Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Զայնաբ բինթ Ջահշ (արաբ. زينب بنت جحش; ծնվ. 592, Մեքքա - 642, Մեդինա), Մուհամմադ մարգարեի յոթերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը[2]։
Զայնաբ բինթ Ջահշ արաբ․՝ زَيْنَبُ بِنْتُ جَحْشِ | |
---|---|
Ծնվել է | 592 |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | 642[1] |
Մահվան վայր | Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | իսլամ |
Ամուսին | Zayd ibn Haritha al-Kalbi? և Մուհամմադ մարգարե |
Ծնողներ | հայր՝ Jahsh ibn Riyab?, մայր՝ Umama bint Abdulmuttalib? |
Zaynab bint Jahsh Վիքիպահեստում |
Զայնաբ բինթ Ջահշը ծագում էր կուրայշիների ցեղից. նա առաջին կին մուսուլմաններից է համարվում. ծնվել է Մուհամմադի՝ մարգարեությունը սկսելուց մոտ 20 տարի առաջ։ Ծնվելուց նրա համար Բառռա անունն է ընտրվել, սակայն մարգարեն նրան այլ անուն է տվել՝ Զայնաբ[3]։
Լինելով չամուսնացած աղջիկ՝ Զայնաբը Մեդինա առաջինը տեղափոխվածներից էր։ Մուհամմադը ցանկանում էր նրա հետ ամուսնացնել իր հոգեզավակ և ստրկությունից ազատված Զեյդ իբն Հարիսային՝ դրանով իսկ չեղյալ համարելով հեթանոսության (ջահիլիա) ժամանակաշրջանի ավանդույթները՝ համաձայն որոնց ազատ կինը չէր կարող ամուսնանալ նախկին ստրուկի հետ։ Զայնաբն ու իր եղբայրները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն ալ Ազհաբ սուրայի 36-րդ այաթի առաքումից հետո համաձայնություն է տվել։ Ըստ որոշ աղբյուրների՝ նրա ամուսնությունը Զեյդ իբն Հարիսայի հետ երջանիկ չի եղել, և Զեյդը որոշել է ամուսնալուծվել։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ Զեյդն իմացել է, որ իր հոգեհայրն էլ է սիրել Զայնաբին և այդ պատճառով որոշել է զիջել նրան Մուհամմադին։ Չնայած մարգարեի բոլոր հորդորներին՝ նրանք մեկ տարի անց ամուսնալուծվել են։
Ամուսնալուծությունից հետո սպասելով սահմանված ժամկետը՝ Մուհամմադը ցանկացել է ամուսնանալ Զայնաբի հետ, սակայն արաբները, հաշվի առնելով գործող ավանդույթները, այդ կապն արյունապղծություն էին համարում, ինչն էլ առաջին մուսուլմանների դժգոհության պատճառ է դարձել։ Այդ ժամանակ է, որ Ղուրանում նոր դրույթ է ավելացվել, որն արյունակցության և խորթ ազգակցության տարբերակում էր մտցնում՝ միևնույն ժամանակ արգելելով որդեգիրներին իրենց խնամակալների անուններով կոչել, այսինքն Մուհամմադի որդի Զեյդը, նորից ստացել էր իր հոր անունը։ Դրանից հետո, հիջրայի 5 թվականին Մուհամմադ մարգարեն ամուսնանում է Զայնաբ բինթ Ջահշի հետ։ Հետագայում Զայնաբը շատ էր հպարտանում, որ Մուհամմադի հետ իր ամուսնությունը տեղ է գտել Ղուրանի հայտնությունների շարքում։
Զայնաբն աշխատասեր, առաքինի և աստվածավախ կին էր։ Նա շատ ժամանակ էր հատկացնում աղոթքների և պահքի համար։ Զայնաբը մահացել է 53 տարեկանում, Մեդինայում։ Նա մարգարեի առաջին կինն էր, որը մահկանացուն կնքել է Մուհամմադի մահվանից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.