել իր հորեղբայր Աբու Թալիբին։ Աղոթելու համար նա պարբերաբար մի քանի գիշեր փակվել է Հիրա քարանձավում։ Հետագայում` 40 տարեկան հասակում, հայտնել է, որ քարանձավում իրեն է այցելել Գաբրիել հրեշտակապետը[10][11], որտեղ առաջին հայտնությունն է ստացել Աստծուց։ Երեք տարի հետո` 610 թվականին[12], Մուհամմադը սկսեց հրապարակավ քարոզել այդ հայտնությունները[13]՝ հայտարարելով, որ «Աստված միակն է» (թաուիդ), որն ամբողջությամբ իրեն տարավ գործողությունների ճիշտ ուղուն (dīn)[14], և որ ինքը Աստծո մարգարեն և սուրհանդակն է, ինչպես որ մյուս մարգարեները[15][16][17]։ Մուհամմադը ձեռք բերեց մի քանի հետևորդներ և Մեքքայի բազմաստվածության կողմնակիցներից փորձառու թշնամիներ։ Շարունակվող հալածանքներից փախչելու համար նա իր հետևորդներից ոմանց 615 թվականին ուղարկեց Եթովպիայի կայսրություն։ Հետագայում, 622 թվականին նա իր հետևորդների հետ Մեքքայից տեղափոխվեց Մեդինա (Յասրիբ)։ Այս իրադարձությունը՝ հիջրան սկիզբ դրեց իսլամական օրացույցին, որը հայտնի է նաև որպես Հիջրայի օրացույց։ Մեդինայում Մուհամմադը ցեղերին միավորեց Մեդինայի սահմանադրության ներքո։ 629 թվականի դեկտեմբերին` Մեքքայի ցեղերի հետ 8 տարի պարբերաբար տևած կռիվներից հետո, Մուհամմադը բանակը համալրեց 10000 զինվորներով և գրավեց Մեքքան։ Հաղթանակը կանխատեսելի էր, և Մուհամմադը քաղաքը գրավեց քիչ արյունահեղությամբ։ 632 թվականին` հրաժեշտի ուխտագնացությունից վերադառնալուց մի քանի ամիս անց, նա հիվանդացավ և մահացավ։ Նրա մահից հետո Արաբական թերակղզու մեծ մասը ընդունեց իսլամը[18][19]։
Հայտնությունները (յուրաքանչյուրը հայտնի որպես Այաթ «Աստծո նշան»), որոնց մասին հաղորդել է Մուհամմադը, ստեղծեցին Ղուրանի հատվածները։ Ղուրանից բացի` Մուհամմադի ուսմունքները և Սուննան հիմնեցին Հադիսը և Սիրան (կենսագրություն), ինչպես նաև օգտագործվեցին որպես իսլամական օրենքների աղբյուր (տես՝ Շարիաթ)։
Մուհամմադ անունը (/mʊˈhæməd, -ˈhɑːməd/)[20] նշանակում է «գովասանքի արժանի» և չորս անգամ հանդիպում է Ղուրանում[21]։ Մուհամմադը Ղուրանում տարբեր էվֆեմիզմով հասցեագրված երկրորդ անձն է՝ մարգարե, Աստծո սուրհանդակ, Աստծո ծառա, բանասաց (բաշիր), վկա (սաիդ), ավետաբեր (մուբաշշիր), զգուշացնող (նաթիր), հիշեցնող (մուդհաքիր), մեկը, ով կանչում էր Աստծուն, լուսավոր (նուր) և լուսավորող ճրագ (սիրաջ մունիր)։
Սուրա Ալ Ահզաբում Աստված Մուհամմադին առանձնացնում է որպես մարգարեների կնիք կամ վերջին մարգարե[22]։ Ղուրանը Մուհամմադին կոչում է նաև Ահմադ (ավելի շատ գովասանքի արժանի) (արաբ․՝ أحمد, Sura As-Saff)[23]։
Աբու ալ-Քասիմ Մուհամմադ իբն Աբդ Ալլահ իբն Աբդ ալ-Մութալիբ իբն Հաշիմ անունը[24] գալիս է կունյա[25] Աբու անունից, որը հայերեն թարգմանվում է որպես հայր[26]։
