Զայնաբ բինթ Խուզայմա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Զայնաբ բինթ Խուզայմա (արաբ․՝ زينب بنت خزيمة, 595[1], Մեքքա, Հիջազ[1] - 625[2][3], Մադինա, Medina community), Մուհամմադ մարգարեի հինգերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» (արաբ. أمّ المؤمنين) պատվանունը[5]։
Զայնաբ բինթ Խուզայմա | |
---|---|
Ծնվել է | 595[1] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ[1] |
Մահացել է | 625[2][3] |
Մահվան վայր | Մադինա, Medina community |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | իսլամ[4] |
Ամուսին | Մուհամմադ մարգարե[2][3] և Ուբեյդա իբն ալ-Հարիս[2] |
Ծնողներ | մայր՝ Hind bint Awf? |
Zaynab bint Khuzayma Վիքիպահեստում |
Զայնաբ բինթ Խուզայման Ամիր իբն Սասայի ցեղից էր։ Կարիքավորների նկատմամբ իր բարեգթության և ուշադրության համար ստացել է «աղքատների մայր» (արաբ․ أم المساكين) կեղծանունը։ Նրա առաջին ամուսինը Տուֆայլ իբն Հարիսն է եղել․ նրա հետ ամուսնալուծությունից հետո Զայնաբն ամուսնացել է Ուբայդա իբն Հարիսի հետ, որը զոհվել է Բադրի ճակատամարտում։
624 թվականին Ամիր իբն Սասան ջարդել է Մուհամմադ մարգարեի ներկայացուցիչներին, ինչի հետևանքով այս ցեղի հարաբերությունները մուսուլմանների հետ կտրուկ վատթարացել են։ Արյունահեղությունը բացառելու համար 625 թ․-ին Մուհամմադը ամուսնացել է Զայնաբի հետ, որը նույնպես այդ ցեղից էր։ Հարսանիքից մի քանի ամիս անց Զայնաբը մահացել է[5]։ Հատնի է, որ նա առաքինի և աստվածավախ կին է եղել, շատ ժամանակ է հատկացրել աղոթքին և առատորեն ողորմություն է բաժանել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.