Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջուայրիա բինթ ալ Հարիս (արաբ․՝ جويرية بنت الحارث, 608, Մադինա - ապրիլի 1, 676, Մադինա, Օմայյան խալիֆայություն[1]), Մուհամմադ մարգարեի ութերորդ կինը, կրել է «հավատացյալների մայր» պատվանունը։
Ջուայրիա բինթ ալ Հարիս արաբ․՝ جويرية بنت الحارث | |
---|---|
Ծնվել է | 608 |
Ծննդավայր | Մադինա |
Մահացել է | ապրիլի 1, 676 |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն[1] |
Գերեզման | Ալ Բաքի |
Կրոն | իսլամ |
Ամուսին | Մուհամմադ մարգարե[1] |
Juwayriyya bint al-Harith Վիքիպահեստում |
Ջուայրիա բինթ ալ Հարիսը բանու մուստալիկ ցեղի առաջնորդի դուստրն էր։ 626 թ․-ին մուսուլմանները հաղթեցին մուստալիկ ցեղին, ինչի հետևանքով Ջուայրիան գերի ընկավ։ Նրա հայրը եկավ Մուհամմադի մոտ՝ դստերն ազատելու խնդրանքով և պատրաստակամությւոն հայտնեց որպես փրկագին ուղտեր տալ։ Ջուայրիայի ազատվելուց հետո Մուհամմադը զրուցեց նրա հոր և նրանց մտերիմների հետո, ինչի արդյունքում նրանք իսլամ ընդունեցին։ Դրանից հետո, մարգարեն Հարիս իբն աբու Դիրարից խնդրեց դստեր ձեռքը։ Այս ամուսնության նպատակներից մեկը Մուհամմադի ձգտումն էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել բանու մուստալիկ ցեղի հետ, որը Արաբական թերակղզում բավականին ազդեցիկ էր։ Ամուսնությունից հետո մուսուլմանները այդ ցեղի 100-ից ավելի գերեվարված ընտանիք ազատ արձակեցին[2]։
Ջուայրիան առաքինի և աստվածավախ կին էր։ Նա մահացել է 676 թ․-ին, Մեդինայում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.