Ղուրանը իսլամի գլխավոր կրոնական գիրքն է։ Մուսուլմանները հավատում են, որ դա հրեշտակապետ Գաբրիելի կողմից Մուհամմադին փոխանցված Աստծո խոսքի ներկայացումն է[29][30][31]։ Սակայն Ղուրանը սակավ տեղեկատվություն է տալիս Մուհամմադի ժամանակագրական կենսագրությունից։ Ղուրանի շատ հատվածներ աղքատ են պատմակակ համատեքստով[32][33]։
Մուհամմադի կյանքի մասին արժեքավոր տեղեկություններ կարելի է գտել մուսուլմանական ժամանակաշրջանի 2-րդ և 3-րդ դարերի (8-րդ և 9-րդ դարեր գրիգորյան օրացույցով) պատմական աշխատություններից[34]։ Սա ներառում է Մուհամմադի ավանդական կենսագրությունը, որը լրցացուցիչ տեղեկատվություն է տալիս Մուհամմադի կյանքի մասին[35]։
Ամենահին պահպանված սիրան (Մուհամմադի կենսագրությունը և իրեն վերագրված ասացվածքներ) Իբն Իշաքի «Աստծո սուրհանդակի կյանքը» աշխատությունն է՝ գրված 767 թվականին։ Թեև աշխատանքը անհետացել է, սակայն այն մեծ ծավալով օգտագործվել է Իբն Հիշամի կողմից և ոչ այնքան ծավալուն՝ Ալ Թաբարիի կողմից[36][37]։ Սակայն, Իբն Հիշամն իր՝ Մուհամմադի կենսագրականի նախաբանում խոստովանում է, որ անտեսել է որոշ փաստեր Իբն Իշաքի գրած կենսագրականից, որոնք «կարող էին վշտացնել կոնկրետ մարդկանց»[38]։ Մեկ այլ վաղ պատմական աղբյուր է Մուհամմադի քարոզչության պատմության մասին Ալ Վաքիդի (մահացած 207 թվականին, ԻՕ) և քարտուղար Իբն Սադ ալ Բաղդադի (մահացած 230 թվականին, ԻՕ) գիրքը[34]։ Շատ գիտնականներ ընդունում են այս կենսագրականը հավաստի, չնայած որ կան որոշ անորոշություններ[36]։
Արաբական թերակղզին հիմնականում չորային և հրաբխային էր, ինչը խոչընդոտում էր գյուղատնտեսությանը, բացառությամբ օազիսների և աղբյուրների շրջանում։ Լանդշաֆտը կետավորված էր գյուղերով և քաղաքներով, որոնցից ամենաազդեցիկները Մեքքան և Մեդինան էին։ Մեդինան խոշոր ծաղկող գյուղատնտեսական բնակավայր էր, մինչդեռ Մեքքան՝ շրջակա շատ ցեղերի համար կարևորագույն ֆինանսական կենտրոն[39]։ Համայնքային կյանքը կարևոր էր անապատային պայմաններում գոյատևելու համար՝ աջակցելով բնիկ ցեղերին ընդդեմ բարդ բնական պայմաններին և ապրելակերպին։ Ազգակցական կամ դաշինքների վրա հիմնված ցեղային միությունները սոցիալական համերաշխության կարևոր աղբյուր էին[40]։ Տեղաբնիկ արաբները կամ քոչվոր էին, կամ՝ նստակյաց։ Առաջիններն իրենց հոտի համար ջուր և արոտավայր փնտրելու համար մշտապես մեկ վայրից մյուսն էին տեղափոխվում, մինչդեռ վերջիններս երկար ժամանակ ապրում էին միևնույն վայրում՝ զբաղվելով առևտրով և գյուղատնտեսությամբ։ Քոչվորների գոյատևումը պայմանավորված էր նաև արշավող քարավաններով և օազիսներով։ Նրանք դա չէին դիտում որպես հանցագործություն[41][42]։
