From Wikipedia, the free encyclopedia
Տասներկու սուրբ մարգարեներ (նրանց անվանում են նաև Փոքր մարգարեներ, ի տարբերություն Եսայի, Երեմիա, Եզեկիել և Դանիել մեծ մարգարեների), մարգարեներն Աստծո խոսնակներն էին երկրի վրա, նրանց միջոցով Աստված խոսում էր և ժողովրդին հայտնում իր կամքը։ Մարգարեները խրատում և նախազգուշացնում էին Իսրայելի ժողովրդին վերահաս վտանգների մասին՝ հետ պահելով մեղքի մեջ ընկնելու գայթակղությունից։ Մարգարեներն Իսրայելի ժողովրդին քարոզում էին հավատքն ամուր պահել առ Աստված։ Նրանք հստակ գիտակցում էին, որ Աստված է իրենց միջոցով խոսում, այդ պատճառով է, որ Աստվածաշնչում հաճախ հանդիպում ենք հետևյալ արտահայտություններին. «Աստված ասաց ինձ», «Այդպես է ասում Աստված» և այլն։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Մարգարեները իրենց հայտնություններն ստանում էին տեսիլքների, առակների, խորհրդանշանների ձևով։ Նրանք կապող օղակ էին Աստված-մարդ հարաբերության մեջ։ Սբ. Մարգարենեերի նպատակն էր բյուրաղեցնել և ժողովրդի մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ Աստված է իրենց առաջնորդը, ինչպես նաև ամրապնդել նրանց մեջ Մեսիայի գալստյան, Նրա արքայության նկատմամաբ հավատը Մեսիայի վերաբերյալ բոլոր մարգարություններն իրականացման Նոր Ուխտում՝ Հիսուս Քրիստոսով։
Տարբեր ժամանակներում ապրել և գործել են 12 սուրբ մարգարեներ՝
Ովսե Մարգարեն մարգարեացել է 750 թ-ին Ն.Ք.։ Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո։ Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թվականներին։ Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ Ասորեստանը գնալով էլ ավելի էր հզորանում։ Ովսեն իր մարգարեության մեջ պարսավում էր Իսրայելի բարոյական մեծ անկումը, ընկերային արդարության վերացումն ու հայտարարում վերնախավի անպատաասխանատվության մասին։ Ովսեի շուրթերով Աստված խոսում է իր սիրո մասին։ Իսկ այդ սերը պահանջում է, որ մեզանից վանենք ամեն մի անօրենություն և զգուշանանք կուռքերի խաբկանքից։
Ամովս (մարգարեացել է Ք. Ա 8-րդ դարում) ամենահին մարգարեն է, որի գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին։ Եղել է հովիվ՝ բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում։ Գործել է Ը դարի երկրորդ քառորդում։ Իր մարգարեության մեջ խոսում էր Աստծո մեծության, իշխանության և արդարության, օրենքի, հատկապես պաշտամունքի մասին, կարևորում աղքատների ու կարիքավորների իրավունքների պահանջները։ Խիստ ձայնով դիմում է հարուստներին, հզորներին, դատավորներին ու քահանաներին։
Միքիա մարգարեն մարգարեացել է Ք. Ա 8-րդ դարում։ Մորեստ գյուղից է, որին շատերը նույնացնում էին մեր օրերեի Թել-ալ- Ջադիդայի հետ։ Նա բոլորին նախազգուշացնում է Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանք էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին ապաշխարության ու հնազանդության Աստծո կամքին։
Հովել մարգարեն մարգարեացել է Ք. Ա 5-րդ դարում, Իսրայելի գերությունից հետո։ Նրա ապրած ժամանակաշրջանի և մարգարեության շարադրման ժամանակն անհայտ է։ Խոսում է « Տիրոջ օրվա» մասին՝ հորդորելով ժողովրդին, որ դառնան դեպի Աստված։ Մարգարեացել է, որ մի օր Աստված իր Հոգին է հեղեղելու մարդկանց վրա։ Այս մարգարեությունը կատարվեց Հոգեգալստին, երբ Սբ. Հոգին հրեղեն լեզուների տեսքով իջավ մարդկանց վրա։
Աբդիու մարգարեի մարգարեությունը ամենակարճ մարգարեական գիրքն է, նրա գիրքը բաղկացած է մեկ գլխից, ամենակարճը Հին Կտակարանում։ Հավանաբար գրվել է Ք.Ա. 587 թվականից հետո։ Մարգարեն հայտնում է, որ Իսրայելին թշնամի մյուս ժողովրդների հետ կործանվելու է նաև Եդոմի ժողովուրդը։ Եսավի հետնորդները՝ հասկացնելով իսրայելցիներին, որ վերջին խոսքն Աստծունն է, որ գալու է դատելու բոլոր ժողովրդներին։
Հովնան մարգարեն Աստծո կամքին չհնազանդվող մարգարե էր, և անընդհատ ձախորդությունների մեջ հայտնված մագարե, որն ամեն կերպ փորձում էր չհնազանդվել Աստծո կամքին, բայց ապարդյուն։ Երեք օր նա մնում է կետ ձկան փորում, սակայն ապաշխարելուց հետո Աստված հրամայում է կետին դուրս ձգել Հովնանին։ Քրիստոս բազմիցս վկայաբերում է այս պատմոությունը։
Նավում մարգարե թարգմանաբար նշանակում է մխիթարիչ կամ զորացնող։ Գիրքը գրված է 663 թվականին, Ն. Ք. Ասորեստանցիների կողմից Թեբեի գրավման և 612 թվական բաբաելոնացիների կողմից Նինվեի կործանման միջև ընկած ժամանակահատվածում։
Ամբակում մարգարեի մասին ստույգ տեղեկություններ չեն հասել։ Նա ապրել է ճգնաժամային ժամանակաշրջանում։ Ամբակումը տառապել է ուրիշների դժբախտությամբ, դատապարտել չարիքը։ Գիրքը գրվել է հավանաբար Է դարի վերջին և Զ դարի սկզբին Ն.Ք.:
Սոփոնիա մարգարեն քարոզել է Է դարի վերջին Ն. Ք., նախորդելով Ամբակումի մարգարեությանը։ Սոփոնիան պատասխանում է մարդկանց մոտ կուտակված հարցերին, թե արդյո՞ք Աստված հետաքրքրվում է մարդկանցով, Նա՞ է, որ տնօրինում է պատմությունը։
Անգե մարգարեն քարոզոում է ի նպաստ Երուսաղեմի տաճարի վերականգնման։ Այն միտքն է առաջ տանում, որ ժողովրդի աղքատության և բերքի սակավության պատճառը Տաճարի ավերված և լքված լինելն է։ Փոքր ճառերը գրված են մոտ 520 թվականին Ն.Ք.:
Զաքարիա մարգարեն ժամանակակիցն է Անգե մարգարեի։ Գիրքը բաղկացած է երկու մասից. Առաջին մասում պարունակում է 520-518 թթ. Վերաբերվող մարգարեություններ, իսկ երկրորդ մասը գրված է ավելի ուշ։
Մաղաքիա մարգարե գիրքը գրվել է Ե դարի առաջին կեսին Ն. Ք.: Մաղաքիան, տեսնելով տիրող կացությունը, հաղորդում է ժողովրդին և քահանաներին, որ փոխեն իրենց վարքը։ Մարգարեն հիշեցնում է Աստծո սիրո, Նրա գալստյան և դատաստանի մոտալուտ լինելու մասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.