Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խաֆսա բինթ Ումար (արաբ․՝ حفصة بنت عمر بن الخطاب, 604, Մեքքա, Հիջազ - նոյեմբեր 665, Մադինա, Օմայյան խալիֆայություն), Մուհամմմադ մարգարեի չորրորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» (արաբ. أمّ المؤمنين) պատվանունը։
Խաֆսա բինթ Ումար արաբ․՝ حَفْصَة بِنْتْ عُمَرْ بْنْ اَلْخَطَّابْ اَلْعَدَوِيَّة اَلْقُرَشِيَّة | |
---|---|
Ծնվել է | 604 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | նոյեմբեր 665 |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | իսլամ |
Ամուսին | Khunais ibn Hudhaifa? և Մուհամմադ մարգարե |
Ծնողներ | Ումար իբն ալ Խատաբ, Զայնաբ բինթ Մազուն |
Hafsa bint Umar Վիքիպահեստում |
Խաֆսա բինթ Ումարը երկրորդ խալիֆ Ումար իբն ալ Խատաբի դուստրն է եղել։ Նա ծնվել է Մուհամմադի՝ մարգարեությունը սկսելուց մոտ 5 տարի առաջ և իսլամ է ընդունել Մեքքայում հոր հետ միաժամանակ։ Փրկվելով հետապնդումներից՝ Խաֆսան ամուսնու՝ Խունայս իբն Խուզաֆայի հետ սկզբում տեղափոխվել է Եթովպիա, իսկ հետո Մեդինա։ Նրա ամուսինը մասնակցել է Բադրի (624 թ.) և Ուհուդի (625 թ.) ճակատամարտերին։ Ուհուդի ճակատամարտում էլ Խաֆսայի ամուսինը ծանր վիրավորում է ստացել և մահացել[1]։
Երբ Խաֆսան այրիացել է, նրա հայրը փորձել է նրան ամուսնացնել Ուսման իբն Աֆֆանի, իսկ հետո Աբու Բաքր աս Սիդիկի հետ։ Երկուսից էլ մերժում ստանալով՝ Ումարը դիմել է Մուհամմադին, ինչին ի պատասխան մարգարեն ասել է, որ հենց ինքը կամուսնանա Խաֆսայի հետ, իսկ իր դստերը՝ Ումմ Կուլսումին կնության կտա Ուսմանին։ Մուհամմադը և Խաֆսան ամուսնացել են հիջրայի 3-րդ տարում։ Այդ ժամանակ Մուհամմադն արդեն ամուսնացած էր Աիշայի և Սաուդայի հետ[1]։
Խաֆսան առանձնանում էր աստվածավախությամբ, աչքի էր ընկնում նաև կամային բնավորությամբ։ Նա մոտ 60 հադիս է փոխանցել։ Նրա մոտ է եղել նաև Ղուրանի այն առաջին օրինակը, որը կազմվել էր Աբու Բաքր խալիֆի օրոք, իսկ հետո Օսման խալիֆի խնդրանքով փոխանցվել էր իրեն և բազմացվել։ Խաֆսան մահացել է 60 տարեկանում՝ Մեդինայում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.