Նախաիսլամական Արաբիայում աստվածները կամ աստվածուհիները դիտվում էին որպես առանձին ցեղերի պահապաններ, նրանց հոգիները կապված էին սրբազան ծառերի, քարերի, աղբյուրների և ջրհորների հետ։ Լինելով մշտական ուխտագնացության վայր, Մեքքայի կենտրոնում գտնվող Քաաբա սրբավայրում էր տեղակայված ցեղերի հովանավոր աստվածների 360 կուռքեր։ Երեք աստվածուհիներ ասոցացվում էին Ալլահի հետ, որպես նրա աղջիկներ՝ Ալլաթ, Մանաթ և Ալ Ուզզա։ Արաբական թերակղզում գոյություն ունեին մոնոթեիստական համայնքներ, այդ թվում քրիստոնյաները և հուդայականները[43]։ Նախաիսլամական արաբները՝ հանիֆները, որոնք դավանում էին բազմաստվածության[44], երբեմն թվարկվել են հրեաների և քրիստոնյաների կողքին, չնայած որ նրանց ծագումնաբանությունը վիճելի է գիտնականների շրջանում[45][46]։ Մուսուլմանական ավանդույթների համաձայն, Մուհամմադը նույնպես եղել է հանիֆ և Աբրահամի որդի Իսմայիլի ժառանգներից մեկը[47]։
Վեցերորդ դարի երկրորդ կեսը Արաբիայում քաղաքական վայրիվերումներում շրջանն էր, ինչի հետևանքով հաղորդակցման ուղիներն այլևս անվտանգ չէին[48]։ Կրոնական տարբերությունները ճգնաժամի պատճառներից մեկն էր[49]։ Մինչ քրիստոնեությունը արմատներ էր գցում Պարսից ծոցի շրջանում, հուդայականությունը գերիշխող կրոն դարձավ Եմենում[49]։
Մուհամմադի կյանքի ժամանակագրություն | |
---|---|
Մուհամմադի կյանքի կարևոր վայրերը և ժամանակահատվածները | |
մոտ․ 569 | Իր հայր Աբդուլի մահ |
մոտ․ 570 | Ծննդյան հավանական օր՝ Ռաբի ալ Ավալի 12 (կամ 17) |
մոտ․ 576 | Իր մայր Ամինայի մահ |
մոտ․ 583 | Իր պապը նրան տեղափոխեց Սիրիա |
մոտ․ 595 | Հանդիպում և ամուսնություն Խադիջայի հետ |
597 | Իր առաջին աղջկա՝ Զայնաբիի ծնունդ |
610 | Մեքքայի մոտ գտնվող «Լույսի Լեռների» Հիրա քարայրում Ղուրանի հայտնություն |
610 | 40 տարեկան հասակում Գաբրիել հրեշտակապետը Մուհամմադին հայտնեց իր՝ «Աստծո մարգարեն» լինելու մասին |
610 | Մեքքայում գաղտնի հետևորդնեի հավաքում |
մոտ․ 613 | Իսլամի ողերձների հրապարակում ողջ Մեքայով |
մոտ․ 614 | Ծանր հալածանքների սկիզբ |
մոտ․ 615 | Մուսուլմանական խմբերի գաղթ դեպի Եթովպիա |
616 | Բանու Հաշիմ տոհմի ըմբոստության սկիզբ |
619 | Ցավի տարիներ․ Խադիջայի (կնոջ) և Աբու Թալիբի (հորեղբայր) մահեր |
619 | Վերջ Բանու Հաշիմ տոհմի ըմբոստությանը |
մոտ․ 620 | Իսրա և Միրաժ (Աստծուն հանդիպելու համար երկինք բարձրանալը) |
622 | Հիջրա, Մեդինա տեղափոխվելը |
623 | Բադրի ճակատամարը |
625 | Ուհուդի ճակատամարտ |
627 | Մեդինայի պաշարում |
628 | Մեդինայի Ուրայշ տոհմը և մուսուլմանական համայնքը Մեդինայում կնքեցին 10 տարվա զինադադար |
629 | Մեքքայի ճակատամարտ |
632 | Հրաժեշտի ուղտագնացություն և մահ |
Աբու ալ Քասիմ Մուհամմադ իբն Աբդ Ալլահ իբն Աբդ Ալ Մութալիբ իբն Հաշիմը[24] ծնվել է մոտավորապես 570 թվականին[10] և նրա ծնունդը ենթադրվում է եղել է Ռաբի ալ ավալ ամսում[50]։ Նա եղել է Քուրայշ ցեղի Բանու Հաշիմ տոհմից, որը Մեքքայի հայտնի ընտանիքներից էր, չնայած որ Մուհամմադի կյանքի վաղ տարիներին ընտանիքն այնքան էլ բարգավաճ չէր[17][51]։ Ավանդույթը Մուհամմադի ծննդյան թիվը կապում է փղի տարվա հետ, որը համարվում է այն տարին, երբ իր զորքերը փղերով համալրած Եմենի թագավոր Աբրահան Մեքան ոչնչացնելու անհաջող փորձ արեց[52][53][54]։ 20-րդ դարի որոշ գիտնականներ Մուհամմադի ծննդյան համար առաջարկել են այլընտրանքային տարիներ՝ 568 կամ 569[55]։
