Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեություն, ուղերձ, որը մարգարեի պնդմամբ փոխանցվել է իրեն աստվածության կողմից։ Նման հաղորդագրությունները սովորաբար ներառում են մարգարեի սոցիալական աշխարհի և գալիք իրադարձությունների վերաբերյալ աստվածային կամքի ներշնչում, մեկնաբանություն կամ բացահայտում։
Մարգարեություն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կրոնական մեկնաբանություն և Հաղորդագրություն |
Կազմված է | Աստծո կամք, divine law? և Preternatural? |
Prophecy Վիքիպահեստում |
Աստվածաշունչն ասում է, որ մարգարեները «Աստծու կողմից են խոսել՝ սուրբ ոգուց մղված» (2 Պետրոս 1:20, 21)։
Գոյություն են ունեցել մարգարեության փոխանցնման մի քանի ձևեր․
Անգլերենում «մարգարեություն» գոյականը «մարգարեի գործառույթ» իմաստով հայտնվում է մոտ 1225 թվականից` ծագելով հին ֆրանսերեն profecie (12-րդ դար) բառից, որն իր հերթին ծագում է հունարեն προφητεία (propheteia) բառից, որը նշանակում է «Աստծո կամքը մեկնաբանելու պարգև»։ Հարակից իմաստը՝ «մարգարեի կողմից ասված կամ գրված խոսք», թվագրվում է 1300 թվականով, մինչդեռ «մարգարեանալ» բայը գրանցվել է 1377 թվականին[2]։
«Ապաշխարե՛ք X մեղքից և դեպի արդարություն շրջվե՛ք, հակառակ դեպքում Y հետևանքը կլինի»[5]։ |
Մարգարեություն տերմինը՝ nubū'ah (արաբ․՝ نُبُوْءَة), իսլամում բխում է «ավետիս, հայտարարություն» բառերից[11][12]։ Մարգարեներին իմանալը իսլամում հավատը (արաբ․՝ إِيمَان` իման) խորհրդանշող վեց հանգանակներից մեկն է, որը հատուկ նշված է Ղուրանում[13][14]։ Այդպիսով՝ Մուհամմադի հետ միասին հուդայականության շատ մարգարեներ (Նոյ, Աբրահամ, Մովսես, Ահարոն, Եղիա) և աստվածաշնչյան մարգարեները նույնպես (Ադամ, Զաքարիա, Հովհաննես Մկրտիչ, Հիսուս Քրիստոս) անուն առ անուն հիշատակվում են Ղուրանում[11]։
Մարգարե բառը եբրայերենում բառացի նշանակում է «խոսնակ», քանի որ նա խոսում է ժողովրդի հետ որպես իրենց աստծո խոսափող, և նրանց աստծո հետ՝ ժողովրդի անունից։
Մայմոնիդն իր փիլիսոփայական՝ «Շփոթվածների ուղեցույցը» աշխատության մեջ, ուրվագծում է մարգարեության տասներկու եղանակ՝ ըստ հստակության աստիճանի դրանք դասավորելով փոքրից մեծ[15].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.