Մուհամմադի հայրը, Աբդուլահը մահացել է որդու ծնվելուց գրեթե 6 ամիս հետո[57]։ Համաձայն իսլամական ավանդության, ծնվելուց հետո նա ուղարկվել է անապատում Բեդվինների ընտանիքում ապրելու, քանի որ անապատի կյանքը նորածինների համար համարվել է ավելի առողջարար։ Որոշ արևմտյան գիտնականներ չեն ընդունում այս ավանդույթի պատմականությունը[58]։ Մինչ երկու տարեկանը լրանալը Մուհամմադը մնացել է իր խնամող մոր Հալիմահ բինթ Աբի Դհուայբի և նրա ամուսնու մոտ։ Վեց տարեկան հասակում Մուհամմադը կորցնում է իր կենսաբանական մայր Ամինահ բինթ Վահբին և որբանում է[58][59]։ Հետագա երկու տարին, երբ նա կդառնար 8 տարեկան, Մուհամմադը եղել է իր հորական պապ Աբդ ալ Մութալիբի հետ։ Պապու մահից հետո Մուհամմադը խնամակալության է անցնել իր հորեղբայր Աբու Մութալիբին, որը Բանու Հաշիմ տոհմի նոր առաջնորդն էր[55]։
Պատանեկության շրջանում Մուհամմադը փորձ ձեռք բերելու համար իր հորեղբորն ուղեկցում էր Սիրիայում առևտրային ճանապարհորդությունների ժամանակ[60]։ Իսլամական ավանդազրույցը վկայում է, որ երբ Մուհամմադը 8 կամ 12 տարեկան էր, Սիրիա ուղևորվող քարավանի հետ նա հանդիպում է Բահիրա անունով մի վանականի, ով էլ նրա համար կանխագուշակում է Աստծու մարգարե լինելը[61]։
Քիչ բան է հայտնի Մուհամմադի երիտասարդության հետագա տարիներից։ Հասանելի ինֆորմացիան մասնատված է, ինչի պատճառով դժվար է պատմությունն առանձնացնել լեգենդից[60]։ Հայտնի է, որ նա դարձել է առևտրական և մասնակցել է Հնդկական օվկիանոսից դեպի Միջերկրական ծով առևտուրներին[62]։ Իր անկողմնակալ բնավորության շնորհիվ ստացավ ալ Ամին (արաբ․՝ الامين) և «ալ Սադիք» մականունները, որոնք նշանակում են «հավատարիմ, վստահելի»[63] և դարձավ անաչառ դատավոր[11][17][64]։ Իր հեղինակության շնորհիվ նա 595 թվականին ամուսնության առաջարկ ստացավ 40-ամյա այրու կողմից։ Մուհամմադը համաձայնվեց ամուսնությանը[62]։
Մի քանի տարի անց, համաձայն պատմաբան Իբն Իշաքի հավաքած պատնությունների, Մուհամմադը 605 թվականին մասնակցեց Քաաբայում արդեն հայտնի Սև քարի տեղադրմանը։ Քաաբայի վերանորոգման ժամանակ հեռացվել էր սրբազան Սև քարը։ Մեքքայի առաջնորդները չէին կարողանում համաձայնության գալ, թե որ տոհմը պետք է Սև քարը վերադարձնի իր տեղը։ Նրանք որոշեցին հարցնել այն հաջորդ մարդուն, որը կգար դարպասների միջով։ Այդ մարդը 35-ամյա Մուհամմադն էր։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ Մուհամմադին Գաբրիել հրեշտակապետի հայտնությունից հինգ տարի հետո։ Նա մի կտոր խնդրեց և Սև քարը դրեց կենտրոնում։ Տոհմերի առաջնորդները բռնեցին կտորի ծայրերից և այն տեղափոխեցին ճիշտ տեղը։ Այնուհետև Մուհամմադը տեղադրեց քարը[65][66]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.